ivy-ի խոսքերից
Մեֆ, բանավեճը գուցե և ոչ մի բանի չի տանում, էն իմաստով որ ոչ մի ընդհանուր եզրահանգման չենք գալիս, նոր ճշմարտություններ չեն բացահայտվում, և վերջին հաշվով ոչ ոք տեսակետը չի փոխում կամ վերանայում։ Բայց բանավեճը թույլ է տալիս ծանոթանալ էս կամ էն մարդու աշխարհայացքին, գաղափարներին ու համոզմունքներին։ Դրա համար, բանավեճը ճանաչողական նշանակություն ունի։ Ու էդ ճանաչողության ընթացքում կարող ես քեզ մեկ ու մեջ լավ զգալ, երբ համախոհներ ես գտնում։
Էս քննարկման մեջ Ռայի տեսակետն ինձ շատ հոգեհարազատ է, որովհետև համարյա նույն մտքերն եմ կիսում լավ ու վատ կատեգորիաների, համամարդկային նորմերի ու մնացածի մասին։
Բացի դրանից, իր շարադրման ձևն ու հիմնավորումները շատ հետաքրքիր են ու շատ խորը։ Ինչքան էլ սուր անկյուններ ունենա Ռայը ու մեկ-մեկ անտանելի լինի, միևնույն է իրենից սովորելու լիքը-իքը բան կա. հազվադեպ կարող ես գտնել էդպիսի հարուստ ու բազմակողմանի ինտելեկտուալ պաշարով մարդկանց, էն էլ էդ տարիքում։ Ով ինչ ուզում է ասի։
Էջանիշներ