User Tag List

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 338 հատից

Թեմա: Ինչո՞ւ լինել լավը, եթե Աստված չկա

  1. #46
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ես կգրեմ իմ անձնական կարծիքն ու փիլիսոփայությունը լավության, բարության ու բարոյականության մասին…

    բարության, բարոյականության ու լավության հատուցում գոյություն չունի… հետմահու դրախտներ, լավության դիմաց հատուցումներ, չի լինելու… մարդը որին լավություն ես անում նա քեզ հետ չի վերադարձնելու լավությունն ու բարությունը… չկա ոչինչ, ոչ մի տեսակի հատուցում, ոչ մի պատիժ չանելու համար, ոչ մի սուրբ հոգի ականջիդ չի հուշելու ճիշտն ու սխալը…

    …կա ընդամենը մի բան… մի շանս… մի հավանականություն…

    էն լավությունն ու բարությունը որ դու անում ես մեկին, անծանոթին, որին դու կյանքում չես տեսնելու, նա դա ընդունի ու վերբարվի հենց նույն ձևով ուրիշին, լրիվ օտար մեկին… էս ա հատուցումը… ուրիշ ոչ մի բան չկա… դու լավությունն ու բարությունն անում ես մարդուն ընդամենը մի ակնկալիքով որ դա փոխանցվելու ա մեկ ուրիշին… քանի՞ տոկոս շանս կա որ էդ մարդը կանի մեկ ուրիշին. երևի մի 20% կամ 0.00000%… բայց կա… իսկ եթե խանես 0 ա շանսը…

    …կախված ա ձեզանից… կանե՞ք լավություն թե՞ չէ…

    Ընկերս մի լավ պատմություն պատմեց մի անգամ… փոքր էինք 7-րդ դասարան… մեկը ձիով գնում ա ու դիմացը մի մարդ ա դուրս գալիս… "կտա՞ս մի հատ ձիդ քշեմ… շատ լավն ա" ձիավորը փե "հա ի՞նչ կա՞ որ"… անցվորը ձին նստում ու փախնում ա… ձիու տերը հետևից գոռում ա "ապեր կանգնի… մի րոպե ընդամենը… ձին քոնն ա, տարել ես գողացել ես… վերջ… ուզածս ձին չի"… անցվորը կանգնում ա մի րոպե ու մոտենում. "ասա"… "ախպերս, ձին տարար, գողացար, մենակ խնդրում եմ էս պատմությունն ուրիշ տեղ չպատմես, մի ասա որ գողացել ես…" անցվերը թե ինչու՞… ձիու տերը "մարդիկ էլ չեն հավատա իրար՝ կդադարեն իրար վստահել"

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.11.2012), Katka (26.11.2012), kivera (27.11.2012), Quyr Qery (26.11.2012), Sambitbaba (27.11.2012), Smokie (27.11.2012), Tig (27.11.2012), Ամմէ (26.11.2012), Արէա (27.11.2012), Սելավի (27.11.2012), Տրիբուն (29.11.2012)

  3. #47
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամմէ ջան, հարցն այն է, որ ես ու դու աստծո մասին տարբեր պատկերացումներ ունենք, ու ես չեմ հավատում քո աստծուն, քո պատկերացրածին: Նախ էս հարցերի պատասխանները, գոնե մենք, հաստատ տալ չենք կարող, իսկ երկրորդ աստծուց ինչ-որ մի բանի համար (ինչ-որ մտքի )չեմ ուզում ներողություն խնդրել:
    Իմ Աստվածը նաև քո Աստվածն է, իմ ու քո երակներում նույն գույնի արյուն է հոսում:Մենք հայ ենք, քրիստոնյա հայ: Աստծուց ներեղություն խնդրելն էլ մեղք չէ , դու ամեն օր էլ ամեն վայրկյան կարող ես ու պարտավոր ես նրանից շնորհակալ լինել,որ կաս ու շնչում ես: Ներեղություն խնդրելն էլ ամոթ կամ վատ բան չէր լինի:

  4. #48
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե դու էլ բացատրի, Նետ ջան, որքա՞ն կարելի է քեզ խնդրել: Իսկ դու ընկել կետադրական նշաններից ես խոսում:

    Ինչու՞ է Աստված հորդորում կողոպտել, իսկ հետո ասում է. մի կողոպտիր:
    Ինչու՞ է Աստված հորդորում սպանել, իսկ հետո ասում է. մի սպանիր:
    Քեզ առաջին օրը չի որ ճանաչում եմ. Ու առաջին էջը չի որ մաշեցնում եմ քեզ հետ։ Հավատա որ դու ոչինչ էլ չես խնդրում ու ոչ մի բանի բացատրության կարիք էլ չունես։ Չունես ըստ քեզ։ երբ կզգաս որ իրոք կարիք ունես իմանալու էդ ժամանակ կիմանաս։
    Հիմա արի թեման չշեղենք։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (27.11.2012)

  6. #49
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամմե ջան, հիշու՞մ ես էն վերևում ինչ ասեցիր.


    Շատ ճիշտ ես ասում, ապրես. ամեն ինչ Աստված է: Ու հուսով եմ, համաձայն ես ինձ հետ, որ մենք այդ Ամեն Ինչի մի մասն ենք, մի փոքրիկ մասնիկը: Այսինքն, Աստված բաժանել է Իրեն մեր մեջ, ճի՞շտ է: Հիմա տես, թե որքան մերպեսները կան այս աշխարհում, և բոլորն էլ Աստծո մի մասնիկ են իրենց մեջ կրում: Եվ դու կարծում ես, որ Աստված նստել՝ մտածում է, թե այդ միլիարդավոր Իր մասնիկներից որ մեկը պետք է տղա կամ աղջիկ լինի, կամ հայր, կամ մորաքրոջ տատի՞կ: Մի՞թե ավելի հեշտ ու տրամաբանական չէր լինի, եթե Աստված թույլատրեր, որ Իր մասնիկներից յուրաքանչյուրն ինքը որոշեր, թե ով է ինքը ցանկանում լինել, կամ ինչ դառնալ: Իսկ ինչու՞ չմտածել, որ Իր իմաստության մեջ Նա հենց այդպես էլ վարվել է, և երբ ասվում է, որ Նա մեզ ստեղծել է Իր կերպ և նմանությամբ, - դա Էլ հենց նշանակում է՝ Իր նման արարիչ:
    Այսինքն, մինչև քո այս աշխարհ գալը, դու ինքդ ես որոշել քո աղջիկ լինելը և հիմա, այս անգամ, քո՛ ընտրած՝ աղջիկ լինելու փորձն ես ապրում:

    Իսկ հետո մի բան էլ ես ասում.

    Էլի ճիշտ ես, միգուցէ պետք չի վերծանել: Բայց, կարծում եմ, որ անհրաժեշտ է հասկանալ: Որովհետև եթե Աստված մի բան անում է մեր կյանքում, ուրեմն մեզ համար է անում, չէ՞: Համաձայն եմ, պետք է վստահել Նրան և ընդունել: Բայց ի՞նչ ես կարծում, մի՞թե Նա ավելի ուրախ չէր լինի, եթե մենք Նրա արածները գնահատեինք ըստ արժանավույն:


    Դու հասարակ մահկանացու չե՛ս: Աստծո մասնիկն ի սկզբանե կարող է միայն ընտրյալ և կատարյալ լինել: Եվ երբ Աստված հայացք է նետում քեզ վրա, Նա միայն այդպիսին է տեսնում քեզ. կատարյալ և ընտրյալ: Որովհետև Նա, հակառակ քեզ, շատ լավ գիտի, որ Ինքն անկարող է ոչ կատարյալ ինչ-որ բան ստեղծել: Եվ եթե դու էլ քեզ նայես Աստծո աչքերով /դու այդ կարող ես, չէ՞ որ դու Նրա մասնիկն ես/, կտեսնես, որ քեզ համար ոչ "անհասանելի", որ էլ "չի կարելի" տեղեր գոյություն չունեն:

    Ուղղակի դադարիր մտածել որպես մարդ:
    Ահա մենք նման ենք մտածում, ես համամիտ եմ քեզ հետ լիովին:


    Մեկ-մեկ չարանում եմ , չեմ ուզում ոչ մեկին լսել , բարկացնում եմ մամաիս , հեռախոսով եմ խոսում(մի փոքր շատ եմ խոսում), համակարգչի առջև շատ եմ նստում , չարաճճի բաներ եմ անում, ինքը ջղայնանում ա վրաս , ասում ա ,որ չեմ լսում իրան , նենեց ինձ կդնգստեր,որ սիրտը թեթևանար( սիրում եմ քեզ մամ , հատկապես որ էդքան ինձ պիտի դնգստես ու մենակ ուժեղ պաչում ես լացացնելու չափ), բայց ներում ա ինձ , որովհետև սիրում ա , որովհետև ինքը իմ պահապան հրեշտակն ա , մամաս ա , ինքը բարի ա , որովհետև ինքը իմ Աստվածն ա :

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.11.2012), Tig (27.11.2012), Սելավի (27.11.2012)

  8. #50
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ առաջին օրը չի որ ճանաչում եմ. Ու առաջին էջը չի որ մաշեցնում եմ քեզ հետ։ Հավատա որ դու ոչինչ էլ չես խնդրում ու ոչ մի բանի բացատրության կարիք էլ չունես։ Չունես ըստ քեզ։ երբ կզգաս որ իրոք կարիք ունես իմանալու էդ ժամանակ կիմանաս։
    Հիմա արի թեման չշեղենք։
    Նետ իսկ կասես ինչու եմ ես այդքան մամաիս գժվեցնում , չեմ լսում , հեռախոսով անընդհատ խոսում եմ , բայց ինքը ինձ ներում ա : Համ էլ ասում ա -Քո նման կապրիզնի լաչառուշկա կունենաս նոր ինձ կհասկանաս .Էմմա ՛,աղջիկ ես քեզ սպանելու եմ :
    մեկ էլ խի եմ ես էսքան վատը

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.11.2012)

  10. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բարի» կամ «չար» կոչումները ըստ իս, ընդհամենը պիտակներ են «յառլիկ»: Որոնք մարդիկ կպցնում են այնպիսի արարքների կամ երևույթների վրա, որը գործում և համապատասխանում է իրենց գիտակցական արժեհամակարգում գործող կանոններին:
    Ամեն հասարակություն, ըստ իր ունեցած արժեհամակարգի է օկտագործում այդ պիտակները: Նույն երևույթը տարբեր իրավիճակներում տարբեր պիտակ է ստանում:
    Պատկերացրեք մեկը մարդ է սպանել, այդ մարդը հիմա ի՞նչ է, բարի թե՞ չար:
    Ըստ իս էդ մարդը մարդասպան է: Հիմա պատկերացրեք էդ մարդը սպանել է մեկին, ով սպառնում էր երեխաներին: Նա նկատելով սպառնալիքի խստությունը, սպանում է այդ սպառնացողին, որ փրկի երեխաներին: Այս իրավիճակում այդ նույն մարդասպանը դառնում է բարի մարդասպան, որովհետև օգնեց երեխաներին: Բայց մի տեսակ չի բռնում չէ՞ «բարի մարդասպան» պիտակը, որովհետև մեզ սովորեցրել են որ մարդասպանությունը դա վատ կամ չար բան է: Մեզ երբեք չեն սովորեցրել որ ամեն իրավիճակ իր ինքնուրույն ելքն է փնտրում: Ամեն բան կախված է նրանից, թե քո կատարած արարքի ժամանակ, դու ինչ կզգաս, մեկը մարդ սպանելուց ընկնում է շատ ծանր հոգեբանական վիճակի մեջ, մյուսը հպարտության և հերոսի հոգեբանական զգացողությունն է վայելում, որովհետև իր այդ արարքով նա փրկել է իր ընտանիքը, իր հայրենիքը, իր մտերիմին...
    Նմանատիպ օրինակներ, կարող ենք կյանքում հանդիպել ցանկացած երևույթների վերաբերյալ, որտեղ մարդիկ երևույթները պիտակավորել են լավի վատի, չարի բարու: Կրկին ըստ իս, չկա լավ կամ վատ, չար կամ բարի: Երևույթները ընդհամենը մենք ենք պիտակավորում, ելնելով մեր արժեհամակարգում գործող նորմերից:
    Կրոնական հրյաները մինչև վերջի երկու տարին պահպանում էին իրենց կրոնից բխող այն օրենքը, որ, շաբաթ օրը իրավունք չունեն էլէկտրոէներգիա միացնելու:
    Սակայն վերջի ամառները այնպիսի շոգ եղանակներ եղան, որ ստիպված այդ օրենքը հեչ արեցին, որպեսզի կարողանան օդակարգավորիչ (կոնդիցիոներ) միացնեն: Ով համարեց որ այդ արարքը այլևս մեղք չէ՞, Աստվա՞ծ: Ինձ թվում է որ ոչ, մարդկությունը ինքն է իր համար պիտակներ դնում տարբեր երևույթների վրա, անտեսելով նույն երևույթի, տարբեր իրավիճակների գործոնը, իրավիճակների յուրահատկությունները:
    Ես գրեթե համոզված եմ, սովամահ լինող րաբբին, հաստա խոզի միս կուտի:

    Իմ կարծիքով, եթե մարդու ներքին մղումները միտված չեն, մեկ այլ անձին մտադրված վիրավորելուն կամ զրկելուն իր ազատ ընտրության իրավունքից, ապա այդպիսի մարդկանց համար ցանկացած պիտակ՝ լավ, վատ, չար, մեղք... կորցնում են իրենց «կուսական» նշանակությունը, քանզի նրանք իրենց դիմացինի նկատմամբ վարվում են սիրո և կարեկցանքի զգացողությունից ելնելով, այդպիսի մարդկանց համար սերն է դառնում միակ շարժիչ ուժը, և նրանք տարբեր իրավիճակներում, նույն երևույթի առկայության դեպքում վարվում են համապատասխան թելադրված իրավիճակի, նրանք այլևս չեն մտածում, մեղք եմ գործում, կամ այսպես վարվելը չար են մարդիկ համարում:

    Այսպիսի մի ասացվածք կա, կարծեմ մոտովորապես այսպես է հնչում «մարդիկ պահպանում են օրենքը, իսկ սերը գիտի թե այն երբ խախտի»:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 27.11.2012, 00:49:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (27.11.2012), Quyr Qery (27.11.2012), Sambitbaba (27.11.2012), Smokie (27.11.2012), Tig (27.11.2012), Ամմէ (27.11.2012)

  12. #52
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նետ իսկ կասես ինչու եմ ես այդքան մամաիս գժվեցնում , չեմ լսում , հեռախոսով անընդհատ խոսում եմ , բայց ինքը ինձ ներում ա : Համ էլ ասում ա -Քո նման կապրիզնի լաչառուշկա կունենաս նոր ինձ կհասկանաս .Էմմա ՛,աղջիկ ես քեզ սպանելու եմ :
    Որովհետև գայլը սարի ետևն է։
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ էլ խի եմ ես էսքան վատը
    Դե հերիք ա քեզ գովես. է՜։

  13. #53
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրեք մեկը մարդ է սպանել, այդ մարդը հիմա ի՞նչ է, բարի թե՞ չար:
    Ըստ իս էդ մարդը մարդասպան է: Հիմա պատկերացրեք էդ մարդը սպանել է մեկին, ով սպառնում էր երեխաներին: Նա նկատելով սպառնալիքի խստությունը, սպանում է այդ սպառնացողին, որ փրկի երեխաներին: Այս իրավիճակում այդ նույն մարդասպանը դառնում է բարի մարդասպան, որովհետև օգնեց երեխաներին: Բայց մի տեսակ չի բռնում չէ՞ «բարի մարդասպան» պիտակը, որովհետև մեզ սովորեցրել են որ մարդասպանությունը դա վատ կամ չար բան է:
    Ոչ ոք իրավունք չունի ինչ որ մեկի կյանքը խլի , դա երբեք չի արդարացվումմիայն գրքերում հերոսանալու համար)

  14. #54
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև գայլը սարի ետևն է։Դե հերիք ա քեզ գովես. է՜։
    մի քիչ էլ գովեմ էլի , մամաիս հարցրել եմ

  15. #55
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եք մարդիկ լավն են, որովհետև կա Աստված, թե լավն են, որվհետև կա Աստծու դատաստան?)))

  16. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք իրավունք չունի ինչ որ մեկի կյանքը խլի , դա երբեք չի արդարացվումմիայն գրքերում հերոսանալու համար)
    Ամնէ ջան, եթե ընդհանուր կոնտեքստից դուրս քննարկենք այդ մեջբերածդ տողերը, ընդհանրապես չի հասկացվի թե իմ ասածի մեխը որտեղ էր:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (27.11.2012), Tig (27.11.2012)

  18. #57
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kivera-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եք մարդիկ լավն են, որովհետև կա Աստված, թե լավն են, որվհետև կա Աստծու դատաստան?)))
    Մարդիկ ոչ լավն են, ոչ էլ վատը, նրանք այնպիսին են ինչպիսին որ կան:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (27.11.2012)

  20. #58
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում, էս աշխարհում ամեն ինչ կարելի է որակել:
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ ոչ լավն են, ոչ էլ վատը, նրանք այնպիսին են ինչպիսին որ կան:

  21. #59
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամնէ ջան, եթե ընդհանուր կոնտեքստից դուրս քննարկենք այդ մեջբերածդ տողերը, ընդհանրապես չի հասկացվի թե իմ ասածի մեխը որտեղ էր:
    Սելավի ջան ,բայց ես քո ասածի հետ համամիտ եմ: Ուղղակի այդ մարդասպանի պահով գրեցի: Ես քո ասածը ամբողջությամբ ընկալել եմ և հասկացել եմ, թե դու ինչ ես ցանկանում ասել :

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (27.11.2012)

  23. #60
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kivera-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, էս աշխարհում ամեն ինչ կարելի է որակել:
    Խնդիր չկա Kivera ջան, ընտրությունը քոնն է, կարող էս ամեն ինչ էլ որակել, ես հարգում եմ քո ընտրության, և ընտրությանդ դեմ ոչինչ չունեմ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kivera (27.11.2012), Sambitbaba (27.11.2012)

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որ ֆիրմայի նոթբուքն է լավը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 361
    Վերջինը: 05.02.2016, 16:31
  2. Ո՞ր ֆիրմայի տպիչներն են լավը
    Հեղինակ՝ Չիպ, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 28.12.2015, 14:53
  3. mkv vs. avi. ո՞րն է ավելի լավը
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.01.2010, 03:44
  4. Ո՞ր ֆիրմայի DVD-RW է լավը
    Հեղինակ՝ TigranM, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 13.05.2009, 09:55
  5. Որ տնային սերվերն է լավը
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.10.2008, 12:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •