Թեման ստեղծելու համար հիմք հանդիսացավ հայերեն լեզվով էլեկտրոնային գրքերի ապարդյուն որոնումներս:
Մի քանի տեղ, ընդամենը մի քանի նմուշ հայ դասականների ստեղծագործություններից գտա և վերջ:
Այլ գիրք կարծես գոյություն չունի (djvu ֆորմատը, այսինքն սկան արված գրքերը, էլեկտրոնային տարբերակ չեմ համարում): Չկա համաշխարհային գրականության ոչ մի թարգմանություն, չկա նորագույն շրջանի հայ գրականություն, չկա արկածային, ֆանտաստիկ, դետեկտիվ և այլ ժանրերի հայերեն լեզվով գրականություն:
Ուզում եմ հայերեն լեզվով գրքերի էլեկտրոնային գրադարան ստեղծել, որպես օրինակ աչքիս տակ ունեմ մի քանի ռուսական կայքեր. http://etextlib.com/Book, http://jbooks.mobi/ և այլն:
Գիտեմ որ ահավոր բարդ ու ժամանակատար աշխատանք է տպագիր գիրքը էլեկտրոնայինի վերածելը, սակայն եթե կարողացել են ռուսները, ինչո՞ւ մենք չենք կարողանա:
Հիմա, թեման ստեղծելու իրական դրդապատճառներիս մասին.
1. Խորհուրդ եմ խնդրում. ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է իրականացնել մտահղացումս:
2. Ի՞նչ միջոցներ են հարկավոր, ի՞նչ անձնակազմ, քանի՞ հոգի, ի՞նչ մասնագիտությամբ մարդիկ են անհրաժեշտ:
3. Արդյո՞ք իրատեսական է հույս դնել միայն արդեն եղած թարգմանությունների վրա, թե՞ անհրաժեշտ կլինի նաև թարգմանություն իրականացնել:
4. Իմաստ ունի՞ ստեղծել նմանատիպ ռեսուրս թե՞ ոչ:
5. Արդյո՞ք իրատեսական է հետագա շահույթ կանխատեսելը, թե ոչ:
Եվ վերջում: Որևէ հեղինակային, իրավական, ղեկավարային հավակնություններ չունեմ առաջարկածս նախագծի իրականացման դեպքում: Ազատ եմ ընդունելու ու կողջունեմ ցանկացած համագործակցության առաջարկ: Անգամ կարելի է մտածել էլեկտրոնային գրադարանը ստեղծել որպես Ակումբի ենթաճյուղ, ակումբցիների ջանքերով:
Մի խոսքով, սպասում եմ կարծիքների, առաջարկների, խորհուրդների:
Նախապես շնորհակալ եմ:




Մեջբերել
De gustibus et coloribus non est disputandum.

Բայց մենք էլ էինք ուզում հիմնականում djvu ֆորմատով սարքենք, այսինքն՝ մենակ նկարներով, որովհետև էդքանը տեքստի վերածելը, հետո տեքստը վերանայելն ու սխալները ուղղելը (ինչքան էլ լավ ճանաչի տեքստը, միևնույն է, պետք է գոնե մեկ անգամ վերանայել, լիքը ավելորդ սիմվոլներ են լինում, մանր-մունր սխալներ) 2-3 մարդու գործ չի ու շատ աշխատատար ա: 

Էջանիշներ