Անի ջան, լրիվ համաձայն եմ, անձամբ չճանաչելով, մենակ իրանց վիդեոների հիման վրա կարանք ինչ որ կարծիք կազմենք ոի լրիվ նորմալ ա, որ մեր կարծիքները չհամընկնեն։
Բայց
1. Դա արդեն նշանակում ա, որ կարամ իրան չսիրեմ ու ինչքան սիրտս տալիս ա քննադատեմ
2. Համերգների պահը ինձ թվում ա սխալ ես հիշում, որտև իմ իմանալով իրան էնքան էին համոզել, որ ինքը լավագույն ա, որ երբ Սուսաննան հաղթեց, իրան գեղավարի ասած «զվյոզդնին արդեն տարել էր» ու ինքը չհամակերպվավ էդ փաստի հետ ու լրիվ կապերը խզեց Շանթի հետ՝ համարելով, որ արդյունքները կեղծված են։ Էս սաղ ինֆորմացիան հավաստի չի (էլի ասեմ, իրա հետ անձամբ ծանոթ չեմ), բամբասանքների մակարդակի ա։
3. Ավելի սւոբյեկտիվ մի բան էլ ասեմ, Սւպերսթարի ժամանակ որ ինքը ասեց, որ վանաձորից ա բայց չի սիրում էդ քաղաքը, դրանից աչքիցս ընկավ ու ... ։)
Ոնց որ Վանաձորից հրաժարվավ, նենց էլ Շանթից, հեչ պետք չի «Շանթի կամակատար լինել», բայց դու էլ պիտի ընդունես, որ առանց Շանթի ինքը 0-էր։ Բայց երբեք չտեսա որ նա ինչ-որ կերպ շնորհակալություն հայտներ, իրան մարդ սարքելու (ըստ իս, ավելի շուտ անհաջող փորձի) համար։
Հ.Գ.
Մի երկու խոսք էլ որպես «երգիչ»։
Ուպերսթարին որ երգեր Դլե յաման, էնքան ֆալշ լսեցի, որ վերջում որ սկսեց լացել, ասեցի ինքն էլ զգաց իրա անտաղանդ կատարումը։ Բայց մեկ էլ ժյուրին նե՜նց մի ռեակցիա տվեց, որ էլի իրան հանեց 7-րդ երկինք ու մոռացավ իրա սաղ ֆալշերը։ Այլ կերպ ասած, որպես երգիչ ես իրան հենց սկզբից չեմ հավանել (1-2 հաջող կատարում ոնց որ թե ուներ)։



De gustibus et coloribus non est disputandum.
Մեջբերել


Ես որ չեմ հիշում։ Օրագրերից մեկի ժամանակ, երբ իր տան ու քաղաքի մասին էր պատմում, անգամ էդ նկարահանող խմբին բարձրացրել էր իրենց շենքի տանիքն ու պատմում էր, թե ինչքան է սիրում տանիքից քաղաքին նայել։

Էջանիշներ