Ցանկալի է Կոմիտասի կողմերը
Ցրտերը մոտենում են։ Ուշ երեկոյան որ Ռայկոմում գործից դուրս եմ գալիս ու տուն եմ քայլում դեպի Կիևյան, եռացրած ալկոհոլային խմիչքների ցանկություն է առաջանում։ Որևէ տեղ կա՞ մեզ մոտ այդ բարիքներից։
Ցանկալի է Կոմիտասի կողմերը
Ցրտերը մոտենում են։ Ուշ երեկոյան որ Ռայկոմում գործից դուրս եմ գալիս ու տուն եմ քայլում դեպի Կիևյան, եռացրած ալկոհոլային խմիչքների ցանկություն է առաջանում։ Որևէ տեղ կա՞ մեզ մոտ այդ բարիքներից։
էտ գլյուվա՞յնն ա
Sagittarius (16.11.2012)
Մի ժամանակ կարծեմ West-ում կար:
One_Way_Ticket (16.11.2012)
Հա, Texas-ում էլ
One_Way_Ticket (16.11.2012)
Ու կարծում եմ, որ Red Bull-ում էլ պիտի լինի
One_Way_Ticket (16.11.2012)
«Ջազզվե»-ներում էլ կան, «Թոմաս Թվինինգս»-ում էլ։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
One_Way_Ticket (16.11.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
ivy (16.11.2012), One_Way_Ticket (16.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012), Տրիբուն (16.11.2012)
Հերետիկոսություն: Հիմա ասեմ, թե ինչպես է պետք պատրաստել:
Բաղադրամասերը.
Առաջին մաս.
Կոճապղպեղ (իմբիր, մի թեյի գդալ)
Մշկընկույց (мускатный орех, երկու հատ կամ կես թեյի գդալ)
Դարչին (մի ձողիկ կամ մի թեյի գդալ)
Մեխակ (5-6 հատ)
Շաքարավազ (4 ճաշի գդալ)
Երկրորդ մաս.
Նարինջ (2 հատ)
Գինի (կարմիր, ցանկալի է՝ չոր կամ կիսաչոր, 1 լիտր)
Մեր մեջ ասած, գլինտվեյնն էժան գինուց լավ խմիչք ստանալու միջոց է: Թանկ գինի չէի օգտագործի, վերջնական արդյունքը գրեթե նույնն է՝ անկախ գինու որակից (խոսքը չի գնում իրոք սարսափելի գինիների մասին, էլի, որոնց փրկելն անհնարին է):
Նախ առաջին մասի նյութերը մոտ 100-150 գրամ ջրի հետ հասցնում ենք եռալու աստիճանի, թողնում, որ սառի մի տաս րոպե, քամում (ես խոհանոցային մաղի վրա 2 շերտ անձեռոցիկ եմ դնում, ու թողնում, որ քամվի): Ստացված հեղուկի մեջ տեսանելի կտորներ չպետք է լինեն:
Հետո նարինջը կտրում ենք շերտերով, կաթսայի մեջ լցնում գինին, շաքարը, ավելացնում նարնջի շերտերը, առաջին փուլում ստացված թուրմը: Տաքացնում, որ գրեթե հասնի եռալու աստիճանի, բայց ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չթողնել, որ եռա: Ըմպել, իհարկե, տաք
Բարդ է թվում, բայց մեկ-երկու անգամից հետո կսովորեք:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Alphaone (01.01.2015), ivy (17.11.2012), Moonwalker (16.11.2012), One_Way_Ticket (16.11.2012), Sagittarius (17.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012), Աթեիստ (16.11.2012), Արէա (16.11.2012), Հայկօ (16.11.2012), Նաիրուհի (17.11.2012), Տրիբուն (16.11.2012)
Այսօր այցելեցի Կոմիտասի "Ջազվեն"։ Գլիտվեյնը իրենց պատկերացմամբ հյութով "բացած" պիտի լինի, իսկ պունշը սովորական թեյից գրեթե պիտի չտարբերվի։ Մի խոսքով, չհավանեցի
Rhayader (16.11.2012)
Ռայ, սպասիբ զա ռեցեՊ
Խնդրեմ մի քանի նախազգուշացում անեմ իմպրովիզացիայի սիրահարների համար: Պղպեղ չավելացնեք, սուպի հոտ է գալու: «Лавровый лист»՝ նույն վտանգն է, բայց ճաշակի հարց է: Վանիլ ավելացնելը լավ միտք է, բայց վանիլը չափազանց նուրբ է, իմբիրի կողքը գրեթե չի զգացվում, իսկ չարաշահելու դեպքում ընդհանուր համը թանձր, ճնշող է դառնում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ