Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Պատասխամելուց գոնէ մի խեղաթյուրիր իմ պատասխանները, մի քիչ արի եղիր և ստույգ պատասխանիր:
Ցույց տուր, թե որտեղ եմ ես խեղաթյուրել քո պատասխանները: Արիության պակասի մեջ ես քեզ կարող եմ հանգիստ մեղադրել, որովհետև իմ բերած դրույթներին պատասխանելու փոխարեն զբաղվում ես բանավեճն անորոշության ոլորտ տանելով:

Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
...Եթե չապաշխարես ...
Մի խումբ homo erectus-ներ (մոտ 3000 հոգի) երեկ Tert.am-ի շեյր արած նկարի ամպերի մեջ աստծո աջն էին տեսել: Ես էլ ի պատասխան երեք նկարներ տեղադրեցի, որոնք հնարավորություն կտային ամպերի մեջ աստծո մարմնի մյուս մասերը տեսնել: Այ, առաջին նկարը, թե «կապաշխարհեմ», հաշվի առնելով, որ եթե նույնիսկ քո աստվածն իրոք ֆիզիկապես գոյություն ունենար, իմ վերաբերմունքը նրա նկատմամբ բնավ չէր փոխվի:

Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Զաքար ջան, թույլ տուր այս հարցում պաշտպանել Ռային: Քանի որ, ինձ թվում է, որ այստեղ սկզբում հենց իրեն վիրավորեցին, դե, իսկ Ռայն էլ ոչ լռողներից է, ոչ էլ նրբանկատներից: Ու չեմ կարծում նաև, թե օգտագործածդ "նենգություն" բառը համապատասխանում է Ռայի մասին իմ կամ այլոց պատկերացմանը: Կարելի է նույնիսկ սանձարձակ անվանել նրան, քանի որ ցանկացած միտք առանց իրեն զսպելու կրակում է դիմացինի ճակատին: Բայց երբեք ոչ նենգ, դա հեչ չի սազում նրան:
Բայց մեր մեջ ասած, սանձարձակն էլ... չե՞ս կարծում, որ կոնկրետ այս դեպքում Հովարսը շատ ավելի սանձարձակ պահեց իրեն, քան Ռայը: Այնքան, որ դու էլ չհամբերեցիր ու տես, թե ինչ սիրուն նկյարագրեցիր նրան...
Բացի դրանից, ես ինձ իրավունք վերապահեցի արտահայտվել կոնկրետ կերպ, բայց չարտահայտվեցի: Իմ արտահայտած միտքը հենց դա էր. հավատացյալը, ոչ հավատացյալների մասին ընդհանրական վիրավորական խոսքեր ասելով, լրիվ ադեկվատ է դարձնում ոչ հավատացյալի հավատացյալների նկատմամբ ընդհանրական վիրավորական խոսքերը: Պարզապես Զաքարն այն մարդը չի, ում մոտ ես արդարանալու կարիք ունենամ, էլի: