1–ին տարբերակ. «Մի կիլո լոլիկի պատմությունը»- Քարմեն Ս.
2–րդ տարբերակ. «Անվերնագիր–1»- Կ'տա թև
3–րդ տարբերակ. «Անվերնագիր–2»- Լենա Հովսեփյան
4–րդ տարբերակ. «Թափառող հոգիներ»- Սոնա Բաղդասարյան
5–րդ տարբերակ. «Հենակետում»- Համբարձում Համբարձումյան
6–րդ տարբերակ. «Լռությունն ինքն էր»- Անի Հարությունյան
7–րդ տարբերակ. «Մի կտոր երջանկություն»- Նունե Նազարյան
8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ»- Արմինե Պետրոսյան
9–րդ տարբերակ. «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»- Անի Հովհաննիսյան
10–րդ տարբերակ. «Անվերնագիր–3»- Լիլիթ Կարապետյան
11–րդ տարբերակ. «Գագոյի երազանքը»- Նատաշա Համիդյան
12–րդ տարբերակ. «Գետնահարկը»- Գալաթեա
13–րդ տարբերակ. «Ատունեի կործանումը»- Վարդուհի Բադալյան
14–րդ տարբերակ. «Երկու սահմանների առաքյալները»- Արա Ալոյան
15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ»- Սաթենիկ Ռշտունի
16–րդ տարբերակ. «Խե՛նթ»- Թավրե
17–րդ տարբերակ. «Իմ հաղթանակների օրը»- Արաքս Հակոբյան
Որպեսզի որոշները չկարծեն, թե վախեցա, կմեկնաբանեմ ստեղծագործությունները.
Մի կիլո լոլիկի պատմությունը
Գործը եփված չէր, սյուժե կար, բայց երկար աշխատել էր պետք, հեղինակը պետք է ուշադրություն դարձնի խոսքի ներկայացման վրա, ուրիշի ուղակի խոսքի վրա, հենց դա էլ ստեղծագործությունը տանում էր պրիմիտիվության, երկար մշակելու դեպքում վատ չէր ստացվի
CactuSoul (27.11.2012), Chuk (25.11.2012), Moonwalker (26.11.2012), Արէա (25.11.2012), Գալաթեա (25.11.2012)
Chuk (25.11.2012)
Ման եկա, որ հասկանամ, ով է Դիանա Գրիգորյանը: Պարզվեց ինչ-որ սերիալի սցենարիստ է (կարծես թե): Ահա իր խոսքից մի հատված.
Քանի որ ոճական նմանություն կար, որոշեցի դնել: Ոչ թե Ձեզ հիմա համեմատում եմ Դիանայի հետ, այլ ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ շատ հեղինակներ են քննադատություն լսելիս այս խոսքն ասում: Ու եթե անգամ որևէ մեկը վատ կարծիք ունի Դիանայի մասին (ես իրեն չեմ ճանաչում), նրա հետ համեմատելը չեմ կարծում որ վիրավորանք է: Ի վերջո մենք չգիտենք, թե ովքեր են մասնակիցները, ինչ իմանանք, մեկ էլ տեսար հենց Դիանան էլ է մասնակիցներից մեկը:Հետևո՞ւմ եք մարդկանց կարծիքներին, հաշվի առնո՞ւմ եք դրանք` մեր թղթակցի հարցին Դ. Գրիգորյանը պատասխանել է. «Առողջ քննադատություններն ընդունում եմ, հիվանդագին քննադատություններն անտեսում»:
Պետք չէ նման գրառումներից վիրավորվել, լրիվ անկեղծ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Անվերնագիր–1
Այս ստեղծագործության ամենալուրջ խնդիրն այն է, որ 21-րդ դարում պիեսի ժանրում ներկայանալը լուրջ գործ է, մինչև դրան հասնելը բավականին երկար աշխատանք պետք է կատարվի
Sambitbaba (01.12.2012)
Արէա (25.11.2012)
Անվերնագիր–1
Այս ստեղծագործության ամենալուրջ խնդիրն այն է, որ 21-րդ դարում պիեսի ժանրում ներկայանալը լուրջ գործ է, մինչև դրան հասնելը բավականին երկար աշխատանք պետք է կատարվի
Արէա (25.11.2012)
Գեղեցիկ աշնանային երեկո էր: Դարինան համալսարանից տուն էր վերադառնում: Ճանապարհն անցնում էր այգու միջով: Նա քայլում էր անջո ինչպես միշտ: Տերևների խշշոցից զարթնեց: Ինչ-որ մեկն իր մեծ ափերով նրբորեն փակեց Դարինայի աչքերը: Նանարը սփրթնեց: Ուզում էր մի կողմ հրել անծանոթ ձեռքերը, բայց այդ պահին պաչիկ արեց: Աչքերը բացվեցին, և նա կարողացավ տեսնել մի դեղին վարդ, որն ընկավ իր ոտքերի մոտ: Դարինան անմիջապես շրջվեց՝ հուսալով վերջապես տեսնել էդ լկստվածին: Շրջվելուն պես Դարինան ճվաց և փռվեց անծանոթի վրա...
***
Այգու ծառերից մեկի մոտ նստած էր մի երիտասարդ զույգ. մի նանար ու մի վիկինգ բլանդին տղա.
- Հը՞, լա՞վ ես- անգլահաչեց տղան:
- Հա: Էս դու՞ ես,- անգլահաչեց Դարինան:
- Հա, քո համար եմ էկել:
- Ամուսինս:
Դարինայի էրիկը քնքշորեն իր ձեռքերի մեջ առավ նանարաձեռքը:
***
- Չեմ կարում խոսամ,- լսվեց Դարինայի շփոթված ձայնը:
- Գիտեմ: Ոչինչ մի ասա, ես հասկանում եմ քեզ: Ես գիտեմ, թե դու ինչքան ես սպասել էս օրվան, ինչքան ես զռռացել: Ես էկել եմ, որ էլ միթավուր չըլնես: Հա, ունեմ լիքը ֆանատկեք, յար ունեմ, բայց դու ուրիշ ես: Ինչքան էլ ուզում է ինձ աստղ կոչեն, մեկ ա ես էլ բնական պահանջներ ունեմ: Ես էլ եմ միթավուր ըլնում: Ես ոչ մեկի նենց չեմ ուզել, ոնց որ քեզ: Բայց ես մի օր սկսեցի ինձ մեղավոր զգալ՝ հասկանալով, որ պիտի հետդ ըլնեմ: Ու ես որոշեցի երկու օրով հետաձգել իմ բոլոր գործերն ու գալ իմ փոքրիկ հրեշտակի մոտ՝ ընդամենը մի փոքրիկ, շատ փոքրիկ հալյուցինոգեն բերելու:
Դարինան գլուխն հենել էր էրիկի ուսին ու լացում էր, բայց այս անգամ, դրանք ոչ թե տխրության, այլ հալյուցինոգենի առաջացրած արցունքներ էին:
***
Նրանք խոտերի վրա նստած ուրախ զրուցում էին.
- Մարդս, գիտե՞ս ես ձեր սատանի լեզուն եմ սովորել,- ասաց աղջիկը ժպտալով:
- Յա՞:
- Բա: Հեսա ցույց տամ,- նա պայուսակից հանեց թիթիզ-միթիզ մի տետր,- տես, թե ինչքան
եմ սովորել:
Դարինան սկսեց խոսել սատանի լեզվով՝ նայելով ուղիղ իր էրիկի աչքերի մեջ,- 你是我的幸福,你是我的靈感。你是我的一切。你走進我的生活,我很高興。你使生命值得活下去. (Դու վերջն ես):
Էրիկն, աղջկա տետրն ամուր բռնած, ուշադիր լսում էր նրան: Լրիվ ինքն էր...Էրիկն իսկապես գրգռված էր, բայց ոչինչ չասաց, որովհետև շուրթերը զբաղված էին աղջկան համբուրելով: Դարինայի պռոշներն էլ կույս չեն:
***
Էրիկի ձեռքերը գրկեցին նրա տուտուզիկը: Բայց Դարինան իր ձեոքի թեթև շարժումով փակեց նրա պռոշներն ու ասաց.
- Ստոպ:
- Հը՞:
- Այ վիկինգ, համբուրում են միայն մեկին, այն մեկին, ում սիրում են, իսկապե՛ս սիրում են...անկեղծ սրտով ու ամբողջ հոգով:
- Բայց ես քեզ շատ եմ սիրում, Դա...
- Շը՜շ, ասեցի ստոպ:
- Հը՞:
- Էրիկ, վերջ:
- Դարինա...
- Էրիկ,- ասաց նա ու համբուրեց Էրիկի այտը,- սուս մնա:
- Ճիշտ ես ծիտս,- ասաց Էրիկն ու սեղմեց Դարինային իր կրծքին:
- Ամուր, Էրիկ, շատ ամուր,- խոսեց Դարինան արցունքների միջից:
(ցենզուրայից դուրս)
***
Օդանավակայան....ընդամենը մի քանի րոպե ու ինքնաթիռը կբարձրանա երկինք: Մեկնող վիկինգ, զռռան նանար:
լիքը ռոմանտիկոտ բաներ
***
Ահա և ամեն ինչ նույն հունի մեջ ընկավ... նստած նույն լսարանում, նույն համալսարանը, նույն հարցասեր ընկերները...
Վերջապես լսվեց Դարինայի պատասխանը.
- Նա մեկնեց՝ թողնելով ինձ մի կտոր հալյուցինոգեն...
Ruby Rue (25.11.2012)
Chuk (25.11.2012)
Ի դեպ, քանի չեմ մոռացել ու քանի գտել եմ, ասեմ: Թռչել, թե սողալ-ի որոշ մասեր Վիոլետ Գրիգորյանի այ էս բանաստեղծությունը հիշեցրեց.
Մայրիկ, այդպես չռված աչքերով մի նայիր,
ուսերիս վրա տարուբերվող այս ճերմակ բաները
թևեր են, այո՛,
բայց դու մի՛ վախենա,
ես ցավ եմ զգում,
բաց թող ոտքերս,
որ կարողանամ թռչել:
Նենց հետաքրքիր ա՝ հեղինակն էս բանաստեղծությունի՞ց էր ազդվել![]()
CactuSoul (27.11.2012), Sambitbaba (01.12.2012)
Անվերնագիր–2
Լավ կլիներ մտածվեր տողի հզորության մասին, կարդալուց հետո ոչ մի տող չի թողնում, որ ինքդ փորձես վերլուծել, ամենինչ ասված է հեղինակի կողմից, ես կուզեի ինձ համար էլ բացահայտելու մի բան մնար: Որպես պատմվածք չստացված կարելի է համարել, պոեզիան ու ռիթմը շատ էր պատմվածք դառնալու համար
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ