Micke-ի խոսքերից
Սամ, Սամ... Այսպիսի եզրահանգման ես գալիս եմ, հիմնվելով Ժառի խոսքերին։ Ուշադիր հետևիր նրա մտքերի շարադրանքին. Նա օգտագործում է հավանաբար բառը, որն ինքնին ենթադրություն է։ Այսինքն նա իր մատից ծծած ենթադրության հիման վրա ստեղծում է մի ամբողջ թեզ, որ հավատացյալները վատ բաներ չեն անում զուտ վախից ելնելով, այլապես մեծ հաճույքով կանեին։
Նա ամբողջացնում է բոլոր, կրկնում եմ՝ բոլոր հավատացյալներին մի ընդհանուր գարշահոտ սուպի մեջ։ Դու կարող ե՞ս զուտ ենթադրության վրա հիմնվելով տասնյակ հազարավոր մարդկանց պիտակավորել ու մեղադրել վախկոտության, թաքցրած ստորության, դաժանության (լավ էլ վատ բաներ կանեյին, եթե Աստծուց չվախենային) մեջ։
Մի եղիր հիմար արարքներ կատարողի կամ խոսողի փաստաբանը՝ անշնորհակալ գործ է։ Ֆորրեստ Գամպն ասում է«հիմարը դա հիմարություն անողն է, ես ընդամենը ապուշ եմ»
Ես ասացի որ Կային հարգանքի արժանի մտքեր արտահայտող մարդիկ այդ թեմայում։ Նրանց միտքը մեջբերեմ երկու խոսքով «եթե մեր լավ արարքի հիմքում ընկած է "որովհետև" բառը, այսինքն ես լավ եմ վարվում՝ որովհետև... դա արդեն անընդունելի է»։
Լինի հավատացյալ կամ անհավատ, մեր արարքները արդյունք են մեր ինտելեկտի, բարոյականության մեր սեփական ընկալման և ինտերպրետացիայի, դաստիարակության չափի։
Նա հարցադրում է կատարում և դրանով ցանկանում վատ գույներով ներկել հավատացալներին, իսկ անհավատներին նա ներկայացնում է որպես "պռադվինուտիներ" ովքեր բարձր բարոյական նորմերի են տիրապետում առանց Աստծու։ Խոճկորային ուրախությամբ թավալ տալով անգիտության ցեխի մեջ, նա ենթադրում, ապա իր իսկ ենթադրությունը հաստատում է, որ հավատացյալները զսպաշապիկի մեջ գտնվող մանյակներ են։ Նրանց միայն ազատ արձակիր և տե՛ս թե ինչ չարիքներ կգործեն։
Միգուցե նա նրբանկատ է, սակայն միայն իր պես մտածողների հանդեպ։
Էջանիշներ