Խոսքը ցեղասպանության արդյունքում ձևավորված սփյուռքի մասին չէ, ոչ էլ այն մարդկանց մասին ովքեր կարողացել են դրսում հասնել այնպիսի բարձունքների, որը հնարավոր չէր անել սեփական երկրում ( չնայած վերջիններիս էլ չարժե արդարացնել, բայց դրանք արդեն մասնավոր դեպքեր են, և հիմա չեի ուզենա դրանց վրա կենտրոնանալ ): Խոսքը էն մարդկանց մասին է, ովքեր բնակություն հաստատելով արտասահմանում ունենում են նույն, որոշ դեպքերում էլ ավելի վատ կյանքի որակ, քան Հայաստանում: Էս հարցի մասին ավելի շատ սկսեցի մտածել վերջրս Ռուսաստանում հանգստանալուց հետո, այնտեղ շփվեցի շատ մեր հայրենակիցների հետ, որոնց ստվար մասը ապրում էին մեղմ ասած ոչ նոռմալ պայմաններում, ոնց հասկացա միայն ստամոքսի խնդիր էին լուծում, փասթաթղթեր չունեին, այդ պատճառով տեղաշարժվում էին բռնվելու և տուգանվելու վախով, էլ չհաշված էն , որ ազգային հողի վրա նրանց համարում էին ճ սորտի մարդ: Ես գտնում եմ, որ էտ ստամոքսի խնդիրը ցանկացած աշխատունակ մարդ, կկարողանա լուծել նաև Հայաստանում, էստեղ գոնե իրենց հողի վրա են, իրենց տանն են, վախենալով փողոց դուրս չեն գալիս, որ հանկարծ "միլիցեն" չգա չբռնի կամ տուգանի ... Իսկ մառազմը կայանում է նրանում որ էտ մարդիկ այնպես են արտահայտվում, որ կարծես Հայաստանը կոնցճամբար է, իսկ նրանք փախնելով այստեղից հիմա դրախտում են ապրում, իսկ մեկն էլ մի միտք արտահայտեց թե- լավ է դրսում ստրուկ լինենք, քան սեփական երկրում- ես գտնում եմ, որ ստրուկի մտածելակերպով մարդը միշտ էլ կմնա ստրուկ անկախ գտնվելու վայրից... Տեսնելով էս ամենը` մեր երկրի ու ազգի այսօրվա վիճակը, վերհիշելով մեր պատմությունը` եկա այն եզրահանգմանը, որ մենք հարմարվող հոսանքի հետ գնացող ազգ ենք, մենք կնախընտրենք անցնել դժվարությունների ու զրկանքների միջով, կհարմարվաենք դրանց, բայց երբեք չենք ըմբոստանա դրանց դեմ, թեկուզ կորուստների գնով չենք փորձի դրանք հաղթահարել և փոխել ինչ որ բան դեպի լավը...
Էջանիշներ