"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Աթեիստ (23.10.2012)
Քանի որ առաջին գրառման մեջ դրված տեսանյութը հնարավոր չէր իմ երկրում դիտել (հա, մենք Գերմանիայում յութուբի շատ տեսնյութերից զրկված ենք), դրա համար թեմայի մասին պատկերացում կազմելու համար դրան առնչվող նյութեր էի կարդում: Բայց էսօր ի վերջո հաջողացրեցի էս տեսանյութը ուրիշ տեղ գտնել ու նայել:
Կեսից սկսած արցունքներս ի վիճակի չէի զսպել: Ու էն, որ ինքը էդ ամբողջը պատմում էր գրած թղթերով, նենց էր ազդել վրաս. ինչ վիճակի մեջ պիտի լինի, ինչքան պիտի աշխարհից փակված ու չվստահող լինի, որ չկարողանա ոչ խոսել, ոչ դեմքը ցույց տալ, ու ինչքան պիտի վատ վիճակում լինի, որ փորձի գոնե էդ ձևով օգնության ձեռք գտնել...
Հասակակիցների կողմից երեխաների ու դեռահասների բուլլինգի՝ հալածման, երևույթը երևի միշտ էլ ակտուալ է եղել ամենուր, ու դա շատ վախեցնող է: Ես հիշում եմ՝ մեր դպրոցում (իբր որ դպրոցում չի եղել) միշտ ինչ-որ էրեխեք կային, ում ահավոր ճնշում էին, ձեռ առնում: Ու իրենք նենց խեղճացած էին միշտ, դժբախտ: Բայց էդ դիտվում էր՝ որպես նորմալ երևույթ, որ էդպիսիները պիտի լինեն ու ուժեղները իրենց վրա ինքնահաստատվեն:
Որ պատկերացնում եմ, թե Ամերիկայում ու Կանադայում ինչեր կկատարվեն դպրոցներում, ավելի վատ եմ լինում... Էնտեղ սեռական թեմաներն էլ են ակտիվ, պլուս հիմա էդ ամենին նպաստող ինտերնետը, գնա գալիս եմ...
Չգիտեմ՝ Հայաստանում հիմա ինչ վիճակ է տիրում դպրոցներում, բայց կարծում եմ բուլլինգը ինչպես կար, էնպես էլ մնացել է: Ու սա իրոք պրոբլեմ է, որի դեմ առնել է պետք:
Ariadna (24.10.2012), Chuk (23.10.2012), Claudia Mori (24.10.2012), erexa (23.10.2012), Jarre (23.10.2012), Mephistopheles (24.10.2012), Moonwalker (23.10.2012), Progart (29.12.2018), Quyr Qery (03.11.2012), Rhayader (23.10.2012), Sambitbaba (23.10.2012), StrangeLittleGirl (23.10.2012), VisTolog (28.10.2012), Yevuk (05.11.2012), Աթեիստ (23.10.2012), Արէա (23.10.2012), մարդագայլուկ (28.04.2014), Նաիրուհի (24.10.2012), Ուլուանա (24.10.2012), Տրիբուն (23.10.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
ivy (23.10.2012), Jarre (23.10.2012), Mephistopheles (24.10.2012), Sambitbaba (23.10.2012), VisTolog (28.10.2012), Աթեիստ (23.10.2012), Տրիբուն (23.10.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ