User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Քաղաքային տրանսպորտ. խնդիրներ, լուծումներ, առաջարկներ

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած ստեղ մի շատ լավ բան կա, որ եթե Երևանում էլ կիրառեն, համ տրանսպորտային խնդիրները կթեթևանան, համ օդը ծխից կթեթևանա, համ էլ հեծանիվների ու սկուտերների քանակը կշատանա՝ կենտրոնի փակելն է ավտոմեքենաների համար: Բոլոնյայի հին քաղաքը Երևանի կենտրոնից մոտ 1.5-2 անգամ մեծ ա ու 8:00-20:00 լիցենզիա չունեցող ավտոմեքենաների մուտքը արգելված է: Լիցենզիայի գները սարսափելի բարձր են, մենակ կենտրոնում ապրող բնակիչներն են լիցենզիա առնում: Ցերեկվա ժամերին կենտրոնում մենակ ավտոբուսներ են, տաքսիներ ու հատուկենտ ավտոներ: Դրա համար ստեղ ահել ջահել, կին տղամարդ կամ հեծանվով են, կամ էլ սկուտերով: Մեկ մեկ էնքան հավես ա նայել, թե ոնց են 70-80 տարեկան պառավներն ու բիձեքը հեծանիվ քշում
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (05.12.2012), One_Way_Ticket (05.12.2012), Արէա (05.12.2012), Նաիրուհի (05.12.2012), Ներսես_AM (05.12.2012)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ փորձանք ա սրանց փորձերը ժողովրդի գլխին: Իբր երթուղայինները ավտոբուսներով են փոխարինել: Էդ անտերը կես ժամը մեկ ա գալիս, մեջը հինգ ավտոբուսի ժողովուրդ, ոչ նստել ա լինում, ոչ շնչել ա լինում, ոչ իջնել ա լինում, ոչ տոմս ստանալ ա լինում: Ախպեր մարշրուտկեքը հետ բերեք, ձեզ լինի ձեր ավտոբուսները, սաղովի լցվեք մեջը, փուչիկներ կապեք հայլիներից ու ֆռֆռացեք շրեկի դեմքով: Տվարներ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (03.04.2013), Այբ (10.11.2013), Նաիրուհի (03.04.2013), Տրիբուն (03.04.2013)

  5. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (03.04.2013)

  7. #19
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս մասին կարծես դեռ չի գրվել։

    37 համարի երթուղայինում տեղի ունեցածը սոցցանցերի շատ օգտատերերի ուշադրությունն այսօր իր վրա էր սևեռել: Ուղևորի չծխելու խնդրանք-պահանջին ի պատասխան երթուղային գտնվող մի կին ներկայացել էր որպես վարորդի քույր ու հարձակվել պահանջատիրոջ վրա: Տեղի ունեցածին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

    «Երբ համացանցում դիտեցի այս տեսանյութը, անկեղծ ասած հիասթափություն ապրեցի վարորդի և վարորդի քույր ներկայացող կնոջ վարքագծից: Անմիջապես հրահանգեցի տեսչական անձնակազմին, որպեսզի շտապ հայտնաբերեն և ՃՈ 1-ին գումարտակ հրավիրեն 25 05 Տ պետհամարանիշի 37 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի վարորդին:

    Վերը նշված մեքենայի վարորդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 1980թ. ծնված Գագիկ Գևորգի Մուրադյանն է: Վարորդ Մուրադյանը հրավիրվեց ինձ մոտ, նրա նկատմամբ կազմվեց վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար, վարորդ Մուրադյանը նախազգուշացվել է նմանատիպ վարքագիծ ցուցաբերելու դեպքում ՃՈ-ն հետևողական կլինի նրա վարքագծին»:

    Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ:


    Աղբյուր

    Համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է 5000 ՀՀ դրամի չափով: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    Աղբյուրը նշում է, որ միաժամանակ երթուղին սպասարկող ընկերության տնօրինության հետ քննարկվել է վարորդի դրսևորած անվայել պահվածքը, ինչի արդյունքում «Ժակ-Ժան» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ընկերության աշխատակից Գարիկ Գևորգի Մուրադյանին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն:
    Աղբյուր

    Խնդրել եմ ոստիկանությունից ճշտեն, խուլիգանության հոդվածով անելու բան չունե՞ն։
    Տեսնենք։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #20
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը՝150 դրամ
    Նոյ 05, 2013

    «Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Հունվարի 1-ն էլ, ըստ նույն աղբյուրների, պատահական չի ընտրված։

    Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի և երիտասարդները փողոց դուրս չեն գա։ Ընդ որում, մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի և իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու։ Ու թեև քաղաքական որոշումը կայացված է համարվում, իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ իր հաշվարկները կարող են չաշխատել և տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդաոնա։ Այսինքն, այս անգամ հետևանքները կարող են լինել ողբերգական և չեն սահմանափակվի հազարավոր երիտասարդների փողոց դուրս գալով, ինչպես դա եղավ ամռանը և ինչի շնորհիվ կանխվեց տրանսպորտի ուղեվարձի թանկացումը»,–գրում է Հայկական Ժամանակ թերթը։

    Աղբյուր՝ hayeli.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.11.2013), Տրիբուն (10.11.2013)

  10. #21
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ հիմա նայում ենք Հոլանդիային ասում ենք մարդիկ երևի մի հարյուր տարի ա հեծանիվ են քշում էդ երկրում, իրականում յոթանասունակկաններից կառավարությունը քաղաքական կամք դրսևորեց ու ստեղծեց պայմաններ հեծանվորդների համար։ Դրանից հետո հեծանվորդների քանակը կտրուկ սկսեց աճել ու հիմա ոտքդ դնում ես Հոլանդիա քեֆդ տալիս ա։



  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (10.11.2013), Vaio (10.11.2013), Տրիբուն (10.11.2013)

  12. #22
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ հիմա նայում ենք Հոլանդիային ասում ենք մարդիկ երևի մի հարյուր տարի ա հեծանիվ են քշում էդ երկրում, իրականում յոթանասունակկաններից կառավարությունը քաղաքական կամք դրսևորեց ու ստեղծեց պայմաններ հեծանվորդների համար։ Դրանից հետո հեծանվորդների քանակը կտրուկ սկսեց աճել ու հիմա ոտքդ դնում ես Հոլանդիա քեֆդ տալիս ա։


    կամ էլ ոտքիդ վրով հեծանից ա անցնում

  13. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ հիմա նայում ենք Հոլանդիային ասում ենք մարդիկ երևի մի հարյուր տարի ա հեծանիվ են քշում էդ երկրում, իրականում յոթանասունակկաններից կառավարությունը քաղաքական կամք դրսևորեց ու ստեղծեց պայմաններ հեծանվորդների համար։ Դրանից հետո հեծանվորդների քանակը կտրուկ սկսեց աճել ու հիմա ոտքդ դնում ես Հոլանդիա քեֆդ տալիս ա։
    Ներս, ես էլ եմ ասում, որ միակ լուծումը հիմա քաղաքի ճանապարհները նենց վերափոխելն ա, որ հեծանիվն ամենահարմար փոխադրամիջոցը դառնա, բայց կանե՞ն արդյոք: Ոմանք կհրաժարվե՞ն իրենց ջիփերից, որոնցով փողոց են անցնում, որ դիմացի մայթից սիգարետ առնեն: Ի վերջո, մեր ժողովուրդը պատրա՞ստ ա մի քիչ քրտնելու:

  14. #24
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներս, ես էլ եմ ասում, որ միակ լուծումը հիմա քաղաքի ճանապարհները նենց վերափոխելն ա, որ հեծանիվն ամենահարմար փոխադրամիջոցը դառնա, բայց կանե՞ն արդյոք: Ոմանք կհրաժարվե՞ն իրենց ջիփերից, որոնցով փողոց են անցնում, որ դիմացի մայթից սիգարետ առնեն: Ի վերջո, մեր ժողովուրդը պատրա՞ստ ա մի քիչ քրտնելու:
    որ քաղաքապետարանի աշխատակիցները (ու մնացած պաշտոնյանները) մի պահ իրանց քյաբաբներից կտրվեն --> մի փոքր անգլերեն սովորեն --> ռուսական նորությունների տեղ (զուգահեռ) օգտվեն այլ աղբյուրներից ու ծանոթանան իրական Եվրոպայի հետ --> շատ բան կանեն: Ոչ թե այգինները կքանդեն, որ բուծիկներ սարքեն, հին շուկանները՝ սուպերմարկետներ: «Զարգանում» են էլի, քաղքենիները:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (10.11.2013)

  16. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներս, ես էլ եմ ասում, որ միակ լուծումը հիմա քաղաքի ճանապարհները նենց վերափոխելն ա, որ հեծանիվն ամենահարմար փոխադրամիջոցը դառնա, բայց կանե՞ն արդյոք: Ոմանք կհրաժարվե՞ն իրենց ջիփերից, որոնցով փողոց են անցնում, որ դիմացի մայթից սիգարետ առնեն: Ի վերջո, մեր ժողովուրդը պատրա՞ստ ա մի քիչ քրտնելու:
    Բյուր ջան, էս քո ցանկությունը էնքան ա իրական, որքան ես ցանկանամ, որ Ստեփանավանում տիեզերակայան կառուցվի: Մեր քաղաքի <զարգացումը> հիմա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, ուր մնաց նորմալ մարդկային տրամաբանության հետ որևէ առնչություն ունենա:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (10.11.2013)

  18. #26
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներս, ես էլ եմ ասում, որ միակ լուծումը հիմա քաղաքի ճանապարհները նենց վերափոխելն ա, որ հեծանիվն ամենահարմար փոխադրամիջոցը դառնա, բայց կանե՞ն արդյոք: Ոմանք կհրաժարվե՞ն իրենց ջիփերից, որոնցով փողոց են անցնում, որ դիմացի մայթից սիգարետ առնեն: Ի վերջո, մեր ժողովուրդը պատրա՞ստ ա մի քիչ քրտնելու:
    Բյուր դե դա լուծում ա միանշանակ, բայց ղզլբաշների օրոք ոչ մի բան էլ չեն անի‎։ Խելք պետք ա ունենալ, որ հասկանալ որ էդ անտեր փողոցները ռեզինից չեն, էդքան մեքենա չի տեղավորվում։ Սաղ մայթերը համարյա կերել են, էլի քիչ ա։ Օդի կեղտոտվածության մասին էլ չեմ խոսում։ ՈՒ ես համոզված եմ որ ժողովրդի պատրաստ լինել չլինել գոյություն չունի։ Եթե պայմաններ ստեղծեն ու ակտիվ քարոզվի էդ ապրելակերպը, ջահելությանը ներկայացվի որպես «cool» բան նենց մարդիկ կսկսեն հեծանիվ քշել որ դու էլ կզարմանաս։ Աչքիս առաջ Լոնդոնի վերջին քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում հինգ տարվա մեջ օր օրի ավելանում են հեծանվորդները‎։ Ընդ որում հաշվի առ Լոնդոնի մասշտաբները։ Իմ իմացած մարդկանց մի ուղղությամբ գործի–տուն հեռավորությունը միջինում կազմում ա 12 կմ‎։ ՈՒ էլի լիքը մարդիկ վախենում են քշեն փողոցում, բայց դե կամաց կամաց քշողները կողքիններին համոզում են, որ հեչ էլ վախենալու չի։ Ես ինքս արդեն երեք հոգու համոզել եմ հեծանիվ առնել ու գործի հեծանիվով գնալ–գալ‎։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 10.11.2013, 05:27:

  19. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, էս քո ցանկությունը էնքան ա իրական, որքան ես ցանկանամ, որ Ստեփանավանում տիեզերակայան կառուցվի: Մեր քաղաքի <զարգացումը> հիմա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, ուր մնաց նորմալ մարդկային տրամաբանության հետ որևէ առնչություն ունենա:
    Բա ես էլ եմ էդ ասում էլի:

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր դե դա լուծում ա միանշանակ, բայց ղզլբաշների օրոք ոչ մի բան էլ չեն անի‎։ Խելք պետք ա ունենալ, որ հասկանալ որ էդ անտեր փողոցները ռեզինից չեն, էդքան մեքենա չի տեղավորվում։ Սաղ մայթերը համարյա կերել են, էլի քիչ ա։ Օդի կեղտոտվածության մասին էլ չեմ խոսում։ ՈՒ ես համոզված եմ որ ժողովրդի պատրաստ լինել չլինել գոյություն չունի։ Եթե պայմաններ ստեղծեն ու ակտիվ քարոզվի էդ ապրելակերպը, ջահելությանը ներկայացվի որպես «cool» բան նենց մարդիկ կսկսեն հեծանիվ քշել որ դու էլ կզարմանաս։ Աչքիս առաջ Լոնդոնի վերջին քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում հինգ տարվա մեջ օր օրի ավելանում են հեծանվորդները‎։ Ընդ որում հաշվի առ Լոնդոնի մասշտաբները։ Իմ իմացած մարդկանց մի ուղղությամբ գործի–տուն հեռավորությունը միջինում կազմում ա 12 կմ‎։ ՈՒ էլի լիքը մարդիկ վախենում են քշեն փողոցում, բայց դե կամաց կամաց քշողները կողքիններին համոզում են, որ հեչ էլ վախենալու չի։ Ես ինքս արդեն երեք հոգու համոզել եմ հեծանիվ առնել ու գործի հեծանիվով գնալ–գալ‎։
    Ներս, բացի նորմալ քաղաքապետից քիչ թե շատ նորմալ ժողովուրդ ա պետք: Ախր էդ ժողովուրդը սկի դիմացի խանութ ոտով չի գնում, ավտո ա նստում: Սարսափելի ա դա: Ամեն դեպքում, ես ջահելների վրա շատ չեմ կասկածում, ինձ վախեցնում ա միջին տարիքի խավը, որը միշտ ամեն ինչից դժգոհ ա ու էնքան հաստաքամակ ա, որ դժվար թե հեծանիվ քշել սովորի:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (10.11.2013), Tig (10.11.2013)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հասարակական տրանսպորտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Երևան
    Գրառումներ: 71
    Վերջինը: 22.12.2018, 16:13
  2. Քաղաքային լեգենդները Հայաստանում
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.03.2016, 20:03
  3. Քաղաքային տրանսպորտ. նոր սակագին հուլիսի 20-ից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 811
    Վերջինը: 21.08.2013, 22:31
  4. VS.am | Անվճար վեբ լուծումներ
    Հեղինակ՝ Ghevond20, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.06.2011, 17:12
  5. TV Տրանսպորտ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Երևան
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.11.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •