Վաղուց էի մտածում էս թեման բացել, բայց, չգիտեմ ինչու, միշտ հետաձգում էի։
Ինչպես գիտեք, ակումբցիներից շատերն արտասահմանում են ապրում, ու, իհարկե, ոչ բոլորը գիտեն, թե ով կոնկրետ որտեղ է ապրում, մինչդեռ շատ հնարավոր է, որ նույն երկրում, նույն քաղաքում ապրող ակումբցիներ լինեն, որոնք գաղափար անգամ չունեն, որ իրար այդքան մոտ են բնակվում։ Կարծում եմ՝ շատերն ուրախ կլինեն իմանալու իրենց աշխարհագրականորեն մոտ ապրող ակումբցիների մասին ու գուցե հանդիպելու, կապ հաստատելու, մտերմանալու ցանկություն էլ ունենան։
Առաջարկում եմ, որ բոլոր նրանք, ովքեր դեմ չեն արտասահմանում ապրող այլ ակումբցիների հետ կապ հաստատելուն, էստեղ գրեն իրենց բնակության երկիրն ու քաղաքը։ Կարծում եմ՝ օտար ափերում ապրող շատ ակումբցիների համար իրենց մոտ ապրող մի ուրիշ ակումբցու հայտնաբերելը կարող է մեծ բան լինել, որոշ դեպքերում՝ նույնիսկ միայնակության, օտարության զգացումը փարատելու լավ միջոց։ Ես ինքս, օրինակ, հեչ դեմ չէի լինի իմ քաղաքում ակումբցիների հայտնաբերելուն ։
Սկիզբը ես դնեմ. ապրում եմ Նյու Յորք քաղաքում։ Էս կողմերում ուրիշ ակումբցի կա՞ ։
Էջանիշներ