User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Երաժիշտ Արթուր Մեսչյանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան

    Ո՞ր խոսքերին ապավինեմ,
    Ո՞ր հույսերով Ինձ պարուրեմ
    Եվ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս
    Եվ ո՞ր կանչին արձագանքեմ,
    Ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
    Ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս...

    Ո՞ր ձայներից կխլանամ,
    Ո՞ր ցավերին կդիմանամ,
    Ո՞ր խավարում Ես կկորչեմ նորից
    Եվ ո՞ր ստին կհավատամ,
    Նորից ի՞նչից կզարմանամ
    Եվ ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից...

    Աննշմար դողով ծառերը,
    Մեր կյանքի փողոցներում,
    Թաքցնում են Մեր ձայները
    Տերևի երակներում
    Եվ դեղին մագաղաթները
    Մայթերի վրա թերթվում
    Եվ հողին մորմոքն են ժառանգում...

    Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ,
    Ո՞ր սաղմոսին ապավինեմ
    Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ
    Եվ ու՞մ ուժգին ոխով ատեմ,
    Ու՞մ մոգական սիրով պաշտեմ,
    Ո՞ր կորուստներից կխենթանամ...

    Ո՞ր քաղաքում անհետանամ,
    Ո՞ր տան խցում անէանամ
    Եվ ու՞մ դիմակը Ես պոկեմ դեմքից,
    Ո՞ր լույսերից կկուրանամ,
    Ո՞ր ցավերից Ես կոռնամ,
    Ու՞մ փամփուշտից կհեռանամ կյանքից...

    Աննշմար դողով ծառերը,
    Մեր կյանքի փողոցներում,
    Թաքցնում են Մեր ձայները
    Տերևի երակներում
    Եվ դեղին մագաղաթները
    Մայթերի վրա թերթվում
    Եվ հողին մորմոքն են ժառանգում...

    Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ,
    Ո՞ր սաղմոսին ապավինեմ
    Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ
    Եվ ու՞մ ուժգին ոխով ատեմ,
    Ու՞մ մոգական սիրով պաշտեմ,
    Ո՞ր կորուստներից կխենթանամ...

    Աննշմար դողով ծառերը,
    Մեր կյանքի փողոցներում,
    Թաքցնում են Մեր ձայները
    Տերևի երակներում
    Եվ դեղին մագաղաթները
    Մայթերի վրա թերթվում
    Եվ հողին մորմոքն են ժառանգում...
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (24.02.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժամանակակից երաժիշտ-ստեղծագործողներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.07.2015, 14:06
  2. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  3. Երաժիշտ, ով հետք է թողել...
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 23.05.2011, 02:53
  4. Արթուր Գիլոյան
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2008, 05:42
  5. Ստեղծագործող երաժիշտ ֆորումում կա՞
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.12.2006, 13:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •