Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
այ մարդ էս ինչ մի գրել եք գրում տո
առավոտ շուտս վարի գնաց ձեր գրածներով ափդեյթ լինելու վրա

մեկն ասեց, կարծեմ Մալխասն էր, որ պետք ա հանդուրժող լինել

Մալխաս ջան, հանդուրժելն ինքը վատ բառ ա շատ, ոչ մի բանի հանդեպ էլ պետք չի հանդուրժող լինել, օրինակ գեյերին պետք չի հանդուրժել, պետք ա նորմալ վերաբերվել
հանդուրժել մարդ կարա օրինակ մառազմի հասած պապուն, որտև պապն ա

իսկ ՎԱՏ, ԱՀԱՎՈՐ ՎԱՏ, ԱՅԼԱՆԴԱԿ ՎԱՏ գործերը հանդուժել դեռ հնարավոր ա, եթե դա ինչ-մեկի բլոգն ա կամ օրագիրը, դե հիմա իր տարածքն ա, ինչ ուզում ա թող անի
բայց երբ էդ նշածս ՎԱՏ... և այլն գործերը ուղարկում են մրցույթների ու դեռ էդ ԱՅԼԱՆԴԱԿ ՎԱՏ-երից ՄԻ ՔԻՉ ՔԻՉ վատը պետք ա դառնա հաղթող ու դրա հեղինակին պետք ա մրցանակ տան ու իր գործը տպեն, գիտես ինչ կկատարվի՝ էդ հեղինակը կսկսի մտածել, որ արդեն սաղիս համոզեց, որ ինքը Պիկասոն էր, եմնք էլ հետամնաց էինք, ուղղակի մի էրկու ամիս անցավ, մեծացանք, հասկացանք իր պոստ մոդեռնիստական գործը, ու դա դեռ ամենաահավորը չի, ինչ տեղի կունենա
հետո նա կոգևորվի, ու քանի որ արդեն ընդունված և հասկացված հանճար ա, մեռնի ուրիշի գրած գրքերը չի կարդա, այլ կնստի ու էլի կգրի
այ սենց «պատմվածքներ», այ սենց «գործեր»

դու էլ կասես՝ դե հանդուրժեք
ես էլ ուղեղի արնազեղումից կմեռնեմ
Սիրելի Իմփրեշն, այնպիսի տպավորություն է, որ սուր բանավիճում ենք, այնինչ իրականում մոտավորապես նույն կարծիքն ունենք:
Խոսքը հետևյալի մասին է: Պատկերացրու ֆուտբոլի համագործակցության գավաթն է ու մենք հաղորդավարներ ենք: Ու փոխանակ խաղը մեկնաբանելու սկսում ենք շեշտը դնել մեր զգացողությունների վրա՝ «Էս ինչ վատ ֆուտբոլիստներ են, ո՞վ է սրանց թողել դաշտ մտնեն, վազել չեն իմանում, ծուռ են տշում, երկու մետրից դատարկ դարպասը չեն նկատում»: