Կիսում եմ հիացմունքդ, Ամմէ
Նման երևույթներն իմ մեջ էլ են առաջացնում վեհության զգացում և հիացմունք։
Իմ կարծիքով նման հարցերը Աստծու գոյությամբ բացատրելը ոչ թե լուծում է հարցը, ոչ թե տալիս է լուծում խնդրին, այլ ընդհակառակը՝ կանգնեցնում է ավելի մեծ հարցի առաջ։ Եթե մեր համար Աստված ա էտ ամենը որոշում, բա ո՞վ ա իրա համար որոշել։ Մենք տրամաբանում ենք այսպես.
1) եթե լուցկու տուփը ունի ստեղծողի կարիք, ապա միթե՞ անհամեմատ ավելի բարդ կառուցվածք ունեցող մարդը կամ տիեզերքը չունեն ստեղծողի կարիք։ Հետևաբար, եթե Աստված չլիներ մենք գոյություն չէինք ունենա։
2) եթե Աստված չտար բարոյականություն մենք բարոյականություն չէինք ունենա
Հիմա հարց.
1) եթե Աստված չլիներ մենք չէինք լինի, բա իրա դեպքո՞ւմ ով ա եղել։ Եթե այդ սկբզունքը ճշմարիտ ա՝ եթե հիանալի տիեզերքը ՈՒՆԻ ստեղծողի կարիք, ուրեմն հիանալի տիեզերքը ստեղծող հիանալի բանականությունը առավելի ևս ՈՒՆԻ ստեղծողի կարիք՝ քանի որ ինքը տիեզերքի հետ համեմատած անհամեմատ ավելի բարդ պիտի լինի։ Իսկ ինչպես մենք պնդում էինք քիչ առաջ՝ բարդ կառուցվածք ունեցող բաները և նույնիսկ պրիմիտիվ կառուցվածք ունեցողներն ինքն իրեն չեն առաջանում ՝ ունեն Ստեղծիչ։
2) եթե բանականություն կրողը (տվյալ դեպքում մարդը) առանց ղեկավարվելու չի կարա «լավը» լինի, եթե ինքը լավը լինելու համար կարիք ունի առաջնորդության, էտ դեպքում Վերին կամ Բարձրագույն բանականությունը ո՞ւմ կողմից ա ղեկավարվել։ Ո՞վ ա իրան սովորացրել լավն ու վատը, չարն ու բարին։ Եթե բարոյականությունը պետք է լինի ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ապա ո՞վ է Աստծու բարոյականության ստեղծիչը։
Ամմէ, առղեծվածային ոմն
Lady Hope-ի (Տիկին Հույսի
) տարածած լուրը, թե իբր Դարվինը մահվան մահճի վրա պառկած մեռնելուց առաջ կարդացել է հին կտակարանը ու հատիկ հատիկ մերժել իր էվոլյուցիոն տեսությունը ինձ համար անվստահելի է թվում։ Որքանով, որ ես եմ տեղյակ այդ խոսակցությունները հաստատող հավաստի աղբյուր մինչ օրս գոյություն չունի։
Էջանիշներ