User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Վեց հանդիպում մինչև...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վեց հանդիպում մինչև...

    Վեց հանդիպում, մինչև...


    I.
    Կեսգիշեր...ինչ-որ բան ինձ լքեց...զգացի, որ մեջս կյանք չկա, աչքերս բացեցի, աներևույթ ինչ-որ մեկը կանգնեց իմ դիմաց.
    -''դուռակ'' կխաղա՞ս հետս,-հարցրեց:
    -չէ,-նետեցի ես` շարունակելով ապուշ կտրած նայել նրա դեմքին:
    -հավատում եմ, չեմ հավատու՞մ
    -չէ,-այս անգամ ավելի կոպիտ ասացի ես` արդեն սովորած նրա դեմքին:
    Այնուամենայնիվ նա սկսեց խառնել խաղաքարտերը...
    -Վիսկի կխմե՞ս
    Ես հայացքս թեքեցի նրանից...
    -ո՞վ ես
    -քո կյանքը
    -ի՞նչ ես ուզում
    -որ խնդրեմ, կապրե՞ս ինձ...
    (18.11.2012©Ծով)

    II.
    Փակեցի աչքերս:Նորից քնով անցա:Երբ արթնացա, հիշեցի կատարվածը, ինձ թվաց` երազ էր, բայց որոշեցի ապրել...
    Ցնցուղ ընդունեցի, հագնվեցի, թեթև շպարվեցի ու առանց նախաճաշելու դուրս եկա: Հեծանիվս գողացել են: Գրողը տանի, այ քեզ օրվա սկիզբ...կողպեքն էլ չկա...ցրվա'ծ,լավ չես կողպել...երևի նույնիսկ գոհունակ ժպտաս,այ քեզ բախտ.
    -Ես ի՞նչ կապ ունեմ:
    -Շրջվեցի, անհավատալի է. աներևույթ մեկը`գեղեցիկ, լայն,թափանցիկ գլխարկով ...ծխում էր...
    -Ի՞նչ է կատարվում ինձ հետ
    -Ոչինչ պարզապես, ես` քո բախտը, այսօր չեմ բերում,ինչպես միանմաններդ , սիրում եք ասել...
    -Գլխարկդ սիրուն է,-''եղածը հեծանիվ է'' ոճով փորձում էի նրա սիրտը շահել...
    -Նվիրե՞մ քեզ
    Առանց սպասելու իմ պատասխանին` նա իր գլխարկը դրեց գլխիս...
    -Քեզ շատ է սազում...չկորցնե'ս...
    Ես երկու վայրկյանի չափ դողացի...
    Նա անհետացավ...
    Վաղուց երկար չէի քայլել...
    ...
    Անցորդներն ուշադիր նայում էին ինձ:Կարծում եմ` պատճառը գլխարկն էր...երևի արդեն տեսել էին այն, կրել կամ կորցրել...
    (19.11.2012©Ծով)
    III.
    Ես այնուամենայնիվ անհանգստացա: Չլինի գժվում եմ:
    -քանի՞ տարեկան ես
    Այս անգամ վախեցա շրջվել:Հերիք եղավ:Մինչև սրճարան ոչ մի բառ ոչ ոքի հետ: Հանեցի գլխարկս, նետեցի որքան հնարավոր է հեռու ու շարունակեցի ճանապարհս:
    -Ետ նայի'ր, ինչ-որ մեկը բախտդ փորձում է:
    Խոսքը գլխարկի մասին էր, բայց ես ետ չնայեցի:
    -քանի՞ տարեկան ես,-կրկնեց ինձ հետևող ձայնը:
    -23
    -ինչքա՞ն ես ուզում ապրել
    -չգիտեմ...
    -դու վախկոտ ես... հնարավոր է` շատ բան չհասցնես...
    Ես շրջվեցի, նորից աներևույթ մեկը ,ձեռքին `ժամացույց,կարող ենք նրան անվանել երրորդ Չկան : Թվում է դիպչել չես կարող, բայց նա մոտեցրեց ինձ, հպվեց շուրթերիս,ձեռքերը խրեց մազերիս մեջ ու մի քանի հայացք սկսեց դասավորել իմ աչքերում...
    -Ես քո ժամանակն եմ:Եթե կորցնես ինձ, ինչպես գլխարկդ...
    Ազատվեցի նրա գրկից` նշան անելով, որ լռի...
    Ես գժվում եմ, կամ սա իմ ներքին ձայնն է,կամ իմ երկրորդ եսը...շատ լավ...

    իմ ժամանակն ինձ սիրահետում է...այ քեզ աբսուրդ...

    ...
    Որոշեցի ուշանալ ինչ-որ բանից, ասենք սրճարանից, որպեսզի ինձ բոլորովին մենակ չզգամ...նայեցի ժամացույցին, որ ժամ ֆիքսեմ ուշանալու համար...
    (20.11.2012©Ծով)

    շարունակելի...

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.11.2012), Freeman (20.11.2012), impression (21.11.2012), laro (21.11.2012), Mark Pauler (21.11.2012), Moonwalker (20.11.2012), murmushka (20.11.2012), Ripsim (20.11.2012), Sambitbaba (20.11.2012), Ուլուանա (20.11.2012)

  3. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IV.
    Սրճարանում ծանոթ մատուցողից փորձեցի ճշտել` արդյոք ինձ որևէ մեկը չի հարցրել, որպեսզի այնուհետ ձևացնեմ, թե սպասում եմ մեկին: Ի զարմանս ինձ` նա պատասխանեց.
    -Քեզ համար արդեն սեղան կա պատվիրված. սուրճ, անուշեղեն,և ինչ կկամենաս... շուտով կվերադառնա...
    -Ո՞վ
    -Չգիտեմ
    Ես շտապեցի դուրս գալ` առանց փորձելու իմանալ, թե որն է պատվիրված սեղանը:
    -Այդ ու՞ր,-''անծանոթը'' կանգնեցրեց ինձ,-մենք պետք է խոսենք:
    Նրա կապոււյտ աչքերը ինչ-որ մեկին էին աղոտ հիշեցնում...
    -Ինչ-որ բան կուզե՞ս, բացի սուրճից...
    -Վիսկի
    Նա զարմացավ...
    Այն կեսգիշերից հետո ես ափսոսում էի...
    -Հիշում ես`երբ դեռ փոքր էիր, հորինեցիր ինձ` քո երևակայական ընկերոջը: Ոչ մի կերպ չէիր համարձակվում ինձ լքել, ահա թե ինչու ես ինքս հեռացա...
    Սիրում էիր նկարել սենյակիդ պատերին, մեղքն ինձ վրա գցել...
    ...
    Ես որոշեցի դադարել զարմանալ, նա շարունակեց.

    -Լսի'ր, ես կարող եմ քեզ օգնել, ինչպես վարվում են իսկական ընկերները...ուշադիր լսի'ր...
    Սրճարանից դուրս գալիս քո առջև կհայտվի մի սև կատու...դու սնահավատ չես, նա նույնպես, բայց շատ կարևոր է , որ քաղաքավարի գտնվես...դու կբարևես նրան, ճանապարհ կտաս, նա կնայի ուղիղ աչքերիդ մեջ և առանց շնորհակալության կսկսի նենգաբար պտտվել քո շուրջը: Շատ կարևոր է, որ չշփոթվես: Հհետո նա քեզ հարցեր կտա, դու կպատասխանես հնարավորինս անկեղծ, իսկ սուտ խոսելիս աչքերդ կխոնարհես: Նա քեզ ապարանջան կնվիրի` որպես ճշմարտության օղակ և մի վզնոց, որ կլինի քո ստերի շղթան: Դու դրանք ''կկորցնես'', ինչպես գլխարկդ...ավելի ուշ կարող ես նետել ջրի մեջ...
    Հետո կատուն քեզ հանդիպում կնշանակի, ինչպես ինքը կասի շատ կարևոր մեկի հետ: Դու պետք է լինես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, առանց վախենալու,այլապես նա կգա քո ետևից, ավելի շուտ կհետապնդի քեզ...
    Քիչ անց ցավ կզգաս, իսկ հետո կընկնես, մարմինդ կսկսի սառչել,պետք է փորձես արհամարհել ցավը, եթե թեկուզ մի վայրկյան էլ ուշանա, նա չի մոտենա քեզ.. դուք չեք հանդիպի...կփակես աչքերդ միայն այն ժամանակ, երբ բոլորովին անէացած կլինի մարմինդ...դա պետք է տևի մի վայրկյան, նույնիսկ ավելի քիչ...կփակես ու միանգամից կբացես աչքերդ...կհայտնվես հիվանդասենյակում: Քեզ շրջապատող մարդկանց կթվա, թե դու վերադարձար կյանք, իսկ քեզ, թե մահացար, բայց դա շուտով կանցնի... շատ կարևոր է, որ չվախենաս...ամեն ինչ արա` ինչպես ասում եմ, ամեն ինչ, բացի քեզանից, կթողնես այնտեղ...վստահիր ինձ խնդրում եմ...հիշի'ր ,մինչև վերջ մենք կարող ենք վստահել միայն նրան, ում հորինել ենք...
    -ի՞նչ է կատարվում ինձ հետ...
    -քո հեծանիվը ոչ ոք չէրգողացել, դու հեծանիվով էիր, երբ...
    -Երբ ի՞նչ...
    -Պետք է շտապես արդեն...կենացդ...


    V.
    Սրճարանից դուրս գալիս ամեն ինչ եղավ ճիշտ անպես, ինչպես նա ասում էր, միայն թե կատուն ճերմակ էր...
    Ժամադրությունը նշանակված էր այն կամրջի մոտ, որտեղից ես սիրում էի նայել ջրի խաղին,չնայած առաջին անգամ էի այնտեղ լինում:

    VI.

    Վեց հանդիպում մինչև վերադարձ...մահն այդպես էլ չեկավ...
    (21.11.2012©Ծով)

    ՎԵՐՋ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 21.11.2012, 16:16:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2013), aragats (22.11.2012), impression (21.11.2012), laro (21.11.2012), Mark Pauler (21.11.2012), Sambitbaba (21.11.2012)

  5. #3
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հազար տարի ակումբ չէի մտել ու դժվար թե հետո էլ մտնելու պատճառներ հաճախ ունենամ, բայց պատմվածքիդ համար հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ:
    Իսկապես շատ դուրս եկավ:
    Ապրես
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.11.2012), Ծով (21.11.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծով, սյուռը քեզ նենց ա սազում, ես վատ եմ արդեն, էլի գրի սենց բաներ էլի, ինչ կլինի :*
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (21.11.2012)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ դուր չեկավ...
    Ես Ծովի պոեզիայից եմ հալվում... Հայերեն լեզվով էդպիսի սիրուն լիրիկա ամեն օր չես տեսնի ժամանակակից գրականության մեջ:
    Իսկ էս ոճի արձակն ուղղակի իմ ճաշակով չի՝ անկախ հեղինակից, չեմ սիրում էսպիսի գործեր:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (21.11.2012)

  11. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մերսի ժո'ղ ջան, անկեղծ ասած պատկերացում չունեի `ոնց ա ավարտվելու, բայց զգում էի, որ կոմայի մեջ ա, պիտի դուրս գա...

  12. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը մեծ հետաքրքրությամբ կարդացի, խոստումնալից էր շատ ։ Երկրորդ մասը ինչ–որ ուրիշ ուղղությամբ գնաց, թե՞ ես էի այլ կերպ պատկերացնում, չգիտեմ, բայց չբավարարեց մի տեսակ, կամ ես բան չհասկացա... էդ երևակայական ընկերոջ տված հրահանգներն ինչ–որ շատ էին ու անհասկանալի (գոնե ինձ համար), էդպես էլ չհասկացա դրանց իմաստը...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.11.2012, 21:38:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (21.11.2012)

  14. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկիզբը մեծ հետաքրքրությամբ կարդացի, խոստումնալից էր շատ ։ Երկրորդ մասը ինչ–որ ուրիշ ուղղությամբ գնաց, թե՞ ես էի այլ կերպ պատկերացնում, չգիտեմ, բայց չբավարարեց մի տեսակ, կամ ես բան չհասկացա... էդ երևակայական ընկերոջ տված հրահանգներն ինչ–որ շատ էին ու անհասկանալի (գոնե ինձ համար), էդպես էլ չհասկացա դրանց իմաստը...
    Ան, էդ վերջին մասը չգիտեի ոնց անել, որ համ շատ չմանրանամ, համ էլ պարզ դառնա, որ իրականում աղջիկը կոմայի մեջ էր, այսինքն էդ հանդիպումները , որ ինքը ուներ, իրականում մոտեցնում էին իրան մահվանը...երևակայականի սահմանից դեպի իրական անցումը ,այսինքն էն պահը, որ իինքը կոմայից պիտի դուրս գա,ակնարկով էի ուզում լիներ, որպեսզի ոճը չփոխվի..մի խոսքով սենց, բայց սկզբից ես ավարտ չէի նախատեսել...ուղղակի որոշել էի, որ էս գործը գրվի մի քանի օրում, ըստ օրի ինչ գրվի...…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 11.12.2020, 22:32
  2. Գրառումներ: 81
    Վերջինը: 23.05.2011, 15:55
  3. Ինչու՞ գրավիտոնները մինչև հիմա հայտնաբերված չեն
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 137
    Վերջինը: 31.12.2010, 17:05
  4. Մարզադաշտից մինչև քաղմաս երկու քայլ է...
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 08.08.2007, 15:32
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 30.07.2007, 18:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •