Հույսը
Ուշ է, նա թակում է դուռը փակ,
Նա է` ում սպասում ես շարունակ,
Նա է`ով փրկում է քո հոգին,
Պարանոցից հանում դեղին
Հոգևարքից կապվածպարանը,
Պատսպարում է քեզ վշտից,
Թևազուրկ այդ թռչունից:
Հույսն է ապավենը մենության,
Հույսն է, որ կերտում է ապագան,
Հույսն է, որ վերջին պահին կրկին՝
Կորուստների ճանապարհին,
Փրկության լույսով ժպտում է
Եւ այդ լույսը փրկության
Քո նշխարքն է հաշտության:
Լուռ է, սենյակի դռները փակ,
Ստվերն է քո, ճոճվում պատին սպիտակ,
Հուշն է սղոցում վհատ հոգիդ,
Երբ գիթարի լարերը հին
Գիշերվա մեջ տրոփում են
Եւ հազար-հազար երգեր
Պատերից հնչում են դեռ:
Այս ցնորված մնջախաղի
Անզոր դիմախաղով
Շարժվում են մեր ստվերները
Կյանքի բեմի եզրով,
Հետո մի պահ
Անձայն մեկ-մեկ կորչում,
Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,
Իրենք անհետանում:
Ի՞նչ ես` այս կյանքի բեմում ճոճվող,
Ու՞մ ես իսկապես դու հարկավոր,
Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում,
Օրացույցին է սպառնում
Գուրգուրած քո երազները
Եւ նկարդ մեծացնում,
Փակում սև շրջանակում:
Ուշ է, նա թակում է դուռը փակ,
Նա է, ում սպասում ես շարունակ,
Նա է, ով փրկում է քո հոգին,
Պարանոցից հանում դեղին
Հոգեւարքից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից,
Թեւազուրկ այդ թռչունից:
Էջանիշներ