Սիրելի՛ հայեր,այսօր փետրվարի 28-ն է:1988 թվականի այս օրերին ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործվեց հայոց երկրորդ ցեղասպանուրյունը: Պաշտոնական տվյալներով 26 հայեր սպանվեցին այդ օրերին, սակայն մեր պետական արխիվի տվյալներով Սումգայիթում այդ երեք օրերի ընթացքում գրանցվել է հայերի 115 մահացության դեպք, եթե ենթադրենք,որ ամենաշատը 15 մարդ մահացել է սեփական մահով, ապաինքներդ կարող եք հաշվել, թե որքան հայ է սպանվել:
Ականատեսների պատմելով կազմված էին եղել ցուցակներ` Սումգայիթում բնակվող հայերի մասին տեղեկություններով, չեն աշխատել հեռախոսագծերը, մարդասպանները զինված են եղել պայթուցիկներով և ինքնաշեն նռնակներով,ասում են նույնիսկ,որ այդ գիշերներին բոլոր այն տներում,որտեղ ապրել են ադրբեջանցիներ,լույսերը անջատված են եղել(որ վայրենիները լավ կողմնորոշվեն) :Այս ամենը վկայում է,որ դա հասաարակ խուլիգանություն չի եղել,այլ եղել է լավ կազմակերպված և պետության կողմից ղեկավարվող ցեղասպանություն:Իհարկ է ադրբեջանը ոչինչ չէր կարող անել առանց կենտկոմի թույլտվությամբ:Մի կին պատմել է,թե ինչպես,գազանաբար բռնաբարեցին և սպանեցին մի աղջկա,իսկ այդ ամենին հետևող խորհրդային զինվորները ասել էին,որ իրենք հրաման չունեն խանգարելու:Ցավալի է,որ մինչև այսօր մոռացության են մատնվել այս դեպքերը,և որևէ քայլ չի ձեռնարկվում պատժելու արյունախում գազաններին…
Էջանիշներ