User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Սկսում ենք ստեղծագործել

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2012
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Սկսում ենք ստեղծագործել

    « ՔՈ ԱՉՔԵՐԻ ԴԱՏԱՐԿ ԲՆԵՐՈՒՄ »

    Խավարում այս աղոտ,
    Մշումում կեղծ ու մութ,
    Կարմիր աչքերով,
    Ես իմ երգն եմ երգում:
    ***
    Չարերի խմբերում,
    Կարոտից խելագար,
    Տարիներ շարունակ,
    Ես քո դուռն եմ խփում:
    ***
    Ու հիմա տաքարյուն
    Քո ծոցի փոխարեն,
    Ցնորված հոգիս
    Մի սև սարդն է ծամում:
    ***
    Ծամում է մոլոր
    Մարմինս բոլոր,
    Ժպտում է նորից`
    Գոհ է իրենից:
    ***
    Խափանված անդորրիս
    Կուրորեն հավատում,
    Տաք ծովի աղմուկն եմ երազում:
    ***

    Ինքնասպանությունն ինձ ելք է թվում,
    Լացի ձայնից զարթնում,
    Առավոտ ու կեսօր
    Ես իմ դին եմ գրկում:
    ***
    Արյան լճակում անդադար սուզվում,
    Դու ինձ չէս լսում.
    Անտարբեր սպասում...
    ***
    Գալիք օրերս
    Դարձրած քնաբեր,
    Արյան մեջ կանգնած
    Դեռ սպասում եմ քեզ:
    ***
    Ձեռքիս մեջ բռնած հույսս է մարում,
    Հավատի վերջին լարերը ջարդվում,
    -Չգտար դու սեր,- անվերջ նվագում,
    Ես չէմ հավատում ,ես չեմ հավատում,
    ***
    Արյան մեջ կանգնած աղաչում եմ քեզ,
    Չարացած արյունը բերանս է լցվում,
    Ես քեզ եմ սիրում ,ես քեզ եմ սիրում...
    ***
    Բայց ու՞մ ես սպասում.
    Համր աչքերի դատարկ բներով
    Միայն ծեր սարդ է ոստայնից նայում...
    31.03.2012թ



    ՔՈ ՀԱՄԱՐ

    Ես չգիտեմ, թե դու որն ես,
    Կամ որտեղից, կամ թե ով ես:
    Ներխուժեցիր, չէ´, դու կամաց
    Փաթաթվեցիր` դու եկվոր ես:
    Դու շատ նոր ես ու գերող ես,
    Դու օտար ես , բայց իմ մոտ ես:
    Ցրված հոգուս պատառները
    Հավաքողն ու նորոգողն ես,
    Մի ճշմարիտ երջանկության
    լուր տվողն ու նվիրողն ես:
    Հիվանդ հոգուս սև մրուրը
    Թափ տվողն ու լվացողն ես:
    Դու զուր չեկար, կամ խուժեցիր
    Դու ուղղակի ներխուժեցիր:
    Գարնան կանաչ խոտի նման դու բուսեցիր,
    Ամռան ուրախ փայլի նման ինձ շոյեցիր,
    Դու իրոք որ ինձ փրկեցիր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.11.2012, 21:49: Պատճառ: Տառերի չափի փոքրացում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (19.11.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սկսում ենք համերգը՝ Մաեստրոն է ծնվել
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.04.2012, 10:54
  2. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.10.2011, 18:09
  3. Օրագիր. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.10.2011, 20:29
  4. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը: Սկսում ենք!
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 117
    Վերջինը: 18.07.2008, 13:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •