Անվերնագիր–3
«Իմ վտիտ մարմնագոյացման» արտահայտությունն ինչ-որ բանով պետք է ծածկել, պատմվածքի սկզբում, չնայած թեման լուրջ էր, հռհռոցս գցել էի: Պարտադիր չէր նկարագրել դատավորի շրթունքների ծռմռված լինելն. ընդհանրապես, ածականներն ու մակբայերը տեքստում բառերի քանակն ավելացնելու շատ անհաջող ձև են:
Լավ բաներ կային պարունակության մեջ, բայց հեղինակը չի կարողանում մտքերը շարադրել: Առավել ևս՝ գրական ձև տալ: Մեկ էլ, իհարկե, չգիտեմ, թե ով է հեղինակը, բայց ծանր բաներ կան, որոնց մասին գրելն այնքան էլ էթիկ չի, եթե ինքդ դա չես ապրել, կամ գոնե չես տեսել: Ներողություն եմ խնդրում, եթե հեղինակն ապրել կամ գոնե տեսել է այն ամենն, ինչի մասին գրում է:
Գրական աշխատանք, հասուն պատմվածք չկար, ցավոք: Եթե մրցույթի ֆորմատում չլիներ/գրախանությում դրված լիներ, ես այն չէի կարդա: Համարենք սա չափանիշ:
Էջանիշներ