Յաա, ես որ Միջին Ասիա ուղևորության էի պատրաստվում, Lonely Planet-ի ֆորումն էի կարդում, ամեն երրորդ թեման վիզաների հարցով էր․ ոնց ստանալ Դուշանբեյում ուզբեկական վիզա, ոնց ստանալ Բիշկեկում տաջիկական վիզա, և այլն, ահագին հաճույք էի ստանում տենց թեմաները տեսնելիս ու չկարդալիս, որովհետև ինձ համար ակտուալ չէինՀլը պատկերացրու, մեկը պատմում էր, որ իրեն էնտեղ սահմանի վրա երկար պահել էին, լրիվ տվյալ երկրի օրենքների շրջանակներում (մաքսային դեկլարացիայի մեջ ինչ-որ բան չէր լրացրել), ու ինքը տամոժնիկին ասել է․ "ես տուրիստ եմ, ինչու՞ ես ինձ համար խնդիրներ ստեղծում, վաղը որ քո որդին Եվրոպա գա որպես տուրիստ ու պրոբլեմներ ունենա, լավ կլինի՞"։ Ինչպիսի նագլիություն, չէ՞։ Հին թեմա էր, թե չէ կպատասխանեի էդ մարդուն, թե մի հատ գնա նայի, թե ինչ փաստաթղթեր եք դուք ուզում, որ էդ մարդկանց Եվրոպա մուտք գործել թողնեք։
Էջանիշներ