User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ensiferum / Էնսիֆեռում

  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ensiferum / Էնսիֆեռում



    Ensiferum-ը (լատիներեն` «սրակիր») ֆիննական անգլալեզու ֆոլկ մետալ խումբ է Հելսինկիից: Իրենք` խմբի անդամները բնութագրում են իրենց ոճը, որպես «հերոսական ֆոլկ մետալ»:


    Հիմնական տեղեկույթ

    Երկիրը. Ֆինլանդիա
    Ոճը. Մեղեդային դեթ մետալ, ֆոլկ մետալ, վիկինգ մետալ
    Ժամանակաշրջանը. 1995–այժմ
    Պաշտոնական կայք. http://www.ensiferum.com

    Խմբի ներկայիս կազմը.
    Պետրի Լինդռոոս (Petri Lindroos) – կոպիտ վոկալ եւ կիթառ (2004–հիմա)
    Մարկուս Տոյվոնեն (Markus Toivonen) – կիթառ եւ բեքվոկալ (1995–հիմա), մաքուր վոկալ (2004–հիմա)
    Սամի Հինկկա (Sami Hinkka) – բաս եւ մաքուր վոկալ (2004–հիմա)
    Էմմի Սիլվեննոյնեն (Emmi Silvennoinen) – ստեղնաշար եւ բեքվոկալ (2009–հիմա)
    Յաննե Պարվիայնեն (Janne Parviainen) – հարվածային (2005–հիմա)


    Ալբոմները.

    Ensiferum (2001)

    Iron (2004)

    1997–1999 (2005) – առաջին երեք դեմոների վերաթողարկում

    Victory Songs (2007)

    From Afar (2009)

    Unsung Heroes (2012)




    Երաժշտական բնութագիրը

    Մետալ եւ ֆոլկ մեղեդիները կատարվում են առաջին (լիդ) կիթառով` համադրվելով ծանրագույն հեւի մետալի ռիթմերին, ինչպիսին է, օրինակ` Gallop-ը: Հաճախ է օգտագործվում նաեւ ակուստիկ կիթառը` մեծ մասամբ երգերի սկզբում: Երգերի խոսքերը հիմնականում ֆանտաստիկ, նահապետական կամ պատմական բնույթի են` ընդհանորւր առմամբ սկանդինավյան գաղափարներով, հիմնականում հերոսական ոգով:



    Պատմությունը

    Կազմավորումը, դեմոները եւ «Ensiferum»-ը (1992-2002).

    Խումբը հիմնադրվել է 1995 թ. Մարկուս Տոյվոնենի (կիթառ), Սաուլի Սավոլաինենի (բաս) եւ Կիմմո Միետտինենի (հարվածային) կողմից: Խմբի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «սրակիր», «սրով զինված»: Հաջորդ տարի, որպես վոկալիստ եւ երկրորդ կիթառահար խումբ մտավ Յարի Մաենպան: 1997 թ. ձայնագրվեց առաջին դեմոն, որը պարունակում էր երեք երգ:
    1998 թ. Սաուլին ու Կիմմոն խումբը լքեցին, նրանց փոխարինեցին Յուկկա-Պեկկա Միետտինենը (Կիմմոյի փոքր եղբայրը, ով այն ժամանակ 14 տարեկան էր) եւ Օլիվեր Ֆոկինը: 1999 թ. ձայնագրվեցին եւս երկու դեմոներ: 2000 թ. խումբը պայմանագիր կապեց Spinefarm ստուդիայի հետ ու սկսեց աշխատել «Ensiferum» առաջին ալբոմի վրա, որը թողարկվեց 2001 թ. օգոստոսին: Նույն թվականին, որպես ստեղնահար խմբին միացավ Մեիյու Էնհոն:


    «Iron», «Dragonheads» եւ «10th Anniversary Live» (2003-2006).

    «Iron» ալբոմի պրոդյուսերը հանրահայտ Ֆլեմմինգ Ռասմուսսենն էր, ով համագործակցել է Metallica եւ Blind Guardians խմբերի հետ: 2003 թ. երբ աշխատանքը «Iron»-ի վրա ավարտվեց, Յարին լքեց խումբը` իր սեփական նախագծի վրա կենտրոնանալու համար: 2004-ի դեկտեմբերին խումբը լքեց Յուկկա-Պեկկան: Նրան փոխարինեց Սամի Հինկկան:

    2006 թվականին խումբը թողարկեց նոր մինի ալբոմը` «Dragonheads», որը բացի նոր երգից պարունակում էր երկու վերամշակված դեմոներ, Amorphis խմբի Into Hiding երգի քավեր եւ ֆիննական երգերի խառնուրդ «Finnish Medley»-ն:

    Խմբի տասնամյակի առթիվ, 2006 թվականի հունիսին թողարկվեց «10th Anniversary Live» DVD-ն, որը ձայնագրվել է 2005 թ. դեկտեմբերի 31-ի Հելսինկիի համերգին:


    «Victory Songs» եւ Մեիյուի մեկնումը (2006-2009).

    Երրորդ ստուդիո ալբոմի` «Victory Songs»-ի ձայնագրությունը սկսվեց 2006-ի նոյեմբերին, որի թողարկումը տեղի ունեցավ 2007 թ. ապրիլի 20-ին:

    2007-ի սեպտեմբերի 10-ին հայտարարվեց, որ ստեղնահար Մեիյու Էնհոն լքում է խումբը:


    «From Afar» (2009-2011).

    Չորրորդ ստուդիո ալբոմը` «From Afar»-ը Ensiferum-ը թողարկեց 2009 թ. սեպտեմբերի 9-ին: Ալբոմի Limited Edition-ը պարունակում է Nordman շվեդական ֆոլկ ռոք խմբի Vandraren երգի քավերը, որտեղ հյուր վոկալիստ է ֆարերյան Týr խմբի վոկալիստ Հերի Յոենսենը:


    «Unsung Heroes» (2012-…).

    2012 թվականի փետրվարին խումբը սկսեց ձայնագրել հինգերորդ ստուդիո ալբոմը, որի անունն այդ ժամանակ դեռ պարզ չէր: Մայիսին խումբը բացահայտեց ալբոմի անունը` «Unsung Heroes» եւ հայտնեց թողարկման ամսաթիվը` օգոստոսի 27, 2012 թ.:






    Աղբյուրներ.
    http://en.wikipedia.org/wiki/Ensiferum
    http://ru.wikipedia.org/wiki/Ensiferum






  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (19.10.2012), Freeman (19.10.2012), Ruby Rue (26.10.2012), Smokie (25.03.2014), Նաիրուհի (10.08.2013), Վոլտերա (12.12.2012)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ եթե մի քիչ ավելի կարճ ասեմ, շատ սիրուն, մեղեդային երգեր են` համեմված գռոուլ վոկալով:

    Ես Ensiferum-ին ծանոթացել եմ Wanderer երգով, բայց ծանոթանալու համար էս երգը խորհուրդ չեմ տա, քանի որ կարող ա սխալ տպավորություն ստեղծվի, սա Ensiferum-ի եզակի երգերից ա, որ գռոուլ չի պարունակում:


  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (19.10.2012), Նաիրուհի (19.06.2013), Վոլտերա (12.12.2012)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ ամենասիրած երգերից մի քանիսը.

    Ensiferum ալբոմից`




    Iron-ից`


  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (19.10.2012), Վոլտերա (12.12.2012)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Victory Songs-ից`

    Wanderer (վիդեոն վերեւում)





    From Afar-ից`






    Unsung Heroes-ից`


  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (19.10.2012), Նաիրուհի (10.08.2013), Վոլտերա (12.12.2012)

  9. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Հասցե
    Springfield
    Տարիք
    34
    Գրառումներ
    185
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ իրանց Ах-Ты երգն ել ա վերջը


  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (20.10.2012), Վոլտերա (12.12.2012)

  11. #6
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    968
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խմբին ծանոթացել եմ իրենց Lai Lai Hei երգով ու միանգամից շտապել եմ դիսկոգրաֆիան քաշել / Իմ մոտ տենց հաճախ չի պատահում էլի/
    Իմ սիրած երգերի մեծ մասն արդեն տեղադրվել են Rammstein-ի կողմից, ավելացնեմ նաև էս երգը



    Էս մեկն էլ ա առաջին լսածներիցս, հրաշք մեղեդի ա


  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (26.10.2012), Smokie (25.03.2014), Վոլտերա (12.12.2012)

  13. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Vandraren-ն էլ ա շատ լավը:

    Վոկալիստըը, ինչպես արդեն վերեւում ասել եմ, Թուիրի վոկալիստ Հերի Յոենսենն է: Երգն էլ Norman-ի քավեր է:


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (12.12.2012)

  15. #8
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    968
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա Մոսկվայում Ensiferum-ի համերգն ա, վաղն էլ Սանկտ Պետերբուրգում կլինի: Էհ, բախտ բաժանող


  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (12.12.2012)

  17. #9
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    968
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջ էս երգին առանձնապես մեծ ուշադրություն չէի դարձրել, բայց հիմա սկսել եմ շատ սիրել:

    Փաստորեն էպիկ մետալն էլ կարող ա դեպրեսսիվ լինել...

    Փոքրիկ երազողին էլ եմ սիրում.


    Ensiferum ալբոմը գնալով ավելի ու ավելի շատ եմ սիրում:


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (10.04.2013)

  19. #10
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,836
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս խմբին էլ եմ անպայման ուսումնասիրելու: Առաջ մտքովս էլ չէր անցնում, որ կարող ա մի օր գռմռացող ձայնով երաժիշտների ուսումնասիրեմ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, հանգամանքների բերումով նենց ա ստացվել, որ էս շաբաթ գնում եմ իրանց համերգին Մի հատ որպես գիտակ մի ալբոմ խորհուրդ տվեք մետալի չսիրահարիս, որ մի քիչ ծանոթանամ գոնե մինչև գնալս։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.10.2017), մարդագայլուկ (17.10.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •