1–ին տարբերակ. «Մի կիլո լոլիկի պատմությունը»- Քարմեն Ս.
2–րդ տարբերակ. «Անվերնագիր–1»- Կ'տա թև
3–րդ տարբերակ. «Անվերնագիր–2»- Լենա Հովսեփյան
4–րդ տարբերակ. «Թափառող հոգիներ»- Սոնա Բաղդասարյան
5–րդ տարբերակ. «Հենակետում»- Համբարձում Համբարձումյան
6–րդ տարբերակ. «Լռությունն ինքն էր»- Անի Հարությունյան
7–րդ տարբերակ. «Մի կտոր երջանկություն»- Նունե Նազարյան
8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ»- Արմինե Պետրոսյան
9–րդ տարբերակ. «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»- Անի Հովհաննիսյան
10–րդ տարբերակ. «Անվերնագիր–3»- Լիլիթ Կարապետյան
11–րդ տարբերակ. «Գագոյի երազանքը»- Նատաշա Համիդյան
12–րդ տարբերակ. «Գետնահարկը»- Գալաթեա
13–րդ տարբերակ. «Ատունեի կործանումը»- Վարդուհի Բադալյան
14–րդ տարբերակ. «Երկու սահմանների առաքյալները»- Արա Ալոյան
15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ»- Սաթենիկ Ռշտունի
16–րդ տարբերակ. «Խե՛նթ»- Թավրե
17–րդ տարբերակ. «Իմ հաղթանակների օրը»- Արաքս Հակոբյան
Արա Ալոյան ջան, ստե՞ղ ես:
Ինչ էական է, հաղթողն ակումբցի կլինի, թե ոչ: Լավ էլի: Հաղթողը պետք է ամենալավ պատմվածքը լինի, ու, ցավոք, այս դեպքում այդպես չեղավ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
StrangeLittleGirl (30.11.2012), Stress (30.11.2012), Արէա (30.11.2012)
Շնորհավորում եմ Համբարձումին:
Բյուր, կայֆ ա երկրորդ տեղը հետդ կիսելը
Մնացածն ավելի ուշ, ժող ջան:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 30.11.2012, 14:43:
CactuSoul (30.11.2012), Mephistopheles (30.11.2012), Rhayader (01.12.2012), StrangeLittleGirl (30.11.2012), Տրիբուն (30.11.2012)
StrangeLittleGirl գործերիցդ միայն մեկն եմ կարդացել, էլի մրցույթի շրջանակներում և արդեն իսկ կռահում էի, որ դու ես Գագոյի երազանքը հեղինակել, այնպես որ առանց թաքուն վստահած մարդկանց վառելու էլ շատերը կկասկածեին ու կկռահեին: Գագոյի երազանքը գաղափարական տեսանկյունից թեև իմը չէր, բայց էնտեղ մի բան էիր նկատել, որ իրականում բավական հետաքրքիր երևույթ է ու տարօրինակորեն մեկնաբանություններից վրիպել էր(գոնե ես չեմ նկատել)՝ Գագոյի նայելն աղջիկներին: Մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ոնց է ոչ տրադիցիոն կողմնորոշմամբ տղաները նայում աղջիկներին՝ ինչպես ահավոր տգեղ աղջիկը կնայի ակնհայտ գեղեցկուհուն, մինչ կողքի նստածներն աղջիկներին ուղղված էդ հայացքի կրակներն ու կայծակները լրիվ այլ կերպ են մեկնաբանում: Առակս ինչ կուսուցանե, որ ինձ համար շատ կարևոր է, որ գրողը դիտողունակ լինի, որսա ու ներկայացնի նյուանսներ, որոնք ուրիշների համար անտեսանելի են, իսկ դու դա արել էիր հրաշալի, դրա համար էլ, թեև թեմատիկան իմը չէր, բայց ինձ դուր էր եկել: Ի դեպ, սվիտրի ու մայկայի պահն ինձ մոտ տարակուսանք չառաջացրեց, քանի որ ինձ ծանոթ իրավիճակ էր մեկնումեկը պայուսակում ունենալը...
![]()
CactuSoul (30.11.2012), Chilly (30.11.2012), StrangeLittleGirl (30.11.2012), Դավիթ (30.11.2012)
Գալաթեա ԲՌԱՎՈ: Հենց կարդացել եմ Գետնահարկն այն է դարձել իմ ֆավորիտը մինչև վերջին վայրկյանը, թեև ես ֆանտաստիկայի ֆանատ եմ, ոչ թե սարսափի ու Գետնահարկն էլ մի առանձնահատուկ վախենալու չէր, բայց լավն էր: Մի տեսակ անավարտություն ուներ, ես սիրում եմ գործեր, որ վերջը թողում են քո հայեցողությանը, որ ինքդ որոշես մարդուն հում-հում կերան, թե դա պարզապես երազ էր, բայց էստեղ իրականում անավարտության, կիսատության, հիմնական ասելիքի բացակայության պահը կար, պարզապես գրավիչ սյուժ էր, բայց էնքան լավ ու ոճական տեսանկյունից հետաքրքիր գրած, որ հիմա էլ անկախ քվեարկության արդյունքից ինձ համար հաղթողը դա է: Ամենասկզբում ես ծանոթ ֆանտաստներից մեկին էի կասկածում, որ կլինի հեղինակը, հետո արդեն միասին էինք անհամբեր սպասում, թե երբ հեղինակը կբացահայտվի: Անգամ զվարճալի պահ եղավ, Դավիթին հարցրեցի, ուղղակի ասաց հին գրող է, ու ես երևակայում էի, թե մի 60 տարեկան... Ենթադրում եմ, որ ֆեյսբուքում քեզ արդեն գտել եմ, արձագանքիր, լավ![]()
CactuSoul (30.11.2012), StrangeLittleGirl (30.11.2012), Դավիթ (30.11.2012)
Ռիպ ջան, Համբարձումը կեղծանուն չի, գրողուցավի Համբարձումն ա:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ» 38.11%
15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ» 12.70%
16–րդ տարբերակ. «Խե՛նթ»
Ինձ համար ֆավորիտ էին նաև այս տարբերակները: Եթե առաջին երկուսը նրա համար նաև, որ հեղինակներին արդեն իսկ ճանաչում էի ու ակնհայտ կանխակալ դրական մոտեցում ունեմ թե իրենց ստեղծագործությունների, թե հեղինակների նկատմամբ, ապա Խենթը թեև շատերի չսիրած ոճում է, բայց ինձ համար վերջին շրջանում կարդացածս ժամանակակիցների գործերի ֆոնին բացահայտում էր ու հաճելի բացահայտում: Եթե Խենթն ավարտվեր այն նոտայով, երբ Իվանը մտածում էր, որ այդտեղ, այդ պահին իր ուղեկիցների շուրթերով ծնվում է լեգենդը, այն կդառնար ինձ համար ակնհայտ ֆավորիտը, բայց շատ էր երկարացված, ծամծմված, դրա համար էլ մի պահ հրապույրը կորում էր, բացի այդ սկզբում տեղակայված ավելորդ տողադարձրեն ու կետադրական խնդիրներն էին սարսափելի դժվարացնում կարդալը:
Եվ ի վերջո, ինքնաբացահայտվեմ, ես արժանի 13-րդ տարբերակն էի, պիտի դպրոցականի նման արդարանամ, քանի որ ես վիշապաշամանային շատ հետաքրքիր ֆենթեզի էի մտածել մրցույթի համար, բայց հանգամանքները հերթական անգամ իմ պլանները շաղախեցին ու վերջին պահին արդեն ուղարկեցի իմ ամենասիրած բայց և ամենաանմշակ ստեղծագործությունը, որ ի լրումն այդ ամենի նաև շատ երկար էր մրցույթի համար, ստիպված արանքից արագ ջնջել եմ նկարագրությունները, խիստ կրճատել ավարտը, որ միանգամից իրեն տվել է չստացված առակի բնույթ՝ առակս ինչ կուսուցանե ավարտով: Այստեղ Ամպին ու Rhayader-ին պիտի շատ շնորհակալություններ հայտնեմ, որ ամեն բան զգացել էին ու առանց ցինիզմի կամ վիրավորելու հստակ քննադատել գործը: Բացի այդ, Ամպին պիտի ասեմ, որ կմաղքի վրա միս ու արյուն հավաքելը ստեղծագործական չհաջողված հնարք էր, որ սյուժեին համընթաց ընթերցողն ինքը ցանկանա տեղնել ծորուն լուսին, մագիլների նման կեռված ծառերի ճյուղեր, բարձունքից խորհրդավոր աղմուկով կաթացող քարեր թե էլի ինչ-որ ուրիշ պատկերա-ձայնային միջավայր, որտեղ ինքը կուզեր տեղակայել աղջկան: Իսկ Ատունեն ատրուշան բառի ձևափոխված տարբերակն էր, դրա համար էր սոսկ Ատունե
Հ.Գ. եվս մեկ անգամ շնորհակալություն և ներողություն երկարացնելու համար![]()
CactuSoul (30.11.2012), Mephistopheles (30.11.2012), StrangeLittleGirl (30.11.2012), Ամպ (01.12.2012), Արէա (30.11.2012), Դավիթ (30.11.2012)
Բյուր, փորձեցի ինձ զսպել, չստացվեց, կներես։
Գագոյությունը, մեղմ ասած, բանի պետք չէր, որովհետև դու կարող ես գրել սա։ Մի գրի էդ, գրի էն, ինչը իսկապես «քեզնից» ա։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Համաձայն եմ Alphaone ձեր հետ, որ նշածդ տեղում կարելի էր վերջակետ դնել... Սակայն ուզում եմ խոստովանել, որ ԽԵՆԹ-ը ոչ թե մրցույթին մասնակցելու, այլ տատուս պատմածը պահպանելու խնդիրն եմ առաջնային համարել. Րաֆֆին Խենթի իմ նշած երկու (Սոլայի և Նաբու չեզոքացումները) արարքներին չի անդրադարձել: Խոստովանում եմ, որ այդ կիսահեքիաթ, կիսաասք, կիսալեգենդ ոճն իմը չէ...
Alphaone շնորհակալ եմ առողջ տեսակետ լսելուս համար: Քանի որ ինձ մոտ (իմ մեղքով - տեխնիկական) մրցույթի ընթացքում քվեարկել չստացվեց`, ափսոսում եմ, որ քվես չհասցրի «Հենակետում» -ին, սակայն ինչպես հենց մրցույթի առաջին օրը նշել էի -հեղինակը տաղանդավոր է և շնորհավորում եմ նրան: - հարգանքներով` Թադևոս Թադևոսյան -ԹԱՎՐԵ:
Mephistopheles (30.11.2012), Դավիթ (01.12.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ