Վեց հանդիպում, մինչև...
I.
Կեսգիշեր...ինչ-որ բան ինձ լքեց...զգացի, որ մեջս կյանք չկա, աչքերս բացեցի, աներևույթ ինչ-որ մեկը կանգնեց իմ դիմաց.
-''դուռակ'' կխաղա՞ս հետս,-հարցրեց:
-չէ,-նետեցի ես` շարունակելով ապուշ կտրած նայել նրա դեմքին:
-հավատում եմ, չեմ հավատու՞մ
-չէ,-այս անգամ ավելի կոպիտ ասացի ես` արդեն սովորած նրա դեմքին:
Այնուամենայնիվ նա սկսեց խառնել խաղաքարտերը...
-Վիսկի կխմե՞ս
Ես հայացքս թեքեցի նրանից...
-ո՞վ ես
-քո կյանքը
-ի՞նչ ես ուզում
-որ խնդրեմ, կապրե՞ս ինձ...
(18.11.2012©Ծով)
II.
Փակեցի աչքերս:Նորից քնով անցա:Երբ արթնացա, հիշեցի կատարվածը, ինձ թվաց` երազ էր, բայց որոշեցի ապրել...
Ցնցուղ ընդունեցի, հագնվեցի, թեթև շպարվեցի ու առանց նախաճաշելու դուրս եկա: Հեծանիվս գողացել են: Գրողը տանի, այ քեզ օրվա սկիզբ...կողպեքն էլ չկա...ցրվա'ծ,լավ չես կողպել...երևի նույնիսկ գոհունակ ժպտաս,այ քեզ բախտ.
-Ես ի՞նչ կապ ունեմ:
-Շրջվեցի, անհավատալի է. աներևույթ մեկը`գեղեցիկ, լայն,թափանցիկ գլխարկով ...ծխում էր...
-Ի՞նչ է կատարվում ինձ հետ
-Ոչինչ պարզապես, ես` քո բախտը, այսօր չեմ բերում,ինչպես միանմաններդ , սիրում եք ասել...
-Գլխարկդ սիրուն է,-''եղածը հեծանիվ է'' ոճով փորձում էի նրա սիրտը շահել...
-Նվիրե՞մ քեզ
Առանց սպասելու իմ պատասխանին` նա իր գլխարկը դրեց գլխիս...
-Քեզ շատ է սազում...չկորցնե'ս...
Ես երկու վայրկյանի չափ դողացի...
Նա անհետացավ...
Վաղուց երկար չէի քայլել...
...
Անցորդներն ուշադիր նայում էին ինձ:Կարծում եմ` պատճառը գլխարկն էր...երևի արդեն տեսել էին այն, կրել կամ կորցրել...
(19.11.2012©Ծով)
III.
Ես այնուամենայնիվ անհանգստացա: Չլինի գժվում եմ:
-քանի՞ տարեկան ես
Այս անգամ վախեցա շրջվել:Հերիք եղավ:Մինչև սրճարան ոչ մի բառ ոչ ոքի հետ: Հանեցի գլխարկս, նետեցի որքան հնարավոր է հեռու ու շարունակեցի ճանապարհս:
-Ետ նայի'ր, ինչ-որ մեկը բախտդ փորձում է:
Խոսքը գլխարկի մասին էր, բայց ես ետ չնայեցի:
-քանի՞ տարեկան ես,-կրկնեց ինձ հետևող ձայնը:
-23
-ինչքա՞ն ես ուզում ապրել
-չգիտեմ...
-դու վախկոտ ես... հնարավոր է` շատ բան չհասցնես...
Ես շրջվեցի, նորից աներևույթ մեկը ,ձեռքին `ժամացույց,կարող ենք նրան անվանել երրորդ Չկան : Թվում է դիպչել չես կարող, բայց նա մոտեցրեց ինձ, հպվեց շուրթերիս,ձեռքերը խրեց մազերիս մեջ ու մի քանի հայացք սկսեց դասավորել իմ աչքերում...
-Ես քո ժամանակն եմ:Եթե կորցնես ինձ, ինչպես գլխարկդ...
Ազատվեցի նրա գրկից` նշան անելով, որ լռի...
Ես գժվում եմ, կամ սա իմ ներքին ձայնն է,կամ իմ երկրորդ եսը...շատ լավ...
իմ ժամանակն ինձ սիրահետում է...այ քեզ աբսուրդ...
...
Որոշեցի ուշանալ ինչ-որ բանից, ասենք սրճարանից, որպեսզի ինձ բոլորովին մենակ չզգամ...նայեցի ժամացույցին, որ ժամ ֆիքսեմ ուշանալու համար...
(20.11.2012©Ծով)
շարունակելի...
Էջանիշներ