... որ չի սիրում Վարդավառի տոնը, իր բոլոր դրսևորումներով հանդերձ
... որ չի սիրում Վարդավառի տոնը, իր բոլոր դրսևորումներով հանդերձ
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ տղա երեխաներին չի սիրում:
Հ.Գ. Հաստատ երևի մենակ ես եմ, որ ուզում է մենակ աղջիկ երեխա ունենալ:![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 06.08.2014, 17:06:
Գորտուկ (16.08.2014)
Բամիա? Քանի անգամ փորձել եմ դրա համը զգալ, ոչ մի կերպ չի ստացվում։ Էսօր էլ տանը բամիա էին պատրաստել. ուտում եմ, ոչ մի համ չեմ զգում։ Մենակ ես եմ, թե էլի մարդ կա, որ բամիա չի սիրում?
Վերջին խմբագրող՝ boooooooom: 14.08.2014, 23:02: Պատճառ: Բամիան գրել էի բամյա
Կարճ
Կոնկրետ
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էնպիսի բաներ է լսել Սևանի ջրի մասին, որ մի տեսակ զզվում է էնտեղ լողանալ:
Հ.Գ. Թող ինձ ներեն Սևանա լիճը սիրողները:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մտածում ա Ice Bucket Challenge-ը սպամ ա![]()
boooooooom (25.08.2014), The silent river (25.08.2014), Մուշու (24.09.2014)
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ Skype–ով տեսազանգեր անել առանձնապես չի սիրում։ Ու հատկապես չի սիրում, երբ առանց զգուշացնելու հանկարծ զանգում են։ Ու կապ չունի, թե ով է զանգողը ու ինչքանով է մտերիմ։ Ինձ համար դա անձնական տարածքի լուրջ ոտնահարում է, ու ինչքան էլ բացատրում եմ ու խնդրում, որ զանգելուց առաջ գրեն, ճշտեն՝ հարմար է, թե չէ, ոչ ոք չի հասկանում. շարունակում են նույն ձևով զանգել առանց զգուշացնելու, քանի որ չեն պատկերացնում, թե դրանում ինչ մի սարսափելի բան կա։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.08.2014, 18:53:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շինարար (29.08.2014)
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ ծննդից մի օր առաջ գնում ա իրեն անհրաժեշտ իրերը առնում, հետո մտերիմներին ասում ով ինչ ա առել ինձ համար ու որի փողը պիտի տա![]()
Վերջին խմբագրող՝ Արևհատիկ: 24.09.2014, 18:16:
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ իր ֆեյսբուքյան ընկերների մեջ կան մարդիկ, որոնց ռեալ իրականության մեջ գիտի, շփվում է, բայց չի կարողանում վերջիններիս նկարներին ֆբ-ում լայքել, որովհետև չափից դուրս անորակ ու վատ նկարներ են դնում/նկարվում/![]()
Cassiopeia (18.02.2015), Աթեիստ (18.02.2015), Ուլուանա (19.02.2015)
Քանի որ հաճախ եմ լսում դասական երաժշտություն, սիմֆոնիաների, վալսերի որոշ հատվածներ երբեմն ուղղակի գլխումս պտտվում են, ու փողոցում քայլելիս հայտնաբերում եմ, որ հերթական անգամ սկսել եմ մարդկանց, քամին, իրերն, ամեն ինչ հավաքել ինչ-որ ընդհանուր ռիթմի ներքո, աշխարհին նայում եմ երաժշտության միջով...
Երբեմն ուղեղումս դիալոգներ են պտտվում (խոսքն էն վիճաբանելուց հետո սեփական սցենարով դիմացինին ջարդելու դիալոգների մասին չէ, որ շատերի մոտ գիտեմ, լինում են), ինչ-որ ուրիշ իրականության, ուրիշ մարդկանց կյանքի հատվածներ են մտքովս լողում, անցնում... հենց հատվածներ, ոչ թե պատմվածքի սյուժե, այլ օրինակ՝ վթարվող տիեերանավի վրա հին ընկերների սպանող սարկազմով հագեցած երկխոսություն, ինչ-որ ծառուղիում զբոսնող մարտարվեստի ուսուցչի ու իր աշակերտի զրույց, սենյակում թղթախաղով տարված քառյակի գռեհկանաբություններ ու էլի իրար հետ կապ չունեցող լիքը պատմությունների պատառիկներ, որ հետապնդում են, երբեմն հանգիստ չեն տալիս: Ավելի ահավոր է, որ նման պատկերները կարող են գալ աշխատանքի, դասի ժամանակ ու ես վերջ, վերացարկվում եմ, տեղափոխվում չգիտես որտեղից ինձ գտած իրականություն, որոշ ժամանակ անց նույնանում հերոսներից մեկի հետ ու զարգացնում սյուժեն, մինչև որ ինչ-որ մեկն ինձ ուշքի է բերում: Նույնը կարող է կատարվել փողոցով անցնելիս, դրա համար իմ փողոցն անցնելն իրական էքստրիմ է:
Մտքում հազար տարի առաջ չլուծած մի մաթեմատիկայի կամ ֆիզիկայի խնդիր է գալիս, ու իմ չիմացած ու դեռ մի բան էլ մոռացած «գիտելիքներով» փորձում եմ լուծել, տանջվում, մինչև չեմ լուծում, չեմ հանգստանում և էսպես շարունակ:
Հիմա մտածում եմ՝ միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, ում մոտ ժամանակ առ ժամանակ մատրիցան ծրագրային սխալ ա տալիս ((
Վերջին խմբագրող՝ Alphaone: 28.02.2015, 22:57:
Ալֆ էդ սաղ գրածներիդ, բառ առ բառ, +1
Վերջին խմբագրող՝ Freeman: 28.02.2015, 23:04:
The cake is a lie.
Alphaone (28.02.2015)
մենակ ես ե՞մ,որ ժամանակը երգերով ա չափում։ Ասենք՝ 4 երգում հասա տուն, 3 երգ սպասում էի կանգառում․․․(նու խոսքը իհարկե պրոգերի մասին չի, որ ամեն մի երգը մի 20 րոպե ա)
Վերջին խմբագրող՝ Nihil: 28.02.2015, 23:53:
Ich hab' keine Lust.
boooooooom (01.03.2015), CactuSoul (01.03.2015), GriFFin (13.03.2015), Smokie (03.03.2015), Վոլտերա (01.03.2015)
Մենակ ե՞ս եմ, որ google-ով ավելի հեշտ եմ ակումբում իմ ուզած նյութը (թեման) գտնում, քան ակումբի որոնման համակարգով:
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ