User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում։

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Մի կիլո լոլիկի պատմությունը»- Քարմեն Ս.

    2 5.41%
  • 2–րդ տարբերակ. «Անվերնագիր–1»- Կ'տա թև

    1 2.70%
  • 3–րդ տարբերակ. «Անվերնագիր–2»- Լենա Հովսեփյան

    10 27.03%
  • 4–րդ տարբերակ. «Թափառող հոգիներ»- Սոնա Բաղդասարյան

    1 2.70%
  • 5–րդ տարբերակ. «Հենակետում»- Համբարձում Համբարձումյան

    17 45.95%
  • 6–րդ տարբերակ. «Լռությունն ինքն էր»- Անի Հարությունյան

    2 5.41%
  • 7–րդ տարբերակ. «Մի կտոր երջանկություն»- Նունե Նազարյան

    2 5.41%
  • 8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ»- Արմինե Պետրոսյան

    3 8.11%
  • 9–րդ տարբերակ. «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»- Անի Հովհաննիսյան

    4 10.81%
  • 10–րդ տարբերակ. «Անվերնագիր–3»- Լիլիթ Կարապետյան

    6 16.22%
  • 11–րդ տարբերակ. «Գագոյի երազանքը»- Նատաշա Համիդյան

    15 40.54%
  • 12–րդ տարբերակ. «Գետնահարկը»- Գալաթեա

    15 40.54%
  • 13–րդ տարբերակ. «Ատունեի կործանումը»- Վարդուհի Բադալյան

    2 5.41%
  • 14–րդ տարբերակ. «Երկու սահմանների առաքյալները»- Արա Ալոյան

    6 16.22%
  • 15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ»- Սաթենիկ Ռշտունի

    1 2.70%
  • 16–րդ տարբերակ. «Խե՛նթ»- Թավրե

    5 13.51%
  • 17–րդ տարբերակ. «Իմ հաղթանակների օրը»- Արաքս Հակոբյան

    1 2.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 54 95-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 796 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 1425 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթը ակումբում

  1. #796
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյո՜ւր
    Հպարտացա քեզնով

  2. #797
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյո՜ւր
    Հպարտացա քեզնով
    Բա ասում ես Գետնահարկը լավը չի

  3. #798
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ասում ես Գետնահարկը լավը չի
    Հա, դու ես լավը

  4. #799
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, ինչ–որ հատուկ հասկանալու բան կա, որ դեռ չգիտենք ։
    հա

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դու ես լավը
    էլ մի

  5. #800
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վախ ունեմ, որ մարդիկ նեղացել են և էլ չեն ուզում մտնել էս թեման
    Անկախ նրանից, թե մի քանիսն ինչ են ասում՝ Ակումբում որոշողը մեծամասնությունն է: Եթե հավանել են, ուրեմն էդ է լավագույնը ու հաղթանակի արժանին:
    Մի երկու քլնգոցից վատ մի եղեք...
    Նենց չեմ ուզում որևէ մեկը նեղանա, առավել ևս՝ ակումբցի: Հո միշտ է էսպես եղել էս մրցույթներում. հատկապես, որ չգիտես՝ ով ով է...
    Հետ եկեք

  6. #801
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանա ջան, հասկանալի է քո մոտեցումը, և ես այն հարգում եմ: Հիմնական արգումենտները կայանում են նրանում, որ ընթերցողին «աղբ» չներկայացնեն, որովհետև ընթերցողը դրանից ներվայնանաում է:
    Ժամանակաին կոմունիստական հասարակարգը սրան ուրիշ անուն էր տալիս, որպեսզի բոլոր ստեղծագործությունները համապատասխաներին իրենց պատկերացրած դաստիարակչական չափանիշներին:
    Սա նման է նրան, որ մենք ամեն մեկս, ուզում ենք այդ ստեղծագործողի մեջ մեր չափանիշներով հասկացած գրականության մասնիկը ներմուծենք: Այսինքը այդ ստեղծագործողին մեր ճաշակով հագցնենք: Ամեն ստեղծագործող իր ինքնուրույն պատկերացումները ունի գրականություն կոչվածի մասին, մեկը իր տեսակետով աղբ կհամարի այն գործը, որը դուր է եկել մյուսներին, իսկ այդ մյուսների միջից մեկն էլ կլինի որը աղբ կհամարի այն գործը, որը դուր է եկել էն մյուսներին: Դուրս ա գալիս որ ամեն մեկս մեր ճաշակով ուզում ենք ձևել համապատասխան ստեղծագործողին և բերենք համապատասխանեցնենք մեր հասկացած «ճիշտի» ստանդարտներին:
    Նորից եմ ասում, այս մոտեցումը շատ հմտորեն օկտագործվում էր կոմունիստական հասարակարգի կողմից, և մենք էլ հիմա անգիտակցորեն դարձել ենք իրենց ժառանգորդը:
    Երբ դու դրսում քայլում էս, և հանդիպում էս մեկին ով քո ճաշակով չի հագնվել, մի թե ներվայնանում և ասում էս իմ աչքերին հաճելի չի այս քո հագաց շորերը, լավ կլինի բաճկոնիդ գույնը փոխես և վարատնիկտ բարձրացնես, թե պարզապես հայացքդ սահեցնելով անցնում ու հաջորդ քայլափոխին մոռանում էս այդ անցորդին: Ուլուանա ջան, եթե ներվայնանում էս, խնդիրը քո մեջ է ոչ թե ստեղծագործողի:
    Գիտես՝ որոշ մարդիկ Չարենցի գրածն են աղբ համարում, որոշներն էլ Մարկեսի, դա նրանից է որ մարդիկ ամեն բան ուզում են համեմատության մեջ դնել, բայց մոռանում են, որ այդ «աղբի» համեմատությունը ընդհամենը իր ճաշակին է համահունչ:
    Ասածիս իմաստը այն է, որ ձիերի կոչումը վազելն է, երբ նրանք կանգնած են ու չեն վազում հոգնում են, բայց ցանկացած ձի իր մեջ փափագում է վազելը, սակայն նրանք տարբեր արագության վազողներ են:
    Նույնը ստեղծագործողներն են, ամեն մեկը գրում է իր հոգուն համահունչ ստեղծագործություն, մեկը պատմական թեմայով, մյուսը ֆանտաստիկ... դրանք կարող են լնել թույլ կամ ուժեղ մի միայն տվյալ անձի տեսակետից, և ամենևին կարիք չկա հեգնանքով վերաբերվել այդ մարդկանց «հագած շորերին» :
    Իմ կարծիքով «կառուցողական քննադատության» տակ ընդհամենը թաքնված է, ճաշակի թելադրանք:
    Սա իմ կարծիքն է, ես այսպես եմ հասկանում, սակայն չեմ մեղադրում, և խորին հարգանքով եմ մոտենում ուրիշների արտահայտած կարծիքներին: Եվ այս կարծիքս ամենևին վերջնական չէ, ես պատրաստ եմ փոխելու կարծիքս, եթե հանդիպեմ այս երևույթի ավելի խորքային բացատրության, որը ինձ կհամոզի որ ես սխալվում եմ:

    Այնպես որ ես բաց եմ կարծիքս վերանայելու:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (27.11.2012), Ուլուանա (27.11.2012)

  8. #802
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասում են յություբում տենց վիդեո կա, ուր հայոց վեհերը, բոհեմենք, գրողները, արվեստագետները ու դրան ձգտողները, ինչ-որ հանդիպում են արել, որի ժամանակ վեհերից մեկը վերցրել է բաժակն ու այն գլխից վեր բարձրացնելով ցույց տվել բաժակի վրայի գրված մի երկու բառը, բոլորին ասել է, որ իր կարծիքով դա գրականություն է

    հիմա, տենց վեհ բաներ որ գրում եք, աբսոլյուտի մեջ, լրիվ դառնում ա էդ վիդեոն
    ես էլ եմ իհարկե համաձայն, որ գրականության ու ընդհանրապես արվեստի սահմանները մի քիչ շարժական են, բայց դե, եկեք չմոռանանք նաև էս տարբերակը.
    «Ինչի՞ մասին են խոսում տղամարդիկ» ֆիլմում մեկը պատմում էր, որ գնացցել ա ժամանակակից արվեստի ինչ-որ պատկերասրահ
    ասում ա նայում եմ՝ երեք հատ եռանկյունի ա, կարդում եմ վերնագիրը, գրված ա՝ երեք հատ եռանկյունի
    հետո նայում եմ՝ փչացած լամպչկա ա, կարդում եմ վերնագիրը՝ փչացած լամպչկա
    նայում եմ՝ խզբզոց ա, կարդում եմ՝ Խզբզոց
    նայում եմ՝ փչացած ունիտազ ա, կարդում եմ՝ գրված ա՝ զուգարանը չի աշխատում
    ասում ա տենց էլ չհասկացա, ես կարող էի կարիքներս հոգալ չաշխատող ունիտազի մե՞ջ, թե՞ կստացվեր, որ չիշիկ արեցի արվեստի գործի վրա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.11.2012), StrangeLittleGirl (27.11.2012), Հայկօ (27.11.2012), Շինարար (27.11.2012)

  10. #803
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիփ, ի՞նչ ես ուզում էլ «անկապ ուժասծիկը» հետ ընկավ

  11. #804
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ էլ չեք գուշակո՞ւմ, թե ով որն է գրել:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  12. #805
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, հասկանալի է քո մոտեցումը, և ես այն հարգում եմ: Հիմնական արգումենտները կայանում են նրանում, որ ընթերցողին «աղբ» չներկայացնեն, որովհետև ընթերցողը դրանից ներվայնանաում է:
    Ժամանակաին կոմունիստական հասարակարգը սրան ուրիշ անուն էր տալիս, որպեսզի բոլոր ստեղծագործությունները համապատասխաներին իրենց պատկերացրած դաստիարակչական չափանիշներին:
    Սա նման է նրան, որ մենք ամեն մեկս, ուզում ենք այդ ստեղծագործողի մեջ մեր չափանիշներով հասկացած գրականության մասնիկը ներմուծենք: Այսինքը այդ ստեղծագործողին մեր ճաշակով հագցնենք: Ամեն ստեղծագործող իր ինքնուրույն պատկերացումները ունի գրականություն կոչվածի մասին, մեկը իր տեսակետով աղբ կհամարի այն գործը, որը դուր է եկել մյուսներին, իսկ այդ մյուսների միջից մեկն էլ կլինի որը աղբ կհամարի այն գործը, որը դուր է եկել էն մյուսներին: Դուրս ա գալիս որ ամեն մեկս մեր ճաշակով ուզում ենք ձևել համապատասխան ստեղծագործողին և բերենք համապատասխանեցնենք մեր հասկացած «ճիշտի» ստանդարտներին:
    Նորից եմ ասում, այս մոտեցումը շատ հմտորեն օկտագործվում էր կոմունիստական հասարակարգի կողմից, և մենք էլ հիմա անգիտակցորեն դարձել ենք իրենց ժառանգորդը:
    Երբ դու դրսում քայլում էս, և հանդիպում էս մեկին ով քո ճաշակով չի հագնվել, մի թե ներվայնանում և ասում էս իմ աչքերին հաճելի չի այս քո հագաց շորերը, լավ կլինի բաճկոնիդ գույնը փոխես և վարատնիկտ բարձրացնես, թե պարզապես հայացքդ սահեցնելով անցնում ու հաջորդ քայլափոխին մոռանում էս այդ անցորդին: Ուլուանա ջան, եթե ներվայնանում էս, խնդիրը քո մեջ է ոչ թե ստեղծագործողի:
    Գիտես՝ որոշ մարդիկ Չարենցի գրածն են աղբ համարում, որոշներն էլ Մարկեսի, դա նրանից է որ մարդիկ ամեն բան ուզում են համեմատության մեջ դնել, բայց մոռանում են, որ այդ «աղբի» համեմատությունը ընդհամենը իր ճաշակին է համահունչ:
    Ասածիս իմաստը այն է, որ ձիերի կոչումը վազելն է, երբ նրանք կանգնած են ու չեն վազում հոգնում են, բայց ցանկացած ձի իր մեջ փափագում է վազելը, սակայն նրանք տարբեր արագության վազողներ են:
    Նույնը ստեղծագործողներն են, ամեն մեկը գրում է իր հոգուն համահունչ ստեղծագործություն, մեկը պատմական թեմայով, մյուսը ֆանտաստիկ... դրանք կարող են լնել թույլ կամ ուժեղ մի միայն տվյալ անձի տեսակետից, և ամենևին կարիք չկա հեգնանքով վերաբերվել այդ մարդկանց «հագած շորերին» :
    Իմ կարծիքով «կառուցողական քննադատության» տակ ընդհամենը թաքնված է, ճաշակի թելադրանք:
    Սա իմ կարծիքն է, ես այսպես եմ հասկանում, սակայն չեմ մեղադրում, և խորին հարգանքով եմ մոտենում ուրիշների արտահայտած կարծիքներին: Եվ այս կարծիքս ամենևին վերջնական չէ, ես պատրաստ եմ փոխելու կարծիքս, եթե հանդիպեմ այս երևույթի ավելի խորքային բացատրության, որը ինձ կհամոզի որ ես սխալվում եմ:

    Այնպես որ ես բաց եմ կարծիքս վերանայելու:
    Սելավի ջան, կարծում եմ՝ համեմատությունդ էնքան էլ տեղին չէր։ Բացատրեմ։ Երբ մարդն ինչ–որ հագուստով անցնում է փողոցով, նրա՝ տվյալ հագուստը հագած լինելը չի ենթադրում, ինքը չի ակնկալում, որ մարդիկ պիտի դրա մասին կարծիք հայտնեն։ Ինքը դա հագնում է (հո տկլոր դուրս չէ՞ր գալու)՝ անկախ մարդկանց կարծիքից, այսինքն՝ հագնելու նպատակը դրա մասին կարծիք ստանալը չի։ Իսկ երբ մարդն իր ստեղծագործությունը ներկայացնում է հանրությանը, ապա դրանով արդեն իսկ կարծիք է ակնկալում էդ նույն հանրությունից։ Սա վերաբերում է ցանկացած ձևով հանրությանը ներկայացնելուն, իսկ մրցույթի ներկայացնելու դեպքում՝ առավել ևս։ Որովհետև եթե մարդն ակնկալում է միայն պուպուշ, հիացական կարծիքներ, կարող է իր ստեղծագործությունները ցույց տալ միայն իր մտերիմների շրջանակում ու լսել իր ակնկալած դրական ու ոչ միշտ անկեղծ կարծիքները։ Օրինակ, եթե ինչ–որ մեկն իր բլոգում իր ստեղծագործությունը դներ, ես, օրինակ, ինչքան էլ աղբ համարեի դա, ոչ մի դեպքում չէի գրի կարծիքս, եթե հատուկ չհարցներ հեղինակը։ Չնայած անձամբ ես «աղբ» բառն ամեն դեպքում չէի օգտագործի, նույնիսկ մրցույթում ու նույնիսկ հեղինակին չիմանալով, բայց նաև հասկանում եմ մարդկանց վրդովմունքը, որովհետև մեծ քանակությամբ անհաջող գրված տեքստ կարդալն իսկապես տանջանք կարող է լինել։ Իհարկե, վատ գրողին էլ մեղադրել չարժե, մարդն ինչքան կարողացել, էնքան էլ գրել է, ուրիշ բան, որ կարող էր ավելի ուշադիր ու խնամքով գրել՝ գոնե անփութությամբ տհաճություն չպատճառելով ընթերցողին։

    Ինչ վերաբերում է ճաշակին, ապա հա, բնականաբար, մարդկանց ճաշակները տարբեր են։ Բայց բաներ կան, որ էնքան ակնհայտ են, որ գրականությունից քիչ թե շատ գլուխ հանող մարդկանց համար էդտեղ երկու կարծիք լինել չի կարող՝ անկախ ճաշակից։ Իսկ տարակարծություններն ի վերջո չեզոքանում են ձայն մեծացի հաշվին։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.11.2012), impression (27.11.2012), Malxas (27.11.2012), Սելավի (28.11.2012)

  14. #806
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ էլի խառնվեմ բանավեճին: Ուրեմն իմ համեստ կարծիքով արվեստը սահմաններ չունի: Եթե էդ անտեր Մալևիչը ֆայմել ու սև քառակուսիով սաղին հարիֆցրել ա, ուրեմն լավ ա արել: Բոլորն էլ ստեղծագործության միջոցով ինքնարտահայտվելու իրավունք ունեն, բոլորն էլ դրանով հանրությանը կարող են ներկայանալ: Բայց դրա հետ մեկտեղ պիտի պատրաստ լինեն, որ հանրությունն իրանց քլնգելու ա: Կարող ա իրանք հանճարեղ են, էդ հանրությունը չի հասկանում, բան չունեմ ասելու: Բայց մի հատ բայց կա, մի հատ շատ նրբիկ սահման կա, որտեղ կարող ես հասկանալ՝ էս մարդու ներկայացրածն իրա արվե՞ստն ա, թե՞ աղբ: Վերցնում ես էդ հեղինակներից մեկին, ասում՝ ձեռքդ դիր սրտիդ ու ասա, թե ինչքան ես կարդում ու ինչքան ես գրում: Հասկանու՞մ ես՝ եթե դու ուզում ես արվեստ ստեղծել, պիտի մյուսների արվեստին ծանոթ լինես ու պիտի նաև լավ մարզվես: Էս վերջերս մի գիրք էի կարդում: Ճիշտ ա, երաժիշտների մասին ա, բայց գրականության վրա էլ կտարածվի: Ասում ա՝ տաղանդավոր լինել չի նշանակում, որ առանց մարզվելու մոտդ ամեն ինչ ստացվելու ա: Տաղանդավոր լինել նշանակում ա անընդհատ մարզվելու պահանջ զգալ: Ու եթե էսօր աշխարհում կան հայտնի գրողներ, որոնց հաճույքով ենք կարդում, իրանք գրող չեն ծնվել, իրանք լիքը կարդացել են, գիտեն՝ ուրիշներն էդ ոնց են անում, ու առավոտից երեկո էլ գրում են, իրանց լավագույնն ուղարկում ընթերցողին, ընթերցողն էլ կարդում, ասում ա՝ հանճարեղ ա: Հիմա գանք էս մրցույթի մասնակիցներին: Իրանցից շատերը նեղություն չեն քաշել գրելուց հետո մի հատ կարդալ ու գոնե լեզուն կարգի բերել: Անզեն աչքով էլ էրևում ա, որ իրանք էդ առավոտից երեկո, լավ, թող լինի շաբաթը մեկ մարզվողները չեն, այլ մի գեղեցիկ երեկո նստել, գրել են ու միանգամից ուղարկել մրցույթին: Այսինքն՝ մրցույթին իրանց լավագույնը չեն ուղարկել, որովհետև ցանկացած մարդու լավագույնը քրտինքի արդյունք ա, ոչ թե զանազան մուսաների ու չգիտեմ ինչերի:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.11.2012), Արէա (28.11.2012), Հայկօ (27.11.2012), Ուլուանա (27.11.2012)

  16. #807
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի խոսքերին ավելացնեմ, որ այդ մարզանքի արդյունքում ստացվող վարպետությունը ձևավորվում է բազմաթիվ տարիների ընթացքում: Արձակը աշխատասիրություն է պահանջում: Շատ չէ այն գրողների թիվը, որոնք երիտասարդ հասակում գլուխգործոց են ստեղծել: Թոմաս Մանը 25 տարեկանում գրել է «Բուդենբրոկները», Հյուգոն՝ 28 - ում «Փարիզի Աստվածամոր Տաճարը»:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  17. #808
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը

    Ֆրանսուազ Սագանն էլ տասնութում «Բարև, թախիծը» Բայց դե ինքը կին ա, նորմալ ա:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (27.11.2012), Սելավի (28.11.2012)

  19. #809
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրանսուազ Սագանն էլ տասնութում «Բարև, թախիծը» Բայց դե ինքը կին ա, նորմալ ա:
    Իսկ «Բարև, թախիծը» գլուխգործոց է համարվում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  20. #810
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ «Բարև, թախիծը» գլուխգործոց է համարվում:
    ինձ համար՝ հա

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (27.11.2012), Մինա (02.12.2012)

Էջ 54 95-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեյ Բրեդբերի: Հավաքածու
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 17.01.2023, 01:17
  2. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23
  3. Հավաքածու մրցույթ -2 ակումբում
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 73
    Վերջինը: 03.01.2013, 01:32
  4. Էքստրասենսների մրցույթը «Արմենիայի» եթերում
    Հեղինակ՝ Նունուշ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 06.09.2011, 14:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •