էս ինչ տարօրինակ գերմանաանգլերեն հիբրիդ ա էս դանիերենը
Sagittarius (05.02.2013)
Էկա մի քիչ Քրիստիանիայի մասին «ըստ տեղացիների» պատմեմ
Ուրեմն, չար լեզուներն ասում են, որ Քրիստիանիան հիմնադրելը Կոպենհագենի քաղաքապետարանի նախաձեռնությունն ա եղել, երբ քաղաքում տարածված ա եղել ապօրինի թմրանյութերի վաճառքը: Որոշել են որպես հեշտ լուծում դա կենտրոնացնել մի թաղամասում ու օրինականացնել դա, որպեսզի ոստիկանությունը հալից չընկնի քաղաքի մի ծայրից մյուսը վազելով:
Ասում են՝ Քրիստիանիայում կյանքն ավելի էժան ա, քան Կոպենհագենում: Դրա համար կարելի ա էնտեղ օրը ցերեկով գնալ սուրճ խմելու ու քիչ գումար վճարել դրա դիմաց:
Ասում են՝ Քրիստիանիայի նարկոբիզնեսը Դժոխքի հրեշտակներ կոչվող մաֆիոզ խմբավորման ձեռքին է: Դրա համար իմ ընկերներից մեկը հրաժարվում է այնտեղ գնալ, որպեսզի նրանց բիզնեսին օգուտ չտա: Բայց նաև ասում են, որ դա սուտ է, Դժոխքի հրեշտակները փորձում են Քրիստիանիան իրենցով անել, բայց տեղի բնակչությունը համառ պայքար է մղում դրա դեմ:
Մեկ էլ ասում են՝ Քրիստիանիայում մի ութսուն տարեկան տատիկի թմրանյութ են վաճառել, խեղճը երեք օր հյուրանոցի համարից դուրս չի եկել:
Սամ, վախտին գնացել եմ, մի քանի գրառում առաջ կա գրած: Հիմա էրեխեքով ՊԼԱՆավորում ենք նորից գնալ, բայց էդ Դժոխքի հրեշտակների հարցը պիտի լուծվի, թե չէ մերոնցից մեկը չի գա, ու դա շատ տխուր կլինի
Էս էլ նկարները G+-ում:
Պիրիտ (09.06.2014)
Էսօր էլի էնտեղ էի, էս անգամ լրիվ ուրիշ տեսանկյունից ուսումնասիրեցի Քրիստիանիա: Տեղի բնակիչներից մեկը, որը Քրիստիանիայում բնակություն ա հաստատել դեռ 70-ականներից, մեզ տարածքը ցույց տվեց: Ահագին հետաքրքիր բաներ իմացա: Դանիայի ղեկավարությունն անընդհատ փորձում ա փակել տալ Քրիստիանիան, բայց անընդհատ զանազան բողոքի ակցիաներով կարողանում են պահել, չնայած գնալով 1971 թվի տոտալ անարխիան վերածվել ա օրենքների, ստիպված են նաև Դանիայի օրենքներին ենթարկվել, հատկապես երբ հարցը շինարարությանն ա վերաբերում:
Ինքը խոսեց տարածքի միֆերի մասին: Մասնավորապես, թմրավաճառների հարցը քննարկվեց: Ասեց, որ վախտին ստիպված են եղել ուժեղ թմրանյութերն արգելել, բայց «թույլերը» չեն կարողանում: Հարցին, թե ինչու, ինչ-որ անորոշ պատասխան տվեց, հետևաբար, իմ կարծիքով, էն վարկածը, որ Դանիայի իշխանություններն են հատուկ թմրավաճառներին քշել էնտեղ, որ կանտռոլի տակ պահեն, մնում ա ուժի մեջ:
Էդ մարդն ասում էր, որ վերջերս ութսուն թմրավաճառի են բռնել, որոնց շատ փոքր մասն ա Քրիստիանիայի բնակիչ էղել: Էս թմրավաճառներն էլ ի նշան բողոքի գործադուլ են արել (ինձ բացում ա դա ): Հետո էլ սկսել են դիմակներ հագնել, որ ոստիկանությունը չճանաչի, բայց Քրիստիանիայի կանանց խորհուրդը ժողով ա արել, իրանց դուր չի էկել էդ միտքը, հայտարարել են էդ մասին: Ստիպված թմրավաճառները հանել են դիմակները
Քրիստիանիան ոչ մի ղեկավար չունի, ցանկացած հարց լուծում են բնակիչների քվեարկությամբ, դրա համար լիքը հանդիպումներ են ունենում: Էնտեղ բնակվելու համար պետք ա ուշադիր հետևել կայքին, որովհետև հենց տուն ա դատարկվում, հայտարարություն են տալիս, լավագույն թեկնածուին թույլ են տալիս գալ, էդտեղ բնակվել:
Չորեքշաբթի Քրիստիանիայում կրակոցներ են էղել, ոստիկաններ են վիրավորվել: Ու ոնց որ Քրիստիանիան վերջնականապես որոշել ա թմրաբիզնեսի դեմն առնել: Էս հոդվածում բաց տեքստով ասվում ա, որ թմրաբիզնեսն իրանց հետ կապ չունի, հանեն, ռադ անեն:
Չգիտեմ ինչու տարիներ անց ուզեցի նորից էս թեման մտնել։
Թեմայում արված թե՜ իմ, թե՜ ակումբցիների գրառումները ժպիտ առաջացրեցին։ Մի կողմից, որ էսքան կարծիքներ կային մի բանի մասին, որ ոչ ոք չէր տեսել։ Մյուս կողմից, որ կարծիքներ կային մի բանի մասին, որ մարդիկ մենակ տեսել էին։
Իսկ Քրիստիանիան մենակ տեսնելով հասկանալ հնարավոր չէ։ Երբ որպես տուրիստ կամ որպես հյուր օրվա պատահական ժամի մտնում ես էնտեղ, ուշադրությունդ գրավում են մենակ էն, ինչ աչքով տեսնում ես։ Դու չգիտես Քրիստիանիան ինչ է տեղի բնակիչների ու կոպենհագենցիների համար։ Պիտի տարիներով Կոպենհագենում ապրես՝ Քրիստիանիայի կողքին, Քրիստիանիան՝ որպես քո առօրյայի մաս, որ հասկանաս, թե ինչ կարևոր նշանակություն ունի։
Որպես ակտիվ սոցիալական կյանք ունեցող կոպենհագենցի՝ անպայման Քրիստիանիայում հանդիպում ես տարին մի քանի անգամ ու ոչ բնավ պլանի համար։ Էնտեղ զանազան միջոցառումներ են լինում՝ ցուցահանդեսներ, համերգներ, դասախոսություններ և այլն։ Ու Քրիստիանիան դառնում է քո ժամանցի մի մասը, վայր, որտեղ գնում ես ընկերներիդ հետ։
Էստեղ կա ազատության ու դիմադրության շունչը։ Կոպենհագենի բնակիչների համար հենց դրա խորհրդանիշն է։ Դրա համար ինչքան էլ տարբեր իշխանություններ ուզենան Քրիստիանիայի վերջը տալ, չեն կարողանալու, որովհետև դա ուղղակի քաղաքի հետ սերտաճած, քաղաքի մեջ (և ամենևին ոչ արվարձանում) շնչող օրգանիզմ է, առանց որի քաղաքն ուղղակի չի կարող լինել։
Փակե՞լ Չէմիչէ
Քրիստիանիան «փակելն» անհնար ա։ Մենակ պլանի վաճառքի հետ կապված փոփոխություններ են լինում ժամանակ առ ժամանակ. ոստիկանությունը գալիս, քշում ա պլան ծախողներին, պլան ծախողները ցրվում են քաղաքով մեկ որոշ ժամանակ, հետո նորից հետ գալիս Քրիստիանիա։ Ու տենց անվերջ ցիկլերով։ Բայց պլանը Քրիստիանիայի շատ փոքր մասն ա, վաճառողներից շատերն էլ սկի տեղի բնակիչներ չեն։ Տեղացիները լավ գիտեն վաճառողներից ով ա Քրիստիանիայի բնակիչ (ասում են՝ իրանց պլանն ավելի լավն ա), իրանցից են առնում։
Arpine (05.05.2022)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ