1–ին տարբերակ. «Մի կիլո լոլիկի պատմությունը»- Քարմեն Ս.
2–րդ տարբերակ. «Անվերնագիր–1»- Կ'տա թև
3–րդ տարբերակ. «Անվերնագիր–2»- Լենա Հովսեփյան
4–րդ տարբերակ. «Թափառող հոգիներ»- Սոնա Բաղդասարյան
5–րդ տարբերակ. «Հենակետում»- Համբարձում Համբարձումյան
6–րդ տարբերակ. «Լռությունն ինքն էր»- Անի Հարությունյան
7–րդ տարբերակ. «Մի կտոր երջանկություն»- Նունե Նազարյան
8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ»- Արմինե Պետրոսյան
9–րդ տարբերակ. «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»- Անի Հովհաննիսյան
10–րդ տարբերակ. «Անվերնագիր–3»- Լիլիթ Կարապետյան
11–րդ տարբերակ. «Գագոյի երազանքը»- Նատաշա Համիդյան
12–րդ տարբերակ. «Գետնահարկը»- Գալաթեա
13–րդ տարբերակ. «Ատունեի կործանումը»- Վարդուհի Բադալյան
14–րդ տարբերակ. «Երկու սահմանների առաքյալները»- Արա Ալոյան
15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ»- Սաթենիկ Ռշտունի
16–րդ տարբերակ. «Խե՛նթ»- Թավրե
17–րդ տարբերակ. «Իմ հաղթանակների օրը»- Արաքս Հակոբյան
Այդ դեպքում եթե որևէ մեկը ամբողջական գործ ունի, թող տեղադրի, ինչ էլ լինի, առնվազն 5-6 շարունակող կունենանք : Ես մի քիչ հունի մեջ կընկնեմ, նոր կհամարձակվեմ փակ աչքերովին պատմվածք ներկայացնել![]()
Ինձ կներեք` ահագին զբաղված էի գործերով, բայց հասցրեցի ամեն ինչ կարդալ: Եթե դեմ չեք, մյուս մրցույթը կարող է լինի դեկտեմբերի վերջին:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
impression (01.12.2012), Malxas (01.12.2012)
StrangeLittleGirl (01.12.2012)
O՜h, Էրի՜կ
էս հավես քննարկումներ եմ բաց թողել: Ֆենթզի՜, Ֆենտզի՜
գրողների գործը հեշտացնելու համար կարելի ա սայ-ֆայ, պոստապոկալիպտիկ թեմաներ էլ թույլ տալ, ի՞նչ կասեք
Rhayader (01.12.2012)
Հեթանոս ջան մրցույթդ վերջն ակումբ մտավ , շնորհավորում եմ, էդ նշանակաում է որակական նոր աստիճանի վրա է կանգնել, դե գիտես, համեմատութունը հայ լանդի հետ եմ անցկացնում: Ափսոս ուշ իմացա, ստեղծագործությունները չեմ կարդացել, մի քիչ քոմենտները կարդացի,զգացվում էր, որ նորեկները հատկապես հայլանդի օդը շնչածները ոնց չէին դիմանում ակումբի քլունգին, պետք է զգուշացրած լիներիր, որ այստեղ ամեն ինչ լուրջ է, ու հայլանդային դափ ու զուռնան , վարդ ու ծաղիկը, սուտի վայ վույերը չեն լինելու... լինելու է վերլուծություն, քննադատություն երբեմն սուր, երբեմն չափն անցնող սուր... բայց օգտակար: Հուսով եմ, ով ինֆարկտ չստացավ , հաջորդ անգամ որակապես նոր ու ավելի լավ բան կտեղադրի:Մի անգամ էլ ընդունիր շնորհավորանքերս :
ՀԳ կներեք, եթե օֆթոփեցի... ուղղակի ուզում էի ասելիքս բաց կոնտեքստով գրել, որովհետև այն ուղղված էր նաև նորեկներին...
Վերջին խմբագրող՝ Գեա: 01.12.2012, 20:38:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Բարի երեկո: Մեծ հետաքրքրությամբ հետևում էի մրցույթի քննարկումներին, ու դեմ չեմ վերլուծողական և սուր քննադատությանը:Իմ կարծիքով էստեղ սուր քննադատությունները չեն, որոնց չեն դիմացել հայլանդյան օդ շնչած մասնակիցներն ու ընթերցողները, այլ այն բառերը, որոնցով մեկնաբանվում էին ստեղծագործությունները ու հեղինակները: Ոչ մեկի նեղացնելու և վիրավորելու մտադրություն չունեմ, պարզապես կցանկանայի հետագա մրցույթների քննարկումները, սուր և վերլուծողական, այնպես արտահայտվեն, որ հեղինակները դրանից իրոք օգուտ քաղեն, այլ ոչ թե ոչնչացվեն: Սա իմ անձնական կարծիքն է իհարկե: Հուսով եմ ինձ ճիշտ կհասկանաք հարգելի ակումբցիներ:
Lusntag Lusine ջան ,հասկանում եմ ինչ ես ասում, բայց մյուս կողմից,նույնիսկ հանճարներն են իրենց ժամանակին ամենադաժան,իսկ երբեմն նաև անարդար ձևով քննադատվել:Արդյունքում ով այնքան խելացի է գտնվել,որ դիմացել է, ու կարողանալով ֆիլտրել չարախոսությունը առողջ քննադատությունից, այն օգտագործել է սեփական սխալները տեսնելու ու չկրկնելու համար, նա էլ ջրի երեսին է մնացել, ի վերջո եթե մարդը իրոք գրողի կոչում ունի, ինչ էլ անես, միևնունն է շարունակելու է գրել ու էդ շարունակության մեջ նաև հղկվելու է: Իսկ ով կոտրվում է , ինչպես դու ես ասում ոչնչանում է, նշանակում է ներքուստ ընդունում ու համաձայնում է, որ ինքը այն չէ, ինչ պետք է լիներ:Ու դրա համար էլ հենց առաջին քամիներից փշրվում է: Հա, համաձայն եմ սկզբի համար պետք է նաև ուժեղ լինել:Եթե համոզված ես, որ ներսդ առանցք կա, ուրեմն հենվիր նրան,ու մի ճկվիր, ու հաստատ կգա էն օրը, որ վրադ պոմիդոր շպրտելու փոխարեն ծափահարություններ կլսես..![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Գեա, փաստորեն ես քեզ կարոտել էի![]()
CactuSoul (02.12.2012), keyboard (02.12.2012), Mephistopheles (01.12.2012), Արէա (01.12.2012)
Mephistopheles (01.12.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ