User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Էլեկտրոնային գրադարան հայերեն լեզվով

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էլեկտրոնային գրադարան հայերեն լեզվով

    Թեման ստեղծելու համար հիմք հանդիսացավ հայերեն լեզվով էլեկտրոնային գրքերի ապարդյուն որոնումներս:
    Մի քանի տեղ, ընդամենը մի քանի նմուշ հայ դասականների ստեղծագործություններից գտա և վերջ:
    Այլ գիրք կարծես գոյություն չունի (djvu ֆորմատը, այսինքն սկան արված գրքերը, էլեկտրոնային տարբերակ չեմ համարում): Չկա համաշխարհային գրականության ոչ մի թարգմանություն, չկա նորագույն շրջանի հայ գրականություն, չկա արկածային, ֆանտաստիկ, դետեկտիվ և այլ ժանրերի հայերեն լեզվով գրականություն:

    Ուզում եմ հայերեն լեզվով գրքերի էլեկտրոնային գրադարան ստեղծել, որպես օրինակ աչքիս տակ ունեմ մի քանի ռուսական կայքեր. http://etextlib.com/Book, http://jbooks.mobi/ և այլն:
    Գիտեմ որ ահավոր բարդ ու ժամանակատար աշխատանք է տպագիր գիրքը էլեկտրոնայինի վերածելը, սակայն եթե կարողացել են ռուսները, ինչո՞ւ մենք չենք կարողանա:

    Հիմա, թեման ստեղծելու իրական դրդապատճառներիս մասին.

    1. Խորհուրդ եմ խնդրում. ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է իրականացնել մտահղացումս:
    2. Ի՞նչ միջոցներ են հարկավոր, ի՞նչ անձնակազմ, քանի՞ հոգի, ի՞նչ մասնագիտությամբ մարդիկ են անհրաժեշտ:
    3. Արդյո՞ք իրատեսական է հույս դնել միայն արդեն եղած թարգմանությունների վրա, թե՞ անհրաժեշտ կլինի նաև թարգմանություն իրականացնել:
    4. Իմաստ ունի՞ ստեղծել նմանատիպ ռեսուրս թե՞ ոչ:
    5. Արդյո՞ք իրատեսական է հետագա շահույթ կանխատեսելը, թե ոչ:

    Եվ վերջում: Որևէ հեղինակային, իրավական, ղեկավարային հավակնություններ չունեմ առաջարկածս նախագծի իրականացման դեպքում: Ազատ եմ ընդունելու ու կողջունեմ ցանկացած համագործակցության առաջարկ: Անգամ կարելի է մտածել էլեկտրոնային գրադարանը ստեղծել որպես Ակումբի ենթաճյուղ, ակումբցիների ջանքերով:

    Մի խոսքով, սպասում եմ կարծիքների, առաջարկների, խորհուրդների:
    Նախապես շնորհակալ եմ:
    Վերջին խմբագրող՝ Արէա: 11.11.2012, 16:30:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.11.2012), Freeman (11.11.2012), Lem (13.11.2012), Lion (11.11.2012), Monk (11.11.2012), Sambitbaba (11.11.2012), Աթեիստ (11.11.2012), Անվերնագիր (28.02.2013), Դատարկություն (11.11.2012), Հանուման (11.11.2012), Ներսես_AM (11.11.2012), Ուլուանա (11.11.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Firefox-ը Android-ի համար` հայերեն լեզվով
    Հեղինակ՝ HrantOhanyan, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.09.2013, 18:02
  2. Առաջին անգամ!!! Վիդեո ուսուցում հայերեն լեզվով
    Հեղինակ՝ Arxangelo, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 19.07.2011, 01:28
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 06.05.2011, 20:48
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.01.2011, 19:55
  5. dream.angystudio.com - Երազահան կայք հայերեն լեզվով
    Հեղինակ՝ Angy, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 10
    Վերջինը: 01.06.2009, 09:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •