User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Անգլերեն բանավոր խոսքի դժվարըմբռնելիությունը

  1. #16
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձի խնդիր է: Իրականում անգլերեն ԻՐՈՔ հասկանալ դպրոցական/համալսարանային բագաժով գրեթե անհնարին է (ամեն ինչ չի այն, ինչ թվում է), բայց տրամաբանությունը պրակտիկայի հետ է գալիս, էլի: Հետո քեզանից անկախ սկսում ես հասկանալ, որ the blue devil-ը хандра-ն է, bedsit-ը մի սենյականոց բնակարան է, որտեղ ննջասենյակն ու հյուրասենյակը համատեղվում են, poor bastard-ը ոչ թե վիրավորանք, այլ կարեկցանք արտահայտող արտահայտություն է (հայկական ու նույնիսկ ռուսական տրամաբանությամբ դա չես հասկանա, պիտի առնվազն անգլիացի լինես): Սա բրիտանական անգլերենի մասին: Ամերիկյանն անհամեմատ ավելի պարզ է, բայց լի լեզվական պարազիտներով (kinda, like և այլն), որոնք նույն կիրառությունն ունեն ինչ հայերենում որոշ մարդկանց բան, խոսքի, վոբշմ բառերը: Արտասանությունը հասկանալու հետ խնդիր երբեք չեմ ունեցել, ի վերջո, ութերորդ դասարանից անգլախոս մարդկանց հետ եմ շփվում: Բայց բառերը հասկանալն ուրիշ է, տրամաբանությունը հասկանալն՝ ուրիշ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.11.2012), ivy (13.11.2012), Moonwalker (12.11.2012), Sambitbaba (12.11.2012), stepanyanarg (12.11.2012), Աթեիստ (12.11.2012)

  3. #17
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժողովուրդ, տեսեք ինչ լավ բան եմ ճարել ձեր համար ։)


    2րդ սերիան (առանց հայհոյանքների)


    Մեկ էլ թեմայի հետ կապ ունեցող հումոր (տիտրերով նայելու համար սեղմեք ներքևի CC կոճակը)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #18
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձի խնդիր է: Իրականում անգլերեն ԻՐՈՔ հասկանալ դպրոցական/համալսարանային բագաժով գրեթե անհնարին է (ամեն ինչ չի այն, ինչ թվում է), բայց տրամաբանությունը պրակտիկայի հետ է գալիս, էլի: Հետո քեզանից անկախ սկսում ես հասկանալ, որ the blue devil-ը хандра-ն է, bedsit-ը մի սենյականոց բնակարան է, որտեղ ննջասենյակն ու հյուրասենյակը համատեղվում են, poor bastard-ը ոչ թե վիրավորանք, այլ կարեկցանք արտահայտող արտահայտություն է (հայկական ու նույնիսկ ռուսական տրամաբանությամբ դա չես հասկանա, պիտի առնվազն անգլիացի լինես): Սա բրիտանական անգլերենի մասին: Ամերիկյանն անհամեմատ ավելի պարզ է, բայց լի լեզվական պարազիտներով (kinda, like և այլն), որոնք նույն կիրառությունն ունեն ինչ հայերենում որոշ մարդկանց բան, խոսքի, վոբշմ բառերը: Արտասանությունը հասկանալու հետ խնդիր երբեք չեմ ունեցել, ի վերջո, ութերորդ դասարանից անգլախոս մարդկանց հետ եմ շփվում: Բայց բառերը հասկանալն ուրիշ է, տրամաբանությունը հասկանալն՝ ուրիշ:
    Այդ քո ասածը կամայական լեզվում էլ կա։ Ռուսերենից էլ դպրոցական դասընթացների շրջանակներում դժվար թե իմանաս, որ однушка-ն մի սենյականոց բնակարանն է, իսկ ասածդ хандра-ն ես հիմա էլ չգիտեմ թե ինչ է։ Թեման հենց արտասանությունը հասկանալու դժվարությանն է նվիրված, որը արդեն լեզվին սպեցիֆիկ է։

  5. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավ թեմա ա էկա

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա, իսկ ամերիկացիները բրիտանացիներին ու ավստրալացիներին է՞լ են դժվարությամբ հասկանում։
    Իրանք իրար հասկանալու խնդիրներ ուրիշ հարցերում ունեն: Բառեր կան, որ ամերիկյան, բրիտանական, կանադական, ավստրալական ու իռլանդական անգլերեններում լրիվ ուրիշ բաներ են նշանակում: Ես դա մաշկիս վրա զգացի, երբ Բեռլինում գրելու դասերի էի գնում, ու խմբում նշված բոլոր պետություններից ներկայացուցիչներ կային:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմաներենը, որ կատաստրոֆիկ դժվար լեզու եմ համարում, ու թե արտասանության, թե քերականության մեջ շատ դժվարություններ կան, դե առնվազն ինձ համար, երբևէ չի եղել, նույնիսկ էն ամենասկզբներում, որ անգամ ամենաջարդված գերմաներենս որևէ մեկը չհասկանա, որովհետև մարդիկ մի քիչ գոնե ջանք են գործադրում քեզ հասկանալու՝ իմանալով, որ օտարերկրացի ես:
    Արի Բեռլին, տես ոնց մարդիկ որևէ ջանք չեն գործադրում ու էշացած քեզ են նայում, ինչքան էլ մեջտեղից ճղվես:

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ նոր զելանդացիները ո՞նց են խոսում։ Եթե ավստրալացիների նման, ես նրանց համեմատաբար նորմալ հասկանում եմ։ Պարզապես պետք է հիշել, որ "էյ"-ի փոխարեն նրանք "այ" են ասում, իսկ "այ"-ի փոխարեն "օյ"
    Չէ, ավստրալացիների նման չեն խոսում: Շատ խնդալու ա իրանց անգլերենը: Միակ ստանդարտ անգլերենն ա, որ դժվարությամբ եմ հասկանում: Մի նորզելանդացի կուրսեցի ունեմ: Վերջը տեսավ՝ չենք հասկանում իրան, ինքը մանրից անցավ Նյու Յորքի անգլերենի


    Իսկ հիմա բուն երևույթի մասին: Ուրեմն դա ոչ թե լեզվի հնչողությունից ա կախված, այլ արագությունից ու նրանից, թե լեզուն ինչքանով ա «ծանոթ»: Արագության տեսանկյունից եթե նայենք, կարծում եմ՝ ռուսերենը բնավ չի զիջում անգլերենին, բայց մի մոռացեք, որ բոլորս էլ ծնված օրվանից ռուսերենով շրջապատված ենք եղել (ընդ որում՝ նկատել եմ, որ հայերը բավական դանդաղ են ռուսերեն խոսում՝ հարմարացնելով հայերենի տեմպին): Իսկ անգլերեն լսելու հնարավորություն երբևէ չենք ունենում: Դպրոցներում դասատուները հայերեն խոսելով են քերականություն բացատրում: Եթե նույնիսկ հատուկ դասընթացների ես գնում, ապա էնտեղ անգլերեն լսելը տևում է էնքան, ինչքան դասընթացը:

    Հա, ի դեպ, տեմպը կապ ունի ոչ թե նրա համար, որ ուղեղը չի հասցնում ընկալել, այլ նրա համար, որ արագ լեզուներում բառերը ձուլվում են իրար, ու չես հասկանում՝ որտեղ է այն սկսվում, որտեղ ավարտվում: Այդ տեսանկյունից գերմաներենը շատ ավելի «հարմար» լեզու է, իսկ ֆրանսերենն ամենաանտանելիներից է: Հիշում եմ՝ որ նոր էի սովորում ֆրանսերեն, շատ ավելի լավ էի հասկանում, քան երբ արդեն ահագին գիտեի, որովհետև նոր սովորելիս հեշտ էր լինում անծանոթ բառերի կույտի մեջ մի քանի հատ ծանոթ բառ գտնել, որոնք որպես keyword էին ծառայում:

    Մի խոսքով, եթե ուզում եք, որ լավ հասկանաք, անընդհատ լսեք, աշխատեք շրջապատված լինել լեզվակիրներով: Ինչ վերաբերում է իրենց հասկանալուն, ապա ես էլ եմ նկատել, որ ամերիկացիները մի քիչ դժվար են հասկանում (ավելի դժվար, քան նորզելանդացիները ):

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.11.2012), Chilly (14.11.2012), Ingrid (14.02.2013), Moonwalker (14.11.2012), One_Way_Ticket (14.11.2012), Նաիրուհի (14.11.2012), Ուլուանա (14.11.2012)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խոսքի ազատություն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.07.2023, 11:29
  2. Խոսքի ճանաչում (Speech Recognition)
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 47
    Վերջինը: 05.01.2021, 17:17
  3. Հրաժեշտի խոսքի փոխարեն...
    Հեղինակ՝ Root, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 19.11.2012, 13:37
  4. Կապ խոսքի մասը
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 20.11.2009, 02:58
  5. Խոսքի ուժը
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.03.2008, 00:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •