User Tag List

Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 338 հատից

Թեմա: Ինչո՞ւ լինել լավը, եթե Աստված չկա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչո՞ւ լինել լավը, եթե Աստված չկա

    Աստծուն հավատացողները հավանաբար մտածում են, որ մարդ իր բարոյականությամբ պարտական է Աստծուն։ Այլ կերպ ասած՝ չկա Աստված, չկա բարոյականություն։ Եթե չկա Աստված, ապա կարելի է անել ՑԱՆԿԱՑԱԾ բան։

    Ավելին, կան մարդիկ, ովքեր եթե իմանան, որ Աստված վերևից իրանց չի նայում ու ահեղ ատյանի օրը իրանց սամասուդ չի անելու, էսօր մեծ սիրով կզբաղվեն դաժանությամբ։ Հիմնական պատճառը, որ առայժմ նրանց ետ է պահում դրանից դա Աստծու հանդեպ հավատն է։

    Շատերը մեջ են բերում ՝ «եթե չկա Աստված, ապա ամեն բան թույլատրելի է» խոսքերը, որոնք հնչում են Դոստոևսկու «Կարամազով եղբարներ» վեպի Իվան Կարամազովի շուրթերից։ (մեր մեջ ասած, ես տենց էլ չհասկացա, Դոստոևսկին այդպես է մտածել, թե ոչ։ Բայց դե այս թեմայի կոնտեքստում դա այդքան էլ կարևոր չեմ համարում)։

    Իսկ աթեիստները կամ կրոնի հանդեպ այլ տեսակետ ունեցող մարդիկ ունեն բազմաթիվ այլ պատճառներ լինելու լավը և օգտակար լինել իրենց շրջապատող աշխարհին և մարդկությանը։

    -----------

    Ի՞նչ տեսակետ ունես այս հարցի մասին դու։

    Ահա որոշ հարցեր, որոնք իմ կարծիքով քեզ մոտ կարող են առաջացնել հետաքրքիր մտքեր։

    Որքանո՞վ են փոխկապակցված Աստվածն ու մարդկային բարությունը։
    Հնարավո՞ր է լինել լավը առանց Աստծու։
    Աստծուն չհավատացողը կարո՞ղ է հավատացյալից ավելի լավը լինել։
    Կարելի՞ է բարի լինել Առանց աստծու։ Կամ ՝ ինչո՞ւ լինել բարի, եթե չկա Աստված։
    Ինչո՞ւ մարդկանց մեծ մասը որոշ հարցերում ունեն բարոյականության նույն զգացումը (օրինակ ՝ մարդասպանությունը, բռնաբարությունը, գողությունը վատ բաներ են։ Սովածին հաց տալը, հիվանդին բուժելը, հաշմանդամին օգնելը լավ բաներ են)։

    Հասկանում եմ որ իմ օգտագործած «լավ», «բարոյականություն», «հավատացյալ», «չհավատացող» բառերը շատ ընդհանուր են և ոչ կոնկրետ, իսկ վերջին հարցերն էլ վիճելի (կա իրավիճակ, երբ մարդասպանությունը կարող ենք գնահատել, ոչ միայն որպես լավ բան, այլև որպես արժանիք։ Կա դեպք, երբ մարդուն չօգնելը դա հենց առաջին օգնությունն է, քանի որ հնարավորություն ենք տալիս նրան ինքնուրույն գտնել ելք և պայքարել իր կյանքի համար)։ Բայց ես այս ամենը գրել եմ հուսալով, որ ասելիքս հասկանալի է։

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.11.2012), aragats (21.11.2012), Arpine (21.11.2012), erexa (21.11.2012), GriFFin (31.07.2014), Mephistopheles (26.11.2012), Moonwalker (21.11.2012), Sambitbaba (21.11.2012), Smokie (21.11.2012), Tig (21.11.2012), Աթեիստ (21.11.2012), Գաղթական (13.09.2016), Հայկօ (21.11.2012), Ձայնալար (21.11.2012), Նաիրուհի (28.11.2012), Ուլուանա (21.11.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որ ֆիրմայի նոթբուքն է լավը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 361
    Վերջինը: 05.02.2016, 16:31
  2. Ո՞ր ֆիրմայի տպիչներն են լավը
    Հեղինակ՝ Չիպ, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 28.12.2015, 14:53
  3. mkv vs. avi. ո՞րն է ավելի լավը
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.01.2010, 03:44
  4. Ո՞ր ֆիրմայի DVD-RW է լավը
    Հեղինակ՝ TigranM, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 13.05.2009, 09:55
  5. Որ տնային սերվերն է լավը
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.10.2008, 12:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •