Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ուղարկած տարբերակների համար: Գաղտնիք չի, որ շատ գործեր չեմ հավանել (ոնց որ երևի բոլորը), բայց առնվազն կատարած աշխատանքի համար շնորհակալ եմ:
Հաղթողներ ջան, շնորհավորում եմ: Իրականում շատ իրավաչափ էր ձեր հաղթանակը, իմ կարծիքով, ամենատարբերվող ու ամենալավ գործերն էին: Իրականում մեկ էլ Քարահունջի մասին գործն եմ հավանել, բայց սյուժետային բացակայության, զուտ նկարագրություն լինելու պատճառով երևի թե ճիշտ ա, որ ինքը չկա հաղթողների մեջ: Հաղթածներից մենակ «Գետնահարկի» օգտին չեմ քվեարկել, բայց էլի հավանածներիս մեջ էր: Ու ոչ միայն իմ հավանածների, այլ իսկապես լավագույն գործերից էր: Թե ինչու չեմ քվեարկել, թող մնա իմ խղճին, չեմ գրի: Բյուր, քո գործը լավն էր, մենակ ֆինալն էր արհեստական: Կարելի է մշակել՝ հետագայի համար: Լիլ ջան, քո գրածն էլ ա շատ լավը, բայց դու ավելին կարող ես, ու ես գիտեմ, որ նման ոճի գործերում երկարության սահմանափակումը մեծ դեր ունի: Չգիտեմ, որպես խնդրանք ձևակերպեմ, թե ինչ, բայց կուզեի հետագայում էս գործի ավելի ամբողջական տարբերակը կարդալ: Համբարձում, դու չգիտեմ ակումբում կարդում ես, թե չէ, քո գործի մասին արդեն գրել եմ թեմայում, լավ ու ամբողջական պատմվածք է, միայն կուզեի, որ պերսոնաժները նման փոքր տարածքում ավելի քիչ լինեին:
Շնորհավորում եմ ժողովուրդ ջան

Լավ մրցույթ էր, ինձ ուրախացրեց

Էջանիշներ