StrangeLittleGirl-ի խոսքերից
Հիմա օֆթոփ, բայց... կարող ա քեզ համար Երևանն անվտանգ ա, բայց ուշ ժամերին մեկը ես վախենում եմ մենակ քայլել, որովհետև տարբեր մեքենաներ են կանգնում, տարբեր տղաներ են մոտենում առաջարկելով «սուրճ խմել»: Ուրիշ հարց ա, որ դեպք չի եղել, որ չէ-ից հետո մոտենան (չնայած էղել են դեպքեր, որ կմ-երով հետևել են, մինչև չեմ զանգել որևէ մեկի ու բարձրաձայն խնդրել, որ դիմավորի): Էլ չեմ ասում էն լիքը դեպքերի մասին, երբ մութ մուտքերում կանանց դանակով սպառնացել, վզնոց-պայուսակ են գողացել: Մինչդեռ եթե նայենք, ասենք, Բեռլինին, ես էնտեղ գիշերը ժամը չորսին էլ էի առանց վախենալու քայլում: Յոենսուն էլ մեծ քաղաք չի, բայց անվտանգ ա, ու գիշերով փողոցով քայլելիս ամենավատ բանը, որ կարա կատարվի, հարձակվող արջն ա կամ գայլը: Այ, Խրոնինգենը վտանգավոր էր, չնայած Յոենսուի չափ քաղաք ա: Ի՞նչ եմ ուզում ասել: Եվրոպական քաղաքներն իրանց վտանգավորության տեսանկյունից ահագին տարբերվում են: Բայց ինչ-որ թեմայից շեղվեցինք, շատ շեղվեցինք:
Էջանիշներ