«Գետնահարկն» էլ կարդացի։ Ինչ խոսք, հեղինակը լավ հմուտ ստեղծագործող է, զուտ շարադրանքի առումով տարբերակներից ամենալավն է, շարադրանքին կպնելու տեղ չկա կարծես, բայց դե հո մենակ շարադրանքով չի։ Չեմ սիրում ինքնանպատակ ուժաստիկներ։ Ու չէի ուզենա, որ էս տարբերակը հաղթեր։ Երկար–բարակ չգրելու համար ասեմ, որ ստորագրում եմ ivy–ի հետևյալ գրառման տակ.
Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Գետնահարկը
Սկիզբը աչքս ծակես, ասեցի՝ օհօ: Բայց հետո լրիվ անհամացավ: Ինչի՞ համար էր էս պատմվածքը: Ովքե՞ր էին էդ մարդիկ, ի՞նչ էր կատարվում, ինչի՞ էր կատարվում: Ի՞նչ կերպար կար, որին պիտի հավատայի, հետևեի կամ ապրումակցեի: Ոչ գեղարվեստական արժեք կար, ոչ իմաստ, ոչ կերպար, ոչ էլ ինչ-որ մի էմոցիա առաջացրեց: Միակ բանը որ կարող եմ հաստատ ասել, լավ էր շարադրված: Բայց ի՞նչ էր շարադրված... Չգիտեմ:
Չեմ քվեարկել:
Հավեսս էլ արդեն փախավ ։ Հատկապես որ նայում եմ հաջորդ տարբերակների երկարությանը, ընդհանրապես կարդալս չի գալիս։