User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում։

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Մի կիլո լոլիկի պատմությունը»- Քարմեն Ս.

    2 5.41%
  • 2–րդ տարբերակ. «Անվերնագիր–1»- Կ'տա թև

    1 2.70%
  • 3–րդ տարբերակ. «Անվերնագիր–2»- Լենա Հովսեփյան

    10 27.03%
  • 4–րդ տարբերակ. «Թափառող հոգիներ»- Սոնա Բաղդասարյան

    1 2.70%
  • 5–րդ տարբերակ. «Հենակետում»- Համբարձում Համբարձումյան

    17 45.95%
  • 6–րդ տարբերակ. «Լռությունն ինքն էր»- Անի Հարությունյան

    2 5.41%
  • 7–րդ տարբերակ. «Մի կտոր երջանկություն»- Նունե Նազարյան

    2 5.41%
  • 8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ»- Արմինե Պետրոսյան

    3 8.11%
  • 9–րդ տարբերակ. «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»- Անի Հովհաննիսյան

    4 10.81%
  • 10–րդ տարբերակ. «Անվերնագիր–3»- Լիլիթ Կարապետյան

    6 16.22%
  • 11–րդ տարբերակ. «Գագոյի երազանքը»- Նատաշա Համիդյան

    15 40.54%
  • 12–րդ տարբերակ. «Գետնահարկը»- Գալաթեա

    15 40.54%
  • 13–րդ տարբերակ. «Ատունեի կործանումը»- Վարդուհի Բադալյան

    2 5.41%
  • 14–րդ տարբերակ. «Երկու սահմանների առաքյալները»- Արա Ալոյան

    6 16.22%
  • 15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ»- Սաթենիկ Ռշտունի

    1 2.70%
  • 16–րդ տարբերակ. «Խե՛նթ»- Թավրե

    5 13.51%
  • 17–րդ տարբերակ. «Իմ հաղթանակների օրը»- Արաքս Հակոբյան

    1 2.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 95-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 1425 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթը ակումբում

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր մասնակիցներին հիանալի ժամեր պարգևելու համար, շատ ապրեք:
    Էս անգամ որոշել էի ամեն տարբերակի մասին առանձին կարծիք չգրել, մեր հյուրերին չնեղացնելու համար, բայց հետո փոշմանեցի, ու որոշեցի ամեն մեկի մասին գոնե մի երկու տող գրել:
    Ուզում եմ տեղյակ պահել, որ ես գրականության մասնագետ չեմ, կարծիքներս զուտ զգայական մակարդակում են, էնպես որ կխնդրեմ շատ չնեղվել ու սրտին մոտ չընդունել գրածներս, իսկ ես կաշխատեմ հնարավորինս մեղմ լինել:
    Կարճ եմ գրելու ամեն տարբերակի մասին: Հետագա քննարկումների ժամանակ գուցե ավելի մանրամասն խոսեմ որոշների մասին, գուցե ոչ: Տեսնենք ոնց կլինի: Սկսեցինք:


    1–ին տարբերակ - Մի կիլո լոլիկի պատմությունը
    Լավը չէր: Ասելիք չկար, փիլիսոփայելու, ինչ-որ բան ասելու փորձ էր արված, բայց արդյունքում անհետաքրքիր. թե շարադրանքի, թե իմաստի առումով պատմություն էր ստացվել:

    2–րդ տարբերակ - Անվերնագիր–1
    Կախեց: Ինչի՞ մասին էր. աստված գիտի: Տառասխալները կարդալ չէին թողնում, շարադրման ձևն էլ անհետաքրքիր ու ձանձրացնող էր: Լավը չէր:

    3–րդ տարբերակ - Անվերնագիր–2
    Շատ վատը չէր, բայց ձանձրալի էր մի քիչ: Շարադրություն հիշեցրեց: Էն որ միշտ 5+ են ստանում: Արհեստականոտ էր մի քիչ:

    4–րդ տարբերակ - Թափառող հոգիներ
    Սա գուցե ինչ-որ մեկը լավ գործ համարի, բայց ես ոչինչ չհասկացա: Տանել չեմ կարողանում էսպիսի գործեր, որոնցում պետք է ամբողջ ուժերդ լարես մի բան հասկանալու համար: Լավը չէր:

    5–րդ տարբերակ - Հենակետում
    Վատը չէր: Չնայած չեմ սիրում բանակային թեմաներով, մանավանդ տհաճ բառերով ու նկարագրություններով համեմված ստեղծագործություններ, բայց էս մեկը վատը չէր: Գրագետ ու հետաքրքիր էր շարադրված: Վերջը էդքան էլ դուրս չեկավ, բայց մինչև հիմա կարդացածներիցս ամենալավը սա էր:

    6–րդ տարբերակ - Լռությունն ինքն էր
    Կարծում եմ հեղինակը դպրոցական է: Առանձնապես չտպավորվեց պատմվածքը: Որ ուզում եմ բովանդակությունը հիշել, միայն արհեստական բառեր, արտահայտություններ ու համեմատություններ եմ հիշում: Լավը չէր:

    7–րդ տարբերակ - Մի կտոր երջանկություն
    Օհ, վառեք ինձ, եթե ես չգիտեմ թե ով է հեղինակը: Աղջիկս, փորձե՞լ ես սերիալի սցենար գրել: Կարծում եմ հիանալի կստացվի: 14 տարեկան աղջիկ լինեի՝ երևի հուզվեի, բան:

    8–րդ տարբերակ - Թռչե՞լ, թե՞ սողալ
    Էէէէէ: Անբնական երկխոսություն. անբնական զայրույթ. անբնական ձգտում. անբնական շարադրանք ու նկարագրություն: Լավը չէր: Ի դեպ. կողքի փողոցում, ոչ թե կողքի փողոցի վրա:

    9–րդ տարբերակ - Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը
    Լավն էր Չգիտեմ էլ ինչը դուրս եկավ, բայց հավանեցի: Շնորհակալություն:

    10–րդ տարբերակ - Անվերնագիր–3
    Էհ, տխուր էր: Չեմ սիրում: Տխրեցրեց: Վերջի այլաբանությունն էլ վանեց, որովհետև ես էդպես էլ այլաբանություն հասկանալ չսովորեցի:

    11–րդ տարբերակ - Գագոյի երազանքը
    Էս մեկի հեղինակին էլ ոնց որ գիտեմ Հավես էր, լավ ես պատմում: Շատ հավանեցի: Բայց դե չհավատացի որ Գագոն տենց բան կաներ

    12–րդ տարբերակ - Գետնահարկը
    Այ սա պատմվածք էր: Սկզբից մինչև վերջ կլանված կարդացի: Հիանալի շարադրանք, հիանալի նկարագրություն, լարված ու հետաքրքիր պատմություն: Շնորհակալություն հեղինակին: Շատ լավն էր:

    13–րդ տարբերակ - Ատունեի կործանումը
    Եթե այլաբանություն էր՝ բան չհասկացա: Եթե ուղղակի պատմվածք էր՝ բավականին անհետաքրքիր ու ձանձրացնող էր: Լավը չէր:

    14–րդ տարբերակ - Երկու սահմանների առաքյալները
    Լավն էր: Մաթևոսյանի, Սիրադեղյանի ոճն է, ինչը ես էդքան էլ չեմ սիրում, բայց էս պատմվածքը դուրս եկավ, չնայած առաջի մասի կապը պատմվածքի հետ էդքան էլ լավ չհասկացա: Մտածող ու գրագետ մարդ է հեղինակը: Շնորհակալություն: Ի դեպ ադրբեջանցի զինվորների նկարագրությունն էլ դուր չեկավ, երևի իրե՞նք էին սպանել կնոջը: Կարելի էր առանց դրա յոլա գնալ:

    15–րդ տարբերակ - Ցրված սկավառակ
    Չհավանեցի Չեմ հասկանում նման պատմություններ գրողներին: Իմաստ չեմ կարողանում գտնել: Լավը չէր:

    16–րդ տարբերակ - Խե՛նթ
    Լավն էր գուցե, բայց չհետաքրքրեց: Խանզադյանին հիշեցի, նա էր էս ոճով գրում: Ինչևէ, վատը չէր, բայց ինձ դուր չեկավ:

    17–րդ տարբերակ - Իմ հաղթանակների օրը
    Լավն էր Կարդում ու անընդհատ սարսափով սպասում էի որ ուր որ է մի վատ բան է կատարվելու, մեկը հեռանալու է, կամ մեկը մահանալու է, կամ մի այլ բան է լինելու, մարդիկ սիրում են մռայլ պատմություններ: Վերջում խորը շունչ քաշեցի ու ժպտացի: Բայց հավանեցի միայն լավատեսությունը, իսկ որպես պատմվածք առանձնապես չտպավորվեց:


    Ուֆ, հազիվ վերջացրեցի: Քվեարկում եմ չորս տարբերակների օգտին, ըստ հորիզոնականների.

    4-րդ հորիզոնական. Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը
    3-րդ հորիզոնական. Գագոյի երազանքը
    2-րդ հորիզոնական. Երկու սահմանների առաքյալները
    1-ին հորիզոնական. Գետնահարկը

    Նաև շնորհակալություն եմ հայտնում Հենակետում և Իմ հաղթանակների օրը տարբերակների հեղինակներին: Ապրեք շատ


    Օֆ, լավն էր: Ավել-պակասի համար կներեք: Նեղանալ-մեղանալ չկա: Բոլոր էն հեղինակներին, ովքեր դեռ չեն գրանցվել ակումբում, ասում եմ. բա ո՞ւմ եք սպասում: Շուտ արեք այ մարդ
    Վերջին խմբագրող՝ Արէա: 23.11.2012, 14:04:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.11.2012), Mephistopheles (23.11.2012), Quyr Qery (26.11.2012), Sambitbaba (23.11.2012), Ամմէ (23.11.2012), Դավիթ (23.11.2012)

  3. #32
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    14–րդ տարբերակ - Երկու սահմանների առաքյալները
    Լավն էր: Մաթևոսյանի, Սիրադեղյանի ոճն է, ինչը ես էդքան էլ չեմ սիրում, բայց էս պատմվածքը դուրս եկավ, չնայած առաջի մասի կապը պատմվածքի հետ էդքան էլ լավ չհասկացա: Մտածող ու գրագետ մարդ է հեղինակը: Շնորհակալություն: Ի դեպ ադրբեջանցի զինվորների նկարագրությունն էլ դուր չեկավ, երևի իրե՞նք էին սպանել կնոջը: Կարելի էր առանց դրա յոլա գնալ:

    Արեա ջան, էսքանով համոզվեցի, որ կարդամ ու հիասթափվեցի: Ըտեղ Մաթևոսյանի ոճ ո՞նց ես նկատել… Գուցե շատ լավն էր, բայց որ ուրիշ բան էի սպասում ու չտեսա, հիասթափվեցի:
    Մնացածը ընթացքում կկարդամ:

  4. #33
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5–րդ տարբերակ
    Հենակետում

    Չգիտեմ` ով ա գրողը, բայց Բոյով Ճուտը կասկածելի ա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.11.2012, 15:32:

  5. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արեա ջան, էսքանով համոզվեցի, որ կարդամ ու հիասթափվեցի: Ըտեղ Մաթևոսյանի ոճ ո՞նց ես նկատել… Գուցե շատ լավն էր, բայց որ ուրիշ բան էի սպասում ու չտեսա, հիասթափվեցի:
    Մնացածը ընթացքում կկարդամ:
    Դե ես ասում եմ չէ, որ Մաթևոսյանից գլուխ չեմ հանում
    Չնայած էլի պնդում եմ, որ զգացողությունների, մտքերի նկարագրություններում, էսպես առօրեական, հասարակ, բայց միևնույն ժամանակ էն որ պիտի մի քիչ մտածես, մի թեմայից մյուսին անցնող, մտածող, դատողություններ անող ոճ է, որը շատ նման է Մաթևոսյանին: Վանո Սիրադեղյանին էլ:

  6. #35
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խոսքով, քվեարկեցի, մեկնաբանություններ չեմ ուզում շատ անեմ, որովհետև մոտեցումս շատ սուբյեկտիվ ա, ոչ թե ինչ-որ գործերով հիացել եմ, այլ քվերակածս ամեն գործում ինչ-որ մի տող, բառ, մականուն, նկարագրություն կոնկրետ ինձ համար էդ ստեղծագործությունը ավելի իսկական, բնական ա դարձրել:

  7. #36
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Քարահունջ...

    Շատ լավն էր... Սահյանական


    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    3–րդ տարբերակ
    Անվերնագիր–2


    Քարահունջն իմ գյուղն է, իմ կենսագրության ակունքն ու…մինչ այսօրն է:
    Վաղն է:
    Հետոն էլ է...
    Քարահունջը չունեցածս գրքի բազմահատորյակն է, որը ժանր չունի, չունի "Առաջաբանի
    փոխարեն" ու "Ծանոթագրություններ" բաժիններն անգամ: Չպիտի էլ ունենար, որովհետև իմ չեղած գրքում
    հաստատել-ապացուցել-վկայակոչելու կարիքը չկա:
    Այնտեղ փաստեր չկան, իրադարձություններ՝ նույնպես:
    Այնտեղ այգաբացին ստվերներ նետող, իրար հրմշտոցով նախրի` նախրաձայնով բացվող այգաբացը
    կա, ու օնիբուն թորվող օղու տաք թթաբույրը կա...
    Այնտեղ Ներքի աղբրից կժով ջուր կրել ու մինչ տատիդ տուն ձգվող քարասալ դիքերի հետ հաշտ-
    համերաշխ լինելը կա-վիթի նման դյուրաթրթիռը կա...
    Այնտեղ քո թախտին ու լույս-Լուսիկ տատիդ անկողնուն կեսգիշերին վետվետող հսկա ակացիայի
    օրօր-ստվերը կա...
    Այնտեղ կավե քրտնած կուլայից գիշերվա կեսին մոթալի պանրի ծարավը ջրող, ծոցդ գիլ-գիլ
    ակոսող սառը ջուրը կա...
    Այնտեղ Շռռանի փրփուր ջրվեժազրնգոցը կա...
    Այնտեղ ժամերը խառնած-շփոթած աքլորականչը կա...
    Այնտեղ օրվա ժամանակին իր ժամանակով…հաղթած, քնած-դադրած տատիդ մեղմ չնչառությունը
    կա...
    Այնտեղ քեզ հայացք նետած ջահելների հետ մեն-մեկուսի, ձեռքերդ վերմակին դարսդասած
    խունջիկ-մունջիկը կա...
    Այնտեղ ողջն այդ նոտագրող, մեղրածոր թթով ծոցվորված թթենինների..սոխակ “ճիճու” միալար
    սերենադան կա…
    Այնտեղ համը կա, հոտը կա, գույնը կա, մարդը կա, հոգնությունն ու իրար տեղ իմանալը կա...
    Այնտեղ կյանքիդ հեքիաթը կա ու իրական-իրական հրաշքը կա…

    Կա, կա' իմ չեղած գրքում, իմ բաժիններ, էջ ու "Բովանդակություն" չունեցող գրքում, որ իմն է
    միայն, իմ մասունքն է, մասունքից էլ թանկ է, իմ միս ու արյունով անցածն է, իմ հիշողությանն ու նյարդին
    անխաթար պահ տվածն է:
    Բայց այսօր տխուր է, այսօր տխուր-խեղճացած է իմ չեղած գիրքը...
    Այսօր իմ գյուղը սահում-իջնում է, այսօր իմ գյուղում նախրաձայնը խլանում է ճաքհառաչ
    անհանգիստ ընդերքի ձայներից՝ խուլ դղրդյուններից...
    Այսօր ակացիայի ստվերը մոգոնող-խաղացնող լույսերը չկան...
    Այսօր այնտեղ քամին կա, բայց անհավես է-լուսնապարը չկա, լուսնապարին սպասողը չկա…
    Այսօր այնտեղ իմ թախտն ու տատիս "ֆրաժի" մահճակալը բաց կտուրի՝ շեկ արևի ու մզմզան
    անձրևի տակ են...
    Այսօր այնտեղ ծեր ու լքյալ է Ներքի աղբյուրն անգամ...

    Այսօր այնտեղ ջահելները ծեր են-օրվա, օրվա ծանծաղի մեջ են, ծերերն ո՞ւր են. կան-չկան՝
    մամռոտ հավատով են, մամռե դեմքերով են, այստեղ, բայց …այնտեղ են, այնտեղ, ուր օրը ժպիտ ուներ ու
    վաղվա լույս-պարան…
    Իմ հաշվանքի սիստեմն էլ է փոխվել այսօր, այսօր…փարթամ-հաստ ծամերով, ջուր շաղ տված խալ-
    խալ բակը սրբելուց խենթանալու չափ երջանիկ աղջնակը մտքով ավելի քան աղջնակ է, բայց…
    Բայց նա այդպես էլ չեղած գիրքը հոգու սնդուկում գուրգուրող գյուղաճարակի տենդ ունի, արյան
    մշտահմա ժաժք ունի, ունի ու՝ հավերժ փառաբանության պատճառ՝ այդքա~ն իրական ու իրեղեն,
    այդքաա~ն…չեղած գիրք ունենալու համար…
    Ու այդ աղջնակը հոժար է, որ իր հոգին, պահապան հրեշտակի պես, ճերմակ թևերով գուրգուրի իր
    արյան կաթնաղբույր Քարահունջը:
    Որ գրկի-գուրգուրի այնպես, որ սահք-սողքի ցավը բալասանի, որ հոսելուց, ընդերքի ձայների ահից
    փրկի իր թելիկ-մելիկ հուշերը...
    Որ էն՝ մանկության պստլիկ սրտիկը, անզորության ցավից ճաք չտա...
    Որ կենդան մարմնի կենդան հոգին երկար-երկար գուրգուրի Քարահունջը…
    Որ Քարահունջն իրեն պահի իր բացվող, բայց տաք ծոցում…
    Որ պահենք իրար, որ չեղած գիրքս, Աստված մի արասցե, չվավերագրվի…
    Որ գրադարակ մտնելու ահը չառարկայանա…
    Որ հեքիաթս չխռովի ինձնից…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (23.11.2012)

  9. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kivera-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն էր... Սահյանական
    Լավը լավն էր, բայց Սահյանական չէր: Բառերը Սահյանական էին, պատկերն ու տրամադրությունը՝ չէ:

  10. #38
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արէա ջան, դուք 7-րդ պատմվածքի հեղինակին հաստատ ինչ-որ մեկի հետ շփոթել եք, դուք դժվար թե ճանաչեիք իրեն:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (23.11.2012)

  12. #39
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկական հ1, հ2, հ3-յան սերիալների սցենար...
    Կամ դեռահասների համար լավ ֆիլմ կնկարվի...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    7–րդ տարբերակ
    Մի կտոր երջանկություն


    ***
    Համալսարանի լսարաններից մեկում մի քանի ուսանող նստած խոսում էին.
    - Իսկ որտե՞ղ է Դարինան, չգիտե՞ս Ինա,- հարցրեց աղջիկներից մեկը:
    - Օհ, չգիտեմ, դեռ չեմ խոսել նրա հետ:
    - Մեր Դարինան վերջերս շատ է փոխվել,- մի տղա մտավ խոսակցության մեջ:
    - Ի՞նչ ի նկատի ունես Էդգար,- հարցրեց Ինան:
    - Նա այնքան զգայուն ու ինքնամփոփ է դարձել: Չեմ հասկանում՝ ինչ է պատահել: Կարծում եմ, որ լավ կանեք խոսեք հետը, աղջիկներ: Միգուցե նա մեր օգնության կարիքն ունի:
    - Այո, Էդգարը ճիշտ է ասում,- ասաց Աննան,- Ինա, դու նրա ամենամոտ ընկերն ես, ինձ թվում է՝ պետք է խոսես հետը:
    - Դե լավ, լուրջ մի ընդունեք: Ես գիտեմ Դարինայի վարքագծի պատճառը: Այս ամբողջի պատճառն այդ Էրիկն է:
    - Ո՞վ է Էրիկը,- հարցրեց Էդգարն Ինային:
    - Էրիկը շվեդ դերասան է: Նա Դարինայի ուրախությունն է,- ժպտում էր Ինան:
    - Օ այո, ես գիտեմ այդ մասին: Ես տեսել եմ Էրիկի նկարները Դարինայի մոտ: Իրոք նա շատ գեղեցկադեմ երիտասարդ է, բայց խելքից դուրս է սիրահարվել մեկին, ում երբեք չես տեսել և ով իր երկրում հայտնի դերասան է,- Աննան այնքան ոգևորված էր խոսում, բոլորը ժպիտով նրան էին նայում:
    - Պատկերացնում եմ, թե ինչքան դժվար պետք է որ լինի հայտնի անձնավորության սիրելը,- նկատեց Էդգարը՝ մտածկոտ հայացքով:

    ***
    Լսարանի դուռը բացվեց և մի փոքրիկ աղջիկ ներս մտավ.
    - Բարի լույս սիրելի կուրսեցիներ,- բացականչեց նա ժպիտով:
    - Օհ բարի գալուստ մեր թանկագին Դարինա,-ասաց Էդգարը:
    - Ու՞ր էիր Դարինա, ինչու՞ չզանգեցիր ինձ,- խոսեց Ինան:
    - Վայ, կներես Ին ջան,- Դարինան նստեց նրա կողքին,- այնքան քնատ էի այսօր, չկարողացա շուտ արթնանալ:
    - Եթե ամբողջ գիշեր Էրիկի մասին չմտածեիր, քնատ էլ չէիր լինի հիմա,- ասաց Աննան:
    Էդգարը սկսեց ծիծաղել:
    - Իմ անուշ Աննա,-ժպտաց Դարինան,- դու շատ լավ գիտես, որ ես չեմ կարող նրա մասին չմտածել...
    - Բայց դու պետք է կարողանաս,- Աննան նրան նայեց զայրացած,- նա քեզ ցավ է պատճառում, դու պետք է դադարես սիրել նրան:
    - Խնդրում եմ այլևս մի խոսիր այդ մասին, Ան,- ասաց Ինան,- միևնույնն է անօգուտ է Դարինային ինչ-որ բան հասկացնելը:
    Էդգարը ձեռքով փակեց Աննայի բերանը.
    - Աղջիկներ, բավական է նյարդայնացնեք Դարինային: Թողեք նա սիրի ում ուզում է:
    - Շնորհակալություն սիրելի Էդգար: Աղջիկներ, հերիք է իմ ու Էրիկի մասին մտածեք: Ես ինձ լավ եմ զգում՝ անկախ ամեն ինչից: Ավելի լավ է անդրադառնանք մեր դասերին:
    Զանգը հնչեց և դասախոսը մտավ լսարան:
    ***
    Շաբաթվա վերջն էր արդեն: Դարինան իր սենյակում էր: Որոշ դասեր պարապելուց հետո նա միացրեց իր համակարգիչը և, ինչպես միշտ, սկսեց ուսումնասիրել շվեդական ամսագրեր ու շաբաթաթերթեր: Հանկարծ նրա աչքերը փայլեցին. Մեծատառերով գրված մի վերնագրի մեջ աչքին ընկավ Էրիկի անունը. <<ԴԵՐԱՍԱՆ ԷՐԻԿ ՆԻԼՍՈՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼ ԱՆՀԱՅՏ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ>>:
    Հետևյալ վերնագրի ներքո նա կարդաց. << Էրիկ Նիլսոնը TV4 հեռուստաալիքով մի քանի ժամ առաջ ունեցած հարցազրույցում նշել է, որ երեք օրով բացակայելու է երկրից: Երկրպագուները շատ հետաքրքրված են իմանալու մեկնման պատճառը, բայց Էրիկը դեռ գաղտնի է պահում՝ նշելով, որ իր ուղևորությունն անձնական բնույթ ունի ու կապված չէ ֆիլմերի նկարահանման հետ>>:
    Նա սեղանի վրայից վերցրեց Էրիկի նկարը. << Ուր էլ լինես, ինչ էլ անես, ինձ համար դու միշտ իմ Էրիկը կմնաս: Ոչ մի իրադարձություն չի կարող բաժանել ինձ քեզանից: Նույնիսկ մահը չի կարող ինձ հեոացնել քեզանից: Դու ընդմիշտ կլինես իմ սրտում և իմ մտքերում>>: Նա համբուրեց նկարը և դրեց իր գրքի մեջ: Այնուհետև անջատեց համակարգիչը և դուրս եկավ բակ:
    Բնությունն այնքա՜ն գեղեցիկ էր: Թռչունները ծլվլում էին, մեղմ քամին փչում էր ու նրբորեն շոյում նրա վարսերն ու զգեստը: Դարինան իրեն միայնակ էր զգում, այնքան միայնակ: Թվում է՝ քամին փորձում էր հակառակն ապացուցել՝ մեղմ գգվելով նրան: Թռչնակները կարծես միայն նրա համար էին երգում, բայց նա դեռ զգում էր միայնակ՝ այն տարօրինակ զգացումը, որ չես հասկանում որտեղից է հայտնվում և ինչու է հայտնվում...
    ***
    Գեղեցիկ աշնանային երեկո էր: Դարինան համալսարանից տուն էր վերադառնում: Ճանապարհն անցնում էր այգու միջով: Նա քայլում էր՝ ինչպես միշտ խորասուզված մտքերի մեջ: Հանկարծ տերևների խշշոցը ստիպեց Դարինային կտրվել իր մտքերից: Ինչ-որ մեկն իր մեծ ափերով նրբորեն փակեց Դարինայի աչքերը: Աղջիկն անակնկալի եկավ: Նա ուզում էր մի կողմ հրել անծանոթ ձեռքերը, այդ պահին իր այտին զգաց անծանոթի թույլ համբույրը: Մինչ Դարինան կհասցներ ուշքի գալ, թե ինչ է կատարվում, աչքերը բացվեցին, և նա կարողացավ տեսնել մի դեղին վարդ, որն ընկավ իր ոտքերի մոտ: Դարինան անմիջապես շրջվեց՝ հուսալով վերջապես տեսնել այդ խենթ անծանոթին: Շրջվելուն պես Դարինան մի ճիչ արձակեց և անզոր ընկավ <<անծանոթ>>-ի թևերի վրա...


    ***
    Այգու ծառերից մեկի մոտ նստած էր մի երիտասարդ զույգ. Մի փոքրիկ, նուրբ աղջնակ ու մի գեղեցկադեմ երիտասարդ.
    - Եվ...հիմա արդեն քեզ լա՞վ ես զգում,- խոսեց երիտասարդը սահուն անգլերենով:
    - Հուսով եմ այո...օօհ, չեմ կարող հավատալ, դեռ չեմ հավատում, օհ Աստված իմ,- նույնպիսի գեղեցիկ անգլերենով պատասխանեց Դարինան ու փակեց իր աչքերը:
    - Հավատա անուշս, հավատա: Ես այստեղ եմ, քո կողքին: Եվ դու գիտես, որ ես քեզ համար եմ եկել, ընդամենը երկու օրով, որ քեզ ուրախություն պատճառեմ:
    - Օհ, Էրի՜կ...
    Էրիկը քնքշորեն իր ձեռքերի մեջ առավ աղջկա փոքրիկ ձեռքը:
    ***
    - Բառերն ուղղակի անզոր են նկարագրելու, թե ես ինչ եմ զգում, չգիտեմ ինչ ասել, Էրիկ,- լսվեց Դարինայի շփոթված ձայնը:
    - Ես գիտեմ, գիտեմ: Ոչինչ մի ասա, ես հասկանում եմ քեզ: Ես գիտեմ, թե դու ինչքան ես սպասել այս օրվան, ինչքան ես երազել ու լաց եղել ընդամենը այս օրվա համար: Ես եկել եմ, որ քեզ վերադարձնեմ քո անուշ ժպիտն ու փայլուն աչքերը: Ճիշտ է, ես ունեմ խենթ երկրպագուների մի հսկայական բանակ, ես ունեմ սիրած աղջիկ, բայց այն անկեղծ վստահությունը, նվիրվածությունը, որ ինձ անհրաժեշտ էր, ես գտա միայն քո մեջ: Ինչքան էլ ուզում է ինձ աստղ կոչեն, միևնույնն է, վերջապես ես էլ սովորական մի մահկանացու եմ: Ես էլ եմ ունենում տխուր պահեր: Ու նման դեպքերում ես միշտ կարդում էի քո խոսքերը, որոնք ինձ ուժ էին տալիս չընկճվելու, ինձ ուժեղ զգալու և պայքարելու: Ես երբեք չեմ տեսել այսքան խորը հոգով մի պատանի աղջնակ: Բայց ես մի օր սկսեղի ինձ մեղավոր զգալ՝ հասկանալով, որ դու տխուր ես ու հեռու ինձնից: Ու ես որոշեցի երկու օրով հետաձգել իմ բոլոր գործերն ու գալ իմ փոքրիկ հրեշտակի մոտ՝ ընդամենը մի փոքրիկ, շատ փոքրիկ երջանկություն բերելու:
    Դարինան գլուխն հենել էր Էրիկի ուսին ու լացում էր, բայց այս անգամ, դրանք ոչ թե տխրության, այլ անսահման երջանկության արցունքներ էին:

    ***
    Նրանք խոտերի վրա նստած ուրախ զրուցում էին.
    - Էրիկ, գիտե՞ս ես մի քիչ շվեդերեն եմ սովորել,- ասաց աղջիկը ժպտալով:
    - Օհ, իսկապե՞ս սիրելի Դարինա:
    - Այո, Էրիկ, ես ուզում էի գիտենալ քո մայրենի լեզուն: Սպասիր հիմա ցույց կտամ իմ տետրը,- նա պայուսակից հանեց կարմիր ժապավեններով զարդարված մի տետր,- տես, թե ինչքան շվեդերեն եմ սովորել:
    Դարինան սկսեց խոսել շվեդերեն՝ նայելով ուղիղ Էրիկի աչքերին,- Du är min lycka, du är min inspiration. Du betyder allt för mig. Jag är så glad att du klev in i mitt liv. Du gör livet värt att leva. (Դու իմ ուրախությունն ես: Դու իմ ներշնչանքն ես: Դու ինձ համար ամեն ինչ ես: Այնքան ուրախ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում: Քեզնով կյանքը նոր արժեք է ստանում):
    Էրիկն, աղջկա տետրն ամուր բռնած, ուշադիր լսում էր նրան: Նա այնքա՜ն բնական էր...Էրիկն իսկապես զգացված էր, բայց ոչինչ չասաց, որովհետև շուրթերը զբաղված էին աղջկան համբուրելով: Դա առաջին համբույրն էր, որ Դարինան երբևէ ստացել էր...
    ***
    Էրիկի ձեռքերը գրկեցին նրա նուրբ իրանը: Բայց Դարինան իր ձեոքի թեթև շարժումով փակեց նրա շուրթերն ու ասաց.
    - Դու չպետք է ինձ համբուրես միայն նրա համար, որ դու ուզում ես ինձ երջանկության մի պահ պարգևել: Էրի՛կ, երբեք մի՛ արա այն, ինչ քեզ հաճելի չէ:
    - Դարինա, ի՞նչ ես խոսում: Ինչի՞ց ենթադրեցիր, որ ինձ հաճելի չէ քեզ համբուրելը: Դու այնքան գեզեցիկ, փոքրիկ շուրթեր ունես:
    - Գեղեցկությունը ոչ մի նշանակություն չունի: Էրիկ, համբուրում են միայն մեկին, այն մեկին, ում սիրում են, իսկապե՛ս սիրում են...անկեղծ սրտով ու ամբողջ հոգով:
    - Բայց ես քեզ շատ եմ սիրում, Դա...
    - Շը՜շ, ոչ մի բան մի ասա: Ես գիտեմ, որ ինձ շատ ես սիրում: Բայց դու սիրում ես ինձ, որովհետև քեզ մեղավոր ես զգում: Սիրում ես ինձ իմ՝ քո հանդեպ ունեցած անչափ մեծ սիրո համար: Իմ տածած սերը դեպի քեզ շատ մեծ է, այն իր թևերն է տարածում քո զգացմունքների վրա, ու քեզ թվում է, թե սիրում ես ինձ:
    - Ինչու՞ ես տանջում մեզ երկուսիս,- լսվեց Էրիկի տխուր ձայնը:
    - Էրիկ, արի մոռանանք այս խոսակցությունը, ես չեմ ուզում, որ... Էրիկ, մի խաբիր ինձ ու ինքդ քեզ, դա ոչ մեկիս երջանկություն չի բերի:
    - Դարինա...
    - Էրիկ,- ասաց նա ու համբուրեց Էրիկի այտը,- ես ուզում եմ վայելել քո ներկայությունը, չէ՞ որ վաղն այս ժամին դու այլևս այստեղ չես լինի:
    - Ճիշտ ես, իմ փոքրիկ հրեշտակ,- ասաց Էրիկն ու սեղմեց Դարինային իր կրծքին:
    - Ամուր գրկիր ինձ, Էրիկ, շատ ամուր,- խոսեց Դարինան արցունքների միջից:
    Էրիկն այնքան պինդ էր իրեն սեղմել աղջկան, որ թվում էր՝ ուր որ է կխեղդվի փոքրիկ Դարինան:
    Նա համբուրում էր նրա ճակատն ու մազերն ու կրկնում.
    - Իմ փոքրիկ Դարինա, իմ հրեշտակ: Ես այստեղ եմ, ես քեզ հետ եմ, հանգստացիր սիրունս:
    Էրիկը մտքում ասաց <<Եթե միայն կարողանայի սիրել քեզ այնպես, ինչպես դու ես սիրում, միայն այդ ժամանակ կկարողանայի իսկապես երջանկացնել քեզ>>:

    ***
    Օդանավակայան....ընդամենը մի քանի րոպե ու ինքնաթիռը կբարձրանա երկինք: Մեկնող երիտասարդ, արցունքներն հազիվ զսպող աղջնակ:
    Եվ ահա մի վերջին գրկախառնություն...
    - Խոստացիր ինձ, որ երբեք չես տխրելու, ուզում եմ, որ միշտ ուրախ լինես,- աղջկա ականջին շշնջաց տղան:
    - Հիմա ժամանակն է, որ գնաս ու ինքդ քո երջանկությունը գտնես: Միակ ցանկությունս քեզ միշտ երջանիկ տեսնելն է: Իսկ ես... ես քեզնով կհպարտանամ նույնիսկ հեռվից...
    - Հենց սրա համար էլ սիրում եմ քեզ, ես համոզված եմ՝ դու կգտնես քո իրական երջանկությունը, հրեշտակս,- Էրիկը սեղմեց Դարինային իր կրծքին ու համբուրեց նրա սպիտակ ճակատը...
    ***
    Ահա և ամեն ինչ նույն հունի մեջ ընկավ... նստած նույն լսարանում, նույն համալսարանը, նույն հարցասեր ընկերները...
    Վերջապես լսվեց Դարինայի պատասխանը.
    - Նա մեկնեց՝ թողնելով ինձ մի կտոր երջանկություն...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (23.11.2012)

  14. #40
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ամեն քայլիդ համար պետք է պատասխան տաս ակումբում)))
    այստեղ սխալ հղում էի արել, կներեքՃՃՃՃՃ
    Վերջին խմբագրող՝ kivera: 23.11.2012, 16:43:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (23.11.2012)

  16. #41
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկավ Լռությունն ինքն էր պատմվածքը, որի տակ ավելի խորը իմաստ է թաքնված, քան թվում է առաջին հայացքից...իսկ դուրս չեկավ Գետնահարկը, գուցե ես իմաստը լավ չըմբռնեցի, այնուամենայնիվ, ես զզվելի տեսարաններից բացի ուրիշ բան չնկատեցի այս պատմվածքում:

  17. #42
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սահյանը տարբեր տրամադրություններով է գրել, իհարկե,
    էս վերջերս մեկն ինձ ասաց գրականությունը հողից ու ջրից է բխում)

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավը լավն էր, բայց Սահյանական չէր: Բառերը Սահյանական էին, պատկերն ու տրամադրությունը՝ չէ:

  18. #43
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kivera-ի խոսքերից Նայել գրառումը
    Սահյանը տարբեր տրամադրություններով է գրել, իհարկե,
    էս վերջերս մեկն ինձ ասաց գրականությունը հողից ու ջրից է բխում)
    Կարող է բխի, կարող է նաև չէ
    Սահյանի մոտ էդպես է, շատ շատերի մոտ էդպես չի
    Ու դա լավ ու վատի հետ կապ չունի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (23.11.2012)

  20. #44
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր ու սահյանական... մեկի մոտ ընկալումն էդպես է, շատ շատերի մոտ էդպես չի....
    Ու դա լավի ու վատի հետ կապ չունի:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (23.11.2012)

  22. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդի՜կ, աո՜ւ: Էս ո՞ւր եք այ մարդ:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (23.11.2012), Moonwalker (23.11.2012)

Էջ 3 95-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեյ Բրեդբերի: Հավաքածու
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 17.01.2023, 01:17
  2. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23
  3. Հավաքածու մրցույթ -2 ակումբում
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 73
    Վերջինը: 03.01.2013, 01:32
  4. Էքստրասենսների մրցույթը «Արմենիայի» եթերում
    Հեղինակ՝ Նունուշ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 06.09.2011, 14:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •