Sambitbaba-ի խոսքերից
Գիտես, Լույս ջան, հասկանալի է, որ դու ինչ-որ բան, իհարկե, ի նկատի ունես, ինչ-որ բան ակնարկում ես, եթե մեջբերում ես արել: Բայց ավելի լավ չէ՞ր լինի արդյոք, որ քո խոսքերով արտահայտվեիր, կամ գոնե բացատրեիր, թե ինչ ես ցանկանում ասել: Առավել ևս, որ դա քեզ մոտ վատ չի ստացվում: Թե չէ այսպես… ներող եղիր տկարիս, բայց ես չեմ հասկանում, թե դու ինչ իմաստ ես տվել այս մեջբերմանդ, և ստացվում է, որ, կներես արտահայտությանս, դատարկ փամփուշտներով օդ ես կրակում:
Իսկ առանց քո օգնության, ես ստիպված եմ երկու եզրահանգություն անել.
1. Եթե դու գրում ես. "Ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի", - և սրանով ցանկանում ես համաձայնվել ինձ հետ, որ վերոհիշյալ մեջբերումներն անելով, ես ինքս էլ ցանկանում էի ասել, որ Մովսեսն անամոթաբար "ապականեց և պղծեց" իր Աստծոն, - ուրեմն շնորհակալ եմ քեզ ինձ հետ համակարծիք լինելուդ համար:
2. Իսկ եթե դու գրում ես. "Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ «Աստուած չկայ», - և այդ անզգամի դերում պատկերացնում ես ինձ, - ուրեմն չարաչար սխալվում ես, սիրելիս, քանզի դու սկզբից մինչև վերջ կարող ես քրքրել իմ բոլոր գրառումնեը, սկսած իմ այստեղ գտնվելու առաջին օրից, և կհամոզվես, որ ոչ մի տեղ ոչ միայն չեմ ասել, թե Աստված "չկայ", այլ առաջին օրից սկսած զբաղված եմ նրանով, որ ամեն կերպ փառաբանում եմ Նրա գոյությունը:
Ստացվեց այնպես, որ այս երկու կարծիքներից մեկը հաստատ սխալ է: Ներող եղիր: Բայց մյուս անգամ, խնդրում եմ, աշխատիր ավելի հստակ պատասխանել հարցին, լա՞վ:
Էջանիշներ