Ensiferum-ը (լատիներեն` «սրակիր») ֆիննական անգլալեզու ֆոլկ մետալ խումբ է Հելսինկիից: Իրենք` խմբի անդամները բնութագրում են իրենց ոճը, որպես «հերոսական ֆոլկ մետալ»:
Հիմնական տեղեկույթ
Երկիրը. Ֆինլանդիա
Ոճը. Մեղեդային դեթ մետալ, ֆոլկ մետալ, վիկինգ մետալ
Ժամանակաշրջանը. 1995–այժմ
Պաշտոնական կայք. http://www.ensiferum.com
Խմբի ներկայիս կազմը.
Պետրի Լինդռոոս (Petri Lindroos) – կոպիտ վոկալ եւ կիթառ (2004–հիմա)
Մարկուս Տոյվոնեն (Markus Toivonen) – կիթառ եւ բեքվոկալ (1995–հիմա), մաքուր վոկալ (2004–հիմա)
Սամի Հինկկա (Sami Hinkka) – բաս եւ մաքուր վոկալ (2004–հիմա)
Էմմի Սիլվեննոյնեն (Emmi Silvennoinen) – ստեղնաշար եւ բեքվոկալ (2009–հիմա)
Յաննե Պարվիայնեն (Janne Parviainen) – հարվածային (2005–հիմա)
Ալբոմները.
Ensiferum (2001)
Iron (2004)
1997–1999 (2005) – առաջին երեք դեմոների վերաթողարկում
Victory Songs (2007)
From Afar (2009)
Unsung Heroes (2012)
Երաժշտական բնութագիրը
Մետալ եւ ֆոլկ մեղեդիները կատարվում են առաջին (լիդ) կիթառով` համադրվելով ծանրագույն հեւի մետալի ռիթմերին, ինչպիսին է, օրինակ` Gallop-ը: Հաճախ է օգտագործվում նաեւ ակուստիկ կիթառը` մեծ մասամբ երգերի սկզբում: Երգերի խոսքերը հիմնականում ֆանտաստիկ, նահապետական կամ պատմական բնույթի են` ընդհանորւր առմամբ սկանդինավյան գաղափարներով, հիմնականում հերոսական ոգով:
Պատմությունը
Կազմավորումը, դեմոները եւ «Ensiferum»-ը (1992-2002).
Խումբը հիմնադրվել է 1995 թ. Մարկուս Տոյվոնենի (կիթառ), Սաուլի Սավոլաինենի (բաս) եւ Կիմմո Միետտինենի (հարվածային) կողմից: Խմբի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «սրակիր», «սրով զինված»: Հաջորդ տարի, որպես վոկալիստ եւ երկրորդ կիթառահար խումբ մտավ Յարի Մաենպան: 1997 թ. ձայնագրվեց առաջին դեմոն, որը պարունակում էր երեք երգ:
1998 թ. Սաուլին ու Կիմմոն խումբը լքեցին, նրանց փոխարինեցին Յուկկա-Պեկկա Միետտինենը (Կիմմոյի փոքր եղբայրը, ով այն ժամանակ 14 տարեկան էր) եւ Օլիվեր Ֆոկինը: 1999 թ. ձայնագրվեցին եւս երկու դեմոներ: 2000 թ. խումբը պայմանագիր կապեց Spinefarm ստուդիայի հետ ու սկսեց աշխատել «Ensiferum» առաջին ալբոմի վրա, որը թողարկվեց 2001 թ. օգոստոսին: Նույն թվականին, որպես ստեղնահար խմբին միացավ Մեիյու Էնհոն:
«Iron», «Dragonheads» եւ «10th Anniversary Live» (2003-2006).
«Iron» ալբոմի պրոդյուսերը հանրահայտ Ֆլեմմինգ Ռասմուսսենն էր, ով համագործակցել է Metallica եւ Blind Guardians խմբերի հետ: 2003 թ. երբ աշխատանքը «Iron»-ի վրա ավարտվեց, Յարին լքեց խումբը` իր սեփական նախագծի վրա կենտրոնանալու համար: 2004-ի դեկտեմբերին խումբը լքեց Յուկկա-Պեկկան: Նրան փոխարինեց Սամի Հինկկան:
2006 թվականին խումբը թողարկեց նոր մինի ալբոմը` «Dragonheads», որը բացի նոր երգից պարունակում էր երկու վերամշակված դեմոներ, Amorphis խմբի Into Hiding երգի քավեր եւ ֆիննական երգերի խառնուրդ «Finnish Medley»-ն:
Խմբի տասնամյակի առթիվ, 2006 թվականի հունիսին թողարկվեց «10th Anniversary Live» DVD-ն, որը ձայնագրվել է 2005 թ. դեկտեմբերի 31-ի Հելսինկիի համերգին:
«Victory Songs» եւ Մեիյուի մեկնումը (2006-2009).
Երրորդ ստուդիո ալբոմի` «Victory Songs»-ի ձայնագրությունը սկսվեց 2006-ի նոյեմբերին, որի թողարկումը տեղի ունեցավ 2007 թ. ապրիլի 20-ին:
2007-ի սեպտեմբերի 10-ին հայտարարվեց, որ ստեղնահար Մեիյու Էնհոն լքում է խումբը:
«From Afar» (2009-2011).
Չորրորդ ստուդիո ալբոմը` «From Afar»-ը Ensiferum-ը թողարկեց 2009 թ. սեպտեմբերի 9-ին: Ալբոմի Limited Edition-ը պարունակում է Nordman շվեդական ֆոլկ ռոք խմբի Vandraren երգի քավերը, որտեղ հյուր վոկալիստ է ֆարերյան Týr խմբի վոկալիստ Հերի Յոենսենը:
«Unsung Heroes» (2012-…).
2012 թվականի փետրվարին խումբը սկսեց ձայնագրել հինգերորդ ստուդիո ալբոմը, որի անունն այդ ժամանակ դեռ պարզ չէր: Մայիսին խումբը բացահայտեց ալբոմի անունը` «Unsung Heroes» եւ հայտնեց թողարկման ամսաթիվը` օգոստոսի 27, 2012 թ.:
Աղբյուրներ.
http://en.wikipedia.org/wiki/Ensiferum
http://ru.wikipedia.org/wiki/Ensiferum
Էջանիշներ