User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում։

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Մի կիլո լոլիկի պատմությունը»- Քարմեն Ս.

    2 5.41%
  • 2–րդ տարբերակ. «Անվերնագիր–1»- Կ'տա թև

    1 2.70%
  • 3–րդ տարբերակ. «Անվերնագիր–2»- Լենա Հովսեփյան

    10 27.03%
  • 4–րդ տարբերակ. «Թափառող հոգիներ»- Սոնա Բաղդասարյան

    1 2.70%
  • 5–րդ տարբերակ. «Հենակետում»- Համբարձում Համբարձումյան

    17 45.95%
  • 6–րդ տարբերակ. «Լռությունն ինքն էր»- Անի Հարությունյան

    2 5.41%
  • 7–րդ տարբերակ. «Մի կտոր երջանկություն»- Նունե Նազարյան

    2 5.41%
  • 8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ»- Արմինե Պետրոսյան

    3 8.11%
  • 9–րդ տարբերակ. «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»- Անի Հովհաննիսյան

    4 10.81%
  • 10–րդ տարբերակ. «Անվերնագիր–3»- Լիլիթ Կարապետյան

    6 16.22%
  • 11–րդ տարբերակ. «Գագոյի երազանքը»- Նատաշա Համիդյան

    15 40.54%
  • 12–րդ տարբերակ. «Գետնահարկը»- Գալաթեա

    15 40.54%
  • 13–րդ տարբերակ. «Ատունեի կործանումը»- Վարդուհի Բադալյան

    2 5.41%
  • 14–րդ տարբերակ. «Երկու սահմանների առաքյալները»- Արա Ալոյան

    6 16.22%
  • 15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ»- Սաթենիկ Ռշտունի

    1 2.70%
  • 16–րդ տարբերակ. «Խե՛նթ»- Թավրե

    5 13.51%
  • 17–րդ տարբերակ. «Իմ հաղթանակների օրը»- Արաքս Հակոբյան

    1 2.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 95-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1425 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթը ակումբում

  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավաքածու մրցույթը ակումբում

    Հարգելի ակումբցիներ,

    ՈՒրախ եմ հայտնելու, որ Հավաքածու բլոգի հերթական մրցույթը կանցկացվի ակումբում, այս ուրբաթ օրը: Խնդրում եմ ինձ ներել այսպիսի կարճ ժամկետի համար:
    Ակումբցիները նույնպես կարող են մասնակցել այս մրցույթին: Քննարկումները և քվեարկումը չի տարբերվի ակումբի նախորդ մրցույթներից:

    Մրցույթին հանձնվող արձակ ստեղծագործությունները պետք է լինեն նոր և նախկինում չհրապարակված:


    Հեղինակները կներկայացնեն մինչև 5 էջ (7500 նիշ) ստեղծագործություն:

    Մրցույթը չունի ժանրային կամ թեմատիկ սահմանափակում:

    Առաջին տեղ-$300.00

    Երկրորդ տեղ-$150.00

    Երրորդ տեղ-$75.00


    Մրցույթի լավագույն երեք ստեղծագործությունը նաև կհրատարակվի Գրեթերթի ձմեռային համարում:

    Սրբագրված ստեղծագործությունները ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ [email protected]
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 20.11.2012, 17:49:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.11.2012), ARMbrain (20.11.2012), Arpine (20.11.2012), Chilly (28.11.2012), Chuk (20.11.2012), einnA (25.11.2012), impression (20.11.2012), ivy (20.11.2012), laro (25.11.2012), Malxas (28.11.2012), Moonwalker (20.11.2012), Sagittarius (20.11.2012), Sambitbaba (20.11.2012), StrangeLittleGirl (21.11.2012), Ամպ (23.11.2012), Արէա (20.11.2012), Հայկօ (20.11.2012), Նաիրուհի (26.11.2012), Շինարար (22.11.2012), Ուլուանա (20.11.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օհօ, էս հո հիանալի բան եղավ:

    Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու ոչ ակումբցիների մասնակցությունը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (21.11.2012), Դավիթ (20.11.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Օհօ, էս հո հիանալի բան եղավ:

    Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու ոչ ակումբցիների մասնակցությունը:
    Իհարկե, ոչ ակումբցիները նույնպես կմասնակցեն մրցույթներին, և ակումբում գրանցվելու դեպքում, նրանք կարող են ակտիվորեն մասնակցել քննարկումներին և քվեարկությանը:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (21.11.2012), Արէա (20.11.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, ոչ ակումբցիները նույնպես կմասնակցեն մրցույթներին, և ակումբում գրանցվելու դեպքում, նրանք կարող են ակտիվորեն մասնակցել քննարկումներին և քվեարկությանը:
    Հիանալի է:
    Շնորհակալություն բոլորին նախաձեռնության և իրականացման համար, սա իրոք որ հրաշալի նորություն էր:
    Հուսով եմ շարունակական կլինի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.11.2012), StrangeLittleGirl (21.11.2012), Դավիթ (20.11.2012), Հայկօ (20.11.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կողմից, շնորհակալություն եմ հայտնում Չուկին, ՈՒլուանաին, Այվիին, Բյուրակնին, Գալաթեաին, Հաիկօին, Իմպռեշիոնին, և Ռայադերին, որոնց միջոցով հնարավոր դարձավ իրականացնել այս մրցույթը ակումբում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.11.2012), ivy (20.11.2012), laro (25.11.2012), Rhayader (30.11.2012), Sagittarius (20.11.2012), Sambitbaba (23.11.2012), StrangeLittleGirl (21.11.2012), Արէա (20.11.2012), Գալաթեա (21.11.2012), Հայկօ (20.11.2012), Նաիրուհի (26.11.2012)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը սկսվում ա

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (22.11.2012), Արէա (22.11.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղը սկսվում ա
    այոոոո, վերջապես

  14. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկության պայմանները

    • Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «N–րդ տարբերակ. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    • Քվեարկությունը տևելու է 7 օր,
    • Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու,
    • Քվեարկության 7 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    • Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    • Քվեարկությունը բազմակի է. յուրաքանչյուրը կարող է ընտրել մեկից ավել տարբերակներ,
    • Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    • 7 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:


    Ուշադրություն
    Այսուհետև ակումբում քվեարկել կարող են միայն այն մարդիկ, ովքեր
    ա) գրանցվել են քվեարկությունից առնվազն 10 օր առաջ
    բ) կատարել են 15–ից ոչ պակաս գրառում
    գ) ունեն 15–ից ոչ պակաս վարկանիշ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.11.2012, 08:35:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (25.11.2012), Moonwalker (23.11.2012), Դավիթ (23.11.2012)

  16. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1–ին տարբերակ
    Մի կիլո լոլիկի պատմությունը


    -Ինչ արժի լոլիկը,- հազիվ լսելի ձայնով հարցրեց բարձրահասակ կինը` ձեռքն առնելով արկղում խնամքով դասավորված լոլիկնորից մեկը: Վաճառողն անտարբեր պատասխանեց.
    - 300 դրամ:
    Կինը զգուշությամբ դրեց լոլիկը` հասցնելով միաժամանակ ստուգել վերջինիս պնդությունը, այնուհետև հանեց թաշկինակն ու սկսեց խնամքով մաքրել ձեռքը: Դրանից վաճառողը լոլիկի պես կարմրեց ու ատամները կրճատացնելով` հայտարարեց.
    -Իմ լոլիկը մաքուր է, տիկի’ն:
    -Միգուցե,- փիլիսոպայորեն արտաբերեց կինը` անդունդը գլորելով վաճառողի համբերության վերջին պնդօղակը: Ու եթե այդ պահին տիկնոջ հեռախոսը չզանգեր, վաճառողը հաստատ իր ողջ զայրույթը կթափեր կնոջ վրա: Առանց բարևի անգամ, տիկինը հեռախոսի մեջ շշնջաց` “Զբաղված եմ” ու անջատեց այն: Վաճառողը, հավաքելով իրեն, փորձեց ժպտալ.
    - Տիկին, դուր չի գալիս, ուրեմն մեկ այլ տեղից…
    Վաճառողը, որը կարճահասակ, մսոտ մատներով, կլոր դիմագծերով միջին տարիքի տղամարդ էր, չհասցրեց ավարտել իր միտքը, երբ կինը համարձակորեն պնդեց.
    -300ը թանկ է:
    Վաճառողը, շփոթված կնոջ համառությունից, կարկամելով ինչ-որ բան փնթփնթաց քթի տակ: Կրկին հեռախոսազանգ: Կինը նայեց հեռախոսին ու տեսնելով, որ դա այնքան էլ “կարևոր” զանգ չէ, կրկին անջատեց` չպատասխանելով:
    -Դե ինչ,- հարցրեց վաճառողին:
    - 280-ով եմ գնել: Չեմ հասկանում, ինչ արել- չի արել 20 դրամն է արել,- զայրացավ վաճառողը:
    Տիկինը խիստ հայացքով նայեց վաճառողին, ու արդեն երրորդ անգամ նրանց շեղեց հեռախոսազանգը: Կորցնելով իր սառնասրտությունը` տիկինը բողոքող ձայնով արտասանեց.
    - Այս սպասուհիներին թվում է, թե երբ սիրտն ուզի, պիտի զանգեն քեզ,- ասաց ու մոտեցրեց հեռախոսն ականջին,- հիմա’ր, զբաղված եմ,-կտրուկ արտասանեց` անջատելով հեռախոսը:
    Տիկնոջ թիկունքին արդեն զգալի հերթ էր գոյացել: Վաճառողն զգալով, որ տիկինն իրենից համառ է, վերցրեց պարկն ու սկսեց լցնել լոլիկները:
    - 280ով եմ տալիս, կլինի:
    - Կլինի,- լայն ժպտաց կինը:
    - Քանի կիլո եք ուզում:
    - Մեկ:
    Կշռված պարկը վերցնելով` կինը մեկնեց վաճառողին 300 դրամը: Վերջինս սկսեց մանր փնտրել:
    - Մանրը պետք չի,- հեգնեց կինը:
    Վաճառողը վիրավորված բացականչեց.
    - Մի ժամ է 20 դրամի համար վիճում եք, հիմա էլ ասում եք` պետք չի:
    - Ես միշտ հասնում եմ իմ ուզածին. Դա իմ բնավորությունն է,- ժպտաց կինը` հավաքվածների խեթ հայացքների ներքո, որից հետո վերցրեց լոլիկները ու ուղղվեց դեպի դուռը:
    - Ստացեք մանրը,- ասաց վաճառողը` նետելով երկու մեծ 10 դրամանոցները կնոջ ոտքերի տակ,- Տիկին, փոքր բաների հետևից ընկնելով` հաճախ կորցնում են ավելի մեծը:
    Տիկինն ուզում էր պատասխանել, բայց կրկին զանգեց հեռախոսը: Այս անգամ սեղմեց կոճակը.
    - Ինչ է եղել, հիմար:
    “Տիկին, Ձեր որդին վթարի է ենթարկվել: Ուզում էր խոսել Ձեզ հետ, բայց Դուք հեռախոսը չեիք վերցնում: Նա մահացավ…”:
    Տիկնոջ ճիչը միախառնվեց խանութի դռան ճռռոցին: Միայն մի ակնթարթ և լսվեց հերթական “ինչ արժե-ն”, իսկ խանութի մուտքի աստիճաններին` արևի տակ, փայլում էին կարմիր լոլիկները… պինդ էին` անգամ թափվելով քարե աստիճաններին, չէին ճզմվել:

  17. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.11.2012), Chilly (26.11.2012), keyboard (25.11.2012), Moonwalker (23.11.2012), Quyr Qery (26.11.2012), Rammstein (30.11.2012), Ripsim (24.11.2012), Sagittarius (24.11.2012), Sambitbaba (23.11.2012), Tig (28.11.2012), Դավիթ (23.11.2012), Թամարա (30.11.2012), Նիկեա (23.11.2012)

  18. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2–րդ տարբերակ.
    Անվերնագիր–1


    Նույն քայլվածքով, նույն չափի քայլերով գնում էր նցյալ տարվա պարտքերը մարելու: Մեկին նկար պիտի տար, բայց ժամանակ չէր
    լինում: Երբ հեռախոս ուներ, զանգում էր, խոստանում, որ կտանի շուտով ու էլի չէր տանում: Հետո հեռախոսը վաճառեց ու էլ չզանգեց: Ու՞մ են պետք հեռախոսները: Ի՞նձ: Քե՞զ: Լավ, իմն էլ քեզ կտամ, եթե ունենամ: Բայց ես ավելի լավ բաներ ունեմ քան հեռախոսն է: Օրինակ` հուշեր, պատմություններ՝ օրինակ` այն օրը, երբ գնում էր պարտքը տալու… Ցերեկ էր: Հետո աչքն ընկավ դիմացից եկող մարդու ձեռքի մոմին: Մոմը ոչ թելուսավորում էր, այլ խավարեցնում էր շուրջը: Մոմով մարդը մոտեցավ.

    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Ու՞ր:
    ՆԱ_Տուն…_/դեմքը մռայլվեց/_ Չէ, տուն չէ: Առա~ջ:_/հռետորական տոնով/
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Առաջ ու՞ր:
    ՆԱ _Առաջ, չգիտեմ:
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Առջևում քարեր են:_/չար քմծիծաղով/
    ՆԱ_Չէ քար չկա, նայիր:_/միամիտ ու վստահ/
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Ինքդ նայիր:_/ինքնավստահ ու գոգ ժպիտով/
    Նա նայեց ու տեսավ, որ քարեր են, բայց մինչ այդ չկային.
    ՆԱ_Չէ ետ գնանք… Չէ, չէ, առաջ:
    Անցնող մարդիկ զարմացած նրան էին նայում: Նա էլ ապուշի տեսք ուներ։ Մոմով մարդը ծիծաղեց.
    ՄՈՄՈՎ ՄԱՐԴ_Ցածր խոսիր, ինձ միայն դու ես տեսնում:
    ՆԱ_Ե՞ս: Ինչո՞ւ ես: Եվ ինչո՞ւ եմ տեսնում: Հա~: Պարզ է: Լա~վ կատակ էր: Բայց կներես: Ես շտապում եմ “թվացյալ մարդ”_հեգնական տոնով:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Չեմ կատակում:_/վիրավորվեց, որ իրեն չեն հավատում/
    ՆԱ_Հա~, ճիշտ է, դու ջինն ես, ես էլ ընտրյալդ եմ: Երևի կարևոր հանձնարարություն ունես ինձ տալու: “Ո~վ ջինն”,_ծիծաղեց ու առաջ քայլեց:_Հա~, ի դեպ, մոմն իսկապես էֆֆեկտ էր…
    Հանկարծ նայեց թվացյալ մարդուն ու տեսավ, որ նա առաջվա պես իր առջև կանգնած է, իսկ նա քայլո~ւմ էր, քայլո~ւմ էր… Վախեցավ հանկարծ: Աչքը մոմից չէր կտրում: Այդպիսի գեղեցկություն դրախտում էլ չես տեսնի: Դժոխքում, միգուցե…
    ՆԱ _Լսիր, մեմն ինչպե՞ս է աշխատում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Չի աշխատում, փչացած մոմ է,_ ծիծաղեց:
    ՆԱ _(Փորձելով զարմանքը ցույց չտալ)._Սխալ մոմ է: Սխալ է աշխատում:_ուզում էր կատակել, բայց աչքերը մատնեցին վախը: Ցանկացավ թեման փոխել.
    ՆԱ_Իսկ դու ո՞վ ես:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Դե՜… Ով ուզես նա եմ:
    ՆԱ _Ով ուզե՞մ… Նա չես… Նա չկա…
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Բա ի՞նչ կա:
    ՆԱ _Հեռախոս, ժամացույց…
    Թվացյալ մարդը զարմացավ.
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Մի՞թե դու հեռախոս ունես:
    ՆԱ _Չէ, չունեմ,_/ուշքի գալով/_ո՞նց իմացար:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Իսկ ինչո՞ւ խաբեցիր:
    Սկսեց իրոք վախենալ, սարսափել: Բայց հեռախոսի մասին հենց այնպես էր ասել:
    ՆԱ _Աստված վկա, մոռացել էի, որ վաճառել եմ,_չգիտեր ինչու է արդարանում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Ինչո՞ւ ես վաճառել:
    ՆԱ _ Մեկ է ոչ ոք չէր զանգում: Խանգարում էր:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Գնողին չի՞ խանգարելու:
    ՆԱ _Կխանգարի,_/փորձված փիլիսոփայի նման/_բայց հիմաաա… չի խանգարում:/արդեն վստահ/
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Զարմանալի եք,_/կարծես ինչ-որ բան էր հաշվում/_վճարում եք, որ ձեզ խանգարեն:
    ՆԱ _Հա~:_/Գլուխը դրական շարժեց: Ամեն ինչ կորցրածի էր նման/_ Փող ենք տալիս, որ մեզ վնասեն:_/ափսոսանքով ժպտաց/_Լա~վ է,_/դադար տվեց, հետո հանկարծ նայեց թվացյալ մարդուն/_չէ՞:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Հիմար եք:
    ՆԱ _Գիտեմ:_/անմիջապես պատասխանեց, կարծես գիտեր, թե ինչ է լսելու/
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Դա արդեն լավ է: Դու այնքան էլ հիմար չես: Դու գոնե վաճառել ես հեռախոսդ:
    Նրան չուրախացրեց այն, որ ինքը պակաս հիմար է, քան շատերը:
    Ուրիշ մտքից էր ճնշվում: Մտածեց ու նորից դարձավ
    Անծանոթին.
    ՆԱ _Հեռախոսն ի՞նչ կապ ունի:
    Թվացյալ մարդը զարմացած նայեց նրան`բացատրություն պահանջող հայաքով: Նա փորձեց բացատրել.
    ՆԱ _Դե հեռախոսն ի՞նչ կապ ունի մոմիդ հետ: Ես մոմի մասին էի հարցնում: Մոմն ինչի՞դ է պետք, այն էլ ցերեկը: Գիշեր էլ լիներ օգուտ չէր տալու,_ուզում էր մի ծաղրող բան ասել:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Հասկանո՞ւմ ես…
    ՆԱ _Ո՛չ: /ընդհատելով/:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Երբ մութ է, լուսավորում է…_/չնկատեց, որ իրեն ընդհատում են ու շարունակեց խոսքը/_իսկ ցերեկը…ցերեկն ամեն ինչ հակառակ է:
    ՆԱ _Չեմ հասկանում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Գիտեմ:_/ափսոսանքով ու խղճահարությամբ նայեց նրան/, Մարդիկ շատ հիմար են դա հասկանալու համար:
    ՆԱ _Բայց ես հարցնում էի, թե…
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Ո՞ւր ես գնում:
    ՆԱ _Առա՛ջ…/ձեռքը մեկնելով/… Ե՜տ…/վախեցած նայեց հակառակ ուղղությաքմբ, հետո չորս կողմն ուսումնասիրեց ու կասկածանքով նայեց իր ձեռքին/_ Տո՞ւն…/գլուխը կախեց/_ Չգիտեմ…
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Նույնիսկ դա չգիտես: Գնում ես ու չգիտես… Էլ ի՞նչ ես ուզում:/ձեռքը թափ տվեց, իբր թե հեռանում է/
    ՆԱ _Ուզում եմ…/մտածելով ասի, թե չասի/ ուզում եմ թռչուն դառնալ :
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Ես քեզ թռչուն կդարձնեմ:_/ետ շրջվեց` շարունակություն ակնկալող հայացքով, բայց շարունակություն չեղավ/_ Իսկ ի՞նչ թռչուն:_/հանգիստ, առանց զարմանալու/:
    ՆԱ _Ինչ ուզես: Հա, հա~ ինձ թռչուն դարձրու: Ինչ կուզես, մեծ, փոքր…
    Ի~նչ կուզես:_/Ուրախությունից գոռում էր/:
    Իսկ թվացյալ մարդը ծիծաղում էր ու փորձում ինչ-որ բան ասել,
    բայց ծիծաղը չէր թողում, որ խոսի: Հազիվ կարողացավ
    արտաբերել.
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ _Հաաա~վ… հա~ հա~ հա~…
    ՆԱ_Չէ, չէ: Ի~նչ հավ: Թռչել եմ ուզում, հասկանո՞ւմ ես:/հետո ուշքի
    գալով/ …ծաղրում ես…/բայց տեսնելով դիմացինի լուրջ աչքերը
    ինքն էլ լրջացավ/:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Արագի՞լ, կարա՞պ…
    Նա շփոթված գլխով էր անում ու մտքում աղոթում էր, որ դա երազ չլինի: Մտքերն արդեն վաղուց թռչուն էին դարձել ու թռել տարբեր ուղղություններով: Նրանցից մի քանիսը հավաքվեցին ու կարծես լսելի դարձավ.
    ՆԱ_Միայն… միայն թռչեմ
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ո՞ւր:
    Հարցն այնքան կտրուկ ու բարձր հնչեց, որ նա ցնցվեց ու թվաց, թե
    վախեցած է: Սկսեց կմկմալ.
    ՆԱ_Եե… ես պետք է տեսնեմ նրան:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ո՞ւմ:
    ՆԱ_Ով հեռու է շատ:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Քեզանի՞ց… Ի՞նչն է ձեզ բաժանում:
    ՆԱ_Մի օվկիանոս ու մի կյանք:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ուզում ես օվկիանո~սն անցնել…/մտածեց ու զարմացավ նրա հիմարության վրա, հետո փորձեց հուշել/… Ձուկ դարձիր:
    ՆԱ_Դու ոչինչ չես հասկանում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Հասկանում եմ, իհա~րկե հասկանում եմ: Դու ջրից վախենում ես: ինչ իզուր է, /հետո իներցիայով շարունակեց/_ Դե ասենք դրա
    համար հասկանալ պետք չէ, զգալ է պետք,_/հեգնական ու
    ափսոսանքի ժպիտով/:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_/դեմքը մոտեցրեց նրան ու նայեց ուղիղ աչքերի մեջ/_Լսի՛ր, մա՛րդ, ես քեզ քար կդարձնեմ ու հոգիդ միայն կենդանի կթողեմ,_/զայրացավ ու կարմրաեց/:
    ՆԱ_Աղաչում եմ, չանես, կմեռնեմ:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Այսպես էլ կմեռնես: Կարծում ես անմա՞հ ես: Խեղճ մահկանացու ես` բոլորի նման:
    ՆԱ_Ոչինչ էլ չեմ կարծում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ուրեմն լսի՛ր: Պարտադիր չէ, որ ես հասկանամ, առավել ևս պարտադիր չէ, որ ես զգամ: Իմ գործն ուրիշ է…
    ՆԱ_Հա, մոմն էլ է ուրիշ,_անկախ իրենից ընդհատեց թվացյալ մարդուն: Երևի հետաքրքրությունից էր:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Մի՛ խոսիր քեզ անհասանելի բաների մասին: Թռչե՞լ ես ուզում, ուրեմն ձուկ մի՛ դարձիր, շա~տ լավ… Երբ ցանկանաս թռչել, ասա կախարդական խոսքերը. “Թռչուն եմ, բայց հավ չեմ”, իսկ երբ հասնես քո ուզած տեղը և ցանկանաս նորից մար…դ…
    ՆԱ_Շնորհակա՜լ եմ…,_վազեց մի քանի քայլ ու թռավ:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Ետ դարձիր անհամբե՜ր արարած, լսիր երկրո~րդ խոսքը:
    Նա արդեն հեռու էր և վերևից ձեռքով էր անում:
    ԹՎԱՑՅԱԼ ՄԱՐԴ_Թյո~ւ…


    … Թվացյալ մարդն անհետացավ, իսկ թռչունը թռավ, ու երկինքը կուլ տվեց նրան: Անցա՞վ արդյոք օվկիանոսը: Բայց թռավ ու դեռ թռչում է: Բոլորը նրան տեսնում են, ժպտում են, երեխաները ուրախանում են, ու ոչ ոք ոչինչ չի հասկանում: Իսկ նա այլևս մարդ չի դառնա… Իսկ մարդիկ ժպտում են նրան տեսնելիս և գուցե մտածում.
    ՄԱՐԴԻԿ_Երանի ես էլ թռչուն լինեի…
    _Երանի…
    Ոմանք էլ ուզում են ձուկ դառնալ… երբեմն…
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.11.2012, 02:02:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (25.11.2012), Malxas (25.11.2012), Sambitbaba (23.11.2012), Դավիթ (23.11.2012)

  20. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3–րդ տարբերակ
    Անվերնագիր–2


    Քարահունջն իմ գյուղն է, իմ կենսագրության ակունքն ու…մինչ այսօրն է:
    Վաղն է:
    Հետոն էլ է...
    Քարահունջը չունեցածս գրքի բազմահատորյակն է, որը ժանր չունի, չունի "Առաջաբանի
    փոխարեն" ու "Ծանոթագրություններ" բաժիններն անգամ: Չպիտի էլ ունենար, որովհետև իմ չեղած գրքում
    հաստատել-ապացուցել-վկայակոչելու կարիքը չկա:
    Այնտեղ փաստեր չկան, իրադարձություններ՝ նույնպես:
    Այնտեղ այգաբացին ստվերներ նետող, իրար հրմշտոցով նախրի` նախրաձայնով բացվող այգաբացը
    կա, ու օնիբուն թորվող օղու տաք թթաբույրը կա...
    Այնտեղ Ներքի աղբրից կժով ջուր կրել ու մինչ տատիդ տուն ձգվող քարասալ դիքերի հետ հաշտ-
    համերաշխ լինելը կա-վիթի նման դյուրաթրթիռը կա...
    Այնտեղ քո թախտին ու լույս-Լուսիկ տատիդ անկողնուն կեսգիշերին վետվետող հսկա ակացիայի
    օրօր-ստվերը կա...
    Այնտեղ կավե քրտնած կուլայից գիշերվա կեսին մոթալի պանրի ծարավը ջրող, ծոցդ գիլ-գիլ
    ակոսող սառը ջուրը կա...
    Այնտեղ Շռռանի փրփուր ջրվեժազրնգոցը կա...
    Այնտեղ ժամերը խառնած-շփոթած աքլորականչը կա...
    Այնտեղ օրվա ժամանակին իր ժամանակով…հաղթած, քնած-դադրած տատիդ մեղմ չնչառությունը
    կա...
    Այնտեղ քեզ հայացք նետած ջահելների հետ մեն-մեկուսի, ձեռքերդ վերմակին դարսդասած
    խունջիկ-մունջիկը կա...
    Այնտեղ ողջն այդ նոտագրող, մեղրածոր թթով ծոցվորված թթենինների..սոխակ “ճիճու” միալար
    սերենադան կա…
    Այնտեղ համը կա, հոտը կա, գույնը կա, մարդը կա, հոգնությունն ու իրար տեղ իմանալը կա...
    Այնտեղ կյանքիդ հեքիաթը կա ու իրական-իրական հրաշքը կա…

    Կա, կա' իմ չեղած գրքում, իմ բաժիններ, էջ ու "Բովանդակություն" չունեցող գրքում, որ իմն է
    միայն, իմ մասունքն է, մասունքից էլ թանկ է, իմ միս ու արյունով անցածն է, իմ հիշողությանն ու նյարդին
    անխաթար պահ տվածն է:
    Բայց այսօր տխուր է, այսօր տխուր-խեղճացած է իմ չեղած գիրքը...
    Այսօր իմ գյուղը սահում-իջնում է, այսօր իմ գյուղում նախրաձայնը խլանում է ճաքհառաչ
    անհանգիստ ընդերքի ձայներից՝ խուլ դղրդյուններից...
    Այսօր ակացիայի ստվերը մոգոնող-խաղացնող լույսերը չկան...
    Այսօր այնտեղ քամին կա, բայց անհավես է-լուսնապարը չկա, լուսնապարին սպասողը չկա…
    Այսօր այնտեղ իմ թախտն ու տատիս "ֆրաժի" մահճակալը բաց կտուրի՝ շեկ արևի ու մզմզան
    անձրևի տակ են...
    Այսօր այնտեղ ծեր ու լքյալ է Ներքի աղբյուրն անգամ...

    Այսօր այնտեղ ջահելները ծեր են-օրվա, օրվա ծանծաղի մեջ են, ծերերն ո՞ւր են. կան-չկան՝
    մամռոտ հավատով են, մամռե դեմքերով են, այստեղ, բայց …այնտեղ են, այնտեղ, ուր օրը ժպիտ ուներ ու
    վաղվա լույս-պարան…
    Իմ հաշվանքի սիստեմն էլ է փոխվել այսօր, այսօր…փարթամ-հաստ ծամերով, ջուր շաղ տված խալ-
    խալ բակը սրբելուց խենթանալու չափ երջանիկ աղջնակը մտքով ավելի քան աղջնակ է, բայց…
    Բայց նա այդպես էլ չեղած գիրքը հոգու սնդուկում գուրգուրող գյուղաճարակի տենդ ունի, արյան
    մշտահմա ժաժք ունի, ունի ու՝ հավերժ փառաբանության պատճառ՝ այդքա~ն իրական ու իրեղեն,
    այդքաա~ն…չեղած գիրք ունենալու համար…
    Ու այդ աղջնակը հոժար է, որ իր հոգին, պահապան հրեշտակի պես, ճերմակ թևերով գուրգուրի իր
    արյան կաթնաղբույր Քարահունջը:
    Որ գրկի-գուրգուրի այնպես, որ սահք-սողքի ցավը բալասանի, որ հոսելուց, ընդերքի ձայների ահից
    փրկի իր թելիկ-մելիկ հուշերը...
    Որ էն՝ մանկության պստլիկ սրտիկը, անզորության ցավից ճաք չտա...
    Որ կենդան մարմնի կենդան հոգին երկար-երկար գուրգուրի Քարահունջը…
    Որ Քարահունջն իրեն պահի իր բացվող, բայց տաք ծոցում…
    Որ պահենք իրար, որ չեղած գիրքս, Աստված մի արասցե, չվավերագրվի…
    Որ գրադարակ մտնելու ահը չառարկայանա…
    Որ հեքիաթս չխռովի ինձնից…

  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.11.2012), Chuk (25.11.2012), impression (23.11.2012), ivy (24.11.2012), Moonwalker (23.11.2012), Peace (23.11.2012), Sambitbaba (23.11.2012), Ամմէ (27.11.2012), Դավիթ (23.11.2012), Նիկեա (23.11.2012)

  22. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4–րդ տարբերակ
    Թափառող հոգիներ


    «Ամենից անկախ,Աստծո կամքից դուրս կա մի ինքնագո աշխարհ, ուր նետվում են ինքնակոչ վրիժառուները՝ ակնկալելով իրենց հաղթանակը անշնորհակալ աշխարհի հանդեպ»:


    Ես չգիտեմ թե որտեղից եմ եկել, չգիտեմ թե ինչու եմ ծնվել: Երբ առաջին անգամ բացեցի աչքերս, լողում էի անսահման օվկիանում: Իսկ իմ եղբայրներն ու քույրերն անհետանում էին մեկը մյուսի հետևից: Թույլ, բայց սարսռազդու ալիքները անընդհատ ծփում էին: Ես վախնում էի, կարծում էի, թե հաջորդ վայրկյանին կանհետանամ, ինչպես նրանք: Դա առաջին զգացմունքն էր կյանքիս մեջ: Այն էլ այդժամ ինձ միակ հասանելի զգացմունքը: Պարուրված վախով սպասում էի թե երբ կգա իմ ժամանակը: Բայց դա երկար չտևեց: Եկավ իմ աշխարհ գնալու օրը: Տեսադաշտումս շողաց արևը, որին ես սև էի ներկել: Տարված այդ հսկայի վեհությամբ՝ թույլ ձեռքերս մեկնեցի՝ փորձելով գիրկս առնել այդ մռայլ մենակին, բայց նա հեգնանքով ինձ վրա սփռեց իր սառը շողերը: Գիտակցեցի, որ այդպես նա ինձ պատրաստում էր ապագա խոչընդոտներին: Չէ՞-որ Սև Արևն էր իմ մայրն ու իմ Աստվածը: Վրեժի աստվածը: Դա հասկանալուց հետո ես ոտքի կանգնեցի ու սկսեցի ապրել: Ապրել, որ վրեժս լուծեմ ամբողջ աշխարհից:

    Այն ժամանակ, այն երկրում, ուր ես ծնվել էի կար մի սովորություն: Եթե երեխան իր առաջին քայլերն անում էր մինչ իր միամյակը, նրա մեջքին էին կապում խոշոր կծիկներ: Այդպես երեխան չէր կարողանում հավասարակշռությունը պահել ու անընդհատ ընկնում էր: Սա միջոց էր, որ նա չկարողանար լքել հայրական տունը ժամանակից շուտ: Ես էլ կանգնել սովորեցի տասերորդ ամսում: Ինչպես ակնկալվում էր, շուրջս հավաքվեցին տատիկ-պապիկներն ու ծնողներս: Մեջքիս կապեցին հինգ խոշոր կծիկ, բայց ես չընկա: Չգիտեմ թե ով, բայց ինչ որ մեկը ուսիցս ինձ հրեց: Եվ ես ընկա մեջքիս վրա: Իսկ նրանք բոլորը վերևից ինձ էին նայում ու ծիծաղում: Ես չլացեցի, նրանք էլ շարունակում էին վերևից ցած ինձ նայելը: Ես մեռելի պես անշարժ մնացի պառկած...

    Մինչև վեց տարեկանը ինձ դաստիարակեցին որպես մի աղջկա ու վարսերս էլ դեռ չէին կտրել: Իսկ արդեն հիմա ես մորս հետ նստած էի վարսավիրանոցի սպասասրահում: Հիշում եմ, որ մի գիրք էի նայում ու երբ հայացքս գրքից հեռացրի, վարսավիրանոցի աթոռները կամովի վերածեցի փոքրիկ բեմահարթակների: Երեխաները բարձրանում էին դրանց վրա ու անէանում: Այդ երևույթը ինձ մի բան հիշեցրեց: Թե ինչպես էի ես մի քանի ամիսն շարունակ կավից մարդուկներ պատրաստում: Բավականին շատ էի պատրաստել ու սենյակիս հատակը ասես պատերազմի դաշտ լիներ: Օրերից մի օր, չկարողանալով կուլ տալ մանկությունս տրորող ձանձրույթը, արձանիկներս հատիկ-հատիկ փշուր-փշուր արեցի՝ խառնելով դրանց զայրութ, ատելություն, ինքնասիրություն: Դա էր իմ առաջին չարագործությունը: Հիշեցի նաև մեր շան: Նրան ջրախեղդ էին արել: Ես սիրում էի շնիկիս, նա էլ ինձ էր սիրում: Մեծերը փորձում էին հանգստացնել անդադար ու սրտապատառ լացս: Զուր էր. նրանք չէին էլ ենթադրում, որ հենց ես էի սպանել իմ սիրելի շնիկին: Ու երբ նույնիսկ ինքս ի վիճակի չէի հավատալու արածիս, ես դադարեցի լացել: Դա տարրական դպրոց գնալուցս մեկ տարի առաջ էր:

    Բայց ինչքա՜ն էի սիրում այդ փոքրիկ էակին...

    Սա էլ կատարվեց, երբ գնացի ավագ դպրոց: Ծնողներս ինձ տարան մի խումբ, որը նախատեսված էր հոգեպես անկայուն ու մտովի թերզարգացածների համար: Նրանց կարծիքով արտսասովոր էի, նույնիսկ վտանգավոր: Բայց դա ժամանակի անտեղի կորուստ էր: Ուղղակի մինչ այդ ես ինձ համար արդեն մերժել էի «զգացմունք» ու «անհատականություն» կոչվածները: Եվ ես հաստատ մտովի թերզարգացած չէի, դրանք էլ ինձ պարզապես պետք չէին: Բայց ես հաճախում էի այդ խումբ ամեն կիրակի: Երևի թե ասելու կարիք չկա, որ նույնիսկ պատկերացում չունեի թե ինչպես շփվել խմբակիցներիս հետ: Հենց նրանց պահելաձևն ինձ ստիպեց կյանքում առաջին անգամ ապշանք զգալ: Ասես մոլորվել էի: Տպավորությունն այն էր, թե երեխաները միայն անմիտ քիթ քչփորել, անկապ ծիծաղել ու ավազների մեջ թավալ գալ էին կարողանում: Բայց ինքս ներծծված լինելով այդ միջավայրում՝ տեսնում ու զգում էի նրանց տառապող հոգիներն ու լացող աչքերը: Ինձ էլ պիտակեցին շփման եզր գտնելուն անկարողունակ: Դա ևս մի հիմարություն էր: Պարզապես ես փախչում էի մյուսների հոգու լացից.

    -Մենք չե՛նք սիրում մահը, մենք չե՛նք ուզում մահը զգալ:Մենք չե՛նք ուզում, որ դուք լացեք: Չե՛նք էլ ուզում ինքներս լացել, ո՛չ մի բանի համար» ու «ի՞նչ կլիներ, որ մենք ինքներս ընտրեինք մեր սեփական կյանքը: Իսկ ի՞նչ եք զգում դուք, երբ մահանում է ձեզ հարազատ մեկը: Ինչպե՞ս է աշխարհը դեռ կարողանում ագահորեն ծիծաղել նման անտեղի ցավերի վրա...- այս հարցերն էին հորդում նրանց վիրավոր էությունից: Նրանցից ոմանք էլ տաիս էին լուռ ու ոչնչացնող պատասխաններ.

    -Ո՛չ-ոք չի ցանկանում բախվել նման բաների հետ, մենք էլ շրջվել ենք ու հետ չե՛նք նայի... Մենք ոչինչ փոխել չե՛նք կարող... Չե՛նք ուզում վայելել մի աշխարհ, ուր մարդ կարող է կորցնել սեփական «ես»-ը:

    Տեսնելով նրանցում թաքնված պարզությունն ու իրականությունը՝ իմ առաջին ռեակցիան նրանցից հեռու մնալն էր: Բայց ի վերջո ես չէի ուզում, որ ինձ ուղարկեին հիվանդանոց: Դրա համար էլ փորձեցի շփվել մեծերի հետ. «ծափ-ծափ մեր քիթիկը», ապա «ծափ-ծափ մեր աչքերը» ու «ծափ-ծափ բարձրացնում ենք ձեռքերը»: Լիակատար հիմարություն... Հանուն ծնողներիս ես մի կերպ տանում էի այդ դասաժամերը: Մեկն էլ կար՝ մի աղջիկ: Նա օգնում էր ուսուցիչներին երեխաներին զբաղեցնել: Նկատելով իմ մեկուսացումը մյուսներից՝ նա միշտ խաղում էր ինձ հետ: Տարօրինակ կընկալվի, բայց նրա ջերմ վերաբերմունքը ավելի շատ վանում ու կատաղեցնում էր ինձ, իսկ մյուս երեխաների մոտ առաջացնում նախանձ: Ի վերջո դա ընդունեցի որպես առավելություն ու զգացի հպարտություն ասվածը:

    Շարունակությունը՝ հաջորդ գրառման մեջ

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.11.2012), Quyr Qery (26.11.2012), Ruby Rue (23.11.2012), Sambitbaba (23.11.2012), Դավիթ (23.11.2012), Նիկեա (23.11.2012)

  24. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը՝ նախորդ գրառման մեջ

    Սովորում էի արդեն ավագ դպրոցում: Ի զարմանս իմ ծնողների, նրանց զավակը, որին ներառել էին հոգեպես անկայունների կուրսերում, իրեն բավականին լավ էր զգում նոր դպրոցում: Ինձ համար այդ դպրոց կոչվածը ասես բանտ լիներ: Ես միանգամից հասկացա այնտեղ օտար լինելս: Դպրոցականների հոծ ամբոխին հարմարվելու համար դիմում էի ամեն քայլի: Բայց ամեն ինչ զուր էր: Ոմանք շարունակ ամեն ինչ իրենցով էին անում, մյուսները՝ հեգնանքով քրքջում, երրորդներն էլ՝ անտարբեր սահում ու անցնում: Հետո հասկացա, որ նրանց հարմարվելն այնքան էլ էական չէր: Պետք էր ուղղակի չառանձնանալ ընդհանուր խմբից: Բայց սուսուփուս ուղղակի նստելն էլ տարբերակ չէր: Իրականում դա հակառակ արդյունք էր տալիս: Կարևոր էր ոսկե միջինի դերում հանդես գալ կարողանալը: Բոլորի նման ուրախ լինել, բոլորի նման հիմար ու խելացի լինել, բոլորի նման խելոք և չարաճճի լինել: Այդպես օրերս գլորում էի աշխույժի ու վախկոտի սեփական դիմակով: Ի վերջո ես զարգացնում էի դերակատարիս այդ տաղանդը ամբոխից աննկատ հեռու մնալու համար: Ինձ դա այնքան անիմաստ էր թվում, որ առանց խղճի խայթի սկսեցի խաղալ: Խաղալ այնպես, ինչպես բոլորն էին խաղում: Դասարանում մի աղջիկ կար: Նա համարվում էր բոլորի թիրախը: Պատճառը կայանում էր նրանում, որ խեղճը ուղղակի չէր կարողանում հարմարվել աշակերտական հասարակությանը: Քանզի նա բոլորովին ընդունակ չէր խաղալու, մեկ հյուսքերն էին կտրում, մեկ հրում գցում, մեկ էլ տեսար պայուսակն էին գողանում: Չնկատեցի թե ինչպես ինքս էլ ներքաշվեցի հեգնանքով քրքջացողների կարգի մեջ: Հետո էլ մակարդակս «բարձրացրեցի»ու այժմ արդեն հոսում էի հոսանքին համապատասխան, այն էլ աչքերս փակ: Այդպես էլ անընդհատ խավարում խարխափելով՝ դարձա շրջանավարտ, վերջակետ դրեցի դպրոցական կյանքիս: Առաջինը, մտքիս խրամատներում ձևավորվեց բարձրագույն ընդունվելու ցանկությունը: Բայց հաշված ժամերում կասկածեցի ու փոշմանեցի: Հոգիս ձանձրույթից պայքարում էր ինքն իր հետ, փնտրում որևէ փոփոխություն, որը թույլ կտար գտնել մի հետաքրքիր արժեք կամ հիասթափություն: Հերթը հասավ աշխատանքի անցնելուս մտքին: Որոշումս վերջնական էր: Հորս ծանոթներից մեկը կարողացավ քաղաքային փոստում ինձ աշխատանքի տեղավորել: Փոստատար... Շատերի համար դա անգույն ու տաղտկալի զբաղմունք էր միայն: Բայց կարծում եմ՝ ինձ չէր խանգարի հասկանալ մարդկանց մեկը մյուսին նամակ գրելու իմաստը: Ի՞նչ էր ասում տնօրենը: Կարծես թե.

    - Քեզ է վստահվում ամենակարևորն ու թանկը: Հոգի՛ն: Քո պարտականությունն է այն ժամանակին տեղ հասցնելը: Ոչ մի նամակ չպե՛տք է մոլոր մնա,- ես իհարկե ոչինչ չհասկացա, նույնիսկ մտքումս ծիծաղեցի: Ծերուկն իրեն երևի համարում էր սառցաբեկորի գագաթը, բայց հազիվ հիմքն էր մի կերպ պահում իր փոստային ցանցով: Կարող էի միայն համաձայնել նրա հետ, որ ամենուր ամենակարևորը հոգին է: Դե բնական է, ամեն հոգի ունի իր տերը: Հոգին է մեզ դարձնում այն, ինչ մենք կանք իրականում: Երկամյա աշխատանքիս ընթացքում ես պարզեցի ավելին՝ հեռավորությամբ իրարից զատված մարդկանց համար նամակը հոգու մասնիկն էր, որը նրանք ուղարկում էին միմյանց: Սկսեցի հասցեատերերին տեսնելու ծարավ զգալ, զգալ ու ապրել նրանց զվարթությունն ու թախիծը: Ասես ինքս մի մոլորված նամակ լինեի, որը երկար ու զուր փնտրում էր իրեն սպասողին՝ իր հասցեատիրոջը: Անհանգիստ հոգուս ճիչը լսելով՝ թողեցի փոստատարի պարտականություններն այլոց ու սկսեցի հաշվել անիմաստ տարիներս: Մի օր գողանում, մի օր խաբում... Ու որոշել էի ոչինչ չփոխել: Սպասում էի ճակատագրի գալուն ու սկուտեղի վրա ակնկալածս մատուցելուն:

    Եկավ, նա էլ եկավ: Հայտնվեց փողոցում ուղիղ դիմացս: Մեր մեջ եղած քսանից տասնհինգ մետրը ասես մի երկու ոտնաքայլ լիներ: Սև սքեմը հագին, սահում էր դեպ ինձ: Շուրջբոլորն ամռան ջերմ գույներն էին խաղում, մարդկային ժպիտներն ու հետախույզ հայացքներն էին թափառում: Իսկ նա, ամբողջ հորիզոնը թևի տակ առած, դանդաղ ու սահուն մոտենում էր ինձ: Մի ակնթարթ, ու մայր մտնող արևի հետքն էլ չմնաց երկնքի մորթված լազուրում: Մի ցավեցնող դատարկություն զգացի: Ծնկներս ծալվում էին, իսկ գլուխս բառացիորեն պայթում էր ներխուժած, անհասկանալի արտահայտություններից:

    -Դու՛, որ չգիտես ու չգիտես թե ինչը չգիտես, հիմա՛ ր ես: Դու, որ չգիտես ու չգիտես թե ինչը չգիտես խղճու՛կ ես: Դու՛,որ չգիտես ու չգիտես թե ինչը չգիտես, ագա՛հ ես: Բա՛ վ է, բա՛վ... հերի՛ ք ինչքան խախտեցիր կյանքի հավասարակշռությունը: Գնա՛ ու չքվի՛ր հավիտյան,- ինքս էլ չհասկացա թե ինչպես ես՝ արդեն ոտքի կանգնած, բախվեցի անծանոթ տարօրինակի հետ: Ապա անբառ նայեցի սիրտս խոցված դանակի բռնակոթին: Թույլություն... Դատարկություն...

    Աչքերս բացեցի մի անծանոթ փողոցում: Մինչ կփորձեի հասկանալ կատարվածը, հեռվում նկատեցի մի փոքրիկ աղջակի.

    - Հա... Քե՛զ էլ են անջատել ֆիզիկական մարմնիցդ: Մեղքդ ո՞րն էր:

    - Ֆիզիկականի՞ց ,- դեռ բառը լրիվ չարտասանած, նրա փոքրիկ մարմինը գերմարդկային արագությամբ անցավ մեջովս:

    - Հիմա հասկացա՞ր: Մենք էլ կեղծ մարդիկ չենք: Եթե առաջ գոնե ֆիզիկական մարմնի միջոցով կարող էինք ապրել Առաջին աշխարհում, հիմա այնտեղը մեզ համար տաբու է: Մենք էլ չենք կարող մեր վրեժը լուծել ,- լայն ժպտաց նա:

    -Ովքե՞ր ենք մենք:

    -Աստծո զավակներն ենք, որ ծնվել են նրա տառապանքից, կասկածանքից ու զղջանքից: Մեր առաքելությունը մեր հոր վրեժը նրա ստեղծած աշխարհից լուծելն է: Բայց դա դժվար է: Մեզանից քչերն են հասկանալով ճիշտ գործում առաջին աշխարհում: Իսկ մինչ մեր հասկանալն ու գործելը, մեր ծրագիրը խափանում են և ուղարկում այս Եկրորդ աշխարհը, ուր մենք ոչինչ չենք կարող անել:

    -Ո՞վ է խափանում:

    -Աստծո ծառաները՝ հրեշտակներն ու սրբերը: Նրանք իրենց մեզանից ավելի կարևոր են համարում Աստծո համար: Սակայն մեր գոյությունը գաղտնիք է նույնիսկ Նրա համար: Լավ, ո՞րն էր մեղքդ, ի՞նչը օգնեց նրանց գտնել քեզ:

    -Չգիտեմ...

    - Դե դա հասկանալու համար քեզ ժամանակ է պետք: Ես ինքս միայն վերջերս հասկցա մեղքս: Օգտագործելով անմեղ արտաքնիս առկայությունը սպանում էի նրանց, ովքեր ստիպում էին երկնքին լաց լինել: Ինձ չէին էլ կասկածում: Ի վերջո «նրանք» ինձ էլ գտան, առան ինձ սև թևերի վրա ու այս աշխարհ նետեցին: Բայց ես մենակ չեմ, դու էլ մենակ չես: Այլևս դիմակի ու խաղերի կարիք չունենք: Բոլոր այստեղ ուղղարկվածները մեկ են ու ...

    -Դա նրանց սխալն է,- շարունակեցի ես նրան ,- մենք կմիավորվենք,կլուծենք մեր վրեժը: Այնտեղ մեր եղբայրներն ու քույրերն են, ոմանք կհասնեն մեր նպատակին, ոմանք էլ կգան այստեղ մեզ ընկերակցելու: Հիմա ես գիտեմ՝ ինչու եմ ծնվել, գտա իմ նպատակը: Մեզ կպիտակեն որպես մարդասպանների ու մոլագար խելագարների: Բայց ես չեմ հրաժարվի իմ առաքելությունից, հանուն իմ Հոր կանեմ ամեն բան,- այսպես ես որոշեցի դառնալ գործիք Ֆարտունայի ձեռքերում: Հանուն նրա, ում չէի էլ հավատում, որոշեցի ցավեցնել մարդկանց, նույնիսկ սպանել: Կարճատև կյանքիս ընթացքում հասկացա, որ նրանք չեն արժևորում կյանքը: Անիմաստ պատճառներ են գտնում ու սկսում ստել, թալանել կամ սպանել: Դա աններելի է: Ինչո՞ ւ պիտի անմեղը զրկվի կյանքից այս կամ այն ահաբեկչության պատճառով, ինչո՞ւ պիտի մեկի ագահությունը կուլ տա մյուսներին, կամ մայրը զոհաբերի իր զավակին քաղաքական նպատակների արդարացմանը: Միանգամից հիշեցի կիրակնօրյա խմբակիցներիս՝ լուռ լացող, գոռոզ սահող հոգիներին: Ճիշտ է՝ մարդիկ չեն սիրում մահը, բայց նրանք սպանում են: Նրանք չեն սիրում անմիտ արցունքներն ու անտեղի արտասվելը: Երբեք չեմ մտածել այս ամենը փոխելու մասին: Բայց եթե չփոխեմ աննպատակ կյանքն ու տխրությունը անխուսափ կլինեն: Հավանաբար դժվար կլինի, բայց առաջ գնալու ժամանակն է արդեն: Միշտ խուսափել եմ մարդկանցից, բայց եթե պետք է, ապա ինչո՞ւ չնայեմ անցյալիս ու չգծագրեմ ապագան: Վայելել մի աշխարհ, ուր ոչ-ոք ո՛չ-ոքի ու ո՛չինչ չի կորցնի: Մի աշխարհ ուր այս աղջնակը ստիպված չի լինի կրել արյունոտ հագուստ, ուր այն դասընկերուհիս չի արտասվի: Մի աշխարհ, ուր ոչ-ոք դիլեմայի առաջ չի կանգնի, երջանիկ կլինի և ուրախ...

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.11.2012), Peace (23.11.2012), Quyr Qery (26.11.2012), Sambitbaba (23.11.2012), Դավիթ (23.11.2012), Նիկեա (23.11.2012)

  26. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5–րդ տարբերակ
    Հենակետում


    Երբ մարտական հենակետի հանձնում-ընդունումը կատարվեց, ծանր զենքը բարձրացրին ու տեղադրեցին դիրքում, զենք-զինամթերքը դասավորվեց զինանոցում ու զինաբուրգում, ուտելիքի պաշարը` գետնափոր մառանում, մարսողության հետ խնդիրներ ունեցող հենակետի ավագը` կապիտան Ղազարյանը, արտաքնոց գնալու բնական պահանջ զգաց, և երկու վատ նորություն բացահայտվեց: Պարզվեց, որ արտաքնոցը ծայրից-ծայր լցված է կղանքով, մեզով ու անձրևաջրերով, իսկ դա նշանակում էր, որ անհրաժեշտ է նոր փոս փորել ու արտաքնոց կառուցել և` որ յոթ գալար զուգարանի թղթերով տոպրակը անհետացել է: Ղազարյանը, որը հաշվի առնելով բանակային սննդից, թե ինչ-որ ուրիշ բանից պարբերաբար կրկնվող փորլուծությունը՝ իր սպորտային ճամպրուկում մշտապես մի քանի գալար պահուստային թուղթ էր բարձրացնում հենակետ, վերցրեց պահուստային գալարներից մեկը և հրահանգեց մինչև իր վերադարձը ինչ գնով էլ լինի գտնել զուգարանի թղթով տոպրակը:
    Հենակետի սակավաթիվ անձնակազմից երկուսը` Բրդոտն ու Բիձեն, սկսեցին ուսապարկերը քրքրել, Բոյով Ճուտը ` հենակետի բարձրահասակ խոհարարը, գետնափոր մառանը տակնուվրա արեց, իսկ ավագի օգնականը` Կոտոշը, սկսեց տապիկով զանգել հարևան հենակետերը, որոնց անձնակազմերի հետ նույն մեքենայով էին բարձրացել:
    Երբ հանգստացած ստամոքսով Ղազարյանը վերադարձավ գետնատնակ, Կոտոշը վերջին հենակետի հետ էր զրուցում:
    -Չկա, հա՞: Դե լավ, ապեր…
    -Գտա՞ք,- հարցրեց Ղազարյանը:
    -Չէ, -տապիկի լսափողը ցած դնելով` ասաց Կոտոշը:
    - Հենակետը բլինդաժի դեմը շարվի,-խիստ տոնով հրաման տվեց Ղազարյանը:
    Անձնակազմը հոգնած էր: Ճանապարհի մեծ մասը ոտքով էին եկել` ծանր զենքը, 14 օրվա սնունդը ձեռքով էին բերել, որովհետև հակառակորդի նշանառուները աշխատում էին և բաց` ծառազուրկ տարածքով մեքենայի անցնելը վտանգավոր էր: Այս ու այն կողմից լսվեցին անձնակազմի դժգոհության ձայները : Ղազարյանը, բերանից փրփուր շաղ տալով, գոռաց.
    -Զենքով, բրոնիժիլետով` պոլնի էպիկիրովկա:
    Անձնակազմը դանդաղ էր շարժվում, մի քանի րոպե առաջ դասավորված զինամթերքն ու նառերի տակ դրված ուսապարկերը վերցնելը չափազանց տհաճ էր: Հենակետի ավագը թողնել տվեց` զենքերը կրկին դրվեցին զինանոցում, զինամթերքը զինաբուրգում, ուսապարկերը նառերի տակ, ապա Ղազարյանը նորից հրամայեց շարվել:
    Երրորդ փորձից հենակետի անձնակազմը շարված էր դրսում: Բոյով ճուտը, Բրդոտը, Բիձեն և Հարութը զրահաբաճկոնով ու սաղավարտով էին, ուսապարկերը մեջքներից կախած, իսկ հենակետի «լավ տղերքը»` Բիզոնը և Կոտոշը, միայն զենքերն էին վերցրել: Բիզոնը այնպես էր ճնշել Ղազարյանին, որ կարող էր դուրս չգալ, պառկել նառերի վրա, հեռախոսով ծանոթության կայքեր մտնել և Ղազարյանը հազիվ թե բան ասեր, ինչպես որ հիմա ուշադրություն չէր դարձնում, որ նա միայն զենքն է ուսից կախ գցել, բայց նա չէր չարաշահում իր հնարավորությունները:
    Ամեն անգամ, երբ հենակետ էին բարձրանում, նույն պատմությունը կրկնվում էր: Կապիտան Ղազարյանը, որ գումարտակի ամենաթույլ սպան էր , որին զինվորները չէին հարգում և որից չէին վախենում, միշտ ինչ-որ պատճառ գտնում էր հենակետի անձնակազմը առաջին իսկ օրը դրսում շարելու համար: Դրանով նա փորձում էր ցույց տալ, թե իրավիճակի տերն է, որ պետք է ենթարկվեն իրեն, բայց ճիշտ հակառակ արձագանքն էր ստանում. իր ու զինվորների միջև նորից լարում էր ստեղծում:
    - Էս էդքան հաբգել եք, հա՞, որ ասում եմ շարվեք ` չեք շարվում,- մի քիչ կատաղած, մի քիչ էլ կատաղություն խաղալով՝ գոռում էր Ղազարյանը,- դուք երևում ա` լավ չէք ճանաչում Ղազարյանին: Ոչինչ, մի երկու ժամ ստեղ կանգնած կմնաք, տեղը կբերեք:
    Ղազարյանի ներկայացումները զվարճալի էին, բայց զենքով, ծանր ուսապարկով, զրահաբաճկոնով ու սաղավարտով 10-15 րոպե կանգնելուց հետո սկսում էին ձանձրացնել ու հոգնեցնել:
    - Ղազարյան, ախպոր պես, վերջացրու,- ասաց Կոտոշը,- կարող ա ճանապարհին ա ընկել, կարող ա ներքևում` կապտյորկում ա մնացել, վաղը մարդ կուղարկենք ճանապարհը նայելու: Եղածը զուգարանի թուղթ ա, էլի: Եթե չգտնվի, կասենք՝ ներքևից տղերքը կուղարկեն ջրի հետ:
    - Մի պաշտպանի սրանց, Կոտոշ,- ասաց Ղազարյանը,- էսօր զուգարանի թուղթն են կորցնում, վաղը զենքերը կկորցնեն, երկուսիս էլ բռնել կտան:
    Ղազարյանը սիրում էր իր խոսքը համեմել տղայական, փողոցային պատկերացումներով. նրան թվում էր, թե դրանով հարգանք է ձեռք բերելու հենակետի «լավ տղերքի»` Բիզոնի ու Կոտոշի մոտ:
    -Ղազարյան, ես գնացի Բլինդաժ,- անտարբեր արտաբերեց Բիզոնը և քայլեց դեպի գետնատնակը;
    -Գնա,- ասաց Ղազարյանը կարծես իր թույլտվությունից էր կախված Բիզոնի գնալ-չգնալը,- Կոտոշ, դու էլ ներս մտի:
    Բիզոնը,Ղազարյանը, Կոտոշը ներս մտան գետնատնակ, իսկ մի քանի րոպեից ներս կանչեցին նաև հենակետի խոհարարին: Պատվերը ստանալուց հետո Բոյով Ճուտը գետնատնակից դուրս եկավ ու մոտեցավ գետնափոր մառանին: Ծալվեց, մարմնով 90 աստիճանի անկյուն կազմելով ներս մտավ: Մառանից Բոյով Ճուտը դուրս եկավ մի քանի օրվա ձվի ու պահածոյացված մսի պաշարը ձեռքին, իսկ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեփավորված երշիկները սեղմված ատամներից կախված:
    Գետնատնակի առջև շարված զինվորները հայացքով ուղեկցեցին Բոյով Ճուտին. նրանց հասանելիք մի քանի օրվա սնունդը «լավ տղերքը» ու Ղազարյանը մի քանի րոպեում խժռելու էին, և իրենք նորից մսաբուսական շիլայի հույսին էին մնալու:
    - Ղազարյանին առիթ էր պետք մեզ դուրս հանելու համար,- ասաց Բրդոտը ու, շարքից դուրս գալով, նստեց գետնատնակի մոտ` հարթ մակերևույթից դուրս տնկված գլաքարի վրա:
    Իրիկնանում էր, բայց անձնակազմը դեռ կանգնած էր գետնատնակի առջև: Կանգնած էր, որովհետև հացկերույթը ավարտվել էր, իսկ ճաշից հետո Ղազարյանը արտաքնոց վազելու սովորություն ուներ և ամեն պահ կարող էր դուրս գալ գետնատնակից ու, անձնակազմը շարված չտեսնելով, նորից աղմուկ բարձրացնել: Շուտով հերթափոխի ժամանակն էր, գետնատնակի առջև կանգնածները հերթափոխելու էին դիրքերում կանգնած դիտորդներին և չէին ուզում, որ իրենց պատճառով հերթափոխից իջած զինվորներն էլ չարչարվեն, իսկ եթե չենթարկվեին հրամանին, ամենայն հավանականությամբ այդպես էլ կլիներ:
    Բիձեն ու Բրդոտը հայացքը բոսորագույն վերջալույսին հառած ծխում էին, իսկ Հարութը նայում էր հենակետի տարածքում վեր բարձրացող միակ մատղաշ ծառին, որն անհասկանալի է, թե ինչպես էր առաջացել լերկ ապառաժների քարքարոտ միջավայրում: Նրան դուր էր գալս նայել այդ ծառին, հետևել , թե քամու թույլ հոսանքից ինչպես են մեղմորեն շարժվում տերևները: Մշտապես, երբ նայում էր ծառին, սիրելի աղջիկը` Արփին էր միտքը գալիս, որովհետև ծառը հույս էր ներշնչում, որ բոլոր դժվարությունները և արգելքները հաղթահարելի են, որ շուտով կվերջացնի ծառայությունը և ինքն ու Արփին միասին կլինեն ու այլևս չեն բաժանվի: Հարութը նայում էր ծառին, մտովի թռչում Արփիի մոտ` ոչ վաղ անցյալ կամ ոչ հեռավոր ապագա և սաղավարտը այլևս չէր նեղում ծանրացած գլուխը, զրահաբաճկոնի ու զենքի ծանրությունը չէր զգում, ու այդ ծանրության տակ հոգնած ոտքերին թեթևություն էր իջնում: Ներսում մի հաճելի ջերմություն էր տարածվում, և գլխում մի բանաստեղծություն էր պտտվում, այն պոեզիայի գրքից, որ Արփին էր նվիրել բանակ գալուց առաջ և որը ամենուր իր հետ էր վերցնում` նույնիսկ ուսումնական զորավարժությունների ու մարտական հերթապահության ժամանակ:
    «Էս ծառը ոնց-որ մեր սերը լինի,-մտածում էր նա,- աճել է շրջապատին ու միջավայրին անտեսելով, և գնալով ավելի է բարձրանալու ու փարթամանալու»:
    Հաջորդ օրը կապիտան Ղազարյանը մարդ ուղարկեց, որ ստուգեն ճանապարհը, որով եկել էի, բայց զուգարանի թղթերով տոպրակը չգտնվեց: Նախորդ օրվա ճոխ ընթրիքից բարիացած՝ հենակետի ավագը զուգարանի թղթի երկու գալարները դրեց գետնատնակի պատին ամրացված պահարանի դարակի վրա և պատվիրեց խնամքով օգտագործել: Շուտով մոռացան թղթի պակասության մասին և միայն, երբ ինչ-որ մեկը արտաքնոց գնալիս գալարից թուղթ էր պոկում, մյուսները հայացքով հետևում էին, որ հանկարծ շատ չվերցնի, անտեղի չվատնի թուղթը: Իսկ գալարները ինչքան էլ խնամքով էին օգտագործում, բարակում էին մեծ արագությամբ: Բանակային սնունդը, նեխահոտ արձակող ջուրը և ցուրտ եղանակը հաճախ էին փորլուծություն առաջացնում և ոչ միայն Ղազարյանի մոտ: Էժանագին, հաստ ու կոշտ թղթի գալարները հալվում էին, և մի շաբաթ անց Ղազարյանի պահուստային երեք գալարներից ընդամենը մեկն էր մնացել: Կոտոշը հոգացել էր, որպեսզի ներքևից` գումարտակից ջուր բերող մեքենայի հետ գումարտակում մնացած տղաները թուղթ ուղարկեն, բայց ջրի մեքենայի գալը հետաձգվում էր, որովհետև հերթափոխը երկարաձգվել էր` նրանց գումարտակը 14 օրվա փոխարեն 21 օր պետք է մնար հենակետում, և գումարտակի հրամանատարը բենզինը խնայելու համար հետաձգում էր, որ ջրի մեքենայի հետ գնդից ստացվելիք հավելյալ մեկ շաբաթվա սնունդը ևս ուղարկի:
    Մարտական հերթապահությունից հետո զինվորները իջնում էին և, բացի Բիզոնից ու Կոտոշից , նոր արտաքնոցի փոսն էին փորում: Քարքարոտ հողը մեծ դժվարությամբ էր փորվում, իսկ Ղազարյանը պարբերաբար դուրս էր գալիս գետնատնակից ու գոռգոռում, որ ավելի արագ անեն գործը, որովհետև գործածվող արտաքնոցը ծայրեծայր լիքն էր կեղտով: Գերհոգնած դիտորդները մարտական հերթապահության ժամանակ քնում էին, որովհետև նրանց հանգստի ժամանակը ծախսվում էր զուգարանի շինարարության վրա: Կարդալու ժամանակ չէր լինում, բայց Հարութը երբեմն գիշերով, երբ արթուն հերթափոխ էր լինում, ուսապարկից հանում էր Արփիի նվիրած գիրքը և վերընթերցում:
    Նոր զուգարանի շինարարությունը ավարտելու գիշերը կիսխավար` մոմի լույսով լուսավորված գետնատնակի նառերի վրա պառկած Հարութը տեսավ, թե ինչպես Ղազարյանը մոտեցավ դարակին ու, թղթի գալարը վերցնելով, դուրս եկավ: Երբ նա վերադարձավ, գալարը այլևս նրա ձեռքին չէր: Առավոտյան պարզվեց, որ գալարը գլորվել, արտաքնոցի անցքով ցած է ընկել և փոսի հատակում է: Կոտոշը հարցրեց անձնակազմի անդամներին, թե ով է մեղավորը, բայց ձայն հանող չեղավ, և նա հայհոյեց թուղթը փչացնողին: Ղազարյանը, որ չգիտես ինչու լռել էր, հիմա ստիպված էր շարունակել լռել, այլապես կստացվեր, որ Կոտոշը իրեն է հայհոյել, իսկ դա ավելի կհեղինակազրկեր նրան: Կոտոշից հետո բոլորը սկսեցին հայհոյել նրան, ով ցած էր գցել թուղթը ու չէր խոստովանում: Ամենաթունդ հայհոյանքները Ղազարյանն էր տալիս:
    Հենակետում մի 12 էջանոց նոր տետր կար, «Զինվոր» թերթի մի քանի համար և վերջ: Ճաշի ժամանակ Ղազարյանը անձնակազմին հարցրեց, թե ում մոտ տետր կամ գիրք կա, թեև շատ լավ գիտեր, որ միայն Հարութն է հենակետ գրքեր բարձրացնում:
    -Ինձ մոտ, բայց չեմ կարող տալ, -ասաց Հարութը,-ինձ համար շատ թանկ նվեր ա:
    Ղազարյանը ինչ-որ բան էր ուզում ասել, բայց լռեց:

    Երբ Հարութը մտավ գետնատնակ, զգաց, որ ինչ-որ բան այնպես չի. տղաները մի տեսակ նայեցին իրեն ու հայացքները փախցրեցին, ասես ինչ-որ մեղք էին գործել իր հանդեպ կամ ինչ-որ գաղտնիք էին պահում: Նայեց պատից կախված դարակին՝ տետրը այնտեղ էր, թուղթ կար, նշանակում է գրքին ձեռք չեն տվել: Սուրճ դրեց վառարանի վրա և գնաց ուսապարկից գիրքը հանելու:
    -Իզուր մի նայի, - ասաց Բրդոտը,- Ղազարյանը վերցրել, զուգարան ա գնացել: Ասեց` տետրի թուղթը չոր ա:
    Հարութը գլխիվայր ջրջեց ու դատարկեց ուսապարկի պարունակությունը` գիրքը չկար: Արյունը խփեց գլխին, մարմնով ջղային դող անցավ:
    -Կսպանեմ էդ անասունին,- ասաց ու դուրս եկավ գետնատնակից:
    Նստեց դուրս ցցված գլաքարի վրա և, հուզմունքից ջղային դողալով, մի ծխախոտ վառեց, սպասեց Ղազարյանի դուրս գալուն: Գիրքը` Արփիի նվերը, այսքան ժամանակ ուժ և համբերություն էր տվել նրան բանակային կյանքին համակերպվելու համար. երբ նա բացում էր գիրքը, բոլոր դժվարություններն ու անարդարությունները` սպաների հայհոյանքները և ստորացումները, «լավ տղերքի» սանձարձակ ու լկտի պահվածքը, ոտնահարված արժանապատվությունը մոռացվում էին, և բանակային կյանքը տանելի ու ժամանակավոր էր դառնում:
    Ուժեղ քամու հոսանքից մատղաշ ծառը ճկվել էր և նրա աչքի առաջ ժամանակից շուտ տերևաթափ էր լինում:
    Մինչ Կոտոշը և մյուս տղաները Հարութին հանգստացնում էին, համոզում, որ կռիվ չսարքի, Ղազարյանը արտաքնոցում պպզած, բաց հետույքը և հետանցքից դուրս եկած թութքը արտաքնոցի ճյուղաշեն պատերից ներս թափանցող սառը քամուն հանձնած, պոեզիա էր կարդում: Ամեն նախադասության հետ նրա հոգին փափկում, նրբանում էր և մոռացված մի քնքշություն ջերմացնում էր սիրտը: Նրա աչքերը վազում էին տողերի վրայով, իսկ միտքը ընտանիքի` կնոջ ու երկու աղջիկների հետ էր, որոնց վեց ամիս է՝ չէր տեսել:

  27. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (25.11.2012), Chilly (27.11.2012), Chuk (26.11.2012), impression (23.11.2012), ivy (24.11.2012), Moonwalker (23.11.2012), Rammstein (30.11.2012), Ripsim (26.11.2012), Sagittarius (26.11.2012), Sambitbaba (23.11.2012), Stress (28.11.2012), Tig (28.11.2012), Արէա (23.11.2012), Դավիթ (23.11.2012), Նաիրուհի (26.11.2012), Տրիբուն (30.11.2012)

  28. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6–րդ տարբերակ
    Լռությունն ինքն էր


    Օրը սկսվեց: Դեռ վաղ առավոտ էր՝ մոտ ժամը յոթը: Մեկ այլ մարդու համար այդ առավոտը յուրահատուկ էր, նման չէր մյուսներին, ինչպես նման չեն մարդիկ իրար առհասարակ: Այդ օրվա յուրահատկությունը կարող էին վկայել գոնե գիշերամութի հետքերը երկնքի վրա, քնաթաթախ քաղաքը, որի արթնացումը նման չէր ո՛չ մանկան, ո՛չ կենդանու, ո՛չ էլ առհասարակ ինչ-որ բանի. այն քաղաքային էր. անքուն և անհանգիստ: Կամ առնվազն յուրահատկության վկան կարող էին լինել ամեն առավոտ փողոցի թաքնված անկյուններից մեկում հնչող կիթառի ձայնը, կամ արևը, որն այսքան երկար ժամանակ չի ծուլանում ծագել և ամենապատասխանատուն է բոլորից, կամ տերևը…Ա՜խ, ոչ, այս ամենը այլ էր իր փոքրիկ բնակարանում ծվարած պատանու աչքերում:

    Նա 19-ամյա Տիգրանն էր: Աշխարհում ապրող մյուս Տիգրաններից նա տարբերվում էր: Արտաքինից գեղեցկադեմ էր, նույնիսկ գրավիչ. նրա կաթնագույն ու գունատ մաշկը, կապտաչյա հայացքը, խռիվ մազերը նրան դարձնում էին այդպիսին: Բայց իր արտաքինը այնքանով էր հետաքրքիր իրեն, որքանով նրա տարեկիցներից շատերին Կյանքի գաղափարը: Այլ էր նրա ներաշխարհը: Դեռ դպրոցական տարիքից նա առանձնանում էր իր նրբազգացությամբ ու վարվելակերպով: Եթե նեղացնում էին ինչ-որ մեկին, նա էր միակ պաշտպանը, օգնել էր պետք դասերին, նա էր օգնողը: Գիտե՞ք ինչու էր նա այդպես վարվում. նա գիտեր, որ ճիշտ է օգնելը, ճիշտ է պաշտպանելը, գիտեր, քանզի զգում էր իր փոքրիկ սրտով, չէ որ երեխա էր՝ ամենաազնիվ էակը: Հաճախ հիշում էր իր մանկությունը և զղջում մի բանի համար, որ մտածել չգիտեր: Կարողանալու դեպքում շատ բան կփոխեր իր կյանքում, այլ կերպ կմեծանար, ձեռք չէր բերի իր նյարդային դիմագծերն ու բնավորությունը վերջին տարիներին…բայց, միաժամանակ, զղջում էր իր այդ մտքի համար. չէ որ երջանիկ չէր լինի: Կմեծանար միանգամից, կկորցներ իր մանկական միամտությունն ու ներդաշնակությունը: Վերջին եզրակացությանը հանգել էր վերջերս կարդացած գրքից, որտեղ ասվում էր. <<Երջանկությունը բնական ներդաշնակության մեջ է>>: Ճշմարիտ էր ասվածը, ուղղակի նա էր, որ պրպտում էր իր անցյալի դեպքերը սովորության համաձայն, գտնում սխալները և ամեն անգամ նորովի սկսում տառապել: Բայց այդ տառապանքը չէր մաքրում նրա հոգին, այլ ընդհակառակը ավելի էր խճճում, դարձնում դյուրագրգիռ և մտազբաղ: Նա ձգտում էր անարատության հասնել միանգամից, առանց անգամ նկատելու լուսածին աստիճանը, որով բարձրանում էր ամեն րոպե…

    Վերջերս էր վարձել բնակարանը: Փոքր էր այն, բայց բավականին հարմարավետ: Տիգրանին շատ բան էլ հարկավոր չէր: Ընդամենը մահճակալ, սեղան, որը ծառայում էր թե՛ որպես գրապահարան, թե՛ որպես ճաշասեղան, թեկուզև շատ քիչ էր սնվում, նաև պահարան հագուստը տեղավորելու համար և… լռություն: Լռության պակասն էր ստիպել նրան հեռանալ ընտանիքից, բնակարան վարձել, ընդհատել ուսումը և աշխատել: Լռությունը կորել և հայտնվել էր միաժամանակ իր տաղտկալի և միօրինակ օրվա ընթացքում: Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի տաղտուկ էր շրջապատել Տիգրանին: Միօրինակությունը սկսվում էր առավոտյան յոթին և շարունակվում մինչև գիշերվա տասներկուսը: Հենց այդպես էլ <<սահմանվել էր>> միօրինակությունը Տիգրանի առօրյայում: Տասնինը տարի նա ապրում էր իրենց տան չորս պատերի մեջ, միևնույն դեմքերի շրջապատում: Երեք տարի էր արդեն ամեն օր կորցնում էր առնվազն մեկ ժամ երթուղայինով երթևեկելիս, չորս ժամ համալսարանում… այլևս հնարավոր չէր: Ասել, թե Տիգրանը հեռատես չէր, կլիներ նրա ամենասխալ բնութագրությունը: Նա առաջին հերթին նրբազգաց էր: Դա էր միակ ճիշտ որոշումը. Հակառակ դեպքում նա կխելագարվեր իր կյանքի այդ ճնշող դասավորությունից, կարգից, որը սահմանվել էր իրեն էլ անհայտ մեկի կողմից: Նա պետք է միառժամանակ մեկուսանար իրեն ծանոթ և հարազատ ամենից: Նրա այդ վերաբերմունքը նման չէր սիրո բացակայության, այլ կանխարգելիչ քայլ՝ ատելությունից խուսափելու: Այն ատելությունից, որը նա կտածեր իր սիրելի մարդկանց նկատմամբ: Մեկուսացումն էր, որ նվիրեց իրեն լռություն: Այն բացահայտելով միայն նա կհասկանար ինքն իրեն: Չէ որ լռությունը մենիմաստ և միատարր չէ…

    Թողնելով ուսումը՝ Տիգրանը դժվարությամբ աշխատանքի էր ընդունվել՝ գեղագրի պաշտոնով: Քանի՜ անգամ էր Տիգրանը ներկայացրել իր ձեռագրով արտատպած էջեր, դրանց շարքում նաև իր մտքերը: Բայց վերջիվերջո նրան հաջողվեց գրավել տպարանի տիրոջ հետաքրքրությունը: Նա աշխատանքի ընդունվեց չնչին աշխատավարձով, որը սակայն բավականացնում էր բնակարանի վարձը և սննդի ծախսերը հոգալու համար: Առավոտյան արթնանալով՝ Տիգրանն իրեն կարգի բերեց, մի բաժակ թեյ խմեց մի կտոր հացի հետ, այդպիսով առժամանակ չեզոքացնելով քաղցի զգացումը, վերցրեց տպարանում իրեն անհրաժեշտ թղթերը և դուրս եկավ <<լռության խցից>>:

    Փողոցում աշուն էր: Տիգրանի ամենասիրելի եղանակն էր: Բայց նա անգամ մոռացել էր այդ երբեմնի նշանակալից մանրուքի մասին: Քայլելիս ակամա հիշեց դպրոցական տարիներին իր փոքրիկ սխրագործությունը. Աշակերտներին հանձնարարություն էր տրվում բակից հավաքել երփներանգ աշնանային տերևներ և չորացնել դրանք որևէ գրքի էջերում պահելով: Այդ հիշողությունը նրա մոտ ժպիտ առաջացրեց, չէ որ այդ ժամանակ գործի էր դրվել նրա անկրկնելի պատասխանատվությունը: Անգամ հիմա, իրենց տան որոշ գրքերում պահպանվել էին նրա պահած տերևները: Չէր նկատում նաև վաղ առավոտյան շողերի հետ արթնացող կիթառ նվագող թափառաշրջիկին, երկնքում դարսված թուխ ամպերին, որոնք ժամանակին իր տարերքն էին, երևակայական իրերի ու կենդանիների մարմնավորումը: Չէր նկատում նաև ամեն օր զբոսայգի դուրս եկող իր կույր, ծերուկ հարևանին, երաժշտական քամուն և նրա ընկերներ ծառերին: Շատ բան չէր նկատում Տիգրանը: Բայց դա ժամանակավոր էր: Նա չէր կարող թողնել իր նորաստեղծ կյանքի անբաժան ուղեկիցներին: Նա մտածված էր խուսափում՝ դրանց էությունն ու կարևորությունը գիտակցելու ակնկալիքով: Նրանք կմիանան նորից, բայց ոչ հիմա… նրանք կհասկանան իրեն…

    Մտքերով տարված՝ հասավ իր աշխատատեղը: Աշխատանքը կատարում էր հաճույքով, չէ որ սիրում էր գրել: Դա միակ բանն էր, ինչին կատարելապես տիրապետում էր: Նրա պարտականությունն էր ստուգել հոդվածները, ուղղել, կատարել ձեռագիր արտագրություններ և նմանաըիպ կետեր: Առաջին իսկ օրվանից Տիգրանը գրավել էր իր աշխատակիցների ուշադրությունը: Ինքնանփոփ պատանի, անբացատրելի գրավչությամբ, ով դեպի իրեն էր ձգում շրջապատի հետաքրքրությունն ու ուշադրությունը: Տիգրանը կասկած անգամ չուներ իր այդ հատկության մասին: Նա պարզ էր, ինչպես անտեղի և տեղին օգտագործվող թուղթը: Բայց այդ պարզությունն էր խրթին, չէ որ դա Տիգրանի պարզությունն էր: Նրան սիրում էին բոլորը անխտիր, քանի որ նա իրեն միշտ էլ կարողանում էր ճիշտ պահել բոլոր իրավիճակներում:

    Երբ ավարտեց իր գործը, դուրս եկավ ընդմիջման: Մյուսների նման չէր սիրում իր ժամանակը ծախսել աշխատատեղին կից սրճարաններում, այլ դրա փոխարեն գնում էր ինչ-որ ուտելու բան, վերցնում իր այդ օրվա անբաժան գիրքը և գնում մոտակայքում գտնվող այգի: Այնտեղ կար մի նստարան, որն առաջին անգամ տեսնելով Տիգրանը զգաց մի տեսակ մտերմություն: Եվ առհասարակ նա միշտ էլ այդպես էր զգում ինչ-որ նոր բան ձեռք բերելիս: Կլիներ դա գիրք, հագուստ կամ այլ երևույթ, նա պարզապես զգում էր, որ գտել է իր նմանին՝ չկարևորելով դրա անշունչ կամ շնչավոր լինելը: Տիգրանը մենակ էր այգում: Տեղավորվելով նստարանին՝ նա կերավ իր գնած ուտելիքը, զուտ ֆիզիկապես պատրաստ լինելու ընթերցանությանը: Նա դրան էլ էր մեծ պատասխանատվությամբ մոտենում: Իր մոտ միշտ պահում էր փոքրիկ մարմնագույն մատիտ: Դա էլ էր <<իրենը>>: Այդ փոքրիկ մատիտը օգնում էր նրան նշել և մտապահել գրքերում արտահայտված հանճարեղ մտքերը, գաղափարները, որոնք այլ կերպ չէին կարող հնչել Տիգրանի շուրթերից, բացի <<հանճարեղ>> բնորոշմամբ: Զարմանալի է, բայց նրան հաճախ թվում էր, որ այդ մտքերից շատերի հեղինակն ինքն է, ուղղակի դարերի տարբերությամբ:

    Ահա և բացվեց իր իրականության դուռը՝ գիրքը: Լ. Տոլստոյ էր ընթերցում՝ <<Ասորեստանի թագավոր Ասարհադոնը>> պատմվածքը: Ուզում էր գտնել դրա մեջ լռության բացատրությունը, բայց գտավ ավելին… <<… դու դրսևորում ես քեզնով միասնական կյանքի մասնիկը միայն… քո մեջ կյանքը դու կարող ես բարվոքել այն բանով միայն, որ խորտակես քո կյանքը մյուս էակների կյանքից բաժանող պատնեշը, մյուս էակներին էլ համարես սեփական անձդ՝ սիրես նրանց… Մարդիկ չարիք են գործում իրենց հանդեպ, երբ կամենում են չարիք պատճառել ուրիշ էակների … >> … այսպես էին խոսում տողերը: Երբ մի պահ շրջվեց պայուսակից մատիտը վերցնելու, հանկարծ նկատեց իր կողքին նստած կույր ծերուկին:
    - Կարդու՞մ ես, տղաս:
    - Այո… բայց Դուք ինչպե՞ս իմացաք:
    - Կույր եմ, բայց հոտառությունս անդավաճան է, հատկապես գրքերի դեպքում: Ոչնչի հետ չեմ շփոթի գրքի բույրը: Կարծես մարդկային դժբախտության և երջանկության բույրը լինի, անդառնալի պատմության բույրը: Կարծում եմ հարց ունես ինձ, տու՛ր:
    - Ես չունե՛մ: Ո՛չ մի հարց չունեմ:
    - Հարց չունեցողն այդպես չէր պատասխանի: Դու մտածում ես, կարդում, և այդ դեպքում հարց չունենալը առնվազն հանցագործություն է: Տաքարյուն ես երևում, բայց գիտեմ, որ քո տաքարյունությունն անտեղի չէ երբեք:
    - Ինձ չեք նկարագրում, այլ մեկ այլ մարդու միգուցե: Տաքարյունությունս է պատճառը, որ հիմա նստած եմ այստեղ, լսում եմ ձեզ, այդ է պատճառը, որ թողեցի ամեն ինչ ու որոշեցի նոր Տիգրան դառնալ… գիտեք, թե չե՞մ գիտակցում, որ իմ միակ թշնամին եմ, կործանիչը, ով…ով մեծ է իր տարիքից, մենակ ու խելագարության ճանապարհին… այո՛, խելագարության…բայց ես ունե՛մ, ունե՛մ հարց, ծերու՛կ: Ասա ի՞նչ է լռությունը քեզ համար:
    - Լռություն… այն մի բան է ինձ համար, մեկ այլ բան՝ քեզ: Համաձայնիր, որ շատ բացատրություններ այսպես են սկսվում, և սովորաբար անհասկանալի և անիմաստ: Բայց այլ է լռության իմաստը: Գիտես, տղա՛ս, մենիմաստությունը խորթ է լռությանը: Այն կարելի և՛ ատել, և՛ սիրել, այն և՛ օգնում է, և՛ դժբախտացնում… բայց այն միշտ կա…
    - Լռությունն օգնու՞մ է:
    - Իհարկե, տղա՛ս: Այն օգնում է նկատել մանրուքները: Փողոցով քայլելիս քանի՞ անգամ ես ուշադրություն դարձրել քամու երաժշտությանը, ծառերի և տերևների միալար հնչեղությանը: Իհարկե դարձրել ես ուշադրություն, բայց երբ չէիր հասկանում լռության նշանակալիությունը մանրուքների հարցում: Դու պարզապես սիրում էիր և զգում քո պարզ հոգու բոլոր լարերով: Հաճախ միամտությունն ավելի պարզ է ու ճշմարիտ…
    - Լռությունը դժբախտացնու՞մ է:
    - Դժբախտ է նա, ում անբաժան ընկերն է տևական լռությունը: Հավատա, չկա այնպիսի մի հատված իմ առօրյայում, որն անցնի առանց այդ չար ընկերոջս: Նա է ստիպում ինձ հիշել անցյալը, գիտակցել, որ այն արդեն ներկա է և վախենալ ապագայից: Լռությունն է ամենակործանն ու ամենաստեղծը…
    - Ատե՞լ լռությունը:
    - Այո՛, գիտես ինչու՞ զարմացար, որովհետև թափառաշրջիկ չես, ով խլացնում է իր տկարությունը կիթառի հնչյունների միջոցով: Գիտես, նա ատում է լռությունը, մարդկանց լռությունը, այն լռությունը, որն արտահայտվում է ոչ թե բառերի բացակայությամբ, այլ քայլող անցորդների դիմագծերի կանոնավոր դադարով: Նա բարձր է այդ անցորդներից, որովհետև ինքն է առաջինը խղճում նրանց, ոչ թե արժանանում նրանց խղճահարությանը: Լռությունը նրա առօրյան է. այդ է ատելության պատճառը…
    - Սիրե՞լ լռությունը:
    - Ինչու՞ ես զարմանում: Ախր դու ինքդ ես հնարել լռության հանդեպ սերը: Հնարել ես, որովհետև այլ կերպ հնարավոր չէր: Պետք էր մոռանալ և թողնել աղմուկը, մեկուսանալ և… սիրել լռությունը: Մի՛ մոռացիր, որքան հեշտ է լռությունը իրեն սիրել տալիս, այնքան ցավալի է նրան ատելը…
    Տիգրանն արթնացավ: Գիրքն ընկած էր գետնին: Քարացած հայացքով նայում էր աներևույթ կետի: Այլևս ոչինչ միօրինակ չի լինի… Նա զգաց սիրտն այրող ջերմություն, կարոտ իր տան և ընտանիքի, ընկերների և դասերի նկատմամբ: Նա պատրաստ էր կրկին վերափոխել իրեն…բայց այս անգամ ունենալով գաղտնազերծ լռության գաղափարը, բացահայտած սիրո և ատելության, դժբախտության և օգնության լռությունը… Այլևս նա ինքն էր լռությունը:

  29. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (25.11.2012), Peace (23.11.2012), Sambitbaba (24.11.2012), Դավիթ (23.11.2012), Նիկեա (26.11.2012)

Էջ 1 95-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեյ Բրեդբերի: Հավաքածու
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 17.01.2023, 01:17
  2. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23
  3. Հավաքածու մրցույթ -2 ակումբում
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 73
    Վերջինը: 03.01.2013, 01:32
  4. Էքստրասենսների մրցույթը «Արմենիայի» եթերում
    Հեղինակ՝ Նունուշ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 06.09.2011, 14:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •