User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Մշակութային կոթողների տեղահանություն

  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մշակութային կոթողների տեղահանություն

    Էս ամեն ինչից զատ ո?վ կարող է ասել, օրինակ խաչքարի տեղափոխությունից հետո, թեկուզ եթե հետ բերվի, արդյոք դրանով հետագայում կասկածի տակ չի? դրվի նրա մշտապես, դարերով այդտեղ լինելու փաստը... Հետո էլ կասեն էս հուշակոթողները բերովի են, այսինքն դուք եկվոր եք...

    Անհրաժեշտ է անվավեր ճանաչել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N 1169-Ա որոշումը. Էդմոն Մարուքյան
    29.10.2012 | 14:08

    Ազգային ժողովի պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանն այսօր նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասվում է.

    «Հարգելի’ պարոն Վարչապետ,

    Մամուլից տեղեկացա, որ ՀՀ կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը: Նշված որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումը, որի նպատակով թույլատրվել է Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, պետք է վերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Ըստ այդ որոշման` ՀՀ տարբեր մարզերից պետք է տեղափոխվեն պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձաններ: ՀՀ կառավարության նշված որոշումը քաղաքացիների շրջանում առաջացրել է շատ լուրջ դժգոհություն գրեթե բոլոր այն տեղերում, որտեղից պետք է տեղափոխվեն պատմամշակույթային հուշարձանները:

    Քանի որ ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրի քննարկումների ժամանակ ես խոստացել էի, որ մշտադիտարկման եմ ենթարկելու ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը և յուրաքանչյուր շեղման պարագայում պետք է բարձրաձայնեմ, այժմ գտնում եմ, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրին հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորմամբ.

    ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրի երեք գերակայությունների 1-ին մասում նշված է, որ Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով պետք է ապահովվի` տարածքային համաչափ զարգացում:

    Ավելին, ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրի 3.1.6. կետում` Տարածքային համաչափ զարգացում բաժնում նշված է, որ կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են հետևյալ ուղղություններով՝ իրականացվելու է Երևանի բեռնաթափման համալիր ծրագիրը՝ պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ տեղափոխելով հանրապետության մյուս տարածքներ, բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում:

    Տվյալ պարագայում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը, Երևան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաև Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովմանը, քանի որ կառավարության նախաձեռնությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի տուրիստների հոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք այլևս գտնվելու են Երևան քաղաքում:

    Հարկ է նշել, որ այն մարդիկ, ովքեր ավանդույթի ուժով ուխտի են գնացել մարզերում գտնվող պատմական վայրեր, այլևս չեն կարող գնալ այնտեղ, որտեղից բացակայում են ուխտատեղի հիմնական սրբությունները:

    Փաստ է նաև այն, որ պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական, մշակութային և հոգևոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են այլ վայր:
    Ավելին, որևէ երաշխիք չկա, որ 2016 թվականին այդ հուշարձանները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը, քանի որ գոնե ինձ հանդիպած քաղաքացիները պնդում են, որ տարիներ շարունակ տարբեր մարզերից տարվել են պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնք, ի վերջո, չեն վերադարձվել և այժմ էլ դրանց գտվելու վայրի մասին քաղաքացիները տեղեկություն չունեն: Այստեղ նաև հարց է առաջանում, թե արդյո՞ք կա մի պետական մարմին, որին հայտնի են, թե տարիների ընթացքում ստույգ որքան և ինչ հուշարձաններ են տեղափոխվել իրենց գտնվելու վայրերից, ուր են տեղափոխվել, ինչ նպատակներով և ինչու չեն վերադարձվում:

    Այսպիսով, ՀՀ կառավարությունը փոխարենը անկախության տոնի կապակցությամբ խրախուսի տուրիստների հոսքը դեպի մեր սրբավայրերը, մի բան էլ դրան հակառակ այնպես է անում, որ դեպի մարզեր գնացող տուրիստների առանց այն էլ սակավաթիվ հոսքը մնա Երևանում: Խնդիրը նաև նրանում է, որ վիճելի որոշումը Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ է ընդունվել և ոչ թե Երևանի անկախության տոնի:

    Կարծում եմ, այս որոշմամբ փորձ է արվում Հայաստանը վեր ածել Երևանի, իսկ Երևանը` Հայաստանի, սակայն առանց այդ էլ մենք ականատեսն ենք լինում ներքին արտագաղթին, երբ մարդիկ ձգտում են մարզերից տեղափոխվել Երևան:

    Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնանակարգ օրենք»-ի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում եմ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N 1169-Ա որոշումը անվավեր ճանաչել և մինչ այս պահը տեղափոխված բոլոր հուշարձանները վերադարձնել իրենց նախնական վայրերը»:

    Աղբյուրը՝ Իրավաբան.net
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (29.10.2012), Hayk Avetisyan (24.03.2013), keyboard (29.10.2012), Nimra (29.10.2012), Տրիբուն (29.10.2012)

  3. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես Երևանի մայրաքաղաքի մասին օրինագիծ արդեն մշակվու՞մ է :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, բայց սրանց արածներից որի՞ մեջ կա տրամաբանություն, եղբայր: Որ կողմը նայում ես դիլետանտություն ա: Դրա համար էլ, եղբայր, մուտիտ է այն մոտեցումը, որը մանր-մունր, ստեղ-ընդեղ ակցիաներով, քաղաքացիական շարժումներով երկրում որևէ բան կփոխվի: Գլոբալ ու տակից-վրից պիտի փոխվի մեր երկրում ամեն ինչը:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (29.10.2012), Tig (30.10.2012), Արէա (29.10.2012)

  6. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,981
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, բայց սրանց արածներից որի՞ մեջ կա տրամաբանություն, եղբայր: Որ կողմը նայում ես դիլետանտություն ա: Դրա համար էլ, եղբայր, մուտիտ է այն մոտեցումը, որը մանր-մունր, ստեղ-ընդեղ ակցիաներով, քաղաքացիական շարժումներով երկրում որևէ բան կփոխվի: Գլոբալ ու տակից-վրից պիտի փոխվի մեր երկրում ամեն ինչը:
    Մեր ախպեր Տրիբունը ճիշտ ա ասում… քաղաքացիական շարժումները ենթադրում են սիստեմի հետ համագործակցություն/աշխատանք… առանց աշխատող սիստեմի քաղաքացիական շարժումը իրա արդյունքը չի տա… Մաշտոցի պուրակը ձեզ օրինակ… քաղաքացիական շարժումներն իմ կարծիքով պիտի հիմա քաղաքականան որ սիստեմը փոխեն՝ քաղաքական սիստեմը…

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.10.2012), Tig (30.10.2012), Արէա (30.10.2012), Տրիբուն (29.10.2012)

  8. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանդալիզմ` մշակույթ զարգացնելու սոուսով
    27 Հոկտեմբեր, 2012 15:10 | Հրապարակախոսություն Հեղինակ` Լեւոն Բարսեղյան

    ՀՀ կառավարությունը 2012 թվի սեպտեմբերի 13-ին N1169-Ա որոշումն է ընդունել, որով նախատեսել է Երեւանում ցուցահանդես կազմակերպել ու այնտեղ հավաքել Հայաստանի մարզերից եւ անգամ Երեւանից … 63 անշարժ հուշարձան, այդ թվում` քարե դարի ժամանակներից. վիշապներ, խաչքարեր, տապանաքարեր, կոթողներ, առյուծաքանդակ, արեւի ժամացույց, անգամ Աստվածածնի քանդակ:

    Մի քանի ամիս առաջ համանման մի ցուցահանդեսի համար մշնախ պատվիրակները Ալավերդու խաչքարերից մեկն էին փորձել տանել Երեւան, հասցրել էին տեղահանել, դնել բեռնատարը, բայց մարդիկ տեղական հեռուստաընկերության աշխատակիցների հետ հավաքվել, շրջապատել եւ արգելել էր հուշարձանի տեղափոխումը, վերջը իջեցրել, թողել հեռացել էին: Ավելի վաղ, բոլորն են հիշում, թե ինչպես իրենց բնօրրաններից հանվեցին Մինաս Ավետիսյանի 4 մեծածավալ որմնանկարները եւ տեղափոխվեցին Երեւան, հիմա դրանցից 2-ը Կառավարական տան դահլիճներից մեկն են զարդարում, մյուս երկուսը` Էռնեկյանի կալվածքը` Զվարթնոց օդանավակայանը, իսկ մի խումբ գյումրեցիներ, այս թվում ես, չենք դադարում դրանք ետ պահանջել, առայժմ ապարդյուն:

    Հիմա չափազանց ուշ է վերլուծել հայրենի կառավարության որոշումների եւ գործողությունների մոտիվները, բայց ակնհայտ անհեթեթություն է, թե անշարժ հուշարձանը հանում տանում ենք, որ ցուցահանդես անենք: Սրանք վաղուց ապացուցել են, որ հրապարակային քննադատությունը եւ որեւէ հիմնավորում իրենց վրա չի ազդում, իրենք իրենց կոտոշները խրած հրում են առաջ այն, ինչ կբստրի խելքերին կամ, կամ կհուշեն` ծածուկ վերից կամ կողքից:

    Սրանք այդպես էլ չհասկացան, որ անշարժ հուշարձան հանել տանելը նույնն է, թե կառավարության բոլոր անդամներին տանեն Քարահունջ, հայտնի հուշարձանի կողքին մինչեւ պորտերը թաղեն գետնի մեջ` շրջանաձեւ, որ իրար երես տեսնեն, ու ասեն, ահա` տեղ հասաք, հիմա 4 տարի նիստ արեք, հացուջուր կբերենք ձեզ, չմտածեք, կողքերդ էլ ինտերնետ կքաշենք, պարապ չեք մնա: Գուցե այդպես հասկանան, թե ինչ ասել է «Անշարժ հուշարձան»: Այ փորձանքներ, անշարժ հուշարձանը հուշարձան է իր տեղով, իր ծագմամբ, այդ տարածքի մարդկանց նախնյաց հոգեւոր եւ նյութական ներդրմամբ, դուք երբվանի՞ց այդպես քոչվոր ու մոբիլ դառաք, հը՞…

    Այդ հուշարձանները տանելու են Երեւանում պահեն փոխանակ ներսի ու դրսի գիտնականներին, զբոսաշրջիկներին բերեն դրանց մոտ, գյուղերի ճանապարհները խելքի բերեն եւ այլ ենթակառուցվածքները զարգացնեն, որ մարդիկ գնան հուշարձանի մոտ, ոչ թե հակառակը` լավ է Մինասի որմնանկարների պես հետաքրքրված մեծահարուստներին չեն տալիս այս կամ այն խաչքարը դեռ, թե` տա՛ր, ախպեր, անժամկետ ու անհատույց կպահես կալվածքումդ, ինչ է պատահել, որ երկիրը ոտ առել` գնում է, էս քարերի համար ով է կռիվ տալու:

    Դիմում եմ բոլոր մարզերի եւ Երեւանի իմ ընկերներին, գործընկեր լրագրողներին, հասարակական գործիչներին, մտավորականներին, մշակույթի եւ արվեստի գործիչներին, իրենց երկիրը սիրող եւ պաշտող մարդկանց, մշակույթի ոլորտի հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին.

    1. Ծանոթացեք այդ հրապարակման տակ կցված ցանկին, ՀՀ կառավարության` 2012 թվի սեպտեմբերի 13-ի N1169-Ա որոշման հավելվածն է, որով «խելացիները» որոշել են մարզերից հավաքել եւ 4 տարով Երեւան` ինչ-որ ցուցահանդես տանել թվով 63 անշարժ հուշարձան, գտեք ձեր մարզից տանելիքները ցանկում, ճշտեք տեղերը, ստուգեք` չե՞ն տարել արդեն: Շիրակ` 5 հուշարձան, Սյունիք` 11 հուշարձան, Վայոց Ձոր` 1, Արագածոտն` 22, Տավուշ` 2, Երեւան` 4, Լոռի` 10, Կոտայք` 1, եւ այլն: Համայնքների թվում` Սառնաղբյուր, Պեմզաշեն, Անիպեմզա` Երերույքի տարածք, Դսեղ, Գոգավան, Հարժիս, Բարձրավան` Նորավանքի տարածք, Գորիս, Լեռնակերտ, Արուճ, Արտավազիկ, Իրինդ, Կարբի, Մաստարա, Մուղնի, Օրգով, Փարպի, Թալինի Կաթողիկե, Բյուրական եւ այլն, յուրաքանչյուը մի գանձ է տարվող հուշարձաններից:

    2. Ինքնակազմակերպվեք, կազմակերպեք այդ հուշարձանների հսկողությունն ու տանելու փորձի դեպքում դրանց պաշտպանությունը եւ թույլ մի տվեք, որ ծպտյալ վանդալները դիպնեն այդ հուշարձաններին:

    3. Չվախենաք եւ չնահանջեք, իշխանությունը ինքն իրենցից չպիտի լինի իշխանություն, այլ` մարդկանցից, սրանք մշակույթի, տուրիզմի, եւ ապակենտորնացումից լոլոներ կկարդան տարիներով` պարապած են, բայց, երբ պետք կլինի իսկապես զարգացնել մշակույթը, այն հասանալի դարձնել մարդկանց, տուրիստին բերել հուշարձանի մոտ եւ ոչ թե հակառակը, իրենց ապուշի տեղ են դնում:
    4. Էպիստոլյար, գրագրության հավեսներ ունեցող մտավորականները կարող են բողոքի նամակներ գրել վարչապետին եւ կառավարությանը, կարող է վրեքն ազդի, բայց այդ հուշարձանները տանելու փորձի դեմ տեղերում դիմադրություն չլինելու դեպքում սրանց վրա ոչինչ չի ազդի:

    Սյունիքից արդեն ահազանգեր կան, որ մի քանի հուշարձան տարել են արդեն: Մի քանի այլ տեղերից դեռ չեն հասցրել տանել:

    Կառավարությունը պիտի հասկանա, որ անհապաղ պիտի իր խայտառակ որոշումը չեղյալ հայտարարի եւ արդեն տարված հուշարձանները վերադարձնի իրենց տեղերը, դարձնի անշարժ եւ իսպառ ըմբռնի, թե ինչ ասել է «անշարժ հուշարձան»:
    ՀՀ կառավարության 2012 թվի սեպտեմբերի 13-ի N1169-Ա որոշման հավելված` տեղահանվելիք հուշարձանների ցանկն այստեղ է »»»

    Լեւոն Բարսեղյան

    Աղբյուր` asparez.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (01.11.2012)

  10. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արխիվացրեք ոչ թե հուշարձանները, այլ դրանց մասին տեղեկությունները
    Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
    Հասարակություն - Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012, 15:00

    Մի զրկեք հուշարձաններն իրենց «առաջին կյանքից»

    Երեկ Ազատություն ռադիոկայանի կայքէջում կարդացի Հայ ժողովրդի պատմության անշարժ հուշարձանները «կշարժվեն» անունով հոդվածը, որն սկսվում է «Այս տարվա դեկտեմբերից Երեւանի Պատմության թանգարանի Հանրապետության հրապարակին հարող տարածքում կանցկացվի «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն հանրապետության տարբեր ծայրերից Երեւան բերված 60-ից ավելի «անշարժ» հուշարձանները» հայտարարությամբ: Պարզվեց, որ հիշյալ ցուցահանդեսի մասին կառավարության սույն թվականի սեպտեմբերի 13-ի նիստում որոշում է կայացվել: Կառավարության կայքէջում «Մշակութային ժառանգությունը կներկայացվի հանրությանը» տողի տակ կարդում ենք ՀՀ կառավարության որոշումը. “ՀՀ կառավարությունը Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է ՀՀ բոլոր մարզերի տարածքներից հավաքել և 2012թ. սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը”:

    Արմենպրեսի կայքէջում մանրամասնված են «բերման ենթակա» հուշարձանների աշխարհագրությունը և տեսակները` «Կառավարության որոշման նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերից Երեւան կբերվեն հիմնականում խաչքարեր եւ հուշակոթողներ: Տեղափոխվող հուշակոթողների թվում կլինեն` վիշապ, դիմաքանդակ, խոյակ, տապանաքար, արեւի ժամացույց, եկեղեցու մակետ»:

    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, սակայն, ասել է, որ ծրագրի հիմնական նպատակը հուշարձաններին երկրորդ կյանք տալն է, քանի որ դրանք հիմա անտերության են մատնված: Այլ կերպ ասած, հուշարձանները Երևանում կենտրոնացնելու նպատակը, ըստ Պատմության թանգարանի տնօրենի, իրականում ոչ թե ցուցահանդեսն է, այլ նրանց «երկրորդ կյանք տալը»: Իսկ թե ի՞նչ է նշանակում «երկրորդ կյանք», ինչու՞ չէր կարելի «առաջին կյանքը» պահպանել և ինչու՞ են Հայաստանի ոչ մայրաքաղաքային բնակչությանը զրկել այդ հուշարձանների «առաջին կյանքից»` մեկնաբանություններում առկա միակ հղումը դրանց «անտերության մատնված» լինելն է: Իսկ ինչու՞ են անտերության մատնված, ո՞վ է տերը, որ «անտեր» է թողել: Տերը Հայաստանի ժողովուրդն է` ի դեմս իր կողմից վարձված ՀՀ կառավարության` իր «անտեր» մնացած մշակույթի անտեր մշակույթի նախարարության բազմաթիվ անտեր կառույցների: Այսքան անտեր կառույցներն, իհարկե, չեն կարող տեր կանգնել իրենցից մի քանի տասնյակ, առավել ևս մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող հուշարձաններին: Դրանց «տեր կանգնելու» համար անհրաժեշտ միակ քայլը տեսնվել է դրանք իրենց «փեշի տակ» հավաքելը և դրանով ևս մեկ անգամ առանց այդ էլ ֆիզիկապես ու բարոյապես փոքրացած Հայաստանը փոքրացնելու, նվազեցնելու, մի «փեշի տակի» հասցնելու, մի Երևանի չափ դարձնելու: Այդ է վկայում նաև Պատմության թանգարանի տնօրենի` «Ազատության» թղթակցին հաղորդած ծրագիրը. «2016 թվականին հուշարձանները չեն վերադարձվի իրենց բուն տեղը, ինչպես պատմության թանգարանի տնօրենը ասաց, դրանք կդրվեն մի հարմար տեղում»: Հակառակ կառավարության որոշման, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ «Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը»: Բայց դե ով ավելի լավ գիտի` ՀՀ կառավարությու՞նը, թե՞ Պատմության թանգարանի տնօրենը:

    Իրենց պատմական և լանդշաֆտային տարածքներից Երևան բերելու վիշապների պատմությանը, կարծում եմ, շատերն են ծանոթ: Որտե՞ղ են հիմա դրանք, ո՞վ է դրանց տերը, ում կալվածքն են զարդարում հազարամյակներ պահպանված, պատմության բազմաթիվ փորձությունների դիմակայած այդ հուշակոթողները: Որո՞նք են այն «հարմար տեղերը», որ այդ հուշակոթողները թաքցնում են «անտերությունից»:

    Ով, ով, բայց պատմության թանգարանի տնօրենը, կարծեք թե, պետք է լավ իմանա, որ «հուշարձաններ, կոթողներ» անորոշ ձևակերպումներով տապանաքարերը, խաչքարերը, վիշապները, մատուռները, եկեղեցիները, արևի ժամացույցները և այլն միայն ցուցանմուշներ չեն: Ավելին, դրանք ցուցանմուշներ են ամենավերջում, իսկ նախապես դրանք պատմություն են իրե'նց տարածքում, իրե'նց աշխարհագրական և լանդշաֆտային միջավայրում, իրե'նց սոցիալական գործառույթներն ունեն: Դրանք միայն գեղագիտական արժեքներ և անցյալի վկայություններ չեն, այլև միշտ և այսօր նույնպես կենդանի միջավայրեր են` ուխտավայրեր, կրոնական և հասարակական հաղորդակցման տարածքներ: Դրանք իրենց միջավայրերում սիրված են: Դրանք հասարակության հաղորդակցման մշակույթի կարևորագույն միջավայրեր են: Իսկ ահա պատմության թանգարանի տնօրեն Ա.Գրիգորյանը այլ կարծիքի է. «Ազատության» թղթակցին նա ասել է, որ «… անշարժ հուշարձանները Երեւան են տեղափոխվում, քանի որ այստեղ դրանք ավելի շատ մարդ կտեսնի, քան դրանց ներկայիս տեղադրման վայրերում»: Այսինքն հուշարձանի ամենավերջին գործառույթը դարձել է ամենաառաջինը: Ավելին, կենդանի գոյությունից դրանք վեր են ածվելու անկենդան ցուցանմուշի: Սիրված միջավայրից տարվելու են անհաղորդ, անկապ միջավայր: Հանեք, տեղափոխեք, թողեք միայն դրանց անկենդան խոռոչները և մարդկանց զրկեք իրենց պատմությունից և ներկայի կարևորագույն կենաձևից, իրենց նախնիներից ժառանգություն մնացած թե նյութական, թե ոչ նյութական մշակույթի դրսևորումներից: Մի ձեռքով կոնվենցիա ստորագրեք «Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ու պաշտպանության մասին» /տվյալ դեպքում` ուխտագնացությունների, տոնա-ծիսական հաղորդակցման և բանահյուսական մշակույթի, անցյալի բանավոր իմացության և այն ներկայում կիրառելու և այլն, որոնց զգալի մասը հնարավոր է այդ հուշարձանների առկայության դեպքում/, մյուս կողմից պարզապես «արխիվացրեք» այդ մշակույթը թանգարանային ցուցադրության մակարդակով: Կգան զբոսաշրջիկներ, կմտնեն «Երևան արխիվ», կնայեն Երևանում այս ու այնտեղ անկապ ցրիվ եկած հուշարձաններին /եթե դրանց տեղադրման «հարմար տեղերը» մատչելի լինեն/, կլսեն հուշարձանաթափ եղած Հայաստանի պատմությունը, կգնան, իսկ Հայաստանի մարզերի բնակչությանը կմնա իրենց տների բակերում կարոտել երեկվա հնարավորությունները և հեռուստասերիալների ընդմուջումներին իրենց երեխաներին հեքիաթներ պատմել մոռացվող ծեսերի մասին: Երիտասարդներն էլ այլևս չեն հավաքվի «ծառի տակի խաչի», «խաչքարի», «Սուրբ Սարգսի ձիու սմբակի» հետքը կրող տապանաքարի, «արևի ժամացույցի» տարածքում, այդտեղ այևս դպրոցներն ավարտելու հանդեսներ չեն արվի, ժամադրություններ չեն նշանակվի, խնջույքներ չեն լինի, կարմիր ներկված հավկիթներ չեն զոհաբերվի, և մարդիկ հպարտությամբ չեն պատմի «յոթերորդ», «տասներկուերորդ» դարերի մասին իրենց հաղորդված պատմությունները` օրբելիների, բագրատունիների, պահլավունիների մասին: Կամ` գեղեցկուհուն թշնամիներից փրկող քաջ ձիավորի մասին: Կամ` գյուղի փրկության համար զոհված երիտասարդի: Ոչ մի հուշարձան չկա, որ իր իրական կամ միֆական պատմությունը չունենա: Այդ պատմությունները տեղերում գիտեն, պատմում են, օրինակելի նախատիպեր են ձևավորում: Դա` ներկայիս սերունդը: Վաղվա սերնդին հիշելու բան չենք էլ թողնի: Կամ գուցե նրանք Լոռուց, Շիրակից, Տավուշից...կգան Երևան` տեսնելու Լոռու, Շիրակի, Տավուշի... հուշարձանները: Որոնց պատմությունն այլևս չեն իմանա կամ կկարդան որևէ տեղեկատուի մեջ: Եթե, իհարկե, տեսնելու բան մնացած լինի մեր այս շատ «տերովի» «անտեր մնացած» երկրում: Կամ եթե Լոռիում, Շիրակում, Տավուշում մարդ մնացած լինի:

    Ուշքի եկեք, սա մեր երկիրն է, մի ավելացրեք մեր երկրի ամայացման և անապատացման առանց այն էլ շատ հայտնի գործոնները, մի զրկեք մեր հուշարձաններն իրենց «առաջին կյանքից», ափսոս են դրանք, ափսոս են դրանք սիրող մեր հայրենակիցների ամայացող սրտերը, ափսոս է մեր պատմությունը, ափսոս է մեր ժողովրդական մշակույթը, ափսոս է սերը վերածել սիրո մասին պատմության: Մշակութային կյանքը միջոցառումների վերածած «մշակութային» ծրագրերով մի սպանեք անցյալի-ներկայի-ապագայի մշակութային կենսաձևը, մի արխիվացրեք Հայաստանի բնակչության նյութական մշակույթը և ոչ նյութական մշակութային ու հասարակական կյանքը: Արխիվացման ենթակա են դրանց մասին տեղեկությունները, ոչ թե դրանց կյանքը:

    Աղբյուր` lragir.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (01.11.2012)

  12. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլ թեմա էլ է շոշափվում, ցուցանակների վերաբերյալ, բայց էլի շատ կարևոր խնդիր է:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ են իրանց ապուշի տեղ դրել...

    Մարզերից 63 հուշարձանների Երևան տեղափոխումը մի՛ շահարկեք՝ դրանք ետ են տարվելու. Հասմիկ Պողոսյան
    15:41 • 02.11.12

    Հայաստանի մարզերից մշակույթի 63 անշարժ հուշարձանների Երևան՝ Հայաստանի պատմության թանգարան տեղափոխելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման դեմ դժգոհությունները, ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, անտեղի են, մանավանդ որ դրանք, ըստ նրա, ոչ թե հուշարձաններ են, այլ հուշարձանապատկան բեկորներ։

    «Կառավարությունը օրինական որոշում կայացրեց, այսինքն՝ տարբեր հուշարձանապատկան բեկորներ պետք է բերվեն Հայաստանի պատմության թանգարան և մեկ ցուցադրությունում ներկայացվեն»,– այսօր ԱԺ-ում «Բյուջե 2013-ի» քննարկմանն ասաց նախարարը:

    «Խոսքը վերաբերում է ջարդված, քանդված, գետնի մեջ թաղված, անհայտ մի անկյունում դրված կամ գտնված հուշարձանապատկան քարի բեկորների մասին»,- ավելացրեց նա:

    Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ նշյալ բեկորներն արդեն բերվել են մարզերից և նրանց, ում հարցը հետաքրքրում են դրանք, նա առաջարկեց գնալ պատկերասրահի բակ և տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում։ Նախարարը նաև նշեց, որ այդ բեկորներն արդեն սկսել են մաքրել, վերականգնել:

    Նախարարը զարմանում է, թե հարցը շահարկողներն ինչպես կարող են որոշման կարևոր դրույթը հաշվի չառել:

    «Ցուցադրության ժամանակ այդ բեկորների կողքին շատ կարևոր բան էինք դրել, որը, չգիտես ինչու, ուշադրությունից վրիպեց: Խոսքը վերաբերում է նրան, որ այդ հուշարձանի բեկորի հիման վրա ցույց ենք տալիս, որ տվյալ մարզը ինչ պատմամշակութային ժառանգություն ունի, որը կտեղադրվի տվյալ մարզից բերված բեկորի կողքին»,– նշեց նա:

    Հասմիկ Պողոսյանն ավելացրեց, որ ցուցադրությունից հետո դրանք խնամքով ետ են վերադարձնելու այն վայրը որտեղից բերվել են՝ նշելով, որ կարիք կա բողոքել, երբ օրինակ՝ Դսեղի ձորից սարսափելի վիճակում գտնվող բեկորը հանում են և փորձում փրկել:

    ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախարարին բացատրեց դժգոհության առիթը: Նախ նա նշեց, որ նրան, ինչ բեկոր են կոչում հաշվառված է որպես հուշարձան, ապա ավելացրեց, որ մարզերում դժգոհության առաջացման առաջին խնդիրն այն է, որ ոչ ոք նրանց հետ նման հարց չի քննարկել:

    «Ոչ ոք չի հանդիպել տվյալ համայնքի բնակիչների հետ ասի, որ՝ «ձեր հուշարձանները, սրբությունները, եթե բեկոր եք կոչում, բեկորները, չնայած, իհարկե, էնտեղ բեկորներ չկան, բերենք Երևան և 4 տարի պահենք»: Եթե քննարկեիք, կարող է այդ դժգոհությունները չառաջանային»,- ասաց նա։

    Պատգամավորը շարունակեց՝ ասելով, որ կոնկրետ Դսեղի Սուրբ Գրիգոր եկեղեցու արևի ժամացույցը, որը քանդված է, գտնվում է ձորում:

    «Այդ ժամացույցը տեսնելու համար բազմաթիվ տուրիստներ գալիս են Դսեղ և իջնում այդ ձորը ՝ տեսնելու նաև արևի ժամացույցը, որն, ի դեպ, բերել եք Երևան: Նրանք, որ գալիս էին Դսեղ, արդեն կգան Երևան և էլ չեն գա Դսեղ»,- ընդգծեց նա և նաև հավելեց, որ սրանով ցույց է տրվում, որ Երևանը ոչ թե բեռնաթափում են, այլ ընդհակառակը, ամեն ինչ ժողովում են և կենտրոնացնում Երևան քաղաքում:

    Էդմոն Մարուքյանը մեկ մտահոգություն ևս հայտնեց նախարարի ելույթից. չկա երաշխիք, որ այդ բեկորները հետ են տարվելու:

    «Ասեմ ինչու, որովհետև Դուք ասացիք, որ կոնկրետ վայրեր չունեն, թաղված էին, այդ դեպքում ուր եք տանելու, եթե տեղերը չկան»,- հարցրեց նա: Ի պատասխան նախարարը պատգամավորին խորհուրդ տվեց ժողովրդին չբորբոքել:

    Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. #9
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2007թ.-ից Լոռու բերդի ունիկալ խաչքարը 4 տարով տարել են Լուվր ու...



    հ.գ. այ սենց հատ հատ տարել են, տեսել են ձեն հանող չկա, որոշել են մեծ գործ բռնեն՝ բիրիքով ու...
    Վերջին խմբագրող՝ Tig: 02.11.2012, 22:58:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayk Avetisyan (24.03.2013), Sagittarius (03.11.2012), Ներսես_AM (03.11.2012), Տրիբուն (05.11.2012)

  17. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կասեցնենք Վանդալիզմը

    ՀՀ կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը, որը մեծ բողոքի ալիքի առիթ է դարձել:

    Այդ ալիքը ուղղորդելու համար ուրբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին տեղի կունենա բողոքի երթ նվիրված այս խնդրին:

    13:30-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց: Հանձնում համապատասխան նամակ-պահանջագիր: Այնուհետև երթով շարժվում ենք դեպի Մշակույթի նախարարություն և այնտեղ նույնպես հանձնում համապատասխան նամակ-պահանջագիրը:

    Նամակի բովանդակությունը կհրապարակվի վաղը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սյունիքից Երեւան է տեղափոխվում 11 անշարժ հուշարձան
    Հոկտեմբեր 31, 2012

    Հանրապետության կառավարությունը ս.թ. սեպտեմբերի 13-ին ընդունել է որոշում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» (N1169-Ա):

    Հիմք ընդունելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը եւ Հայաստանի պատմության թանգարանում (ՀՀ անկախությանը նվիրված) ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով թույլատրվել է Երեւան տեղափոխել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ (համաձայն հավելվածի): Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Ինչպես գրում է syuniacyerkir.am-ը, ըստ այդ որոշման` տեղափոխվող պատմության եւ մշակույթի 63 անշարժ հուշարձանից 11-ը Սյունիքից է:

    Ի՞նչ հուշարձաններ են Սյունիքից տեղափոխվում Երեւան: Ահա` Հարժիսից` վիշապ, արձանիկ, դիմաքանդակ, եռադեմ քանդակ, արձանիկ, Բղենո Նորավանքից` Աստվածածնի պատկերաքանդակը, Վերիշենի Սբ Հռիփսիմե եկեղեցու բակից` խոյակ, Գորիսի երկրագիտական թանգարանի բակից` 16-17-րդ դարերի տապանաքար, Գորիսի Մաշտոցի փողոցի 3 հասցեից` երկու կտորից բաղկացած քանդակազարդ քար եւ հրեշտակի քանդակով քար, Անգեղակոթից` նորահայտ հուշարձան (անունը չի նշվում):

    Ասենք անմիջապես` կառավարության այդ որոշումը մեծագույն տհաճությամբ ու կասկածանքով են ընդունել տեղերում: Նախ` որեւէ երաշխիք չկա, որ 2016-ին այդ հուշարձանները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրը: Այդպես մտածելու համար լուրջ պատճառներ կան: Տասնամյակներ շարունակ Սյունիքից տարել են պատմության եւ մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնք, ի վերջո, չեն վերադարձվել: Հիմա նույնիսկ չգիտենք, թե որտեղ են գտնվում դրանք: Չգիտենք նաեւ, թե տարիների ընթացքում ստույգ որքան եւ ինչ հուշարձաններ են տեղափոխվել երկրամասից:

    Կառավարության խնդրահարույց որոշումն ընդունելիս վկայաբերվել է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը: Ի՞նչ է ասված նշված օրենքի նշված հոդվածում. «Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը… կատարել միայն բացառիկ դեպքերում»: Եվ ուրեմն ուզում ենք հարցնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` մի՞թե Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումն այն բացառիկ դեպքն է, ինչի համար այդքան անշարժ հուշարձաններ տեղափոխում եք մայրաքաղաք:

    Իսկ նպատակահարմարությունը… Պատմության եւ մշակույթի հուշարձաններն իրենց նախնական տեղից տեղափոխելը, եթե օբյեկտիվ լինենք, տվյալ տարածքի պատմությունն աղավաղելու, պատմության աղբյուրագիտական հենքը թուլացնելու ամենառեալ ճանապարհն է: Անառարկելի է նաեւ իրողությունը, որ պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական ու մշակութային նշանակությունը, երբ նախնական վայրից վերցնում եւ տեղադրում ենք (անգամ ցուցադրելու նպատակով) այլ վայրում:

    Քիչ հասկանալի է նաեւ, թե ում եւ ինչ ենք ուզում ասել` պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները Հայաստանի պատմության թանգարանում հավաքելով եւ սուրբգրքային հայտնի արտահայտությունը` «Քարերը ժողովելու ժամանակը» (բոլորովին այլ նպատակով եւ իմաստով ասված) այդ ցուցահանդեսին խորագիր դարձնելով: Արդյո՞ք դա չի արվում պարզագույն մի նպատակով` դրսից եկածներին ցույց տալ, թե ինչպիսի հարուստ անցյալ ունենք (եթե իսկապես դա է խնդիրը, ապա կարող ենք եւ լուծել առանց մարզերից հուշարձաններ հավաքելու):

    Անկեղծ ասած` ՀՀ մշակույթի նախարարության քաղաքականությունը` պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում (թեկուզեւ Սյունիքի մարզի օրինակը հիմք ընդունելով) շատ վաղուց հետեւում է թողել ողջամտության սահմանը, եւ պատմամշակութային իրողությունների աղավաղումը Սյունիքում, կարելի է ասել, նոր փուլ է թեւակոխել: Մի քանի օրինակ` ահավասիկ: Մեղրու շրջանի երբեմնի Հիգերակ-Ագարակ գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցին ենք քանդում` տեղափոխման անվան տակ (մասնագետները մեզ համոզում են, որ այդ եկեղեցու տեղափոխումը` նախնական տեսքով, անհնարին է), ինչի նախագծային աշխատանքների համար 2012թ. պետբյուջեով 12 մլն դրամ է հատկացվել: 40 տարի շարունակ Կապանի գլխավոր սրբավայրում` Վահանավանքում, պեղումներ են կատարվել, եւ ոչ ոք չգիտի, թե մշակութային ինչ արժեքներ են այնտեղ հայտնաբերվել եւ որտեղ են դրանք գտնվում: Հնավայր եւ սրբավայր Զվարի վանքի անմիջական հարեւանությամբ երկրաբանական-հետախուզական աշխատանքներ են տարվում, իսկ Լիճքում համառորեն շրջանառվում է խոսակցություն, որ հանքավայրը շահագործելու դեպքում վանքը պիտի տեղափոխվի այլ վայր: Մազրայի տարածքում ոսկու հանքավայրի բաց արդյունահանման հեռանկարը (որի ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում) լինել-չլինելու խնդրի առջեւ է կանգնեցրել բազմաթիվ հուշարձաններ (Մազրայի դեռեւս կանգուն եկեղեցին, Մեծ հայրենականում զոհված մազրեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այդ գյուղի գերեզմանոցը, Կեմանց` ավերակված գյուղի գերեզմանոցն ու փլատակված եկեղեցին, Կապջուղա ավերակված գյուղի կամուրջը, երեք եկեղեցին եւ երկու գերեզմանատունը): Այս թվարկումները կարող ենք շարունակել, բայց…

    Վերադառնանք կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N1169-Ա որոշմանը: Դա հավելյալ անգամ վկայում է, որ հանրապետությունում շարունակվում է ամեն ինչը Երեւանում կենտրոնացնելու արատավոր եւ ոչ ազգանպաստ քաղաքականությունը: Փոքրիկ մեր հանրապետության ծայրամասում գտնվող պատմական-մշակութային հուշարձանները, մարդկանց հասանելի եւ մատչելի դարձնելու փոխարեն, տեղափոխում ենք կենտրոն, իսկ հեռավոր մարզերը, համայնքները (որ հայ ժողովրդի բնօրրանն են) զրկում ենք պատմության երակներից եւ քարե տարեգրությունից:

    Երեւան տեղափոխվող սյունիքյան հուշարձանների ցանկը, անկեղծ լինենք, ապշեցնող է: Երեւան է տեղափոխվում Բղենո Նորավանքի ութ պատկերաքանդակից մեկը, որը պատի մեջ դրված չէր: Մենք զլանում ենք մարդկանց ասել, որ Բղենո Նորավանքը` հենց միայն այդ պատկերաքանդակներով, հայ եկեղեցական ճարտարապետության մեջ անգերազանցելի երեւույթ է (զիջում է միայն Աղթամարի Սբ Խաչ եկեղեցուն): Մենք զլանում ենք Հայաստանի մշակույթով ու պատմությամբ հետաքրքրվողներին հրավիրել Սյունիք` Բղենո Նորավանք եւ ցույց տալ ճարտարապետական ու պատմամշակութային այդ հրաշքը եւ ասել, որ հենց այստեղ է 989թ. արարվել «Էջմիածնի ավետարանը»` փղոսկրյա բացառիկ կազմով ու նույնքան բացառիկ մանրանկարներով: Փոխարենը դրանք տեղափոխում ենք կենտրոն եւ Սյունիքի մասին դատողություններ անում հեռվից ու կարոտով, ինչպես անում ենք Նախիջեւանի, Ղարաբաղի դաշտային շրջանների մասին…

    Ոչ պակաս անբարոյական է հեթանոսական մշակույթի բացառիկ հուշարձաններով ամբողջ Հայաստանում հայտնի Հարժիսի հանդեպ շարունակվող մշակութային քաղաքականությունը: Գյուղի ճանապարհները բարեկարգելու, ճանապարհը մինչեւ Որոտանի կիրճ հասցնելու եւ գյուղի տարածքի եզակի հուշարձանները մարդկանց ցույց տալու փոխարեն դրանք շարունակում ենք գողանալ (օրենքի ճանապարհով) եւ տանել կենտրոն: Եթե այդ քաղաքականությունը շարունակվի, ապա տարիներ հետո Հարժիսը (պատմամշակութային հուշարձանների պահպանության առումով) դառնալու է Ջուղա եւ Ագուլիս… Դատեցեք ինքներդ` 60-ական թվականներից սկսած գյուղի տարածքից հանում են պատմամշակութային արժեքներ, գողանում խաչքարեր, քանդում գերեզմաններ: Հիմա էլ` կառավարության նշված որոշմամբ եւս հինգ հուշարձան են գյուղից հանում (Սյունիքից հանվող 11 հուշարձանից հինգը Հարժիսից է): Հարժիսի պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված վիճակին անդրադարձել ենք «Սյունյաց երկրի» 2011թ. մայիսի 14-ի համարում: Հրապարակման մեջ նշել էինք նաեւ, որ 1980-ական թվականներին Գորիսի շրջանի ղեկավարության հրահանգով Հարժիք հնավայրից գողացվել եւ Գորիսի պիոներ-դպրոցականների պալատի բակ է տեղափոխվել միջնադարյան խաչքար-գերեզմանաքարը: Հիմա այդ հուշարձանը գտնվում է Գորիսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Սյունյաց թեմի առաջնորդարանը չպետք է հանդուրժի (հիշեցնում ենք կրկին), որ իր նախնական վայրից ապօրինաբար տեղահանված խաչքար-գերեզմանաքարը շարունակի հանգրվանել այնտեղ: Սյունյաց թեմի առաջնորդարանն այդ խաչքար-գերեզմանաքարը պետք է վերադարձնի Հարժիսի կիրճ` իր սկզբնական տեղը (մենք շարունակելու ենք հարցը պահել ուշադրության կենտրոնում): Մոտ մեկ տասնյակ հուշարձաններ էլ ժամանակին Հարժիսից տեղափոխել են Գորիսի երկրագիտական թանգարան (դրանց ճակատագիրը նույնպես քննարկման հարց է): Հարժիսից մշակութային արժեքներ են տեղափոխվել նաեւ 1987-ին` այնտեղ կատարված պեղումներից հետո, որոնց թվում է «սկյութական» տիպի բացառիկ նետասլաքը` ձուլված բրոնզից:

    Ի՞նչ անել: Նախընտրելի տարբերակը կլիներ այն, որ ՀՀ կառավարությունը չեղյալ հայտարարեր նշված որոշումը եւ հուշարձանները վերադարձներ իրենց նախնական տեղը: Իդեալական կլիներ, եթե մեր կառավարությունը մոտեցման, սկզբունքի վերանայում կատարեր` ուզո՞ւմ եք հաղորդվել Բղենո Նորավանքի պատկերաքանդակներին կամ Հարժիսի հեթանոսական հուշարձաններին, ապա այցելեք Բարձրավան եւ Հարժիս ու տեղում ծանոթացեք դրանց: Բայց մեր կառավարությունն այդքան ուժեղ չէ, որ իր իսկ ընդունած որոշումը չեղյալ հայտարարի: Մնում է, որ նշված համայնքները չմոռանան եւ հիշեն` տեղափոխված հուշարձանները 2016-ին պետք է վերադարձվեն: Ճիշտ կլիներ նաեւ, որ համայնքային իշխանությունները, համայնքային հանրաքվեով, արգելեին համայնքների վարչական տարածքից հուշարձանների տեղափոխումը` ինչ պատրվակով էլ դա փորձեին անել:

    Սամվել Ալեքսանյան

    Աղբյուր՝ hraparak.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (11.11.2012)

  20. #13
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayk Avetisyan (24.03.2013)

  22. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ նշեմ, որ անցած շաբաթվանից մեր կողմից սկսված ստորագրահավաքի պահանջներում ներառված են նաև այս օրենսդրական փոփոխությունները:

    Օրենսդրական նախաձեռնություն` մշակութային հուշարձանների տեղափոխման նախադեպը կանխելու նպատակով
    Դեկտեմբերի 4, 2012 18:02

    Խորհրդարանում իր ելույթի ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին Կառավարության որոշմանը և հայտարարեց, որ հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ: Մինչ նախաձեռնությունը ներկայացնելը` նա հայտնեց, որ հոկտեմբերի 29-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` որոշումն անվավեր ճանաչելու, իսկ տեղափոխված հուշարձաններնիրենց նախնական վայրեր տեղափոխելու վերաբերյալ: Դիմումը մակագրվել է ՀՀ մշակույթի նախարարին, և պատգամավորը ստացել է բավականին երկար, իր բարձրացրած խնդիրները շրջանցող պատասխան, որի հիմնական իմաստն այն է, որ կառավարությունը չի պատրաստվում վերանայել իր որոշումը. «Անգամ ինձ սիրով հրավիրում են մասնակցել ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը»,-ասաց Մարուքյանը:

    Օրենքում սահմանվում է, որ հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխումն ու փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության փոփոխումը` տարածքային մարմինների թույլտվությամբ: Ինչ է առաջարկում Էդմոն Մարուքյանը. «Առաջարկում եմ օրենքում սահմանել բացառիկ դեպք հասկացությունը` նշելով, որ հոդվածի իմաստով բացառիկ դեպք է համարվում հուշարձանի ոչնչացման սպառնալիքը, ինչպես նաև սահմանել, որ պետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի հետ կապված որևէ գործողություն իրականացնելուց կամ դրանք տեղափոխելուց առաջ լիազոր մարմինը պարտավոր է կազմակերպել հանրային քննարկումներ` ներգրավելով անկախ մասնագետների, շահագրգիռ անձանց և հուշարձանի գտնվելու վայրի բնակիչների»:

    Մարուքյանը կոչ արեց բոլոր պատգամավորներին` հատկապես խորհրդարանակն մեծամասնությանը, միանալ իր առաջարկին, աջակցել, որպեսզի հետագայում կանխվեն նման նախադեպերը. «Եթե հանրային լսումների ինստիտուտը ներդրվի, հետագայում հանրային ընդվզման առիթ չի լինի»,-ասաց նա:

    Աղբյուր` ankakh.com
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (05.12.2012)

  24. #15
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    .............................

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մշակութային շոկ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 11.06.2015, 00:07
  2. «Արևելք –Հայաստան» մշակութային երեկո
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.11.2012, 19:25
  3. www.arit.am մշակութային տեղեկատու
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.12.2010, 23:36
  4. Մշակութային նորություններ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 20
    Վերջինը: 15.12.2010, 14:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •