Վերջին ժամանակներս նկատել եմ, որ Երևանի մի շարք գրախանութներում, հատկապես «Գրքերի աշխարհ» գրախանութում գեղարվեստական գրքերի գները շատ են բարձրացել… Օրինակ նույն գիրքը մեկ տարի առաջ 2600-ով էի գնել, հիմա 3700 դրամ է:
Շատ գրքեր այնքան թանկ են, որ սովորական ուսանողը կամ աշակերտը չի կարող իրեն նման «ճոխություն» թույլ տալ:
Բուկինիստի գրքերը էժան վաճառելու ակցիան փորձում է քողարկել դա, բայց էդ ակցիայի տակ վաճառվող գրքերը հիմնականում աստղագուշակության ու նմանատիպ բաների մասին են, առավելագույն դեպքում էլ «Մթնշաղը»
Ին՞չ կասեք սրա մասին… Գրքերի թանկացումն ինչ-որ իրական պատճառ ունի, թե՞...
Էջանիշներ