Չնայած ստեղ մի շատ լավ բան կա, որ եթե Երևանում էլ կիրառեն, համ տրանսպորտային խնդիրները կթեթևանան, համ օդը ծխից կթեթևանա, համ էլ հեծանիվների ու սկուտերների քանակը կշատանա՝ կենտրոնի փակելն է ավտոմեքենաների համար: Բոլոնյայի հին քաղաքը Երևանի կենտրոնից մոտ 1.5-2 անգամ մեծ ա ու 8:00-20:00 լիցենզիա չունեցող ավտոմեքենաների մուտքը արգելված է: Լիցենզիայի գները սարսափելի բարձր են, մենակ կենտրոնում ապրող բնակիչներն են լիցենզիա առնում: Ցերեկվա ժամերին կենտրոնում մենակ ավտոբուսներ են, տաքսիներ ու հատուկենտ ավտոներ: Դրա համար ստեղ ահել ջահել, կին տղամարդ կամ հեծանվով են, կամ էլ սկուտերով: Մեկ մեկ էնքան հավես ա նայել, թե ոնց են 70-80 տարեկան պառավներն ու բիձեքը հեծանիվ քշում![]()
Էջանիշներ