Քանի որ հիացական բացականչություն անողը ես եմ եղել, մի քիչ խոսեմ էլի.
Ես քիչ եմ հանդիպել սենց պատմելու ձև, ու ինձ մի ուրիշ կարգի դուր ա գալիս էս ոճը:- Ձեր աղջիկն ընդամենը ուշադրության կարիք ունի,- ասաց հոգեբույժը:
Մայրս հարցրեց.
- Դուք երեխա ունե՞ք:
- Ոչ,- պատասխանեց հոգեբույժը:
Դժվար կլիներ մորս ինչ-որ բան համոզել:
Ու միանգամից.Երբ բժշկի մոտից դուրս էինք գալիս, մայրս չէր ընկալում տեղի ունեցածը: Քույրս գրկել էր ինձ ու լաց էր լինում, չէի սպասում, որ ինձ այդքան սիրել է: Ի վերջո, ես այն ամենն էի, ինչ նա երբեք չէր եղել:
Գժվելու բան ա: Չեմ կարում բացատրեմ, բայց սպանում ա: Որտեղի՞ց հայտնվեցին փողոցում, միասին էին դուրս եկել, ինչո՞ւ են փողոցում մենակ, վերջիվերջո փողոցո՞ւմ էին, թե՞ չէ: Պատսխան չկա ու պետք էլ չի որ լինի, որովհետև էստեղ արդեն դու էս սկսում շարունակել մտքումդ:Փողոցի մեջ տեղում կանգ առան: Մայրս նայեց ինձ իր չհասկացող, ժխտող հայացքով, գրկեց ու համբուրեց քրոջս: Ես ժպտացի նրանց ու ձեռքով արեցի: Մայրս գրկեց քրոջս ու նետվեց շարժվող ավտոբուսի առաջ: Աչքերս փակեցի:
Վերջում էլ մի հատ հիացական բացականչություն անեմ, ու գործս շարունակեմ, վաղը պրոյեկտս պետք ա հանձնեմ, իսկ ես պատմվածք եմ քննարկում
Ապրեք, էս քննարկումները կյանքս երկարացնում են![]()
Էջանիշներ