Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ նկատել է Մանչեսթեր Սիթիի դարպասապահ Ջո Հարթի ու Հոլիվուդյան դերասան Էդվարդ Նորթոնի նմանությունը![]()
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ նկատել է Մանչեսթեր Սիթիի դարպասապահ Ջո Հարթի ու Հոլիվուդյան դերասան Էդվարդ Նորթոնի նմանությունը![]()
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 26.03.2014, 22:41:
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էնքան վատ կարծիք ունի հայ էստրադայի մասին, որ ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ է էնտեղ կատարվում:
boooooooom (30.03.2014), Smokie (31.03.2014), Vardik! (01.04.2014), Ուլուանա (30.03.2014)
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ երբեմն որոշ գրառումներ անելուց հետո մտածում է, թե իրեն «կախելու» են...![]()
Vardik! (01.04.2014)
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ մեկ-մեկ ինքն իրեն նվերներ է անում:![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 11.04.2014, 18:17:
Միայն ե՞ս եմ, թե էլի մարդ կա, որ իրա տարիքի մոտ ընկեր/ընկերուհի չունի՝ կամ մեծ են, կամ շատ մեծ։![]()
Մենակ ես ե՞մ, որ մարշուտկաֆոբիա ունեմ![]()
Վերջին խմբագրող՝ մարդագայլուկ: 22.04.2014, 21:19:
“My God - it's full of stars!”
Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ էսպես է մտածում.
5-րդ դարից չեմ եկել, բայց չեմ կարող նաև որոշ բաներ հասկանալ: Երևի ես ուրիշ մոլորակի վրա եմ ապրում, որ չեմ նկատում շուրջս կատարված փոփոխությունները: Չգիտեմ:
Մեկ-մեկ ակումբում թեմաների վերնագրերը կարդալուց մտածում եմ՝ ինչքան ենք մտածելակերպով փոխվել (դեպի Եվրոպա ենք գնում, չէ՞ ), որ կարող ենք քննարկել ինչ ասես՝ հոմոսեքսուալները կարո՞ղ են երեխա որդեգրել, քույրն ու եղբայրը կարո՞ղ են միասին ամուսնանալ, սեքս առաջին հանդիպման ժամանակ և այլն:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ քննարկում ծավալելու համար վատ թեմաներ չեն, ուղղակի մի քիչ իրականության հետ կարծես թե չի բռնում, չնայած իրականության մեջ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ նմանատիպ դեպքերը: Բայց մի՞թե մեր հասարակության համար դրանք արդեն դարձել են առաջնահերթ քննարկման խնդիրներ, երբ փոքրիկ Հայաստանի շատ գյուղերում դեռ շարունակվում են ավանդական կարգով, ինչպես նաև՝ բռնի ամուսնությունները (իհարկե, կողմ չեմ սրանց), չխոսեմ ուրիշ սովորույթների մասին, որոնք մեր ժողովուրդը պահպանում է: Միայն մի բան կավելացնեմ՝ անգամ Երևանում շատերին գիտեմ, որ պահպանում են Կարմիր խնձորի ավանդույթը (ձևական-անձևական այլ հարց է):
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ