User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: Ամանդա Տոդդի պատմությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aki-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան հետաքրքիր քննարկում էր Ես ձեր մեծ մասին պատկերացրեցի ամենայն մանրամասնությամբ ու եկա այն կարծիքին, որ ձեր հետ դժվար թե ուզենայի հանդիպել երբևէ իրական կյանքում:
    Ճիշտն ասած ես զբաղվում եմ "Social engineering" -ի հետզոտությամբ ու ձեր քննարկումը ինձ շատ պետք եկավ:
    Ինչպես և ակնկալվում էր, հայ հասրակությունը ներկայացավ ծայրահեղ մուսուլմանական իր կերպարով՝ "աղջիկը չադրա հագած պիտի ման գա ու պետք ա հետևել երեխու ամեն քայլին": Ես երբեք չեմ հասկանա, թե ինչի հայերը դեռ կրոնափոխ չեն եղել: Մտածողությամբ բացարձակապես չեք տարբերվում մուսուլմաններից: Հայաստանում էլ է այսպիսի դեպքեր շատ են լինում: Այնպես է ընդուված, որ միշտ զոհին են մեղադրում հանցանքի մեջ հիասքանչ տակտիկա է: Խոսքեր չունեմ:
    Բոլոր հանցագործություններում միշտ ամբոխն է մեղավոր: Ամբոխն է միշտ արդարացնում հանցագործներին ու դատում անմեղներին: Ամբոխն է վարքի կանոնները սահմանում ու հետո դրանք իսկ դատապարտում: Ամբոխն է ուժեղներին ամեն ինչ թույլ տալիս ու թույլերին ամեն ինչ արգելում: Առանց ամբոխի ոչ մի սիրկայություն երբևէ չի կատարվել: Միշտ այդպես է եղել ու միշտ այդպես է լինելու, որովհետև ամբոխը թույլ է, միշտ կառավարվում է սիրկաների կողմից ու ամբոխը միշտ պսեվդե-բարոյական է: Ամբոխը ժողովրդի արատավոր մտածողության մարմանցումն է: Իսկ դուք գիտե՞ք, որ Ռուսաստանում Ատենակալների Դատարանը (որ կազմվում է ոչ իրավաբան, սովորական "փողոցի մարդկանցից") 90% դեպքերում արդարացնում է ռասսայական հողի վրա սպանությունների մեղավորներին: Այո ռուսական ամբոխը կարծում է, որ 9 տարեկան ոչ ռուս աղջկան սպանելը հանցագործություն չէ ու դրա համար մարդուն պատիժ չի հասնում: Դուք հիմա այդ ատենակալներից շատ քիչ եք տարբերվում: Դուք ամբոխ եք: Այս աղջիկը ձեր ձեռքերում շատ ավելի արագ կմեռներ: Դուք մեծ հաճույքով կքաշեիք նրա աթոռը կախվելիս: Դուք դժվար թե հասկանաք, բայց դուք 15 տարեկան երեխա եք սպանել: Դուք մարդասպան եք:
    Իմ, ոչ մասնագիտական ու սուբյեկտիվ, կարծիքով այս աղջկան մի շատ կարևոր բան չեն սովորոցրել՝ փախուստ լուժում չէ: Կյանքը լի է պրոբլեմներով, ամենատարբեր խնդիրներով ու սիրկաներով: Պետք է ուժեղ լինել: Պետք չէ փախնել պրոբլեմներից ուրիշ դպրոց կամ քաղաք, որովհետև պրոբլեմներից հնարավոր չի փախնել: Պրոբլեմները քո մեջ են ու դրանք պետք է լուծել: Դու պետք է ուժեղ լինես ու կարողանաս հասնել նրան, որ քեզ հարգեն ու համապատասխան կերպով վերաբերվեն: Կամ էլ այնքան ուժեղ լինես, որ անտարբերության մատնես ամբողջ հասարակությունը: Քո հանդեպ վերաբերմունքը ի սկզբանե վատն է, դու ես վաստակում լավ վերաբերմունք: Հոգեբանի մոտ ուղարկելու փոխարեն պետք էր ուղղակի նրան բացատրել նման տրվիալ բաներ: Ամեն անգամ նրան "փրկելով" պրոբլեմը չի լուծվի: Հարցը ոչ հագուկապն է, ոչ շպարը ոչ էր որևէ ուրիշ բան, հարցը մարդու թուլությունն է: Նա մեղավոր է այնքանով, որ ինքնասպանությունից բացի ուրիշ լուծում չի գտել: Դա բնական ավարտ էր այն փախուստի, որ նա ընտրել էր իր համար: Ամեն դպրոցում ու դասարանում անպայման կան այնպիսի մարդիկ, որոնց անընդհատ նեղացնում ու ճնշում են ամեն հարմար առիթով, այս աղջիկը այդպիսի կերպարի վառ ներկայացուցիչ է: Երեխաները անհավանական դաժան են ու կարող են առանց խղճի խայթի ինքնասպանության հասցնել ում ասես:
    Ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել բարոյական նորմերը պահպանել համացանցում կամ կյանքում, դա անհնար է: Չկան օրենքներ, որ արգելեն որևէ մեկի սխալները ծաղրել կամ հիմարություններ գրել սոցիալական կայքերում ու չեն կարող լինել: Չկան նաև օրենքներ որ արգելեն այդպես խոսել կամ մտածել: Ես ինքս աղջիկ լինելով հասկանում եմ Ամանդային ու անկեղծորեն կարեկցում եմ նրան: Չգիտեմ թե ինչպես եք դուք հոլովակից որոշել նրա անպարկեշտ լինելը, բայց ինձ ներակայացավ խոցված, անպաշտպան ու մոլորված երեխա:
    Ասեմ ևս մեկ բան, երեխաները, ամբողջ աշխարհով մեկ, մի տեսակ սկսել են զբաղմունք ու հետաքրքրություն չունենալ: Անյպիսի մի բան, որ կարողանան իրենց էներգիան ու պոտենցյլան արտահայտել: Եթե այդ աղջիկը որևէ բանով զբաղվեր, շատ հնարավոր է որ այսպիսի պրոբլեմների մեջ չընկներ: Երեխաները, որ ունեն հետքրքրություններ ու զբաղմունք ինքնաարտահայտման հետ պրոբլեմներ չեն ունենում որպես կանոն:
    Ինձ մոտ այս գրառումից հետո տպավորություն ստեղծվեց, որ ես, Շինարարն, Աթեիստը, Չուկը, Տրիբունը, Մեֆը, Արէան և այլոք երբեք գոյություն չեն ունեցել ու միայն թվացել են ինձ: Aki (կարծում եմ՝ մականունդ ճապոներեն «Աշուն» բառն է, ուղղիր ինձ, եթե սխալվում եմ), հասկանում եմ, որ 13 էջ գրառումներ կարդալը կարող է ձանձրալի թվալ, բայց եթե կարդաս մինչև վերջ, կտեսնես, որ իրականում Ակումբի մարդիկ անհամեմատ ավելի հասկացող, բարի ու պաշտպանող են, քան դու ես կարծում: Կտեսնես նաև դեպքեր, երբ հայ աղջիկը, հայտնվելով Ամանդայի դրությանը մոտ վիճակում, այստեղ արտահայտվել է ու ստացել է Ակումբցիների աջակցությունը՝ մի բան, որն իրոք հպարտության առիթ է տալիս: Բոլորը չեն կարող իրար հետ համակարծիք լինել, բայց, ցանկացած դեպքում, գոնե Ակումբում մեծամասնությունը լավ և ազատամիտ մարդիկ են: Եթե ինչ-որ մեկն այլ ձևի է, ես չեմ կարող նրան դա արգելել, բայց խնդրում եմ, իմ մասին մի դատիր այդ մարդկանցով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.10.2012), Chuk (30.10.2012), Jarre (31.10.2012), Mephistopheles (31.10.2012), Sambitbaba (31.10.2012), StrangeLittleGirl (31.10.2012), Աթեիստ (30.10.2012), Արէա (31.10.2012), Մինա (10.11.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը գիտությու՞ն է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 19.06.2012, 01:03
  3. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •