Ցանկալի է Կոմիտասի կողմերը
Ցրտերը մոտենում են։ Ուշ երեկոյան որ Ռայկոմում գործից դուրս եմ գալիս ու տուն եմ քայլում դեպի Կիևյան, եռացրած ալկոհոլային խմիչքների ցանկություն է առաջանում։ Որևէ տեղ կա՞ մեզ մոտ այդ բարիքներից։
Ցանկալի է Կոմիտասի կողմերը
Ցրտերը մոտենում են։ Ուշ երեկոյան որ Ռայկոմում գործից դուրս եմ գալիս ու տուն եմ քայլում դեպի Կիևյան, եռացրած ալկոհոլային խմիչքների ցանկություն է առաջանում։ Որևէ տեղ կա՞ մեզ մոտ այդ բարիքներից։
էտ գլյուվա՞յնն ա
Sagittarius (16.11.2012)
Մի ժամանակ կարծեմ West-ում կար:
One_Way_Ticket (16.11.2012)
Հա, Texas-ում էլ![]()
One_Way_Ticket (16.11.2012)
Ու կարծում եմ, որ Red Bull-ում էլ պիտի լինի![]()
One_Way_Ticket (16.11.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
ivy (16.11.2012), One_Way_Ticket (16.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012), Տրիբուն (16.11.2012)
Հերետիկոսություն: Հիմա ասեմ, թե ինչպես է պետք պատրաստել:
Բաղադրամասերը.
Առաջին մաս.
Կոճապղպեղ (իմբիր, մի թեյի գդալ)
Մշկընկույց (мускатный орех, երկու հատ կամ կես թեյի գդալ)
Դարչին (մի ձողիկ կամ մի թեյի գդալ)
Մեխակ (5-6 հատ)
Շաքարավազ (4 ճաշի գդալ)
Երկրորդ մաս.
Նարինջ (2 հատ)
Գինի (կարմիր, ցանկալի է՝ չոր կամ կիսաչոր, 1 լիտր)
Մեր մեջ ասած, գլինտվեյնն էժան գինուց լավ խմիչք ստանալու միջոց է: Թանկ գինի չէի օգտագործի, վերջնական արդյունքը գրեթե նույնն է՝ անկախ գինու որակից (խոսքը չի գնում իրոք սարսափելի գինիների մասին, էլի, որոնց փրկելն անհնարին է):
Նախ առաջին մասի նյութերը մոտ 100-150 գրամ ջրի հետ հասցնում ենք եռալու աստիճանի, թողնում, որ սառի մի տաս րոպե, քամում (ես խոհանոցային մաղի վրա 2 շերտ անձեռոցիկ եմ դնում, ու թողնում, որ քամվի): Ստացված հեղուկի մեջ տեսանելի կտորներ չպետք է լինեն:
Հետո նարինջը կտրում ենք շերտերով, կաթսայի մեջ լցնում գինին, շաքարը, ավելացնում նարնջի շերտերը, առաջին փուլում ստացված թուրմը: Տաքացնում, որ գրեթե հասնի եռալու աստիճանի, բայց ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չթողնել, որ եռա: Ըմպել, իհարկե, տաք
Բարդ է թվում, բայց մեկ-երկու անգամից հետո կսովորեք:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Alphaone (01.01.2015), ivy (17.11.2012), Moonwalker (16.11.2012), One_Way_Ticket (16.11.2012), Sagittarius (17.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012), Աթեիստ (16.11.2012), Արէա (16.11.2012), Հայկօ (16.11.2012), Նաիրուհի (17.11.2012), Տրիբուն (16.11.2012)
Այսօր այցելեցի Կոմիտասի "Ջազվեն"։ Գլիտվեյնը իրենց պատկերացմամբ հյութով "բացած" պիտի լինի, իսկ պունշը սովորական թեյից գրեթե պիտի չտարբերվի։ Մի խոսքով, չհավանեցի![]()
Rhayader (16.11.2012)
Ռայ, սպասիբ զա ռեցեՊ
պունշ-ն ինչ ա՞…
Կարող եմ իտալական Վին Բրուլեի (վառած գինի) ռեցեպտ ասել.
1 լիտր կարմիր չոր գինի (ցանկալի է էժան)
2 հատ դարչինի փայտիկ
200 գրամ շաքար
4-8 հատ մեխակ
1 նարնջի ու 1 կիտրոնի աղացած կեղև (առանց սպիտակ մասերի)
Աղացած կեղևները, մեխակն ու դարչինը, շաքարը լցրեք կաթսայի մեջ, վրան ավելացրեք մի քիչ գինի ու տաքացրեք մինչև շաքարը հալվի: Հետո ավելացրեք մնացած գինին ու եփեք մինչև եռալը՝ մեկընդմեջ խառնելով:
Հենց սկսի եռալ, անջատեք, քամիչով քամեք ու վին բրուլեն պատրաստ է: Մեկ էլ կարող եք լուցկու հատիկով վին բրուլեն վառել՝ խմելուց առաջ:
Ինձ ասին, որ մեկ մեկ Վին Բրուլեի մեջ սոխ էլ են գցում, բայց սոխովը չեմ փորձել, եթե ուզում եք, կարող եք փորձարկել![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ