Թեման ստեղծելու համար հիմք հանդիսացավ հայերեն լեզվով էլեկտրոնային գրքերի ապարդյուն որոնումներս:
Մի քանի տեղ, ընդամենը մի քանի նմուշ հայ դասականների ստեղծագործություններից գտա և վերջ:
Այլ գիրք կարծես գոյություն չունի (djvu ֆորմատը, այսինքն սկան արված գրքերը, էլեկտրոնային տարբերակ չեմ համարում): Չկա համաշխարհային գրականության ոչ մի թարգմանություն, չկա նորագույն շրջանի հայ գրականություն, չկա արկածային, ֆանտաստիկ, դետեկտիվ և այլ ժանրերի հայերեն լեզվով գրականություն:
Ուզում եմ հայերեն լեզվով գրքերի էլեկտրոնային գրադարան ստեղծել, որպես օրինակ աչքիս տակ ունեմ մի քանի ռուսական կայքեր. http://etextlib.com/Book, http://jbooks.mobi/ և այլն:
Գիտեմ որ ահավոր բարդ ու ժամանակատար աշխատանք է տպագիր գիրքը էլեկտրոնայինի վերածելը, սակայն եթե կարողացել են ռուսները, ինչո՞ւ մենք չենք կարողանա:
Հիմա, թեման ստեղծելու իրական դրդապատճառներիս մասին.
1. Խորհուրդ եմ խնդրում. ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է իրականացնել մտահղացումս:
2. Ի՞նչ միջոցներ են հարկավոր, ի՞նչ անձնակազմ, քանի՞ հոգի, ի՞նչ մասնագիտությամբ մարդիկ են անհրաժեշտ:
3. Արդյո՞ք իրատեսական է հույս դնել միայն արդեն եղած թարգմանությունների վրա, թե՞ անհրաժեշտ կլինի նաև թարգմանություն իրականացնել:
4. Իմաստ ունի՞ ստեղծել նմանատիպ ռեսուրս թե՞ ոչ:
5. Արդյո՞ք իրատեսական է հետագա շահույթ կանխատեսելը, թե ոչ:
Եվ վերջում: Որևէ հեղինակային, իրավական, ղեկավարային հավակնություններ չունեմ առաջարկածս նախագծի իրականացման դեպքում: Ազատ եմ ընդունելու ու կողջունեմ ցանկացած համագործակցության առաջարկ: Անգամ կարելի է մտածել էլեկտրոնային գրադարանը ստեղծել որպես Ակումբի ենթաճյուղ, ակումբցիների ջանքերով:
Մի խոսքով, սպասում եմ կարծիքների, առաջարկների, խորհուրդների:
Նախապես շնորհակալ եմ:
Էջանիշներ