User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: StrangeLittleGirl-ի, Rhayader-ի և ivy-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    StrangeLittleGirl-ի, Rhayader-ի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. StrangeLittleGirl-ը սկսում է, Rhayaderը՝ շարունակում, ivy-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.12.2012), Chilly (03.12.2012), einnA (14.12.2012), ivy (02.12.2012), Rhayader (02.12.2012), StrangeLittleGirl (02.12.2012), Դավիթ (02.12.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանճարեղ ինքնասիրահարվածը

    Մայրս ասում էր, որ արտասավոր ունակություններով երեխա եմ: Տատիկս հպարտանում էր. «Բազմատաղանդ թոռնիկ ունեմ»: Ու արդյունքում մանկությանս մեծ մասն անցավ առանց մանկական խաղերի, դպրոցից դաշնամուրի, դաշնամուրից նկարչության: Կարող եք դաշնամուր ու նկարչություն բառերը փոխարինել բալետով, սուսերամարտով, գիմնաստիկայով, թատերական ու գրական խմբակներով կամ ինչով ուզում եք: Ըստ էության, մորս ջանասիրության և իմ մեջ տաղանդ հայտնաբերելու հավատի շնորհիվ չի եղել էնպիսի բան, որ մինչև տասնհինգ տարեկան չփորձեմ: Դպրոցում գերազանցիկ լինելն էլ հենց էնպես, կողքից էր, քննարկման ենթակա չէր: Մայրս նույնիսկ օրագիրս չէր ստուգում:

    Փոքր քույրս էս ամենից զրկված է եղել: Մայրս գտնում էր, որ նա մտավոր հետամնացություն ունի: Տատիկս էլ նայում էր նրան, գլուխը տարուբերում ու քթի տակ մրթմրթում. «Ի՞նչ ա դուրս գալու էս էրեխուց»: Երկրում էլ բժիշկ չմնաց, որ քրոջս չհետազոտեր ու զանազան բարդ բառերով չբացատրեր, որ նա նորմալ զարգացող երեխա է, էլ հոգեբան չմնաց, որ գունավոր թեստեր չանցկացներ ու չասեր մորս. «Տիկին, դուք ծանր մանկություն եք ունեցել»: Քույրս առողջ էր ինձ նման, բայց նրան այլ կյանք էր սպասվում, որովհետև ծնողներս որոշել էին, որ նա կխայտառակի մեր ընտանիքը, եթե դաշնամուրի, սուսերամարտի կամ թատերական խմբակ տանեն: Որոշել էին նաև, որ նա դպրոցում լավ չէր սովորելու: Դրա համար ամեն օր քույրս բերում էր օրագիրը ու մեջը մի քանի հատ «2» կամ «3» էր նկարում, որ մորս գոհացնի:

    Իմ դեռահասությունը հարթ անցավ, որովհետև ծնողներս էդպես էին որոշել. ես օրինակելի երեխա էի, հետևաբար իրավունք չունեի տասնչորս տարեկանում սիրահարվելու ու տվայտվելու, տնից փախչելու, ծխելու-խմելու փորձեր անելու, մորս հետ կռիվ անելու ու բաժակ կոտրելու: Մերոնք ծրագրել էին, որ չեն նկատելու իմ դժվար տարիքը, էդ ծրագիրն անգիտակցաբար փոխանցել էին ինձ, ու ես մեծանում էի որպես հարևանների ու համադասարանցիներիս ծնողների նախանձի առարկա:

    Քրոջս դեպքը լրիվ այլ էր: Նրան ազատ էին թողել, ընտրություն էին տվել: Մտավոր հետամնացի պիտակը վրան կարող էր երկար մազերիցս կախվեր, ու եթե մորս բողոքեի, կասեր՝ ոչինչ, չի հասկանում, մի ջղայնացի: Կարող էր օրերով կորել, ու ծնողներս հեչ չէին անհանգստանում, մինչդեռ եթե ինձնից մի րոպե լուր չունենային, ոստիկանություն կկանչեին: Երբ հարցնում էի, թե ինչու են նման տարբերություն դնում, մայրս պատասխանում էր՝ նա իր ճարը կտեսնի, դու սովոր չես վայրենությունների: Չգիտեմ՝ մտավոր հետամնացը ոնց պետք է ճարը տեսներ:

    Մի օր էլ քույրս հայտնվեց գիշերվա հազարին: Մազերը կարմրամանուշակագույն էին, ուղիղ մի կեսը կտրած, չէ՛, կտրտած, քթին պիրսինգ, դեմքին մուր էր քսած, շալվարը ճղած էր, մի ոտքը՝ մերկ: Վրայից ալկոհոլի ու ծխի փիս հոտ էր գալիս: Ամենալավը հայացքն է տպավորվել՝ ջղայնություն, ըմբոստություն, դուք-ինձ-ինչի-տեղ-եք-դրել արտահայտություն, որը նորից ծնողներս ուշադրության չարժանացրին:

    Մտավ տուն, լուռ քայլեց դեպի զուգարան, բայց ճամփին միջանցքը, իր շորերն էլ հետը մխտռեց: Մայրս առանց որևէ բան ասելու մաքրեց, լողացրեց քրոջս ու տարավ քնելու: Իսկ առավոտյան փորձեց մի վերջին անգամ քրոջս հոգեբույժի մոտ տանել ու ախտորոշում կորզել:

  4. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.12.2012), Arpine (07.12.2012), Chilly (03.12.2012), einnA (09.12.2012), Freeman (02.12.2012), impression (07.12.2012), ivy (02.12.2012), kivera (08.12.2012), Lusntag Lusine (07.12.2012), Malxas (02.12.2012), Mephistopheles (07.12.2012), Moonwalker (09.12.2012), Mr. Annoying (09.08.2017), One_Way_Ticket (07.12.2012), Peace (02.12.2012), Quyr Qery (23.12.2012), Rhayader (05.12.2012), Ruby Rue (06.12.2012), Sagittarius (07.12.2012), Sambitbaba (04.12.2012), Smokie (07.12.2012), Գալաթեա (02.12.2012), Դավիթ (02.12.2012), Հայկօ (07.12.2012), մարիօ (19.01.2014), Նաիրուհի (03.12.2012), Նանո (05.02.2013), Շինարար (02.12.2012), Ռուֆուս (19.01.2014), Վոլտերա (22.08.2013), Տրիբուն (09.12.2012)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ձեր աղջիկն ընդամենը ուշադրության կարիք ունի,- ասաց հոգեբույժը:

    Մայրս հարցրեց.

    - Դուք երեխա ունե՞ք:

    - Ոչ,- պատասխանեց հոգեբույժը:

    Դժվար կլիներ մորս ինչ-որ բան համոզել: Ի վերջո, քույրս ոչ մի դեպքում չէր կարող ինձ պես հիանալի, գեղեցիկ, տաղանդավոր երեխա լինել: Պարզապես չէր կարող, քանի դեռ ես գոյություն ունեի:

    Հետո պատմում էին, որ ինձ գտան իմ սենյակի հատակին ընկած: Նույնիսկ այդ հարցում էի «առանձնաշնորհ»: Քույրս տատիս հետ էր քնում: Երբ ինձ գտան, տանը խուճապ էր: Շտապ օգնություն կանչեցին, բժիշկը հայտարարեց, որ տարիքային երևույթ է, ու բոլորը հանգստացան:

    Մի քանի ամիս անց ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերեցին: Նստած դիագնոստիկ կենտրոնի դիմացի նստարանին՝ փորձում էի մտքերս հավաքել, մայրս ու քույրս սկսեցին փողոցն անցնել:

    Երբ բժշկի մոտից դուրս էինք գալիս, մայրս չէր ընկալում տեղի ունեցածը: Քույրս գրկել էր ինձ ու լաց էր լինում, չէի սպասում, որ ինձ այդքան սիրել է: Ի վերջո, ես այն ամենն էի, ինչ նա երբեք չէր եղել:

    Փողոցի մեջ տեղում կանգ առան: Մայրս նայեց ինձ իր չհասկացող, ժխտող հայացքով, գրկեց ու համբուրեց քրոջս: Ես ժպտացի նրանց ու ձեռքով արեցի: Մայրս գրկեց քրոջս ու նետվեց շարժվող ավտոբուսի առաջ: Աչքերս փակեցի:

    - Ձեր աղջիկն ընդամենը ուշադրության կարիք ունի:

    - Դուք երեխա ունե՞ք:

    - Ոչ:

    Մայրս փոքր ժամանակվանից երազել էր աղջիկ ունենալ: Տիկնիկներով խաղալիս միշտ միասին էին հոգատար մայրն ու նրա հանճարեղ աղջիկը: Ասում են՝ տատս էլ:

    - Տիկին, դուք ծանր մանկություն եք ունեցել:

    Թաղումից հետո հավաքում էինք մորս ու քրոջս իրերը: Քրոջս օրագիրը բացեցի. «Մի օր ես աղջիկ կունենամ: Նա կլինի հանճարեղ, ինչպես քույրս: Նա ամեն ինչ կկարողանա անել»:

    Ինձ ու քրոջս ժամանակին հաճախ էին շփոթում: Մայրս ու տատս բարկանում էին, մի անգամ նույնիսկ քրոջս մազերը կարճ կտրեցին, որ ոչ ոք իրենց «տաղանդավոր հրեշտակին» չշփոթի «այդ աղջկա» հետ, որի գոյությունն անգամ հոգու խորքում ժխտում էին: Մտա բաղնիք, վերցրեցի մկրատն ու մազերիս կեսը կտրեցի: Հետո հագա քրոջս պատռված ջինսերը, վերցրեցի նրա օրագիրն ու հեռախոսագիրքն ու տնից դուրս եկա՝ առանց տատիս հրաժեշտ տալու:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.12.2012), Arpine (07.12.2012), Chilly (07.12.2012), einnA (09.12.2012), Freeman (08.12.2012), impression (07.12.2012), ivy (07.12.2012), Lusntag Lusine (07.12.2012), Moonwalker (09.12.2012), Mr. Annoying (09.08.2017), One_Way_Ticket (07.12.2012), Quyr Qery (23.12.2012), Sagittarius (07.12.2012), Sambitbaba (09.12.2012), StrangeLittleGirl (07.12.2012), Արէա (07.12.2012), Հայկօ (07.12.2012), մարիօ (19.01.2014), Նաիրուհի (08.12.2012), Նանո (05.02.2013), Շինարար (07.12.2012), Ռուֆուս (19.01.2014), Վոլտերա (22.08.2013), Տրիբուն (09.12.2012)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ի՞նչ է դուրս գալու էս էրեխուց»:

    Փողոցի մոտ կանգնեցի: Բոլորն անցնում են: Մեկ, երկու... Դե ոտքդ առաջ դիր: Ավտոբուս է գալիս: Աչքերս փակեցի: Մայրս գրկեց ու համբուրեց քրոջս: Ձեռքով չեմ անում, գոռում եմ՝ կանգնե՜ք: Զգացի, որ անցորդներն ինձ են նայում: Ես անշարժացել եմ մայթի եզրին ու հեկեկում եմ:

    - Ինչ-որ բա՞ն է պատահել:

    Գլուխս թեքեցի: Քույրս չէր:

    - Ես մեռնելու եմ:

    Գրկեց ինձ ամուր: Ես նորից նայեցի նրան: Մայրս էլ չէր:

    - Դուք երեխա ունե՞ք,- հարցրեցի:

    - Ոչ:

    Դիագնոստիկ կենտրոնի նախասրահում մարդիկ անցնում էին արագ-արագ: Ես սպասում էի նորից, որ ստանայի նույն պատասխանը: Քաղցկեղ ունես: Ձեռքիս մեջ դեռ պինդ պահում էի քրոջս օրագիրն ու հեռախոսագիրքը:

    Քայլեցի դեպի զուգարան. վատ էի զգում, հազիվ էի դիմանում, որ ճանապարհին միջանցքն ու շորերս հետը չմխտռեմ: Լվացարանն ամբողջովին կեղտոտելուց հետո կողքերս նայեցի ու տեսա, որ մի կին հատակն է մաքրում՝ գլուխը տարուբերելով և քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով:

    - Մկրատ ունե՞ք:

    - Ի՞նչ:

    - Ինձ մկրատ է պետք:

    Կինը ձեռքը մեխանիկորեն տարավ դեպի խալաթի լայն գրպանն ու միջից մի փոքր մկրատ հանեց: Գլխիս դեռ երկար մնացած մազափնջերը փաթվեցին լվացարանի մեջ:

    - Սա ո՞վ պիտի հավաքի քո հետևից, գժվե՜լ են լրիվ էս ջահելները...

    Հայացքս հառեցի հայելուն, շփոթեցի ինձ այնքան ծանոթ մեկի հետ ու կյանքում առաջին անգամ սիրեցի իմ արտացոլանքը՝ ինքնասիրահարվածության աստիճանի: Մկրատը մեկնեցի հավաքարարին ու դուրս եկա: Նա դեռ ինչ-որ բան էր ասում իմ հետևից...

    Կենտրոնի դիմացի նստարանին մի փոքրիկ աղջիկ էր կուչ եկել: Նայեցի ուշադիր, դա կարող էր մի օր նրա երեխան լինել. ես համարյա ճանաչեցի փոքրիկին: Մոտ եկա ու տեղավորվեցի կողքին:

    - Սա ի՞նչ է,- հարցրեց նա՝ ցույց տալով ձեռքիս իրերը:

    - Քրոջս հեռախոսագիրքն է ու օրագիրը: Կուզե՞ս քեզ տամ:

    - Ես դեռ կարդալ ու գրել չգիտեմ, մեջը նկարներ կա՞ն:

    - Չկան, բայց դու կարող ես ինքդ նկարել:

    Աղջնակը ոգևորվեց ու առաջ մեկնեց ձեռքը: Ես դրեցի իրերը նրա ափի մեջ:

    - Չփորձես հանճարեղ լինել,- շշնջացի նրա ականջին ու վեր կացա տեղից:

    Սկսեցի փողոցն անցնել: Մի պահ կանգ առա մեջտեղում ու հետ նայեցի:

    Փոքրիկը ժպտաց ինձ ու ձեռքով արեց...

  8. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.12.2012), Arpine (07.12.2012), Chilly (07.12.2012), einnA (09.12.2012), Freeman (08.12.2012), impression (07.12.2012), Lusntag Lusine (07.12.2012), Moonwalker (09.12.2012), Mr. Annoying (09.08.2017), One_Way_Ticket (07.12.2012), Quyr Qery (23.12.2012), Rhayader (07.12.2012), Sagittarius (07.12.2012), Sambitbaba (09.12.2012), Smokie (07.12.2012), Արէա (07.12.2012), Հայկօ (07.12.2012), մարիօ (19.01.2014), Նաիրուհի (08.12.2012), Նանո (05.02.2013), Շինարար (07.12.2012), Ռուֆուս (19.01.2014), Վոլտերա (22.08.2013), Տրիբուն (09.12.2012)

  9. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք, ժող, շատ լավն էր:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.12.2012), Chilly (07.12.2012), ivy (07.12.2012), Sambitbaba (09.12.2012), Տրիբուն (09.12.2012)

  11. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լացեցի, առանց չափազանցնելու աչքերս թաց են, ահավոր դուր եկավ, վերջին անգամ ինձ էսպես Անդերսենի Լուցկիներով աղջիկն է հուզել...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.12.2012), ivy (07.12.2012), Sambitbaba (09.12.2012)

  13. #7
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստացված գործ է: Չնայած չեմ կարծում, որ առաջին հեղինակը այսպիսի շարունակություն գրեր, բայց հենց այս գործի լավ հատկանիշներից մեկն էլ այդ անակնկալ անցումներն էին, ավելի շուտ՝ երկրորդ հեղինակի անցումը: Երրորդ հեղինակը ուղղակի շարունակել է երկրորդի դրած հիմքը, լավ է ստացվել:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.12.2012), ivy (07.12.2012), Sagittarius (07.12.2012), Sambitbaba (09.12.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl ջան, ճիշտ որ ասեմ էդքան էլ չհավատացի պատմությանդ: Գուցե էդպիսի դեպքեր իրականում կան, չգիտեմ, բայց պատմածիդ չհավատացի: Երևի նաև տափակ ու ճղճիմ մարդկանց մասին էր պատմությունը, դրա համար դուր չեկավ ինձ:

    Rhayader, էս ի՞նչ արեցիր էս պատմվածքի հետ: Գժվել կարելի ա, էս ո՜նց ես պատմում: Էն ինչ պակասում էր առաջին մասում՝ լրացրեցիր: Խորություն տվեցիր պատմությանը, կերպարներին բնավորություն ու խորք տվեցիր: Կեցցես: Ավելի ու ավելի եմ սիրում քեզ:

    Ivy ջան, հաջողությամբ պատմվածքը վերջաբանին հասցրեցիր, մի քիչ ավելի խորացրեցիր աղջկա կերպարը, ապրես:

    Ապրեք ժողովուրդ: Հետաքրքիր էր: Շնորհակալ եմ երեքիցդ էլ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.12.2012), Quyr Qery (23.12.2012), Sambitbaba (09.12.2012), Աթեիստ (08.12.2012), Նաիրուհի (08.12.2012), Տրիբուն (09.12.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    StrangeLittleGirl ջան, ճիշտ որ ասեմ էդքան էլ չհավատացի պատմությանդ: Գուցե էդպիսի դեպքեր իրականում կան, չգիտեմ, բայց պատմածիդ չհավատացի: Երևի նաև տափակ ու ճղճիմ մարդկանց մասին էր պատմությունը, դրա համար դուր չեկավ ինձ:
    Արէա ջան, նորություն չի, որ իմ գրածները քեզ դուր չեն գալիս, հատկապես երբ գիտես, որ հեղինակը ես եմ Ոչինչ, նորմալ ա, թեթև եմ տանում

  18. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան, նորություն չի, որ իմ գրածները քեզ դուր չեն գալիս, հատկապես երբ գիտես, որ հեղինակը ես եմ Ոչինչ, նորմալ ա, թեթև եմ տանում
    Լավ չես անում, որ էսպես էս ասում ջանա: Հեչ լավ չես անում: Հեչ քո գրածներից չի՞ եղել, որ ասել եմ էս ի՜նչ հրաշք էր: Ինչի՞ ես տենց բան ասում:

  19. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ չես անում, որ էսպես էս ասում ջանա: Հեչ լավ չես անում: Հեչ քո գրածներից չի՞ եղել, որ ասել եմ էս ի՜նչ հրաշք էր: Ինչի՞ ես տենց բան ասում:
    չէ, չի էղել

    բայց էսօր ջղային եմ, բանի տեղ մի դիր

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.12.2012), Արէա (07.12.2012)

  21. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    StrangeLittleGirl ջան, ճիշտ որ ասեմ էդքան էլ չհավատացի պատմությանդ: Գուցե էդպիսի դեպքեր իրականում կան, չգիտեմ, բայց պատմածիդ չհավատացի: Երևի նաև տափակ ու ճղճիմ մարդկանց մասին էր պատմությունը, դրա համար դուր չեկավ ինձ:
    Արէա ջան, տափակ ու ճղճիմ մարդկանց մասին գրելը բավականին անշնորհակալ ու բարդ գործ ա: Սիրուն ու վսեմ կերպարներ ստեղծելը, իհարկե, ավելի գնահատվող ու աչքի ընկնող ա:
    Կարծում եմ՝ Բյուրը շատ լավ սկիզբ էր գրել: Եթե իր ստեղծած կերպարներին զարգացման տեղ չտար, Ռայն առանձնապես ընդարձակվելու տեղ չէր ունենա: Ընդարձակվելն էլ՝ ավտոբուսի տակ շպրտելն ա էլի ընտանիքի կեսին

    Ես երեք մասերն էլ մեծ հաճույքով եմ կարդացել:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.12.2012), Quyr Qery (23.12.2012), Sambitbaba (09.12.2012), StrangeLittleGirl (07.12.2012), Արէա (07.12.2012), Նաիրուհի (08.12.2012), Տրիբուն (09.12.2012)

  23. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած Ռայադերը քաք մեջ ա արել… մորն ու քուրը խի՞ են քցվում ավտոբուսի տակ… կարող ա՞ սխալ եմ հասկացել…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (07.12.2012)

  25. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած Ռայադերը քաք մեջ ա արել… մորն ու քուրը խի՞ են քցվում ավտոբուսի տակ… կարող ա՞ սխալ եմ հասկացել…
    Լավ են անում: Տեղն ա դրանց: Չնայած քուրը մեղք էր, բայց մերը պատմվածքը սկսվելուց մի քանի վայրկան հետո արդեն պտի տրաքեր:

  26. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած Ռայադերը քաք մեջ ա արել… մորն ու քուրը խի՞ են քցվում ավտոբուսի տակ… կարող ա՞ սխալ եմ հասկացել…
    ուզում էի ասել, ռիսկս չհերիքեց, ասեցի կասեն աբիժնիկ ա
    բայց աչքիս ուղղակի կայֆավատ ա էղել

    իսկ Ռիփը ապրի, փորձել ա փրկել

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.12.2012), Sambitbaba (09.12.2012)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. StrangeLittleGirl-ի, ivy-ի և Շինարարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.08.2017, 21:42
  2. Արձակ. KarineIonesyan-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.02.2015, 21:34
  3. Արձակ. Dayana-ի, KT'-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 22.02.2013, 13:30
  4. ivy-ի, impression-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.03.2012, 11:56
  5. Արձակ. impression-ի, ivy-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ impression, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 03.11.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •