Բհահահա՜յ: Իտալիայի դեսպանատան դիմաց արված ակցիան անվանվել ա «ազգային արժեքների վրա տափակ կայֆավատ»: Չեն էլ ամաչում էդ ազգադավները, Չիպոլինոյի ու Բելուչիի նման վսեմ ազգային-ազատագրական արժեքները հավասարեցնում են հողին, խառնում են ցեխի հետ: Ախր ինչպե՞ս կարելի ա նման ուխտադրուժ պայքար ծավալել Բեռլուսկոնիի քյաչալի ու Բելուչիի ծիծիկների դեմ, չեմ հասկանում: Էն տեսակ կին, ես իմ հոգին, ո՜ր երկիրն էլ ունենար՝ առանց զենքի, առանց զորքի թուրքերի դեմ կգնար ախր, այ դավադիրներ, Ստամբուլը կսարքեր արյան ծով, նե՜նց կհավատար, որ քոքից կփոխեր ամեն ինչ ու բոլորին: Էլ չեմ խոսում էնպիսի հայրենաբաղձ ուտելիքի մասին, ինչպիսին պիցցան ա: Չէ՞ որ դեռ Քսենոփոնն ա ասել, որ «այդ հայերը սենց մի տեսակ կլոր ու տափակ բաներ էին սարքում խմորից՝ զեյուն-մեյթունով, ղավուրմա-քյաբաբով, և դրանք պիցցա էին կոչվում և շատ տարածված էին Տաշիր նահանգի Պեպինո գավառի բոլոր պանդոկներում»: Ձեռքերդ հեռու՛ մեր նվիրական գաստրոնոմիկ ժառանգությունից, ո՜վ ապազգային տարրեր:
Էջանիշներ