Ով կարող էր մտածել, որ ես երբեւէ կարող է առողջ ռացիոնի մասին հոգ տանեմ??: Միշտ մտածել եմ, որ բախտս բերել է, գիրանալու հակվածություն չունեմ, հետեւաբար, կարող եմ ուտել ինչ սիրտս ուզի, երբ ուզի:
Բուսակերություն, հումակերություն այդ կարգի բաները համարել եմ ընդամենը թիթիզություն, հակառակը, միսը համարել եմ ամենաարժեքավոր, ամենաանհրաժեշտ կերակուրներից մեկը: Մինչեւ որ կյանքը ստիպեց լիովին փոխել առողջ սնունդ կոչվածի մասին համոզումներս:
Ինչը դարձավ նման փոփոխությունների պատճառը: Մի քանի ամիս առաջ, ամռան ամիսներին կանգնեցի դաժան փաստի առաջ, պարզեցի, որ կատվից սուր ալերգիա ունեմ: Անտեր կատվի ձագուկ էինք դրսից բերել տանը պահում էինք: Երբ կատվիկի հետ սկսում էի խաղալ նկատեցի, որ հենց էտ պահին սկսում եմ անդադար փռշտալ, մի խոսքով շատ շուտով անմեղ թվացող փռշտոցը վերածվեց խեղդոցի, սկսեցի շնչահեղձ լինել, այլեւս չէի փռշտում ուժեղ հազում էի ու չէի կարողանում նորմալ շնչել: Կատուն արդեն ահագին մեծացել էր, ստիպված նորից ուղարկեցինք դուրս: Ահագին ժամանակ էր անցել որ կատուն էլ տանը չէր ապրում բայց սուր ալլերգիկ վիճակը չէր հանդարտվում, էտ շրջանում էլ մեր ընտանիքում մսակերության ինչ որ սուր նոպա էր բռնել, համարյա ամեն օր միս էինք ուտում, ինչը մեզ էտքան էլ հատուկ չի, առհասարակ մենք շատակեր չենք, միս էլ շատ քիչ ենք օգտագործում:
Հենց էտ օրերին youtube -ում, լրիվ պատահական, նայեցի հայազգի բժիշկ, նատուրոպատ, սովաբույժ Մարվա Օհանյանի լեկցիան, լեկցիան հենց մսի մասին էր, ամեն ինչ էնքան համոզիչ էր, էնքան տպավորիչ, որ հենց էտ օրվանից որոշեցի մսից ընդմիշտ հրաժարվել, քանի որ ամառ էր հիմնականում ուտում էի մեծ քանակությամբ միրգ ու -բանջարեղեն, այսինքն հում սնունդ, երեւի առնվազն մի տաս օր հետո սուր ալերգիկ վիճակը նահանջեց:
Կենդանական ծագում ունեցող սպիտակուցից ընդմիշտ հրաժարվել եմ, շնորհակալ եմ մեր հրաշալի կատվիկին, հենց էտ հրաշք կենդանու շնորհիվ ես ինձ համար բացահայտեցի առողջ սնվելու գլխավոր գաղտնիքները:
Էս կնոջը կարելի է անվերջ լսել, սկսում ես լսել ու չես կարողանում կանգ առնել: Մարվա Օհանյանի լեկցիաներից մեկը, բոլորին խորհուրդ կտամ լսել:
Էջանիշներ