Բյուր ջան, ծայրահեղությունների մեջ չընկնելու կոչումդ շատ լավն էր, բայց այ ինչ վերաբերվում է նրան, որ մարդ պիտի թողնի, որ իր օրգանիզմն ընտրի, թե ինչ ուտել, համարում եմ բացարձակ սխալ:
Օրինակ՝ դիաբետիկների օրգանիզմը իրենց հա ասում է, որ քաղցր ուտեն, որ լսեն էդ կանչին, հո մանրից կամ շատ թափով էն աշխարհ կգնան:
Կամ էն բոլոր ճարպապակալած մարդիկ որ կան, իրենք էլ հաստատ իրենց օրգանիզմի կանչով են աշխարհի վրայի եղած-չեղած կալորիաները փորները լցրել. սրտները քաշել է, հո զոռով չեն կերել:
Մենք կենդանիների բնազդը չունենք, որ օրգանիզմին լսելով մեզ համար լավագույն սնունդն ընտրենք: Օրինակներն էլ արդեն բերեցի, ու էդպիսի օրինակներ շատ-շատ են:
Էջանիշներ